Arpa Posted March 8, 2002 Report Share Posted March 8, 2002 (edited) In recent days there was a big stink about the word "hashish". I am not a proponent , neither am I a propenent of any unnatural drug. However it was not the first time the word was publicly used in Armenian media.We all know the one by Metsarents; "Gishern anoudh e gishern heshtagin,Hashisho otsoun ou palasanov.." Here is what Daniel had to say about the subject.There is no indication as to who the subject is,what his ethicity, or even what the reason for incarceration. Probably for the same sin. ՀԱՇԻՇ Սիրտը լեցուն է բանտին խավարով.Ա՛լ դաշտ ու երկինք չը կան իր համար.Պիտ՚ գըներ աչքի հազար գոհարով՝Աստըղ մ՚ան նույն իսկ՝ ասուպ ալ ըլլար։ -«Օ՜ն, հաշիշ բերեք, կը մըրմընջե ան,Երբ աշխարհս ինձմե այսպես կ՚ապշոպեն,Ես կ՚ուզեմ հոգվույս մեջ ըստեղծել զայն։-Օրորվիլ, բուժի՜լ հըզոր ցընորքեն։ Օ՜ն, հաշիշ բերեք»։- Եվ ան կը ծըխե,Իբր ուրախութեան ըստի՛նքը ծըծեր.Կը հոսի երազ ջըլերուն մեջե.Աշխարհը լուծված կ՚ելլա սիրտն ի վեր։ Աչքերը բանտին դիմաց կը գոցվին՝Ապարանք մ՚իր մեջ գըտնելու համար.Բիբերն հըրաժեշտ կու տան խավարին՝Աստղեր բերելու խոստումով ճարտար։ Եվ կը քընանա՜ արվեստի քընով՝Ինչպես խըղճի խայթն՝ աղոթքե մը վերջ.Ո՛վ թըշվառ հոգի, հիմա ապահով,Ազատ է եւ տեր՝ ցընորքներուն մեջ. Եվ կ՚երազե շա՛տ, շատ բաներ աղվորԿամ հուրիներն ալ աղվոր կ՚երազե.-Բըռնած շըղթայի մ՚օղակն ահավոր՝Կընոջ մը մանյակը զայն կը կարծե։ Վարդե, ոսկիե գետի մ՚ափն ի վարԻր մանկան խաղին կը ժըպտի հիմա.Կամ ինքն իսկ մանուկ՝ լըճակին մեջ հարԵրկինքն՝ երկընքին մեջ զինք կը տեսնա։ Շըրթունքները լուռ, մեղմիկ կը դողան՝Անշուշտ ուրիշներ գըտնալնուն համար.Թերեւս (ո՞վ գիտե) կը լըրացնե անՀամբույր մ՚ատենով թողված կիսկատար։ Կամ կը շըրջի արտն՝ ազատ քայլերով.Կը վայլե երկինքն, աստղերու արգանդ։Մի՛ արթընցընեք, քանզի ապահովԶինք կը փոխադրեք լույս աշխարհեն՝ բանտ։ Թողեք քընանա.- թող հաշիշին մեջՍեւ շըղթան բեկտի՝ վիշտը լուծելով։... Ո՛վ անմահ մեկոն, երազի առէջ,Դու ցընորքն հյուսե ոսկեղեն թելով. Հյուսե խընդություն մը անըրջականԻր խոցված հոգվույն, ուղեղին վըրա.Ժըպիտն աղվո՜ր է, եթե նույն իսկ անԽաբված ջըղերու վիժա՜ծն ալ ըլլա։ ԴԱՆԻԵԼ ՎԱՐՈՒժԱՆ Edited June 13, 2007 by MosJan unicod translate Link to comment Share on other sites More sharing options...
Recommended Posts