Jump to content

first Lady of France and Patric Davadjyan XOX


MosJan

Recommended Posts

Ֆրանսիայի առաջին տիկինը դավաճանել է ամուսնուն հայի հետ

 

Հոկտեմբեր 10, 2012 | 23:24

 

Ֆրանսիայի առաջին տիկին Վալերի Տրիերվեյլերը միաժամանակ եղել է եւ Ֆրանսիայի նախագահ Ֆրանուա Օլանդի կինը, եւ ամունացած պահպանողական նախարար Պատրիկ Դեւեջյանի սիրուհին, հաղորդում է բրիտանական Sun-ը: Թերթը հրապարակել է 47-ամյա «տաքարյուն» Տրիերվեյլերի սկանդալային դավաճանության մանրամասները:

 

Դեւեջյանը Օլանդի հակառակորդի՝ Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի մոտ ընկերն է, ով այս տարվա մայիսին նախագահական ընտրություններում պարտվեց Օլանդին:

 

Վալերի Տրիեվեյլերը երբեք չի վայելել ֆրանսիական մամուլի սերը, ում մամուլում անվանում են «Վալերի ռոտվեյլեր» եւ մինչ այս սկանդալը եղել է Ֆրանսիայի ամենա ոչ պպուլյար առաջին տիկինը ժամանակակից Ֆրանսիայի պատմության ընթացքում:

 

Տրիերվեյլերը դարձել է իր ապագա (թվով երրորդ) ամուսնու՝ Ֆրանսուա Օլանդի սիրուհին դեռեւս այն ժամանակ, երբ 58-ամյա Օլանդը դեռեւս ապրում էր Սեգոլեն Ռուայալի հետ, ով նրա 4 երեխաների մայրն է եւ Սոցիալիտական կուսակցության ազդեցիկ դեպքերից մեկը:

 

Հիմա հայտնի է դարձել, որ Վալերի Տրիերվեյլերը ոչ միայն ամուսնացած է եղել ամուսնացած Օլանդի հետ ինտրիգների ժամանակ, այլեւ «գաղտնի սեքսուալ հանդիպումներ» է ունեցել Դեւեջյանի հետ, ով հիմա 68 տարեկան է:

 

Թերթի փոխանցմամբ, Տրիերվեյլերը բազմիցս Դեւեջյանին խնդրել է թողնել 30-ամյա կնոջը եւ երբ Դեւեջյանը կտրականապես մերժել է այդ առաջարկը, նա իր ջանքերն ուղղել է երկրի ներկա նախագահի ուղղությամբ:

 

«Դա անհավատալի է թվում, բայց ինչպես Դեւեջյանը, այնպես էլ Օլանդն իմացել են, որ իրենք երկուսն էլ քնում են նույն կնոջ հետ եւ միմյանց վերաբերվել են մեծ հարգանքով»,-նշում է թերթը:

 

Միաժամանակ, երկու տղամարդու հետ քնող Տրիերվեյլերը, նաեւ ամուսնացած է եղել «Պարի Մատչ» ամսագրի լրագրող Դենիս Տրիերվեյլերի հետ, որից ունի երեք որդի: Այսպիսով, նա միաժամանակ ակտիվ կապի մեջ է եղել երեք տղամարդու հետ:

 

Լուրեր Հայաստանից - NEWS.am

Link to comment
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

Loading...
×
×
  • Create New...