MosJan Posted September 29, 2012 Report Share Posted September 29, 2012 Հայ երիտասարդն ամուսնացել է Ադրբեջանի փոխվարչապետի եղբոր աղջկա հետ Հեղինակ՝ Henaran1, թողարկված՝ Սեպտեմբեր 26, 2012 19:30 -ին այստեղ՝ ԱԴՐԲԵՋԱՆ, ԼՐԱՀՈՍ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ, ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ · 0 մեկնաբանություն Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յագուբ Էյուբովի եղբոր աղջիկը Ղազախստանում ամուսնացել է հայ երիտասարդի հետ, հաղորդում է hurriyyet.net-ը: Հարսանյաց հանդեսին ադրբեջանցի մի խումբ պաշտոնյաներ են մասնակցել: Ադրբեջանցի պաշտոնյաներից մեկը, ում անունը չի հրապարակվում, հանդեսի ժամանակ հույս է հայտնել, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունները շուտով կվերականգնվեն: Նա ասել է, որ դրանից հետո վերականգնվելու են նաև ադրբեջանցիների և հայերի միջև ազգակցական կապերը. հայ ու ադրբեջանցի երիտասարդների միջև ամուսնությունների թիվը մեծանալու է: Իսկ Ադրբեջանի առաջին փոխվարչապետը բավական կոշտ է արտահայտվել “հայկական” հարցի վերաբերյալ: Ըստ hurriyyet.net-ի` ամուսնությունը չի կատարվել շարիաթի համապատասխան: Շարիաթի կանոններով` մահմեդական տղամարդը կամ կինը կարող են ամուսնանալ հրեայի և քրիստոնյայի հետ, եթե վերջինս մահմեդականություն ընդունի: Սակայն ամուսնության գործընթացում կրոնական գործառույթ տեղի չի ունեցել: Մյուս կողմից պետք է նկատի ունենալ, որ Յագուբ Էյուբովը շարքային քաղաքացի չէ և կարևոր դիրք է զբաղեցնում երկրի իշխանության մեջ: ”Ռամիլ Սաֆարովի դեպքի` երկրում դեռևս քննարկվելու պայմաններում իշխանության նման կարևոր անձի` հայի հետ բարեկամանալու փաստը, անկասկած, հանրային կարծիքում իշխանության համար բավականին քաղաքական բարոյական խնդիրներ կառաջացնի: Եթե դրան հավելենք նաև երկու օր առաջ դեսպանների հավաքում հայերի և հայկական լոբբիի մասին երկրի նախագահի ասածները, ապա կարելի է պնդել, որ Յագուբ Էյուբովի համար դրա արդյունքը այնքան էլ ուրախալի չի լինելու (դեսպանների հավաքում նախագահը հայկական լոբբիին Ադրբեջանի թիվ մեկ թշնամին է անվանել): Բնական է, որ այս տեղեկությունից հետո պարզ է դառնալու նաև այն, թե ինչքանով է երկրի ղեկավար Իլհամ Ալիևը անկեղծ և զգայուն “հայկական” հարցում: Իրականում, այս լուրից հետո ասելու բան չի էլ մնում” -ընդգծում է hurriyyet.net-ը: Պիտակներ՝ Ադրբեջան, ամուսնություն, Հայաստան Quote Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted September 29, 2012 Author Report Share Posted September 29, 2012 i have mixed fillings.... mek koghmits hishum en hin xosq@ te Ser@ Atharin el e kpnum.. muys koghmits te iys paterazm@ mi or pit verjana..... inchu chsksel iysor iys amusnuytamb... ehh balam.. Quote Link to comment Share on other sites More sharing options...
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.