Jump to content

fish hatchery in sevan


MosJan

Recommended Posts

Սևանա լճում ձկնաբուծարանն արդեն պատրաստ է


http://hetq.am/static/news/b/2012/08/17371.jpg14:20, 8 օգոստոսի, 2012

Հենց Սեւանա լճում արդեն ավարտվում է ձկնաբուծարանի կառուցումը, որտեղ պետք է բուծվի Սեւանի իշխան: Լճի մի մասն արդեն ցանցավանդակներով է պատված: Գցված է պոնտոնային կամուրջ, որն ավելի քան 100 մետր ձգվում է դեպի լճի խորքը: Տեղադրված են վառ կարմիր խարսխավոր լողաններ` որպես նշան ստորջրյա արտադրության մասին: Նախագծով իշխանի մանրաձուկը սահմանափակ ժամանակահատվածում` մինչեւ լճի սառելը, պետք է 30 գրամից հասնի 350 գրամի, ժամկետը մինչեւ 2012թ. նոյեմբերն է: Դրա համար ձկները կկերակրվեն արհեստական կերով: Սակայն կերի կազմի նկարագրությունը նախագծում բացակայում է: Նախագծում միայն գրված է, որ արհեստական կերը պարունակում է ազոտ եւ ֆոսֆոր, որոնք լցվելու են լիճ: Բայց ըստ նախագծողների, ավելորդ ազոտը եւ ֆոսֆորը կյուրացվեն միկրոօրգանիզմների կողմից: Մեր կողմից նշենք, որ Սեւանա լճի աղտոտումն ազոտով եւ ֆոսֆորով ամենաէական խնդիրներից է, եւ ոչ մի միկրոօրգանիզմ լիճը չի փրկի:

 

Սակայն կա ավելի էական ռիսկ: Բացի ազոտից եւ ֆոսֆորից կերի մեջ կարող են լինել հորմոնային նյութեր: «Կերը պարունակում է որոշակի չափով հորմոններ…Բավակա՞ն չէ Սեւանի վրա փորձեր անելը: Պետք է փորձարկումն անել լճից դուրս, իսկ հետո որոշում ընդունել… Այդ հետեւանքները հաշվարկված չեն…»: Սա հատված էր 2012թ. մայիսի 10-ին տվյալ նախագծի վերաբերյալ տեղի ունեցած հասարակական լսումների ընթացքում «Սեւան» ազգային պարկի փոխտնօրեն Վահե Գուլանյանի ելույթից: Իսկ «Սեւան» ազգային պարկի տնօրեն Աշոտ Գնդոյանն էլ ասել էր, որ գերազանց կերակրելու դեպքում անգամ ձկան օրեկան մաքսիմալ աճը 1 գրամից չի անցնում: «Եթե կա նման հնարք, որ այդպես աճ կտա, նրանք ոչ թե էնդեմիկ ձուկ կստանան, այլ հրեշ կստանան»,- ասել էր նա միեւնույն հասարակական լսումների ժամանակ:

 

Ձկնաբուծարանը պետք է կառուցվեր Դրախտիկ գյուղի մոտակայքում: Սակայն տեղադրման վայրը փոխվել է, եւ այն կառուցվում է Սեւանի ամենալավ ափերից մեկում` Շորժայի ափին, որտեղ ջուրը, ավազը մաքուր են, լողալու համար շատ հարմարավետ պայմաններ են: Նշենք, որ մայիսի 10-ին` հասարակական լսումների ժամանակ, նշվեց, որ այդ լսումները նախնական նախագծի լսումներ են: Սակայն այդ քննարկումից հետո նախագծի համար կանաչ լույս վառվեց:

 

Միայն մնում է գուշակել, թե արդյոք «Սեւան» ազգային պարկը գիտի այն մասին, որ իր վերահսկած տարածքում` Սեւանա լճի հայելիում, սկսում է տվյալ նախագծի իրագործումը, թե «Էմի ֆրութ» ընկերության գործունեությունը դուրս է եկել ազգային պարկի վերահսկողությունից: Այս մասին հայտնում է «Էկոլուրը»:

 

Տեսանյութը կարող եք դիտել` հետեւելով

:

 

 

 

 

 

 

 

Link to comment
Share on other sites

patrast e!! inch e patrast ?? inchvor meki hamar nor $$$$ axpyur.. qanzi sa aveli shat vtang & vnas k@ta qan ir ogut@..

mi nayeq te Salmoni tuniai farmeri masin inch en asum iyn el yerb ovkyanosum en ajatsnum yev Amerikytan yev CAnadakan xist orenqneri nerqo.. isk menq lav gitenq te orenqner inchpes en pahpanvelu sevanum.. mi nor glxatsav...

Link to comment
Share on other sites

 

Կիրականացվի Սևանա լճում իշխանի բազմացման պիլոտային ծրագիր

 

http://hetq.am/static/news/b/2012/08/17557.jpg 16:45, 15 օգոստոսի, 2012

Օգոստոսի 15-ին բնապահպանության նախարարությունում նախարարի առաջին տեղակալ Ս. Պապյանի մոտ տեղի ունեցավ հերթական քննարկումը՝ նվիրված Սևանա լճում իշխանի բազմացման պիլոտային ծրագրի իրականացման ընթացքին: Պիլոտային ծրագրի քննարկմանը մասնակցում էին ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության, «Էկոմոնիթորինգ» ՊՈԱԿ-ի, «Սևան» ազգային պարկի համապատասխան մասնագետներ, ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի ձկնաբանության ինստիտուտի, «Էմի ֆրութ» ընկերության ներկայացուցիչներ:

 

Խորհրդակցության ժամանակ «Էմի ֆրութ» ընկերության տնօրենը ներկայացրեց իրականացրած և նախատեսվող աշխատանքները, հատուկ ուշադրություն դարձվեց ծրագրում օգտագործվելիք կերի որակի և բաղադրության վրա, ինչպես նաև ծրագրի իրականացման ընթացքում մշտադիտարկման, մոնիթորինգի հարցերին: «Էմի ֆրութ» ընկերության տնօրենը տեղեկացրեց, որ համագործակցում են դանիական «ԷնՍԻ քոնսալթինգ» ընկերության հետ, և այս ծրագրի շրջանակներում տրամադրված խորհրդատվության հիման վրա որպես ձկան կերի մատակարար ընտրվել է դանիական «ԲիոՄար» ընկերությունը:

 

«ԲիոՄար»-ը հիմնադրվել է Դանիայում 1962թ.-ին, ներկայում այն բարձր արդյունավետությամբ ձկան կեր մատակարարող առաջատար ընկերություններից է: «ԲիոՄար» խումբը կերեր է վաճառում աշխարհի 60 երկրում ավելի քան 25 տեսակի ձկների համար: Խումբը արտադրում է հատուկ սերտիֆիկացված կերեր օրգանական ձկան արտադրության համար: Տարեկան ԲիոՄար խումբը արտադրում է ավելի քան 710000տ ձկան կեր:

 

ԲիոՄար խմբի արտադրանքը համապատասխանում է ISO 9001:2008, ISO 22000:2005, GLOBAL G.A.P միջազգային ստանդարտներին և ունի համապատասխան սերտիֆիկատներ:

 

Սևանա լճի էնդեմիկ ձկնատեսակների վերականգնման պիլոտային ծրագրի շրջանակներում նախատեսվում է օգտագործել EFICO ENVIRO 975 կամ 920 մակնիշի ձկան կեր: Այս կերերը կազմված են բարձրորակ կոմպոնենտներից, ինչը հնարավորություն է տալիս լավագույնս բավարարել ձկների սննդային պահանջները՝ միևնույն ժամանակ նվազագույնի հասցնելով շրջակա միջավայրի վրա ազդեցությունը: Կերի կազմի օպտիմալացման միջոցով ընկերությանը հաջողվել է նվազեցնել նրանում ազոտի և ֆոսֆորի պարունակությունը՝ այդպիսով ապահովելով ջրի նվազագույն աղտոտում այդ նյութերով:

 

«Էմի ֆրութ» ընկերությունը պատրաստ է ձկան կերից տրամադրել այն կազմակերպություններին, որոնք կցանկանան իրականացնել կերի որակի և բաղադրության լաբորատոր հետազոտություն:

 

ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ պարոն Պապյանը նշեց, որ այս ծրագիրը փորձնական է (պիլոտային) և առաջին հերթին ուղղված է Սևանա լճում էնդեմիկ տեսակների վերարտադրման ապահովմանը: Մշտական իրականացվող մոնիթորինգի շնորհիվ՝ պիլոտային ծրագրի ավարտին կգնահատվեն հնարավոր դրական և բացասական ազդեցությունները Սևանա լճի էկոհամակարգի վրա, որը թույլ կտա որոշում կայացնել հետագա քայլերի վերաբերյալ՝ առաջնորդվելով «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքում ամրագրված պահանջներով:

 

ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայություն

 

 

 

 

http://hetq.am/arm/news/17557/kirakanacvi-sevana-ltchum-ishkhani-bazmacman-pilotayin-tsragir.html

 

 

Link to comment
Share on other sites

  • 1 month later...

Սեպտեմբեր 18, 2012 | 02:06

Ռուսաստանի անասնաբուժական և ֆիտոսանիտարիայի դաշնային ծառայությունը` «Ռոսսելխոզնադզորը», արգելել է Ռուսաստանի տարածք իսլանդական Vinnslustooin HF արտադրության եւ հայկական «Ակվատեխավտոմատիկա» ըկերության արտադրանքի ներմուծումը: Արգելքը ուժի մեջ է մտնում սեպտեմբերի 27-ից:

 

«Ռոսսելխոզնադզորի» տեղեկատվության համաձայն, իսլանդական սառեցված սկումբրիա եւ Հայաստանից ներմուծվող իշխան ձկան մեջ հայտնաբերվել են աղիքային ցուպիկների խմբի բակտերիաներ: Այս ընկերությունները նախկինում նույնպես հայտնվել են Ռուսաստան ներմուծվող ընկերություններին ներկայացված պահանջները խախտողների «սեւ ցուցակում»:

 

«Ռոսսելխոզնադզորը» նաեւ խիստ հսկողության տակ է առել Բրազիլիայից, Դանիայից, Լիտվայից, Ուկրաինայից եւ Իսպանիայից ներմուծվող մի շարք մսային եւ ձկնային արտադրանքների նկատմաբ` «աղիքային ցուպիկների խմբի բակտերիաների առաջնային հայնաբերման կապակցությամբ»: Խիստ հսկողություն է սահմանվել նաեւ Լիտվայից ներմուծվող կաթնամթերքի նկատմամբ` կաթնաշոռի պարունակության մեջ խմորիչներ հայտնաբերելու կապակությամբ

 

 

Link to comment
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

Loading...
×
×
  • Create New...