MosJan Posted August 3, 2012 Report Share Posted August 3, 2012 Կարո՞ղ էր Տեր–Պետրոսյանն անտեղյակ լինել Շուշիի օպերացիայից. տեսակետներ 19:55 • 03.08.12 Եթե արտաքին սպառման համար, գուցե, անհրաժեշտ էր ներկայացնել, որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը տեղյակ չլիներ Շուշիի ազատագրմանը, ապա իրականությունն այլ է, և նա չէր կարող տեղյակ չլինել, Tert.am-ին հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր դաշինքից անջատված «Հանրապետություն» կուսակցության անդամ Արտակ Զեյնալյանը, ով արցախյան պատերազմին մասնակցում էր որպես «Նիկոլ Դուման» կամավորական ջոկատի անդամ: Հիշեցնենք, որ վերջին երկու օրերին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում թեժ քննարկումներ են ծավալվել Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի՝ Կոմանդոսի այն հարցազրույցի կապակցությամբ, որտեղ նա՝ պատասխանելով հարցին, թե ճի՞շտ է, որ առաջին նախագահից թաքուն են ազատագրել Շուշին, բառացիորեն ասում է.«Նախ մենք Շուշիի ազատագրման օրը մայիսի 6-ն էր նշանակված, ուղղակի ամսի 5-ին ձյուն եկավ և պլանները խափանվեցին, անցնելով ձեր հարցին` իմ ղեկավարը, հրամանատարը Սերժ Ազատիչն էր, ես չգիտեի, թե Լևոն Տեր Պետրոսյանը գիտեր, թե ՞ոչ: Բայց մի բան հաստատ է՝ նա դեմ էր Շուշիի ազատագրմանը, որովհետև Թուրքիայի հետ հարաբերությունները լավացնելու հարց կար: Սրանից ելնելով՝ կասեմ ամեն դեպքում` չգիտեր: Ինձ համար շատ դժվար էր`վերևից ուրիշ բան էին ասում, հրամանատար տղաները` այլ: Ու մենք գնացինք այդ ռիսկին, և հրաշք»: Արտակ Զեյնալյանը հավելեց, որ այդ հարցի սպառիչ պատասխանը տվել է ինքը՝ Տեր-Պետրոսյանը հանրահավաքներից մեկի ժամանակ: «Առանց Հայաստանի նյութատեխնիկական և ռազմական աջակցության անհնար էր, որ Արցախում հնարավոր լիներ նման մեծ օպերացիա իրականացնել և նման ճակատամարտ տալ»: Նույն հարցի կապակցությամբ, այսօր «Ընդվզում» անունով մի բլոգ ծավալուն նյութ է տպագրել Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի անունից, որտեղ ասվում է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը, որպես երկրի նախագահ և որպես գերագույն գլխավոր հրամանատար, չէր կարող չիմանալ գործողությունների անցկացման ստույգ ժամկետների մասին: «Ավելին. նա ինքն էր որոշում կարևոր հարձակողական գործողությունների ժամկետները: Եվ այն օրերին նա նույնիսկ քննադատվում էր դրա համար: Մասնավորապես Շուշիի ազատագրումը կարող էր տեղի ունենալ մի քանի շաբաթ շուտ, սակայն Լևոն Տեր-Պետրոսյանը որոշել էր, որ գործողությունը պետք է տեղի ունենա մայիսի 8-ին, հավանաբար այն պատճառով, որ Շուշիի ազատագրման տոնը մենք նշեինք Երկրորդ աշխարհամարտի հաղթանակի օրը: Առաջին նախագահին ժամանակին քննադատում էին նաև այն բանի համար, որ նա հարձակողական գործողությունների օրերին մեկնում էր արտասահման` ցույց տալու համար, թե դրանք տեղի են ունենում իր կամքից անկախ: Ինչպե՞ս կարող էր ժամկետներին անտեղյակ նախագահը արտասահմանյան պաշտոնական այցելություններ ծրագրել հենց այդ օրերին»,- հայտնում է Ժիրայր Սեֆիլյանը և հավելում, որ այն, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը մինչ օրս անձամբ չի պատասխանում և չի էլ պատասխանելու նմանօրինակ մեղադրանքներին, պայմանավորված է հենց այդ դիվանագիտական խաղով: Ի դեպ, Ժիրայր Սեֆիլյանի անունից հայտնվածի իսկությունը Tert.am–ը փորձեց ստուգել անձամբ Ժիրայր Սեֆիլյանից, ով, սակայն, խորհրդակցության էր: Նրա փոխարեն հեռախոսը վերցրած անձը հայտնեց, որ մտքերը Սեֆիլյանի տարբեր ժամանակներում տված հարցազրույցներից են ու հրապարակումներից, սակայն որպես մեկ ամբողջություն Ժիրայր Սեֆիլյանը նման բան չի հայտնել նշված բլոգին: «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ, այն տարիների Ազգային անվտանգության նախարարի պաշտոնակատար Աշոտ Մանուչարյանին, առհասարակ, զարմացրեց Արկադի Տեր-Թադևոսյանի հայտարարությունը: «Զուտ փիլիսոփայորեն կարող եմ նկատել՝ ես առաջին անգամ եմ լսում, որ Տեր-Պետրոսյանը զեկուցում էր Կոմանդոսին, թե ինքն ինչով էր զբաղված: Եվ Դուք պետք է իմանաք, որ պատերազմի ժամանակ գլխավոր հրամանատարը քիչ մարդկանց է զեկուցում իր մտադրությունների, կարծիքների ու նպատակների մասին»: Նախկին ազատամարտիկ Դավիթ Ամալյանն էլ ի հավելում նշեց, թե չի կարծում, որ երկրի այն ժամանակվա գերագույն գլխավոր հրամանատարը տեղյակ չլիներ կամ դեմ լիներ Շուշիի օպերացիային, բայց մյուս կողմից էլ «Արկադի Իվանովիչին չվստահելու» հիմք չունի: Լուրեր Հայաստանից - Թերթ.am Quote Link to comment Share on other sites More sharing options...
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.