MosJan Posted July 3, 2012 Report Share Posted July 3, 2012 Այսօր լրանում է Դուշման Վարդանի մահվան 20-րդ տարելիցը 12:00 • 03.07.12 http://tert.am/p/247438/3.jpg Այսօր՝ հուլիսի 3-ին, լրանում է Արցախյան պատերազմի մասնակից Դուշման Վարդանի մահվան 20–րդ տարելից: Նրա զինակից ընկեր Իգոր Սարգսյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը պատմեց, որ նա, թեև բնավորությամբ հանգիստ մարդ էր, բայց աշխույժ՝ ռազմի դաշտում: Նա պատմեց, որ Դուշման Վարդանը Արցախյան հերոսամարտի ժամանակ Շուշին ազատագրելուց հետո ասել է՝ «Հանգստացե՛ք պապեր, Շուշին ազատագրված է»: «Իր նախաձեռնությամբ, երբ արդեն Շուշին ազատագրված էր, Լաչինի շուրջը ականապատվեց, երկու տանկ բերվեց տարածք և առաջխաղացումը թշնամու այլևս անհնար էր: Թշնամին վերջնականապես Լաչինից դուրս եկավ: Իր ռազմական գիտելիքի և մարդկային տեսակի շնորհիվ ցուցաբերվեց Վարդանի ամենաբարձր հատկանիշները»,- ասաց նա և նշեց, որ Վարդանը սիրված էր թե ընկերների, թե հրամանատարության կողմից: Դուշման Վարդանը զոհվել է Մարտունի շրջանի Հարավ և Մյուրիշեն գյուղերը կապող ճանապարհի վրա՝ ականի պայթյունից: Նրանք մարտական առաջադրանքը կատարելու համար էին մեկնել Մարտունի: Դուշման Վարդանի մեկ այլ զինակից ընկեր Մկրտիչ Տոնոյանը, ով Արցախյան հերոսամարտին եղել է «Ազգային Լեգեոն» երիտասարդական կամավոր ջոկատի անդամ, պատմեց, որ Դուշման Վարդանը միշտ իրենց քաջալերման ու վախի հաղթահարման աղբյուրն է եղել: «Յուրաքանչյուրս երազում էր դառնալ նրա պես՝ խելացի ու լավ մարդ: Երեկոյան, որ նստում էին խարույկի կողքը գրական երեկոներ էր կազմակերպում ու ամեն մեկը արտասանում ու պատմում էր այն ինչ գիտեր: Իսկ Վարդանը բարձր գիտելիքեր ուներ»,- ասաց նա: Մկրտիչ Տոնոյանը պատմեց, որ Վարդանն իրենց մեջ կարող է սերմանել այն, որ ռազմի դաշտում մտածեն ոչ միայն իրենց մասին, այլ նաև իրենց կողքին կռվող ընկերների: Quote Link to comment Share on other sites More sharing options...
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.