MosJan Posted May 30, 2012 Report Share Posted May 30, 2012 ՀՀԿ–ական նորընտիր պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանը Ազգային Ժողովում բազմաթիվ խնդիրներ է տեսնում լուծելու՝ «քաղաքի արտաքինից սկսած՝ մինչև հենց Ազգային ժողովում «միջհարաբերությունները»» (թերևս միջմարդկային հարաբերությունները – Tert.am)։ Նման կարծիք Tert.am–ի հետ զրույցում հայտնեց ՀՀ վաստակավոր արտիստը՝ միաժամանակ նշելով, որ նույնիսկ լրագրողների մեջ կա «այդ մշակույթի» պակասը։ Տիկին Պետրոսյանը, մասնավորապես, դժգոհ է այն «տգեղ հայերենից», որով ներկայացվում են հոդվածները, ինչպես նաև դրանցում արտահայտվող վերաբերմունքը «սիրած կամ չսիրած» անհատի նկատմամբ։ Երգչուհի–պատգամավորը նաև ասել է, որ շարունակելու է արվեստագետի իր գործը և հանդես է գալու համերգներով։ «Երգը չի կարող կորել, որովհետև դա ես եմ, դա իմ էությունն է»,– ասել է նա։ Շուշան Պետրոսյանը ասել է նաև, որ հասցրել է ծանոթանալ «ԱԺ կանոնակարգ» օրենքին։ Quote Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted May 30, 2012 Author Report Share Posted May 30, 2012 Quote Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted September 18, 2012 Author Report Share Posted September 18, 2012 Օրերս Ազգային ժողովի քառօրյայի ժամանակ մոտեցա մեր նորաթուխ պատգամավոր Շուշան Պետրոսյանին և շատ սիրալիր ու քաղաքավարի տոնով, ինչպես կվարվեր յուրաքանչյուր նորմալ լրագրող, ասացի, որ ուզում եմ հարցազրույց վերցնել: Անկեղծ ասած, ուզում էի մի դրական, լավ նյութ գրել, որովհետև անկախ նրա նկատմամբ մամուլում տեղ գտած քննադատություններին, կարծիքին, թե խորհրդարանը նրա տեղը չէ, ես կարծում եմ, որ նա ի վիճակի է օրենսդիր գործունեությամբ զբաղվել` հատկապես եթե նրան համեմատության մեջ ենք դնում պատգամավորական այն մեծ կույտի հետ, որի գոյությունը խորհրդարանում տրամաբանական որևէ հանգամանքով հնարավոր չէ պայմանավորել: Ջերմ ժպիտով բարևեցի և սպասում էի, որ ինքն էլ կժպտա ու կասի. «Խնդրեմ, ի՞նչ թեմայով եք ուզում զրուցենք…»: Բայց երգչուհի-պատգամավորն, առանց ժպիտի նշույլի, այնպես նայեց դեմքիս, որ ես, ինչ մեղքս թաքցնեմ, մի փոքր վախեցա ու դեմքիս ժպիտն ի սպառ չքացավ: Հետո հարցրեց, թե որ թերթից եմ, իսկ երբ պատասխանեցի, դեռ խոսքս չավարտած' ասաց. «Չէ՛, չէ՛, չե՛մ ուզում…ժամանակ չունեմ»: Մի քիչ «վախեցած», մի քիչ էլ արդեն վիրավորված' ասացի. «Էդ դեպքում ինչո՞ւ հարցրեցիք, թե որ թերթից եմ: Թե՞ իմացաք, նոր մերժեցիք…»: Այստեղ արդեն Շուշան Պետրոսյանը չդիմացավ ու թափեց իր ողջ մաղձը. «Իսկ դա քեզ իրավունք ա՞ տալիս իմ հետ նման տոնով խոսելու…լավ եմ անում, որ չեմ ուզում, որովհետև ես ձեզ լավ գիտեմ…ես ձեր տեսակը լավ գիտեմ…ես ձեզանից…»,-ասաց ու սկսեց դոշը թափ տալ… Պարզ էր, որ խոսքը կոնկրետ ինձ չէր էր վերաբերում, այլ ընդհանրապես լրագրողներին: Շուշան Պետրոսյանը պարզապես լրագրողների նկատմամբ ունեցած իր ողջ չարությունն իմ վրա թափեց` ցույց տալով, թե ինչքան «վառված է» մեր «տեսակից»: Բայց ե՞ս ինչ մեղք ունեմ, հարգելի Շուշան, որ վերջին շրջանում լրագրողների կողմից անխնա «քլնգոցների» ես արժանանում: Չնայած հիմա արդեն համոզված եմ, որ լրագրողներն այդ հարցում այնքան էլ մեղավոր չեն, և խնդիրը պետք է այլ տեղ փնտրել… Ինչևէ…վերջում պատգամավորին հիշեցրի խորհրդարանի ամբիոնից նախօրեին հնչեցրած իր առաջին ելույթը, որտեղ նա համայն հայությանը կոչ էր անում բանակում տեղի ունեցող մեկ դեպքով ընդհանրացումներ չանել և չվարկաբեկել ողջ բանակը: Ես էլ նրան խորհուրդ տվեցի նույն կերպ վարվել և լրագրողական դաշտում ընդհանրացումներ չանել: Պատասխանեց. «Հիմա ուզում ես ասես, որ դու իրանցից լավն ես, հա՞…»: Հասկացա, որ պարզապես անիմաստ է խոսակցությունը շարունակել, քանի որ նման դեպքում ավելի լավ է «No comment» իրավիճակը: Ի՞նչ ասեմ, հարգելի Շուշան, ցավում եմ, որ խորհրդարանում դեռ չհաստատված` արդեն սեպ ես խրում քո և լրագրողների միջև: Իսկ առջևում դեռ խորհրդարանական երկար ու քարքարոտ հինգ տարիներն են… Ankakh.com Անի Գասպարյան Quote Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted October 2, 2012 Author Report Share Posted October 2, 2012 Ամոթ է պրոֆեսիոնալի խորհուրդը չլսելը. Շուշան Պետրոսյանը՝ մայրաքաղաքում իրականացվող ծրագրերի մասին 18:55 • 02.10.12 Ազգային ժողովի «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանն այսօր ԱԺ հայտարությունների ժամին հնչեցրած իր ելույթում խնդրեց Երևանի քաղաքապետարանին՝ քաղաքը բարեկարգելիս հաշվի առնել մասնագետների կարծիքը: «Միշտ չէ, որ այն ինչ գույնզգույն է, պսպղուն ու մեծ՝ գեղեցիկ է: Երևանը փոքր է և ունեցել է իր գույնը, համն ու հոտը: Ամոթ է պրոֆեսիոնալի խորհուրդը չլսելը: Ես չգիտեմ` ո՞վ է Մհեր Մկրտչյանի և Եղիշե Չարենցի նորօրյա քանդակների հեղինակը՝ միտքը հրաշալի է, քանդակները` վատ»,- փաստերով խոսեց պատգամավորը: Շուշան Պետրոսյանը նշեց, որ քաղաքապետարանն ունի գեղարվեստական խորհուրդ, որի անդամներն են պրոֆեսիոնալ նկարիչներ, ճարտարապետներ. «Ես տեղեկացված եմ, որ խորհուրդը չի ընդունել այդ երկու քանդակները, բայց միևնույնն է, դրանք տեղադրվել են քաղաքի կենտրոնում. այդպես չի՛ կարելի: Մենք հրաշալի քանդակագործներ ունենք՝ Կետիկ Բաղդասարյան, Յուրա Պետրոսյան, Օհան Պետրոսյան, Արա Շիրազ, Անդանիկ Բաղդասարյան, Աշոտ Բաղդասարյան և այլոք, սակայն քանդակի պատվերներ ստանում են միշտ նույն՝ մեկ-երկու քանդակագործները. դա անընդունելի է»,- ասաց նա: ՀՀԿ պատգամավորը շեշտեց, որ Երևանում համաշխարհային մակարդակի հասնող այնպիսի բարձրարժեք արվեստի գործեր կան, որոնց կողքին այդ ցածրարժեք գործերը չպետք է դրվեն: «Երևանում այնպիսի համաշխարահային մակարդակի բարձրարժեք արվեստի գործեր կան, ինչպիսիք են՝ Սասունցի Դավիթը, Թամանյանի արձանը, Մյասնիկյանի արձանը, և այս հրաշակերտ ստեղծագործությունների կողքին անհնար է պատկերացնել այդ ցածրարժեք աշխատանքները: Խնդրում եմ պատվիրատուներին, անկախ նրանից, թե բակեր են բարեկարգվում, ռեստորաններ են կառուցվում կամ արձան են պատվիրում, անպայման հաշվի նստել մասնագետների հետ, որովհետև Երևանը բոլորինս է»,- եզրափակեց իր ելույթը ԱԺ պատգամավորը: Quote Link to comment Share on other sites More sharing options...
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.