MosJan Posted March 5, 2002 Report Share Posted March 5, 2002 160 BIRTH ANNIVERSARY OF MANTASHIAN CELEBRATED On March 3, the 160th Anniversary of the birth of Alexander Mantashian, the prominent national benefactor, was celebrated in the Mother See of Holy Etchmiadzin. Alexander Mantashian is known as one of the greatest figures in the oil industry at the end of the 19th and beginning of the 20th centuries. He is also known as a benefactor, who was a great sponsor of art and education. He provided numerous services to his nation and the Armenian Church. Due to Mantashian's financial support, many young people, including Komitas Vartabed (Soghomonian), received higher education abroad in universities and institutions of higher learning. As a result of his generosity, the Church of St. John the Baptist in Paris, and the new building of the Nersissian School in Tiflis (Tbilisi), are among the list of buildings he constructed. His support enabled the reconstruction and renovation of the Cathedral of Tiflis (Tbilisi). The building of the official residence of the Catholicos (the Veharan) in the Mother See of Holy Etchmiadzin was also built thanks to Mr. Mantashian's financial support and generosity. It was originally construction in 1915, foreseen t o be the residence of the Catholicos of All Armenians. However, it first served as a shelter for the Armenian emigrants, who had nearly escaped death in the Armenian Genocide. During the early Soviet years, the building was used by the state as army barracks and later, as a hospital. It was not until the reign of His Holiness Vazken I, of blessed memory, that in 1962 the building began to be used for its intended purpose and became the official residence of the Catholicos. On Sunday, following the celebration of Divine Liturgy, a requiem service was held in the cathedral for the soul of Alexander Mantashian. Afterwards, a celebratory reception dedicated to the devoted benefactor's memory, was held in the hall of the Kevorkian Theological Seminary. © Copyright AZG Quote Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted March 29, 2012 Author Report Share Posted March 29, 2012 Aleksandr Mantashian -=- Ալեքսանդր Մանթաշյանց Առաջիկայում Երեւանի կենտրոնում, Սբ. Կաթողիկե եւ Սբ. Աննա եկեղեցիների հարեւանությամբ՝ Աբովյան փողոցի գողտրիկ մի հատվածում կտեղադրվի հայ մեծանուն բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի արձանը: Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հուշարձանի հեղինակը ՀՀ վաստակավոր քանդակագործ Տիգրան Արզումանյանն է: Հիշեցնենք, որ մայրաքաղաքի կենտրոնում Մանթաշովի արձանը տեղադրելու մասին Երեւանի քաղաքապետի որոշումը դեռեւս 2011 թ. հունիսի 20-ին էր եղել: Որոշման համար հիմք էր հանդիսացել Երեւանի քաղաքապետարանի գեղարվեստի խորհրդի նիստի արձանագրության դրական եզրակացությունը: Quote Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted March 29, 2012 Author Report Share Posted March 29, 2012 Ալեքսանդր Մանթաշյանց ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | ankakh | Հոկտեմբերի 25, 2011 15:50 http://ankakh.com/ankakh/wp-content/uploads/2011/10/40-mantashov.jpg1915 թ. Մարտիրոս Սարյանը Պետերբուրգում կերտեց Ալեքսանդր Մանթաշյանցի որդու` Հովսեփ Մանթաշյանցի դիմանկարը: Ինչպես նշում է իր հուշերում մեծ նկարիչը, աշխատանքի ժամանակ նա հանդիմանել է Հովսեփին, որ փոխանակ հոր մահից հետո եղբայրներով նրա կարողությունը բազմապատկելու և ազգի շահերին ծառայեցնելու, վատնում են մոլախաղերի մեջ: Արդարանալով մեծ բարեգործի որդին ասում է. «Մենք եղբայրներով որոշել ենք մեր ծննդավայր Ախթալայում և նրա շրջակա գյուղերում դպրոցներ բացել, բարեգործություններ կատարել…» Պատմում են, որ երբ 1920-ական թթ. Մարտիրոս Սարյանը Փարիզում իր ցուցահանդեսն էր կազմակերպել, նկատում է, որ մի երիտասարդ թշվառական ամեն օր գալիս է ու երկար, ժամերով կանգնում, նայում Հովսեփ Մանթաշյանցի նկարին ու արտասվում: Երբ մի օր չհամբերելով նկարիչը հարցնում է նրա վարմունքի պատճառը, ասում է. «Ինձ չե՞ս հիշում, վարպե՜տ, այս նկարում ես եմ պատկերված…»: Ահա ինչ էր մնացել Մանթաշյանցի 25 միլիոն կարողությունից… 1930-ական թթ. Թիֆլիսի Սերգիևսկի 4 տան հնաբնակներից մեկը` Վիլիկը, պատմում էր. «Երբ տանտերը (Միքայել Արամյանց) հիվանդ էր, նրա հանգիստը չխանգարելու համար խոտ էին փռում փողոցում, որ կառքերն անաղմուկ անցնեն: Իսկ բոլշևիկների գալուց հետո գալիս-նստում էր իր 10 միլիոն ռուբլով կառուցած շքեղ հյուրանոցի բակում ու հոգոց հանում. «Ի՛նչ ժամանակներ էին…»: Մահը երբեք բարեբախտություն չէ, բայց միգուցե Ալեքսանդր Մանթաշյանցը բախտավոր էր, որ 1911 թ. ապրիլի 19-ին վաղաժամ մահացավ և իր ընկերոջ` Արամյանցի պես չճաշակեց այդ նվաստացումն ու կեղեքումը… Իրականում Լոռին է այս մեծ հայորդու ծննդավայրը, թե ոչ, դժվար է ասել. կենսագիրները նրա ծնունդը կապում են Թիֆլիսի հետ (1842 թ. մարտի 3-ին), չնայած ոմանք նրա արմատները հասցնում են հեռավոր Պարսկաստան… 1868 թ., Թավրիզ: Ամառային մի օր Պարսկաստանի մայրաքաղաքի մեծ շուկայում պատահաբար երկու տարեկից երիտասարդ են հանդիպում: Նրանցից մեկը թիֆլիսահայ էր, որն արդեն 20 տարեկանից իր ձեռքն էր վերցրել հոր առևտրական տան գործերն ու հաջողությամբ վարում էր, մյուսը` արցախցի երիտասարդ, որ վաճառականի օգնական լինելով` առաջին քայլերն էր անում այդ ոլորտում: Այս հանդիպումը ճակատագրական եղավ երկուսի համար էլ. նրանք այդուհետ ընկերներ ու մեծ բարեկամներ էին, որոնք, ճակատագրի հեգնանքով հայտնվելով այդ արևելյան երկրում, փորձում էին իրենց եռանդով ու հմտությամբ նվաճել աշխարհը: Ալեքսանդրին Թավրիզ էր բերել հայրը` թիֆլիսահայ վաճառական Հովհաննես Մանթաշյանցը, որ որդու մեջ տեսնելով ապագա վաճառականին ու գործարարին` ամեն կերպ հագուրդ էր տալիս նրա ձգտումներին: Տակավին պատանի` Ալեքսանդրը հոր ուղեկցությամբ եղավ Եվրոպայի մեծ քաղաքներում: Հաղորդակից դարձավ ժամանակի եվրոպական բարքերին, նիստուկացին և վերադարձավ արևելք` այդտեղից նվաճելու Եվրոպան, որն այդքան սիրում էր: Նա հայտնվեց Թավրիզի հայ առևտրականների պարագլխի` Թաջիբ բաշու` նույն ինքը շուշեցի Ալեքսանդր բեկի մոտ: Վերջինս սիրահոժար աջակցում էր երիտասարդի խիզախ ձեռնարկումներին և երբեք չէր թաքցնում իր հիացմունքը նրա նկատմամբ: Մանթաշյանցը կանոնավոր կրթություն չստացավ, սակայն կյանքից վերցրեց ավելին, քան կարող էր սովորական մահկանացուն. պատանության տարիներին առևտրական գործերն ուսումնասիրելիս հմտորեն տիրապետեց մաթեմատիկային և հաշվապահությանը: Առևտրական գործերով շրջագայելիս լեզուների ասպարեզում հմտացավ. ազատ կարդում ու գրում էր հայերեն, ռուսերեն, վրացերեն, անգլերեն, պարսկերեն, ֆրանսերեն, գերմաներեն: Արվեստների մեծ սիրահար էր ու գեղեցիկի երկրպագու: Նա Թիֆլիսում աճող սերնդի համար հիմնեց Թիֆլիսի առևտրային դպրոցը, որ 1910-1918 թթ. սերունդներ կրթեց: Հետագայում նրա կենսագրությունը կզարդարեն բազում պատվաբեր կոչումներ. Առաջին գիլդիայի վաճառական (1871), Արքունական պալատի Թիֆլիսի ատյանի անդամ (1903), Կովկասի հայ բարեգործական ընկերության հիմնադիր և պատվավոր անդամ, իսկական պետական խորհրդական (1909), Թիֆլիսի քաղաքային դումայի պատգամավոր (1893-1911), Թիֆլիսի պատվավոր քաղաքացի… Նրա կուրծքը կզարդարեն «Աննայի երկրորդ աստիճանի», ֆրանսիական «Պատվո լեգեոնի» շքանշանները… Եվ, վերջապես, հետմահու` «Բոլոր ժամանակների ամենագործարար և ամենաբարեգործ հայ…» Տակավին 20 տարեկան` Ալեքսանդրն իր ձեռքն է վերցնում հոր առևտրական գործերն ու 20 հազար ռուբլի կապիտալով առաջին խանութն է բացում Թիֆլիսում: Շուտով նա ավելի է ընդլայնում իր գործն ու բազմապատկում հարստությունը: Մի երեկո ապագա միլիոնատերը, հաշվելով իր կարողությունը, զարմանքով հայտնաբերում է, որ կարճ ժամանակում այն տասնապատիկ ավելացել է և կազմում է 200 հազար ռուբլի: Չկարողանալով թաքցնել ուրախությունը` ինքնագոհ երիտասարդը հպարտորեն քայլում է Թիֆլիսի Արմյանսկի բազարով, երբ վաճառականներից մեկը, փորձելով հեգնել, ասում է.«Էնենց է գնում, կարծես 200 հազար ունենա…»: Հետագայում հիշելով այս դեպքը` Մանթաշյանցը միշտ զարմանում էր. «Ինչպե՞ս գուշակեց…»: Սակայն այդ 200 հազարը, որ շատերի համար երազ էր, ամենևին էլ Մանթաշյանցի հնարավորությունների սահմանը չէր: Շուտով նա ողջ աշխարհում հռչակվեց որպես «նավթի արքա», և նրա «Գառն աստծո» ապրանքանիշը տիրապետող դարձավ համառուսաստանյան առևտրում… Մանթաշյանցը հայ առևտրական կապիտալի մեջ առաջիններից էր, որ անցավ բանկային բիզնեսի: Իր ապրանքաշրջանառության ծավալների և դրամական միջոցների աճի հետ մեկտեղ նա մեծացնում էր գործունեության ոլորտը: Առաջին մեծ քայլը չուշացավ. նա, աստիճանաբար գնելով Թիֆլիսի առևտրային բանկի բաժնեթղթերը, շուտով տեր դարձավ ողջ բանկին` ընդլայնելով նրա գործունեությունը և բացելով նոր մասնաճյուղեր Բաթումում ու Բաքվում: Բանկային աշխարհում Մանթաշյանցը չբավարարվեց ձեռք բերածով, և նա դարձավ նաև ռուսական երկու խոշորագույն բանկերի բաժնետեր և խորհրդի անդամ: Սակայն Մանթաշովի փառքն ու հարստությունը բազմապատկվեց Բաքվի նավթաշխարհի շնորհիվ: 1880-ական թթ. Բաքվում իսկական նավթային եռուզեռ էր: Համաշխարհային կապիտալը, սև ոսկու տենդի մեջ, այստեղ էր հոսում, ուր վաղուց էին հաստատվել նավթարդյունահանման շահավետությունը զգացած հայ կապիտալիստները և սկսել նավթի շահագործումը: XIX դարի վերջին Բաքվում հայ կապիտալիստներից հաստատվել էին Ղուկասյան եղբայրները, Լիանոզովը, Միրզոև եղբայրները, Եղիազարյան գերդաստանը… Սրանց կողքին օտար կապիտալն էր գրոհում Բաքու` հանձինս Նոբելի գերդաստանի, Ռոտշիլդի, Ռագոզինի… Ռուսական կառավարությունը չէր ցանկանում Բաքվում օտարերկրյա կապիտալի տեսակարար կշռի մեծացում, սակայն խոչընդոտել Ռոտշիլդներին և Նոբելներին չէր կարող: Նրանց հետ մրցակցել և հաղթել կարող էր միայն Մանթաշյանցը… Նոբելները, թեև ռուսահպատակ, իրենց ծագմամբ տեղաբնիկ չէին, իսկ Ռոտշիլդների հրեական գերդաստանը Փարիզից էր: Նրանց «Կասպից-Սևծովյան ընկերությունը» առաջինն էր, որ նկատեց Բաքվի նավթարդյունաբերության ծագող հեռանկարներն ու սկսեց մեծ ներդրումներ կատարել Բաքվում: Մանթաշյանցի Բաքու գալու պատճառը իր վաղեմի ընկերն էր` Միքայել Արամյանցը, որ երեք արցախցիների` Առաֆելյանի, Ծատուրյանի և Թումանյանի հետ հիմնել էր «Բալախանյան ընկերությունը» և զբաղվում էր նավթի արդյունահանմամբ: Արամյանցն ու Մանթաշյանցը բնակվում էին Սոլոլակում և համարյա հարևաններ էին… Միքայել Արամյանցի հեռուն գնացող, պրպտող միտքը շարունակ ելք էր որոնում իր գործն ընդլայնելու համար: Նա նոր նավթահորեր էր գնել, սակայն լուրջ դժվարություններ կային նավթի արդյունահանման գործում, քանզի ճիշտ է, նավթի ստացումը հեշտ էր և էժան, սակայն դժվար էր տեղափոխման, շուկա հասցնելու գործը: Ստացվում էր այնպես, որ բեռնափոխադրումները ավելի թանկ էին, քան բուն նյութի արդյունահանումը: Եվ Միքայել Արամյանցը միտք հղացավ` ստեղծել սեփական գործարան, որը նավթային ցիստեռներ կարտադրեր: Նա դրամական օժանդակության հարցով դիմեց Մանթաշյանցին, որը վաղուց էր նավթաշխարհ թափանցելու առիթ որոնում: Եվ ահա Արամյանցի գրավիչ առաջարկը` 50 հազար ռուբլով մաս կազմել իր նավթային ընկերությանը: Ընկերությունը` ընկերություն, բայց Մանթաշյանցի պատասխանը դիվանագիտական էր. -Ինչ կուլի, կուլի, Միքել ջան, թող մի 50 հազար էլ քո խաթեր Կասպից ծովը թափեմ: Եվ ապագա «նավթային արքան» իր ընկերոջ հրավերով ժամանեց Բաքու: Շատ չանցած` Մանթաշյանցն արդեն վայելում էր իր ձեռնարկի պտուղները: Նա արագ կողմնորոշվեց, կարողացավ ճիշտ գնահատել Բաքվի նավթաշխարհի հեռանկարները և գործի անցավ. շուտով նա 45 հազար ռուբլով գնեց Առաֆելյանի մասնաբաժինը, ապա 70 հազար ռուբլով` Թումանյանի, 620 հազար ռուբլով` Ծատուրյանի մասնաբաժինները` դուրս մղելով նրանց գործից: Տարիներ անց ընդամենը 200 հազար ռուբլի դրամագլխով հիմնված ընկերության բաժնեթղթերի 1/3 մասը Մանթաշյանցն ու Արամյանցը վաճառեցին… 20 միլիոն ռուբլով: Այնքան հրապուրիչ էր հաջողությունը, որ Մանթաշյանցը ցանկացավ նման կերպ վարվել նաև Արամյանցի հետ: Կյանքում առաջին և միակ անգամ վաղեմի ընկերները կանգնեցին դեմ դիմաց. -Մի արա էդ բանը, Ալեքսանդր, մի մոռացիր, որ ես եմ քեզ Բաքու բերել… Հաղթեց բարեկամությունն ու ընկերությունը: Նոր կազմավորված «Ալեքսանդր Մանթաշյանց և ընկերներ» ընկերության մեջ բաժնեթղթերի 1/4-ը Արամյանցինն էր: Նոր ընկերությունը ավելի ընդլայնեց իր գործունեությունը. Մանթաշյանցի ապրանքանիշը` «Գառն աստծո», ներկայացուցչություններ բացեց եվրոպական մեծ երկրներում` Լոնդոնում, Փարիզում, Պոլսում, անգամ Աֆրիկայում` Ալեքսանդրիայում, Հնդկաստանում, Ռուսաստանում: Նա մրցակցության մեջ մտավ եվրոպական կապիտալի հետ: Ամենազոր Ռոտշիլդ գերդաստանը եվրոպական շուկայում իր միակ արժանի մրցակիցը Մանթաշյանին էր համարում: Մինչ այն պահը, երբ ճակատագիրը նրանց հանդիպեցրեց Փարիզ սլացող գնացքի կուպեում: Այդ պահից վաղեմի մրցակիցները դարձան բարեկամներ… Ինչպես որ բարեկամացավ նավթաշխարհի մյուս հայ հսկայի` Գալուստ Գյուլբենկյանի հետ: Ալեքսանդր Մանթաշյանցը բացառիկ երևույթ էր ոչ միայն որպես գործարար, այլև որպես բարեգործ: Նրա համար անուրանալի արժեքներ էին ազգը և եկեղեցին, և իր բարեգործությունները նա ծառայեցրեց ազգի և եկեղեցու միասնության գաղափարին: Մարդու հոգու վեհությունը և կատարած բարեգործությունները երբեք հնարավոր չէ չափել, բայց , ամեն դեպքում, դիմենք փաստերին. ՀՅԴ դրամահավաք «Փոթորիկ» ծրագրին հատկացրեց մեկ միլիոն ռուբլի: 1901 թ. նա իր ծախսով ամբողջովին վերանորոգեց Թիֆլիսի Հայոց Մայր եկեղեցին, որ ավելի շատ հայտնի է Վանքի եկեղեցի անվամբ: Ամբողջովին հիմնանորոգեց Էջմիածնի Մայր տաճարը և Վեհարանը` դրանց վրա ծախսելով մոտ 300 հազար ռուբլի: Առհասարակ, հայ եկեղեցին մշտապես օգտվել է Մանթաշյանցի առատաձեռնությունից: Նա միշտ ուշադրության կենտրոնում էր պահում և հոգում էր Պոլսի պատրիարքության կարիքները: Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի նոր մասնաշենքը կառուցեց հիմքից` դրա վրա ծախսելով ավելի քան 300 հազար դրամ: 1904 թ. կառուցեց Փարիզի հայկական եկեղեցին և կից առաջնորդարանի շենքը` ծախսելով 1 մլն 100 հազար ֆրանկ: Նյութական օժանդակություն Հայկական դրամատիկական ընկերությանը` 65 հազար ռուբլի: Թուրքահայ սովյալներին` 25 հազար ռուբլի օգնություն: Թիֆլիսի հայոց մշակութային միությանը` 15 հազար ռուբլի: Երկրագործական ուսումնարանի կառուցմանը` 200 հազար ռուբլի: Իր ծախսերով արտասահմանում հարյուրավոր ուսանողներ կրթեց և պահեց: Նրա առատաձեռնությունից օգտվեցին Նիկողայոս Ադոնցը, Կոմիտասը, որին շքեղ դաշնամուր նվիրեց, Ստեփան Շահումյանը, Ալեքսանդր Երիցյանը, Հովհաննես Թումանյանը, Մուրացանը, Մինաս Չերազը, Արշակ Չոպանյանը, Պերճ Պռոշյանը, Աբգար Հովհաննիսյանը և շատ ու շատ ուրիշներ: Նա նյութապես աջակցում էր Կովկասի հայոց բարեգործական միության ձեռնարկումներին: Նրա բարեգործությունների ընդհանուր գումարը կազմել է ավելի քան 2500000 ռուբլի: Բայց անկատար մնաց մեծ բարեգործի երազանքը` Թիֆլիսում ունենալ հայկական ճարտարագիտական մեծ համալսարան… Ալեքսանդր Մանթաշյանցը երջանիկ ծնող էր ու երջանիկ ամուսին: Բախտը նրան ամենուր ժպտում էր. գործում, հասարակության մեջ, ընտանիքում… Նա ճակատագրի սիրելին էր: Կինը` Դարյա Թամամշյանը, Թիֆլիսի հայտնի գերդաստաններից էր, նա ամուսնուն պարգևեց ութ զավակ և անժամանակ մահացավ 1910 թ.: Կնոջ մահից մեկ տարի անց վախճանվեց նաև XX դարի հայ վաճառականության ռահվիրան, նավթի արքան` Ալեքսանդր Մանթաշյանցը: Նա երիկամների հիվանդություն ուներ, և վիրահատության էր ենթարկվել Փարիզում: Սակայն դա չօգնեց մեծ բարեգործին, և վաղաժամ մահը վրա հասավ 1911 թ. ապրիլի 19-ին, Պետերբուրգում: Հայ ազգային կառույցները երկու անգամ հոգեհանգիստ կազմակերպեցին: Տասնյակհազարավոր անձինք, անկախ տարիքից, սեռից, ազգությունից և սոցիալական դրությունից, գալիս էին մեծ հային հրաժեշտ տալու: Թիֆլիսը երբեք նման թաղում չէր տեսել. Մանթաշյանցի մարմինն ամփոփվեց վանքի եկեղեցու գավթում: Սգում էր ողջ Թիֆլիսը: Ալեքսանդր Շիրվանզադեն «Հորիզոնի» էջերում գրեց. «Այն կորուստը, որ կրում է այսօր հայ ժողովուրդը, անփոխարինելի է: Գումարների ահագին քանակությունը չէր, որ այնպես առատաձեռնորեն զոհում էր նա բարեգործություն կոչված սրբազան տաճարին, որ երկրային տաճարների թագուհին է: Սիրտը, ահա այն, որ կատարում էր միակ դերը, և վեհ դերը Մանթաշյանցի բարերարությունների մեջ: Նա տալիս էր առանց հետին հաշիվների, առանց սին փառամոլության, տալիս էր, որովհետև այդպես էր թելադրում նրա զգայուն հոգին: Նրա բարերարությունը կրում էր բուն քրիստոնեության դրոշմ. «Տվեք այնպես, որ աջ ձեռը տալիս, ձախը չիմանա»: Դա նրա համեստությունն էր, մի զարդ, որ այնքան հազվագյուտ էր: …Ազգին է մնում այժմ իր խորին երախտագիտությամբ գնահատել այդպիսի սիրտը: Եվ նա, անշուշտ, կգնահատե ու շատ բարձր կգնահատե իր ապագա պատմության մեջ…»: Վահե ԱՆԹԱՆԵՍՅԱՆ Quote Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted March 29, 2012 Author Report Share Posted March 29, 2012 Quote Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted November 15, 2013 Author Report Share Posted November 15, 2013 Ալեքսանդր Մանթաշով Published on Feb 27, 2013 1911 թվական, ապրիլ: Պետերբուրգից Թիֆլիս մեկնող գնացքի յուրաքանչյուր կանգառում անթիվ հայեր են խմբված: Անգամ կայարանների համար նման իրարանցումն անսովոր է: Մարդիկ եկել են ծաղկեպսակներով ծածկելու բոլոր ժամանակների ամենահռչակավոր հայ բարերարի` Ալեքսանդր Մանթաշովի տապանը, որը գնում էր իր վերջին հանգրվանը գտնելու հարազատ քաղաքում... Encyclopedia, Alexander MantashevApril, 2011. Countless Armenians flocking in every station of the train departing from Peterburg to Tiflis. This disarray was unusual even for the train stations. People came to cover with wreaths the shrine of the most outstanding Armenian philanthropist of all times - Alexander Mantashev, who was going to find his last haven in his hometown... Quote Link to comment Share on other sites More sharing options...
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.