Jump to content

AghandaGitaran - Hatuk Reportaj - Video


MosJan

Recommended Posts

  • 1 month later...

 

Հոգևոր անվտանգությունը վտանգված է»

 

 

 

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ քահանա Եսայի Արթենյանը հայտարարեց, որ Հայաստանում կան հոգևոր անվտանգության լուրջ խնդիրներ: Շատ է խոսվում դեմոկրատիայից, խոսքի, խղճի և կրոնի ազատությունից, սակայն, քահանայի կարծիքով, այսօր դրանք սխալ ձևով են դրսևորվում: Արդյունքում ավելի շատ վնաս են հասցնում, քան օգուտ: Խոսքի ազատությունից օգտվելով՝ մարդիկ ինչ ուզում` խոսում են, քննադատում կամ մերժում են եկեղեցին՝ անտեսելով պատմությունն ու փաստերը:

 

Եսայի Արթենյանի խոսքերով՝ յուրաքանչյուր ոք կարող է օգտվել կարծիքն արտահայտելու իր իրավունքից, բայց պետք է նաև պատասխանատվություն կրի իր ասածների և դրա հետևանքների համար:

 

Եսայի Արթենյանը նաև խիստ վտնագավոր է համարում աղանդների գործունեությունը, որոնք գործում են առանց վերահսկողության և պատասխանատվության, մարդկանց հետ վարվում են հակաքրիստոնեական և հակամարդկային մեթոդներով, մարդկանց ստրկացնում են ու կառավարում նրանց զգացմունքներն ու միտքը: Վտանգավոր է, երբ մարդուն կյանքը ներկայցվում է միայն սև և սպիտակ գույներով: Այսինքն՝ եթե անձը տվյալ կրոնական կազմակերպության անդամ է, ապա նա կգնա դրախտ, իսկ դրանից դուրս ամեն ինչ դժոխք է: Քահանայի խոսքերով՝ այս մոտեցումը բնորոշ է բոլոր քայքայիչ աղանդներին, որոնք այսօր շատ են:

 

«Քայքայիչ պաշտամունքից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոն» ՀԿ-ի նախագահ Ալեքսանդր Ամարյանը համաձայնեց քահանա Եսայի Արթենյանի կարծիքի հետ՝ հավելելով, որ վտանգ կա ոչ միայն աղանդի, այլև մշակույթի առումով՝ հեռուստաընկերություն, տեսանյութերի արտադրություն և այլն: Նա լրագրողներին ներկայացրեց տեսաերիզներ, որոնցից մեկում ներկայացված էին ծայարահեղ դաժան կադրեր, իսկ մյուսները մուլտպատկերների միջոցով քարոզում էին պոռնոգրաֆիա և միասեռականություն: Դրանք «պիրատկան» դիսկեր էին, որոնք վաճառվում են Հայաստանում ընդամնեը 500 դրամով:

 

Ա. Ամարյանի խոսքերով՝ հայկական հեռուստասերիալները քարոզում են հարազատների միջև սեռական կապ: Պարզապես այսօր չկան համապատասխան մասնագետներ, որոնք կորակավորեն և կհիմնավորեն այդ երևույթները:

 

Ամարյանը հավելեց, որ տեսաերիզների մասին տեղյակ է մշակույթի նախարարությունը, ինչպես նաև բոլոր պետական կառույցները, սակայն արձագանք նրանց կողմից չկա:

 

Ամարյնաի մոտ կա նաև տեսաերիզ, որտեղ «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպության առաջնորդ Արթուր Սիմոնյանն ու դերասանուհի Անժելա Սարգսյանն են, ինչը, ըստ բանախոսի, հաստատում է, որ վերջինս այդ կառույցի անդամ է:

 

Դեպքի հետ կապված Եսայի Արթենյանը նշեց, որ «Կյանքի խոսքը» սկզբում աջակցում էր դերասանուհուն՝ ստեղծելով մարդասեր եկեղեցու համբավ, բայց հետո ինքը հրաժարվեց նրանից: Նրա խոսքերով՝ այդ կրոնական կառույցը խրախուսում է անառակություն՝ ասելով, թե ինչպես էլ ապրես, դա քեզ ներվելու է: Իսկ Ա. Ամարյանը նշեց, որ եթե կրոնական կազմակերպության հետևորդը կատարում է հանցագործություն, ապա կառույցը միանգամից հարաժարվում է նրանից: Այն դեպքում, երբ պետք է դատապարտել արարքը և նրան ճիշտ ճանապարհին կանգնեցնել:

 

Ա. Ամարյանի խոսքերով՝ այսօր իրավապաշտպանները չեն խոսում այս խնդիրների մասին, արդյունքում ոտնահարվում են հավատացյալների իրավունքները: Աղանդների խնդիրը պետք է լուծվի պետական մակարդակով, որովհետև «հոգևոր անվտանգությունը վտանգված է»: Բացի այդ՝ այսօր հնարավորություն չկա ամբողջական տեղեկատվություն ստանալ կրոնական կազմակերպությունների մասին:

 

 

 

 

 

http://hetq.am/arm/news/11612/hogevor-anvtangutyuny-vtangvats-e.html

 

 

 

Link to comment
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

Loading...
×
×
  • Create New...