MosJan Posted August 23, 2011 Report Share Posted August 23, 2011 21 տարի առաջ Հայաստանում ընդունվեց Անկախության հռչակագիրը 23.08.2011 10:26 http://politnews.am/newsimg/535100343-eraguyn1-big.jpg Այսօր` օգոստոսի 23-ին լրանում է Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման 21 տարին: Ուղիղ 21 տարի առաջ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի կողմից ընդունվեց Հայաստանի Անկախության հռչակագիրը,ինչով էլ մեկնարկեց անկախության գործընթացը: Անկախության հռչակագրով Հայկական ԽՍՀ-ն վերանվանվեց Հայաստանի Հանրապետություն (կրճատ` Հայաստան), իսկ հաջորդ օրը` օգոստոսի 24-ին ընդունվեց դրոշի մասին օրենքը, որով Հայաստանի պետական դրոշ ճանաչվեց եռագույնը: 1990 թվականի օգոստոսի 23-ին Գերագույն խորհրդի նիստում Անկախության հռչակագրի տեքստը ներկայացրեց Արամ Մանուկյանը, որպես առաջին հանրապետության հիմնադրի անվանակից: Դրանից մեկ տարի անց` 1991-ի սեպտեմբերի 21-ին Հայաստանում տեղի ունեցավ անկախության հանրաքվե, որի մասնակիցների 94,99 տոկոսը կողմ քվեարկեց Հայաստանի անկախությանը: Հռչակագիր Հայաստանի անկախության մասին. Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը` արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը, գիտակցելով իր պատասխանատվությունը հայ ժողովրդի ճակատագրի առջև համայն հայության իղձերի իրականացման և պատմական արդարության վերականգնման գործում, ելնելով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներից և միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերից, կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա, զարգացնելով 1918 թվականի մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները, խնդիր դնելով ժողովրդավարական, իրավական հասարակարգի ստեղծումը, Հռչակում է անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը:Ա. Հայկական ԽՍՀ-ն վերանվանվում է Հայաստանի Հանրապետություն` կրճատ` Հայաստան: Հայաստանի Հանրապետությունն ունի իր դրոշը, զինանշանը և հիմնը:Բ. Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան պետություն է` օժտված պետական իշխանության գերակայությամբ, անկախությամբ, լիիրավությամբ: Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում գործում են միայն Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը և օրենքները:Գ. Հայոց պետականության կրողը Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է, որն իր իշխանությունը իրագործում է անմիջականորեն եւ ներկայացուցչական մարմինների միջոցով` Հայաստանի Հանրապետության սահմանադրության և օրենքների հիման վրա: Հանրապետության ժողովրդի անունից հանդես գալու իրավունքը պատկանում է բացառապես Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդին: http://politnews.am/...%AB%D6%80%D5%A8 Quote Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted August 23, 2011 Author Report Share Posted August 23, 2011 FACING THE SAME PROBLEMS AFTER 20 YEARShttp://www.armtown.com/img/photo/lra_en_20110823_23038.jpgToday is the 20th anniversary of adoption declaration of independence of Armenia. Twenty years after the declaration, Armenia is facing the imperative of restoring independence. Of course, one cannot argue that the past 20 years were lost years. For instance, the government propaganda would mention the establishment of independent government institutions, the national army, etc. However, in reality these are just posters void of an adequate real content of state independence. In addition, the absence of independence is typical of not only foreign relations but also internal life. In Armenia, there is no independent judiciary, almost no independent press, independent business climate separate from the government, etc. The governments which succeeded each other, the business and political elite which consists of different configurations of the same people in different time periods have been unable to do the most important thing - establish independence in Armenia with efficient social and political institutions, diversity of public life, attractive climate encouraging creativity among citizens. Instead, we have what is known to everyone, and there is no need to enumerate the antidotes. The only achievement, perhaps, is the social and political initiatives of the new generation, with a high civil consciousness, who care for our dirty and untidy country and want to make it better. The new generation of Armenia, twenty years after the declaration of independence, faces the duty to establish real independence. Quote Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted August 23, 2011 Author Report Share Posted August 23, 2011 ՀՀ Անկախության հռչակագիր Quote Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted August 23, 2011 Author Report Share Posted August 23, 2011 Quote Link to comment Share on other sites More sharing options...
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.