Ashot Posted January 25, 2011 Report Share Posted January 25, 2011 ՆԱՄԱԿԻ ՓՈԽԱՐԵՆԴու ինչ ես ուզո՞ւմ։Դու շա~տ բան կուզես,Բայց ես որտեղի՞ց քո ուզածը տամ։ Չե՛ս ուզում արև մի քառակուսիՈւ եռանկյունի մի լուսին, գիտե՛մ։ Դու ապառնիից մահու չափ հոգնելԵվ ապառիկ ես րնդամենն ուզում(Պատմություն կոչված անբերրությունի՞ց):Իսկ ես քեզ ինչպե՞ս ապառիկն այդ տամ,Երբ ի՛նքս եմ ուզում ապառիկ ուզել(Իմ մեծահարուստ... համբերությունի~ց)։Բայց դու մի՛ նայիր ինձ այդպես՝ ցաված.Ես չեմ մերժում քեզ,Ես նա եմ, հենց նա՛,Ով մարդկանց մերժել չի~ կարողանում... Տե՛ս, գունափոխված ծառերը բոլորԻրենց սաղարթի ձուլածո ոսկինԱռանց զնգոցի մանրում են անվերջ,Վերածում էժան թղթադրամի՝Գնելով իրենց հանգիստ քնելու իրավունքը թանկ:Ես թոռն եմ աշնան ու կտակառուն,Ու թույլ եմ տալիս, որ դու տեր դառնասՄի ամբո~ղջ խտիտ թղթադրամի.Բարո՛վ վայելես։Կտրուկ քարափով վերջացող լանջըԻր հնադարյան խզարով քարե,Տե՛ս,Համառում Է կտրել երկնքի կապտաջիղ կողը։Ու ես էլ ահաՄեկնած մատների իմ աղեղնաձև-անմաշ սղոցովՋանում եմ կտրել մի պատառ աշուն.Ա՛ռ, որ ձմռանը ցրտում չտխրես: Քամին ավազից ու փխրուն հողիցԵրեխայական լեռնապարեր Է սարքում անընդհատԵվ դժգոհելով՝ երեխայի պես,Հենց տեղն ու տեղն Էլ սարքածն Է քանդում՝Քանդածը կրկին վերաշինելու նո՛ր ախորժակով։Լիազորված եմ ես քամու կողմից,Ու եթե կուզես՝ մի վայրկյան հետոՍարքեմ ու տամ քեզ մի ո~ղջ լեռնաշխարհ.Քեզ համար ապրի~րԵվ շնորհակալ մի՛ լինիր բնավ,—Դրանով դու ինձ կվիրավորե~ս: Էլ ի՞նչ ես ուզում։ Իսկ թե հոգնել ես դու ապառնիիցԵվ ապառիկի հույս ունես դարձյալ,Ոչի՛նչ չես շահի ինքդ դրանով,Իսկ ես դրանից շա՜տ եմ վնասվում,Քանի որ ցավով տեսնում եմ կրկին,Որ մարդկանց առաջ զո~ւր Է բացվելս,Դաշտի պես փռվել ու տարածվելս.Դարձյա՛լ չեն տեսնում ու չեն ճանաչում,Թաքստոցներ են փնտրում կանաչում... Թե քեզ չես խղճում՝ ինձ խղճա գոնեՈւ խոսքիս վերջին նվոցը լսիր.Երբ որ աստղերըԱրդեն հոգնում են անշարժությունից,Վերևից իրենց նետում են ջուրը,Որ բարի քամին ման ածի իրենց:Դո՛ւ,Որ հոգնել ես քեզ միշտ պատեպատ խփելուց,Արի՛,Ապրիր հոգուս մեջ,Որ չունի պատեր, որոնց դու խփվես:Ապրի՛ր հոգուս մեջ,Ու ր չես դեգերի նաև մտովին,Ուր դու կնստես ու կիշխե~ս անգամ`Ա՛յն զարմանալի առատության հետ,Որ այնտեղ տե~ր է, արքայից արքա՛: Ի՛նքդ հասկացիրԵվ ուրիշների՛ն դու լավ հասկացրու,Որ ոչի~նչ – ոչի~նչ ձեզ տալ չեմ կարող.Ես լոկ կարող եմ ձեզ սիրե~լ... այսքա՛ն: Quote Link to comment Share on other sites More sharing options...
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.