Ani Posted January 14, 2011 Report Share Posted January 14, 2011 Hayastanum el e iharke nuyn patker@... "Մեր ձմեռվա հերոսը Քանի՞ հոգի Հայաստանում էս վերնագիրը կարդաց ու չմտածեց Աննայի մասին` համանուն հեռուստասերիալից: ՀանգստանանքԱռհասարակ հանգստանալը լավ բան է: Բոլոր մասնագիտությունների համար, բայց հատկապես` լրագրողների: Լրագրողներին պարբերաբար անհրաժեշտ է մի քանի օր չգրել, որ մտքեր հավաքվեն գլխում: Բայց եթե Ամանորի մի քանի օրերը թերթերի լրագրողների համար հարմար առիթ են, ապա հեռուստալրագրողներն այդ օրերին պիտի քափ ու քրտինք մտած աշխատեն: Գաղտնիք չէ, որ ուտել-խմելով զբաղված մեր համաքաղաքացիներին այդ օրերին լրիվ երջանիկ լինելու համար մեկ էլ հարմար հեռուստահաղորդումներ են անհրաժեշտ: Իսկ ի՞նչ մատուցեց մեզ ամանորյա հեռուստաեթերը` տեսանք բոլորս, ու միակ եզրակացությունը, որ կարող ենք անել մեր տեսածից, այն է, որ այս տարի հեռուստատեսությունները իրենց հեռուստալրագրողներով հանգստացան բոլորիցս ավելի լավ: Մի ամբողջ տարի հեռուստադիտողին տանջահարած «Աննա»-ն մեզ հետ էր նաեւ Ամանորի գիշերը: Ու, չնայած ըստ գովազդի` այդ օրը հայ ոչ պահանջկոտ հեռուստադիտողը պիտի դիտեր սերիալի եզրափակիչ մասը, արդյունքում պարզվեց, որ դա վերջն էր, ինչպես հայտնի ֆիլմում է ասվում, միայն առաջին մասի, իսկ սերիալի երկրորդ մասը մեզ կշարունակի տանջահարել նաեւ 2011-ի երեկոների ընթացքում: Ինչեւէ, դեկտեմբերի 31-ի գիշերը ազգովի, մեր բան ու գործը թողած, ողբացինք սիրված սերիալի հերոսների հետ միասին: Ով այլեւս պետք չէր, այդ գիշեր մեռավ, ով կարող է դեռ վերադառնար, հեռու տեղ ուղարկեցին, մի խոսքով: Հեռուստատեսային աշխարհը մոտիկից ճանաչող ծանոթներիցս մեկը մեր ազգի էս պահանջմունքները խիստ հիվանդագին է համարում: Այսինքն տարվա ընթացքում այն միակ օրը, երբ ամբողջ աշխարհը փորձում է մոռանալ իր պրոբլեմները ու սրտանց ուրախանալ, այդ միակ օրն էլ մենք գերադասում ենք տառապել այն նույն ինտենսիվությամբ, ինչպես եւ ողջ տարվա ընթացքում: Այսինքն` «Հայլուր», «Աննա», դրանից հետո էլ մեր էստրադային արտիստների կատարմամբ ռետրո երգեր, ինչը պակաս ողբալի չէր: Հեռուստադիտողի մի մասը իր սովետական մանկությունն ու ջահելությունը հիշեց ու տխրեց, մյուս մասն էլ ֆալշ երգած նոտաները հաշվեց ու էլի տխրեց: Մենակ հետաքրքիր է, թե էդ ողջ անճաշակության համար բյուջեից, այսինքն ի՛մ, քո՛, էն մյուսի՛ գրպանից ինչքա՞ն գումար է հատկացվել: Սա` «Հ1»-ի մասին, իսկ ի՞նչ ցուցադրեցին մյուսները: Ալիքների մեծ մասը շարունակեց հազար տարի առաջ օգտագործված, արդեն հնացած, աշխարհում ոչ մի տեղ էլ չկազմակերպվող ներալիքային ուտուշ-խմուշները` իրենց իսկ աշխատակիցների մասնակցությամբ, այն էլ` ակնհայտորեն նկարահանած աշնան առաջին օրերին, երբ ամանորյա տրամադրությունը բացակայում էր: Այս տարի իր ամանորյա հաղորդումներով մնացած ալիքներից շահեկանորեն առանձնացավ «Շանթը», որի տոնական հաղորդումը նկարահանելու համար մի քիչ երեւակայություն ու երաժշտական ճաշակ էր ծախսվել: Ալիքի անցկացրած երաժշտական պրոյեկտների մասնակիցների ու «Վիտամին» ակումբի տղաների ընդհանուր ջանքերով ծրագրում եւ տանելի հումոր կար, եւ նաեւ, որ ավելի կարեւոր է, հետաքրքիր երաժշտական միքսեր, բավականին լավ երաժշտական ճաշակ է պրոպագանդվում: Այդ է պատճառը, որ բոլորը, ում հետ խոսել եմ, իսկ քչերի հետ չեմ խոսել, հավատացեք, ամանորի գիշերը «Շանթ» են նայել: Էլի ենք հանգստանումՀիշո՞ւմ եք, առաջ, այն երանելի ժամանակներում, երբ հեռուստատեսության աշխատողների երեւակայությունը դեռ լրիվ չէր սպառվել, երբ մեր «ցուրտ ու մութ» երկրում «Մեր բակ»-երն էին նկարահանվում, որոնք, ի դեպ, այսօր էլ ակտուալ են, ու էլի շահագործվեցին ալիքների մի մասի կողմից ու հաճույքով դիտվեցին նույնիսկ դրանց բոլոր երկխոսությունները անգիր իմացող հայ, ներողություն արտահայտությանս, երես չտված հեռուստադիտողի կողմից: Այ այդ երանելի ժամանակներում Ամանորի երեկոյի հաղորդումը կրկնվում էր մեկ էլ հունվարի 13-ին, իսկ հունվարի 1-ի, 2-ի, 3-ի համար այլ բան էր մտածվում հեռուստադիտողին երես չտվող հեռուստատեսային աշխատողների կողմից: Այս տարի բոլոր ալիքները մյուս օրն առավոտյան իսկ կրկնեցին իրենց հաղորդումները, նաեւ դրա հաջորդ օրը, այնքան, որ արդեն նույնիսկ «Շանթի» հաջողված ծրագիրը չէիր ուզենա դիտել: Իսկ ալիքների մի մասն էլ ինչ-որ հին համերգների ձայնագրություններ էր ճարել ու տոնական օրերի ընթացքում անընդհատ պտտեցնում էր: Ամանորյա ծրագրերի անճաշակությամբ հատկապես աչքի ընկավ «հ2»-ը, որը Արմենչիկից ու Արման Հովհաննիսյանից այն կողմ չանցավ: Հասկանալի է, որ դա է իր տերերի ճաշակը, բայց որքանո՞վ է ճիշտ այդ ճաշակը հեռուստադիտողի վզին փաթաթելը: Իհարկե, ոչ տոնական օրերին էլ «հ2»-ը ախմախ ալիք է` լուրերի թողարկումների իր կիսակալամբուռային անոնսներով ու վաղուց արդեն մոդայից դուրս եկած ռեալիթի շոուներով, որոնք ոչ ոք չի դիտում, բացառությամբ, երեւի դրա` ինտելեկտի բացասական գործակցով ու բառապաշարի լրիվ բացակայությամբ օժտված, բայց աչքերի մեջ` բազմաչարչար հայ ժողովրդի ողջ կարոտը ամբարած մասնակիցների հարազատների: Այնպես որ, հանրապետության երկրորդ ալիքը լինելու հավակնությունն ունեցող ալիքի սեփականատեր Մայրապետյանը ճիշտ կանի, եթե լրջորեն մտածի հեռուստաալիքի հաղորդումները պատրաստող կադրերը թարմացնելու շուրջ, նույնիսկ եթե դրանք շատ դուր են գալիս իրեն ու իր կնոջը: Չնայած կասկածում եմ, որ նրանք դիտում են «հ2», շինարարությամբ են, չէ՞, զբաղված: Բա մինչեւ ե՞րբ ենք հանգստանալուՀետաքրքիր էքսցեսներ էլ եղան Ամանորի օրերին: Օրինակ, հերիք չէ մի քսան օր դրանից առաջ էին գլուխներս տանում, դեռ դեկտեմբերի 31-ին էլ, ժամը 21.00-ի սահմաններում, այսինքն փաստացի Ամանորի գիշերը, ալիքներից մեկը «մեզ աչքալուսանք էր տալիս», թե Ամանորի գիշերը առանց գովազդային դադարների մեզ համար կապահովի «Կոնվերս» բանկը:" http://www.armtimes.com/20494 Quote Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted February 7, 2011 Author Report Share Posted February 7, 2011 Jisht te Sut - "jerry springer" has made it's way to Armenian TV Dzer kartsiq!@ ??? Quote Link to comment Share on other sites More sharing options...
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.