Jump to content

Dzagadzor's St Hripsime


MosJan

Recommended Posts

 

Ձագաձորի Սբ. Հռիփսիմե եկեղեցին որպես հնագույն գիտամշակութային կենտրոն

[ 2010/08/26 | 15:00 ] մարզեր, մշակույթhttp://hetq.am/wp-content/uploads/2010/08/pic1_26.08.10.jpg

 

Ձագաձորի (Վերիշենի) Սբ.Հռիփսիմե եկեղեցին (նկ. 1), որը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզի Վերիշեն բնակավայրում, Գորիս քաղաքից 4 կմ հյուսիս-արևմուտք, ամենայն հավանականությամբ կառուցվել է 4-րդ դարի սկզբին հեթանոսական ԱՍՏՂԻ տաճարի տեղում (Ալբիրեո, Անգղի համաստեղություն): Ուսումնասիրություններով պարզել եմ, որ եկեղեցու հիմքում և շրջակայքում պահպանվում են հեթանոսական տաճարի հիմքի և կառուցվածքային տարրերի բազմաթիվ մնացորդներ, ինչպես նաև մեհյանին յուրահատուկ նյութական մշակույթի հետքեր:

 

Տաճարն, անկասկած, կառուցվել է ավելի հին` մեգալիթյան կառույցին կից կամ նրա տեղում: Այդ են վկայում եկեղեցու շրջակայքում պահպանված ԱՆՑՔԵՐՈՎ բազմաթիվ քարերի առկայությունը: Տարբեր անկյան տակ փորված անցքերով քարերի և տեղում հայտնաբերված ԵԶԱԿԻ ԱՍՏՂԱԴԻՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՔԻ (նկ. 2) առկայությունը հիմք է տալիս ենթադրելու, որ եկեղեցու և մեհյանի տարածքում եղել և գործել է հնագույն աստղադիտարան:

 

http://hetq.am/wp-content/uploads/2010/08/pic2_26.08.10.jpg

 

Աստղադիտարանի աշխարհագրական դիրքը ճշգրիտ համընկնում է Երկրի վրա արտացոլված Անգղի (Կարապի) համաստեղության Ալբիրեո աստղին (Անգղի համաստեղության Երկրի վրա արտացոլված հուշարձանախմբի` Անգեղակոթ, Քարահունջ և այլն, մասին մանրամասն տես Վ.Վահրադյան և Մ.Վահրադյան, «Քարահունջ հուշարձանի մասին միջդիսցիպլինար գիտական հետազոտության արդյունքները»):

 

Ձագաձորի մեգալիթյան աստղադիտարանը նշված հուշարձանախմբի անբաժանելի մասն է, նրա ֆունկցիոնալ կարևորագույն տարրերից մեկը:

 

Տեղում կատարված ուսումնասիրություններից պարզվեց, որ աստղադիտարանի շրջակայքում` նրանից 3 կմ հյուսիս-արևմուտք, պահպանվել է նրան ուղեկցող ևս մեկ

«հունջ»: Քանի որ աստղադիտարանը համապատասխանում է Կարապի b-ին` Ալբիրեոին, ուստի հայտնաբերված «հունջը» Ձագաձորի աստղադիտարանի հետ միասին արտացոլում է Ալբիերոյի կրկնակի աստղ լինելու հանգամանքը երկրի վրա:

 

Ձագաձորի մեգալիթյան կառույցի աստղադիտական գործիքները` անցքերով քարերի մի մասը (նկ. 3 և նկ. 4), պահպանվել է (10 հատ` անխաթար, 7 հատ` անցքերը ջարդված վիճակում):

 

http://hetq.am/wp-content/uploads/2010/08/pic3_26.08.10.jpg

 

http://hetq.am/wp-content/uploads/2010/08/pic4_26.08.10.jpg

 

Գործիքների մեծ մասը ժամանակի ընթացքում օգտագործվել է այլ նպատակների համար, իսկ խորհրդային ժամանակաշրջանում, ականատեսների վկայությամբ, մի մասն էլ կտրտվել և օգտագործվել է որպես շինանյութ:

 

Աստղադիտարանի գործիք-քարերի չափսերը տարբեր են և տատանվում են 68 x 34 x 18-ից մինչև 235 x 96 x 28-ի, իսկ անցքերի տրամագիծը` 7-12 սմ-ի միջև:

Տեղում պահպանվել է 3 հատ ԷԿՐԱՆՈՎ, 51 հատ գծապատկերներով, 54 հատ անմշակ քար, ընդամենը` 125 հատ գործիք-քար:

 

Ձագաձորի աստղադիտարանի տարածքում 2008թ. իմ կողմից հայտնաբերված եզակի աստղադիտական գործիքի (նկ. 2) նախնական չափագրումների մասնակի արդյունքները (գծ. 1 և գծ. 2) ներկայացնում եմ ստորև, առանց մեկնաբանությունների (անկյուն a = 66,02; անկյուն b = 57,01; անկյուն c = 57,01):

 

http://hetq.am/wp-content/uploads/2010/08/grafs-1-2_26.08.10.jpg

Ամենայն հավանականությամբ, այս եզակի գործիքը աշխատել է մի շարք այլ գործիքների հետ համատեղ, որոնց մասին առայժմ կարելի է միայն ենթադրություններ կատարել: Այն իր կատարելությամբ ապացուցում է, որ Ձագաձորի աստղադիտարանի գոյության ընթացքում այստեղ ոչ միայն կատարվել են պարզագույն աստղագիտական դիտումներ, այլև դրանով աշխատողները խորությամբ ուսումնասիրել են մեզ շրջապատող Աշխարհը, բավականին ճշգրիտ պատկերացումներ ունեցել տիեզերքի, տիեզերական մարմինների, ինչպես նաև երկրի ձևի, չափերի և կառուցվածքի վերաբերյալ:

 

 

Link to comment
Share on other sites

Thank you Mos for a very interesting article.

The Hanragitaran has the name as

ՁԱԳԵՁՈՐ, note the Ե instead of Ա, (DzagEdzor, not DzagAdzor.Even though both variations are official** The monograph is published in the 1970,).

In addition to the below, we read above that during the Soviet times most of the stones were broken and used as construction material.

 

**See how it turns to Zangezur

PS. When you click on the site, see what Varaz, the cynic from Siunik says;

Վարազ Սյունի (Մոմի) in Amsterdam Says:

Օգոստոս 26th, 2010 at 16:44

Huzich (ev inch vor tex nayev husadrox) e, vor 1600 tarva srbapxtsutiunits heto MER ISKAKAN arjeknery durs en galis hoxi eres.

Husov em vor shutov nayev mer Haykakan Astvatsnery kveradardan Haykakan Lernashxarh u semakan xavary mekndmisht durs kanen mer lernashxarhits.

----

Thank you Johannes;

Զանգեզուր

,,,,Բնաշխարհ Հայաստանի Հանրապետութիւնում: Զանգեզուր անունը ստուգաբանւում է մի քանի կերպ:

Ըստ Ղ. Ալիշանի, այն կապւում է Ձագեձոր կամ Ձագաձոր բերդաւանի անուան հետ, որն արդի Գորիս քաղաքի դիմացի Կեորէս գիւղն է: Իսկ Ձագաձոր անուան առաջին մասնիկն իբր ծագում է Սիւնեաց Ձագիկ նահապետի անունից, որը եղել է Սիսակ նահապետի սերնդից: Ձագաձոր անունը ժամանակի ընթացքում որոշ փոփոխութեան ենթարկուելով դարձել է Զանգեզուր: Այս բացատրութիւնը համարւում է առաւել ընդունելի:

,,,,Մեկ այլ ստուգաբանութեամբ Զանգեզուր անուան հիմքում ընկած է «զանգը զօր» խօսքը: Այդ մասին մեզ է հասել հետեւեալ աւանդութիւնը. ներկայիս Գորիսից երկու կիլոմետր հեռու եղել է վանք, որն ունեցել է մի զօրեղ զանգ: Նրա ձայնը լսուել է շատ հեռուից: Ժողովուրդը այդ պատճառով էլ դա անուանել է «զանգըզօր», ընդգծելով զանգի զօրաւոր լինելը: Բառի ձեւափոխումից առաջացել է Զանգեզուրանունը: Մի այլ ստուգաբանութեամբ Զանգեզուր անուան ծագումը կապւում է «ծակերի ձոր» բառերի հետ, նկատի ունենալով, որ Գորիսի շրջակայքում եւ միւս գիւղերի մօտ կան բազմաթիւ բնական այրեր, ինչպէս նաեւ մեծ քանակութեամբ բրգաձեւ սրածայր բլուրներ, որոնք անցքեր, խոռոչներ եւ քարայրներ ունեն:

,,,,Զանգեզուր անունը սկզբում տրուել է միայն այժմեան Գորիսի շրջակայքին, բայց ժամանակին դարձել է ամբողջ գաւառի պաշտօնական անունը եւ ապա տարածուել Սիւնեաց աշխարհի մեծ մասի վրայ:

,,,,Ներկայիս Զանգեզուր հասկացութիւնն ընդգրկում է Սիսիանի, Գորիսի, Կապանի, մասամբ եւ Մեղրիի շրջանները:

And this;

http://syunik.wordpress.com/2010/05/11/%D5%B0%D5%A1%D5%A2%D5%A1%D5%B6%D5%A4/

Հաբանդ – գավառ պատմական Հայաստանի Սյունիք նահանգում։

Հաբանդ գավառին հայ պատմիչները շատ քիչ են անդրադարձել։ «Աշխարհացոյցի» մեջ հիշատակված է երկու Հաբանդ։ Դրանցից մեկը գտնվում է Սյունիքում, իսկ մյուսը` Արցախում։

Արցախի Հաբանդ գավառը անմիջապես սահմանակից է Սյունիքի Հաբանդին։

Արևելյան կողմում Հաբանդի սահմանն անցնում է Հագարի գետով, արևմտյան կողմում նա շփվում է Ծղուկքի Տաթև և Որոտան շրջանների հետ։ Հյուսիսում նրա սահմանն Աղահեջքի հետ անցնում էր Հագարի գետի Աղողլան վտակի աջ ափով տարածվող լեռներով, իսկ հարավային կողմում` Բարկուշատ և Որոտան գետերի ջրբաժան լեռներով, որտեղ Հաբանդը սահմանակցում էր Բաղք-Քաշունիքի և Բաղք-Աճանանի հետ։

Ավանդության համաձայն Ձագիկ նահապետը Հաբանդ գավառում կառուցել է մի բերդ և այն անվանել «Ձագեձոր» կամ Հաբանդի բերդ, իսկ այն ձորը, որտեղ գտնվում էր բերդը, իբր, նրա անունով էլ կոչվեց «Ձագեձոր»:

Հետագայում Ձագեձոր անունն աղավաղման ենթարկվելով, դարձել է Զանգեզուր, իսկ նրա մյուս անունը` Հաբանդը աստիճանաբար հանվել է գործածությունից։

Տաթևի վանքին տրվող հարկի հին ցուցակում Հաբանդ գավառի տակ հիշատակվում է ….

Just in case the pictures are removed;

 

http://hetq.am/wp-content/uploads/2010/08/pic1_26.08.10.jpg

 

http://hetq.am/wp-content/uploads/2010/08/pic2_26.08.10.jpg

 

http://hetq.am/wp-content/uploads/2010/08/pic3_26.08.10.jpg

 

http://hetq.am/wp-content/uploads/2010/08/pic4_26.08.10.jpg

Edited by Arpa
Link to comment
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

Loading...
×
×
  • Create New...