Jump to content

AZNAVOUR in baku?


Arpa

Recommended Posts

AZNAVOUR in baku?

The following from AZG may be best suited under the topic of COEMDISTAN, yet as it is hilariously comedic it is also somewhat serious.

I can’t find the English version, so here it is a nutshell. It tells about an article by a certain asseri journalist who is complaining that no matter which nightclub or coffee house in baku he goes they are blaring Armenian music and the youth are dancing to tunes by Tata and swooning to Aznavour. He concludes that he has stopped going to any of those places.

PS. Maybe someone should write about how some of us are singing and dancing to furkish tunes.

====

http://www.azg.am/AM/2010050715

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #83, 2010-05-07

Միջազգային

ՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԲԻՍՆ ՈՒ ԱԶՆԱՎՈՒՐԻ ԵՐԳԵՐԸ ՄԵԾ ՌԵՅՏԻՆԳ ԵՆ ՎԱՅԵԼՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՌԵՍՏՈՐԱՆՆԵՐՈՒՄ ԵՎ ՍՐՃԱՐԱՆՆԵՐՈՒՄ

«Արդեն երկու ամիս Բաքվում ես չեմ կարողանում գնալ իմ սիրելի սրճարանները եւ ռեստորանները: Պատճառը հայերն են: Նրանք ամենուր են: Հիմա էլ թափանցել են մեր ռեստորանները, ամենուր հնչում է հայկական մեղեդին», այսպես է սկսում իր հոդվածը Bakililar.az-ի թղթակիցը:

Լրագրողը բոյկոտ հայտարարեց քաղաքի ռեստորաններին եւ սրճարաններին մեկ ամիս առաջ: «Այցելեցի «Արեւելքի հեքիաթ» ռեստորան, որտեղ հրաշալի ուտեստներ են պատրաստում, բայց չես կարողանում այդ ուտեստները վայելել, երբ անդադար հնչում է հայկական երաժշտությունը: «Ջան բալես, բալես», Թաթա: Ինձ զայրացրեց, որ հայկական երաժշտությունը խանգարում էր միայն ինձ: Սեղանակից երիտասարդները հաճույքով պարում ու երգում էին «Ջան բալես, բալես»-ը: Ռեստորանի ծառայությունները թանկ արժեն, այնտեղ չի կարող գնալ հասարակ բաքվեցին: Սա նշանակում է, որ Բաքվի էլիտար խավը նախընտրում է հայկականը», գրում է լրագրողը:

Հոդվածագիրը պատմում է, որ մեկ ամսվա ընթացքում շրջել է քաղաքի մի շարք սրճարաններով եւ կրկին զայրացել: «Բաքվում մեծ անուն վայելող «Պանորամա» սրճարանում երեկոյան ժամերին հնչում է Առնո Բաբաջանյան, իսկ «Հազար ու մեկ գիշեր» սրճարանում ամենապահանջվածը Շառլ Ազնավուրի երգերն են: Այս բեմում Ազնավուրի երգերը կատարում է երիտասարդ երգչուհի Մարիամ Շաբանովան» ( «Ազգը» մի քանի ամիս առաջ գրել էր, որ Ազնավուրի երգերը կատարելու համար Շաբանովային արգելել են մասնակցել «Եվրոտեսիլ» մրցույթ-փառատոնին-Հ. Հ.):

Հոդվածագրին հայկական երգերի ներկայությունն այնքան է բարկացրել, որ մինչ «լրագրողական պարտքը կատարելը» նա դիմել է նախ ռեստորանների մենեջերներին, սակայն ցանկալին չլսելով` դիմել քաղաքային իշխանություններին: Մի շարք ռեստորանների եւ սրճարանների տնօրենների զրույցը ավարտվել է լրագրողի համար ոչ ցանկալի վերջաբանով: Rio Grande սրճարանի տնօրենն ասել է, որ այցելուների մեծ մասը պատկառելի թեյավճար են թողնում, հետեւաբար իրենք չեն կարող հրաժարվել հայկական ռաբիս երաժշտությունից: «Հազար ու մի գիշեր» սրճարանի տնօրենն էլ ասել է, որ բաքվեցիները նախընտրում են այցելել իրենց սրճարանը բացառապես Ազնավուրի երգերը լսելու համար: «Նրանք հայկական երաժշտության շնորհիվ գումարներ են աշխատում, առանց ամաչելու, որ դա մեր թշնամու երգն է», գրում է հոդվածագիրը: Քաղաքապետի լիազորի` լրագրողին ուղղված նամակում գրված է, որ վերոնշյալ ռեստորանները համարվում են հարկատուներ, իսկ քանի որ նրանց եկամտի աղբյուրը երաժշտությունն է, իրենք չեն կարող այս պահին միջոցներ ձեռնարկել, հաշվի առնելով տնտեսական խնդիրները:

Լրագրողը հոդվածով իր զայրույթն ու վրդովմունքն արտահայտելով չի սահմանափակվել: Նա Bakililar.az կայքում եւ Facebook սոցիալական ցանցում կազմակերպել է ստորագրահավաք: Նպատակն է` ստորագրությունները հանձնել քաղաքային իշխանություններին, սպառնալիքով, որ չեն այցելի վերոնշյալ ռեստորանները, եթե այնտեղ չդադարի հնչել հայկական երաժշտությունը:

Հ. Հ.

Link to comment
Share on other sites

AZNAVOUR in baku?

The following from AZG may be best suited under the topic of COEMDISTAN, yet as it is hilariously comedic it is also somewhat serious.

I can’t find the English version, so here it is a nutshell. It tells about an article by a certain asseri journalist who is complaining that no matter which nightclub or coffee house in baku he goes they are blaring Armenian music and the youth are dancing to tunes by Tata and swooning to Aznavour. He concludes that he has stopped going to any of those places.

PS. Maybe someone should write about how some of us are singing and dancing to furkish tunes.

====

http://www.azg.am/AM/2010050715

 

funny, I though every Armenian music and instruments were actually Azeri.

Link to comment
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

Loading...
×
×
  • Create New...