MosJan Posted April 17, 2010 Report Share Posted April 17, 2010 ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՎԻՇՏԸ", "ՆՈՅԻ ԱԳՌԱՎՆԵՐԻՆ" http://www.youtube.com/watch?v=fKsALWge9nY 1.Համաշխարհային վիշտը 2.Նոյի ագռավներին: Բանաստեղծությունները կարդում էՀՀ ժողովրդական արտիստ Վլադիմիր Աբաջյանը: ՆՈՅԻ ԱԳՌԱՎՆԵՐԻՆ Ո՞Ւր եք շտապում, ով խաբված ջրեր,Մեզ ծարավ թողած՝ ո՞ւր եք շտապում,Սևանն է քաշում ծով կարոտը ձեր՝Դուք ո՞ւր եք օտար ծովերը թափվում: Անուշ է թվում ձեզ կանչող հեռուն,Բայց դուք կկորչեք ծովերում օտար,Դարձեք՝ ծովանա թող հայոց առուն,Մի՞թե մոր գիրկը նեղ է ձեզ համար... Ախ, մի՞թե նեղ է, որ դուրս եք փախչում,Բայց դուք կկորչեք ծովերում օտար,Ձեր կույր կորուստով իմ հույսն է կորչում՝Դառնում ծովասույզ մի ջաղացաքար: Դարեր գաղթել ենք, հիմի՞ էլ գաղթենք,Երբ որ ծաղկել է մայր Հայաստանը, -Մայր լեզվի կռվում է ինչո՞վ հաղթենք,Երբ մեծ Մաշտոցի զորքն է նոսրանում: Ո՞վ է ձեր խելքը հեռվից գողանում,Այս ո՞ւր եք չվում մայր հայրենիքից,Մեզ Ավարայրում մենակ եք թողնում,Մի՞թե մայր ազգը սուրբ չէ "ճոխ" կյանքից: Այս ո՞ւր եք փախչում, խելագար ջրեր,Մեր բուռ հողն էլ ծով ծարավ թողած, -Դարձեք, ետ վազեք, որ դարձնենք անմեռԹեկուզ հայրենի մի խեղճ ջրաղաց: Օտար ծովերն են ձեզնով քաղցրանում,Բայց դառնանում է ծովակն հայրենի, -Ո՞Ւր եք ձեր ոսկի ջրերը տանում,Ո՞Ւր եք մեռցնում լեզուն մայրենի: Մեր ամենասուրբ կռվից եք փախչում,Սուրբ Ավարայրից մեր ամենօրյա,Ձեզ հետ մայրենի լեզուն է կորչում,Վարդանն է ճչում, ես գոչն եմ նրա: Ախ, անմիտ ջրեր, ո՞ւր եք շտապում,Մի՞թե կարոտ են օվկիանները ձեզ, -Դարձեք... Սևանը ձեզ է պապակում,Կանչում՝ Սահարա անապատի պես: Մայրենի լեզուն ինչպե՞ս կարկաչի,Երբ որ չխոսես քո հայոց լեզվով,Երբ աղբյուրի պես՝ ծովերում կորչի,Էլ ո՞վ քեզ կտա Մասիսդ, էլ ո՞վ: Դուք հայոց ազգի հավերժն եք թաղում,Ձեր օրվա կյանքում՝ գրկում օտարի,Ահա թե, հայեր, ինչո՞ւ չի շողումՄասիսի ձյունը՝ թագս վիթխարի: Իմ պանդուխտ ջրեր, զուր եք շտապում,Դարձեք, տուն վազեք, մեր մուրազ ջրեր,Ինչո՞ւ եք օտար կնոջ գիրկ թափումՀայ կույսի բաժին կյանքն ու գանձը ձեր: Ինչո՞ւ Կանադա, ի՞նչ Ամերիկա,Երբ թեկուզ մի բուռ Հայաստանը կա,Տուն աղավնացեք, Նոյի ագռավներ,Կկորչեք, որպես գայլախեղդ գառներ... Մեր ամենօրյա կռվի՞ց եք փախչում՝Սուրբ Ավարայրից մեր ամենօրյա,Ինչից խռով եք՝ ինձ էլ է տանջում,Գեթ Արարատից խռով միք մնա: Quote Link to comment Share on other sites More sharing options...
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.