Nané Posted January 22, 2010 Report Share Posted January 22, 2010 Գալիքին Օգնիր ինձ կյանքում ուղիղ ընթանալ,- Եթե քնած եմ՝ քնից արթնանալ, Թե դուռը բաց է՝ իզուր չբանալ, Եղածով երբեք չհանգստանալ Եվ չասել, թե իմ արածն արեցի: Չասել, թե ամբողջ սրտով սիրեցի, Չասել, թե արդեն փառքին տիրեցի, Դեռ երգը մտքում՝ չասել գրեցի, Դեռ քարը հանքում՝ չասել կրեցի. Առանց հիմք՝ չասել, թե տուն շինեցի Եվ վաելում եմ տունս բախտավոր: Չթվալ արդար՝ եղած մեղավոր, Մեղավոր պահին՝ հանցանքը քավել, Քավելու համար չըղձալ հատուցում Եվ հատուցումով չհպարտանալ... Օգնիր ինձ կյանքում ուղիղ ընթանալ: Գ. Էմին Quote Link to comment Share on other sites More sharing options...
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.