Arpa Posted January 6, 2010 Report Share Posted January 6, 2010 Even though this may best fit under the general topic of "gender issues", I chose to post it here, to see how genetics takes over generalization, and how "nature" takes over "nurture".i.e BOY RAISED AS a girl will eventully find HIS true gender IDENTITY , and visa versa. ----ՍԵՌԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹԻՒՆGENDER IDENTITY Armenian styleThe following is a quote from here;http://hy.wikisource.org/wiki/%D4%B1%D6%80%D5%A5%D5%A3%D5%B6%D5%A1%D5%A6%D5%A1%D5%B6_%D5%AF%D5%A1%D5%B4_%D4%BF%D5%A1%D5%AD%D5%A1%D6%80%D5%A4%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6_%D5%A1%D5%B7%D5%AD%D5%A1%D6%80%D5%B0A fable/Առասպել written by Aghayan more than 150 years ago .It shows, illustrates how gender identity is genetic, and cannot be hidden, pretended for long, that the genes of gender assignment will eventually take over.---What did Jesus mean when He said…..said about “hiding the light under a bushel. (BTW, that Armenian site has jumbled the numbers of the verses , 31 -33. There may be a reason that I don‘t know, beside ignorance of the WORLD, like Christmas is in December, January, 6-13-19, April ,July or Nvasard).Luke.11[33] No man, when he hath lighted a candle, putteth it in a secret place, neither under a bushel, but on a candlestick, that they which come in may see the light31«Ոչ ոք ճրագ վառելով ծածուկ տեղ չի դնի, այլ կը դնի աշտանակի վրայ, որպէսզի մտնողը լոյս տեսնի: : ---Verse: 33 Ոչ ուրուք լուցեալ ճրագ՝ դնէ իp/b] թաքստեան[/b], այլ ի վերայ աշտանակի, զի որ մտանեն՝ լոյս տեսանիցեն: ----The story in a nutshell-There was, there was not, Կար ու չիկար. Once there was a man named Arman an aging prince of a province at the foot of Masis. Having lost his wife he was a widower. He had three children, he assumed they were all girls. He gave them girls’ named, dressed them as girls and tried to teach them girly arts and hobbies. The last of them was given the name Aregnazan. ԱՐԵԳՆԱԶԱՆ հայ. արեգ /արեգակ / և նազան բառերից՝ “արևանազ” իմաստով: Հայերի մեջ այս անունը գործածական է 18-րդ դարից:Վերջին դարերում սրա տարածմանը նպաստեց Ղ. Աղայանի համանուն հեքիաթը: Հանդիպում է նաև Արեգնազ, Արեգ, Արեգո ձևերով: The first two children were very happy staying indoors, playing with their dolls, learning the arts of sewing and needle point, the third one would rather go out , run around, fashion pretend bows and arrows, and slingshots, pretend hunting birds and other wild animals. Aregnazan grew up as girl, until that is when that stage of life arrived, when the testosterone took over estrogen. Everyone was baffled. The aging prince could not tend to his children anymore. The story reached the king, who came and adopted the child as his own. It turned out that this child was more comfortable riding horses, hunting and fighting dragons. The story goes on how, eventually the “good spirits/Բարի Հոգիներ” declare that, the “nazan “ part be dropped and he be known as a boy, and his name be AREG/ԱՐԵԳԱՐԵԳ Հայկական դիցաբանության մեջ ամենահին աստվածն էր՝ “հրային - լուսափայլ ճաճանչներով”, որ գիշերները հանգստանում էր Վանա ծովի հատակում , իր ոսկեղեն անկողնում (Րաֆֆի):Իբրև անձնանաուն գործածական է… 0.6 KBAREG The most ancient god in Arm. mythology which means "fiery", "bright". It became a name in XIX c. ----The story goes on. The king’s daughter Nounoufar falls madly in love with Areg, she gets to the point of dying of depression and starvation, emaciation… until…..Areg brings her the “magic water/magic elixir”…AREGNAZAN From Armenian areg "sun" and nazan "graceful". It is in use snce XVIII c. and became spread due to Gh. Aghayan's "Aregnazan" tale. It is also met in the forms Aregnaz, Areg, Arego. And.. They celebrate “forty days and forty nights/Քառսուն օր եւ Քառսուն Գիշեր” wedding.The story ends with following poem about “Three Apples”Three apples fell from heaven- One for the Teller, One for the Listener, and One for the Author/Writer."ԵՐԿՆՔԻՑ ԵՐԵՔ ԽՆՁՈՐ ԸՆԿԱՎ... ՄԵԿԸ` ՊԱՏՄՈՂԻՆ, ՄԵԿԸ` ԼՍՈՂԻՆ ՄԵԿՆ էԼ` ՀՈՐԻՆՈՂԻՆ…" Երկնքից իջավ՝ԵՐԵՔ ԽՆՁՈՐ Արեգի ձայնը Երկինքը լսեցԵվ իսկույն երեք խնձոր վայր գցեց.Մեկը կանաչ էր այդ խնձորներից,Կարծես նոր քաղած գարնան ոստերից.Երկրորդը կարմիր վարդի հանգունակ[24],Երրորդն սպիտակ՝ ձյունի նմանակ։Նունուֆարն ասաց.— Արե՛գ, ի՞նչ կասես,Այս խնձորները ինչո՞ւ են պեսպես.— Չգիտեմ, հոգի՛ս, ճշմարիտն ասած.Գուցե մեր կյանքն է ճիշտ օրինակված,Տե՛ս, սա կանաչ է, իբր խակ մանուկ,Իսկ այս՝ սպիտակ, ինչպես մի ծերուկ.Ամենից սիրուն կարմիրն է միայն,Դա՛ է նշանը մեր հասունության։— Բե՛ր այդ կարմիրը հենց հիմա կտրենք,Եվ այստեղ ևեթ միասին ուտենք… Նունուֆարն ուզեց,Արեգն էլ՝ կտրեց.Կարմիր խնձորը միասին կերան,Եվ իրանց սրտի փափագին հասան։Ձեզ էլ կցանկամ, սիրո՛ւն պատանիք,Որ մուրազներիդ նրանց պես հասնիք.Կըխնդրեմ միայն, որ ինձ էլ ներեք,Եթե պատմածս ձանձրալի գտնեք.Ձեր սիրո համար ես աշխատեցի,Պատմեցի այնքան, ինչքան կարացի.Կարծելով, որ դուք սիրով կըկարդաք,Եվ խեղճ շայիրիս[25] ողորմի կըտաք... [uote]կամ Կախարդական աշխարհՎիքիդարանից՝ ազատ գրադարանից Անցնել՝ նավարկություն, որոնում Արեգնազան կամ Կախարդական աշխարհհեղինակ՝ Ղազարոս Աղայան [ 124 ](Հայկական հին զրույցներից առած մի վեպիկ)1Շատ հին ժամանակ, երբ աշխարհքս լիքն էր հրաշքներով, և երբ բարի ու չար ոգիները անընդհատ պատերազմ էին մղում իրար դեմ, ահա՛ այդ ժամանակ Մասիսի ստորոտում կենում էր մի ծերունի իշխան՝ Արման անունով։Արմանն ուներ երեք զավակ՝ մորից որբ մնացած։ Նրանցից երկուսն աղջիկ էին՝ մինը քան զմյուսը գեղեցիկ, իսկ երրորդը՝ ավելի ևս չքնաղ և չնաշխարհիկ, միայն բարի ոգիները նրա ինչ լինելը թաքցրել էին հողեղեններից։ Այդպես էին կամեցել բարի ոգիները իրանց համար հայտնի նպատակով, և մի ուրիշ ժամանակով, երբ որ ժամանակը լրանար, այնուհետև նա կա՛մ աղջիկ և կա՛մ տղա պիտի դառնար։ Բայց Արմանը նրան [ 125 ] չէր որոշում աղջիկներից, և երեքին էլ միաձև աղջկա հագուստով էր պահում։ «Թող սա էլ աղջիկ համարվի,— ասաց նա,— մինչև բարի ոգիների կամքը կատարվի»,— և անունն էլ դրավ Արեգնազան՝ միատեսակության համար, որովհետև մեծի անունը դրել էր Զանազան, իսկ երկրորդինը՝ Զարմանազան։Արեգնազանը մեծացավ աղջկա պես. և թեպետ հավատացած էր, որ ինքն աղջիկ է և աղջիկներից էլ՝ ամենից գեղեցիկը, բայց ատելով ատում էր աղջկան վայել բաները։ Նա չէր սիրում բուրդ գզել, թել մանել, կար ու գործ անել և, դրա հակառակ, երբ մի լավ ձի կամ մի զենք էր տեսնում՝ խելքը գնում էր։ Մայր չուներ, որ նրան ստիպեր, տնարարություն սովորեցներ, իսկ հայրը, կարծես գիտությամբ, ոչ միայն այդ մասին ոչինչ հոգս չէր անում, այլև նրան իր հետ որսի էր տանում և ձի հեծնել ու զենք գործածել էր սովորեցնում։Այսպես անցավ մի ժամանակ. մեկ օր Արմանը կանչեց իր զավակներին և ասաց.— Ես ծառայում էի մեր բարի թագավորին, և նա ինձ շատ սիրում էր։ Ահա՛ այս դաշտերն ու անտառները, այս սարերն ու ձորերը, որ հիմա մեր ձեռին են, բոլորը թագավորն է ընծայել ինձ իմ հավատարիմ ծառայությանս համար։ Երբ որ ձեր մայրը վախճանվեց՝ սաստիկ տխրություն եկավ վրաս։ Վեր առա ձեզ, քաշվեցի այս խաղաղ վայրերը և, տխրությունս փարատելու համար, գլուխս որսորդության տվի։ Դուք հիմա մեծացել եք, իսկ ես՝ ծերացել։ Դուք այստեղ մեծանում եք, ինչպես վայրի եղջերուները։ Ի՞նչ կլինի ձեր վերջը, եթե այստեղ մնաք. իհա՛րկե, շատ վատ։ Ապագա թշվառությունից ձեզ ազատելու համար ես մտածել եմ, որ ձեզանից մեկին, տղայի հագուստով, ուղարկեմ թագավորի մոտ ծառայելու։ Թագավորը սիրով կընդունի և իմ տեղը ժամանակով նրան կտա։ Այդպիսով, ձեզանից մեկը կարող է մյուսներիդ էլ տանել իր մոտ։ Հիմա ո՞րդ կուզենաք գնալ։— Ե՛ս կերթամ, հայրի՛կ,— ասաց մեծ աղջիկը։— Ես էլ, հայրի՛կ, ես էլ,— մեջ ընկավ միջնակը։Արեգնազանը լուռ էր։— Իսկ դու, Նազանի՛կ, դու չե՞ս կամենալ,— հարցրեց հայրը Արեգնազանին. կարծես ուզում էր, որ գնացողը նա՛ լիներ անպատճառ։— Ինչո՞ւ չէ, հայրի՛կ. բայց երբ որ իմ մեծ քույրն ուզում է, ես ինչո՞ւ արգելք լինիմ նրան։— Այստեղ արգելքի բան չկա, հոգի՛ս. ինձ համար դուք երեքդ էլ մեկ եք, միայն՝ դեռ չգիտեմ, թե՝ ձեզանից ո՞րն ավելի հարմար կլինի։— Ես ամենից հարմարն եմ, հայրի՛կ,— ասաց մեծը,— որովհետև ես ամենից մեծն եմ։— Շա՛տ լավ, բայց ես առանց պայմանի ոչ մեկիդ չեմ ուղարկելու։ Եթե դու կամենում ես՝ կերթաս, ուրեմն, կփոխես հագուստդ, կընտրես զենք ու զրահ, և առավոտը շատ վաղ քո ձին կհեծնես, կերթաս որսորդության. եթե դատարկ չվերադառնաս, քեզ կուղարկեմ թագավորի մոտ։Մյուս առավոտուն մեծ աղջիկը, ինչպես պատվիրել էր հայրը, ճանապարհ ընկավ դեպի դաշտ՝ մի բան որսալու համար։ Երբ որ մտավ մի խոր ձորի մեջ և ուզում էր անցնել մյուս կողմը, նրա առաջը կտրեց մի դիմակավորված ձիավոր՝ ոտից մինչև գլուխ զինավորված։ Աղջիկը նրան որ տեսավ՝ այնպես վախեցավ, որ քիչ մնաց լեզուն կապվի. սաստիկ երկյուղից մնաց կաշկանդված, փախչիլ անգամ չկարողացավ։ Ձիավորը մոտեցավ նրան ու ասաց. [ 126 ] — Ա՛յ տղա, սիրո՛ւն տղա,Ո՞ւր ես գնում այդպես մենակ.Ինչո՞ւ փափուկ անկողնիցդԴուրս ես եկել անժամանակ։ Աղջիկը պատասխանեց կմկմալով.— Ես… ես… գնում եմ…Ոչ… ոչ… չեմ գնում…Հա… հա… պիտի գնամ…Ի՞նչ երեսով ետ դառնամ… Ձիավորն ասաց սպառնալով.— Դու գնո՞ւմ ես, ո՞ւր ես գնում,Ո՞ւր ես փախչում դու ձեր գեղից.Ե՛տ դառ իսկույն, թե չես ուզում,Որ գլուխդ թռչի տեղից… Այս ասելով ձիավորը հանեց թուրը և բարձրացրեց, որ զարկե աղջկանը, բայց նա բղավեց.— Վա՜յ, վա՜յ, մի՛ զարկիր, մի՛ զարկիր, ես աղջիկ եմ, ես աղջիկ եմ, ահա՛, ահա՛, ետ եմ դառնում։— Որ աղջիկ ես, ուրեմն՝ գնա ձեր տուն, ձեր հավերին կուտ տուր։ Տղամարդի հագուստ ունենալը բավական չէ, պետք է տղամարդի սիրտ էլ ունենալ։ Էլի լավ էր, որ ինձ պատահեցար և ո՛չ մի ուրիշին,— ասաց ձիավորը և անհայտացավ։Աղջիկը դողդողալով վերադարձավ տուն։— Է՜… ո՞ւր է բերած որսդ,— հարցրեց հայրը,— ինչո՞ւ այդպես շուտ վերադարձար։— Ճանապարհին ջերմս բռնեց, հայրի՛կ, գլուխս ցավում է,— պատասխանեց աղջիկը։Մյուս օրը միջնակին ուղարկեց։ Նա էլ մեծին պատահած փորձանքին հանդիպեց. նրա պես վախեցած վերադարձավ տուն։Երրորդ օրը Արեգնազանին ուղարկեց։ Նրան ևս հանդիպեց միևնույն ձիավորը և ասաց.— Ա՛յ տղա, սիրո՛ւն տղա,Ո՞ւր ես գնում այդպես մենակ.Ինչո՞ւ փափուկ անկողնիցդԴուրս ես եկել անժամանակ։ Արեգնազանը պատասխանեց բարկանալով. [ 127 ]— Քեզ ի՞նչ, թե ես ո՛ւր եմ գնում.Ուր գնում եմ, այդ ե՛ս գիտեմ.Ես չեմ գնում, որ քեզ նման՝Խաղաղ մարդոց ճամփեն կտրեմ։ — Ուրեմն, ես ավազա՞կ եմ.Դո՞ւ ես ասում ինձ այդ բանը.Այս րոպեիս դու կստանասՔո այդ խոսքիդ պատասխանը։ — Այո՛, թե դու ավազակ ես,Ցույց է տալիս քո դիմակը.Բայց թե՝ ինչպե՛ս տղամարդ ես,Այդ թող տեսնե իմ նիզակը… Այս ասելով Արեգնազանը հարձակվեց նրա վրա, ասելով.— Դե՛ն ձգիր դիմակդ, տեսնեմ՝ դու ի՞նչ մարդ ես, եթե ոչ՝ այս րոպեիս կթռցնեմ գլուխդ։Ձիավորն ընդդիմացավ, վահանով պաշտպանվեց և թրով հարձակվեց Արեգնազանի վրա։ Արեգնազանը նույնպես պաշտպանվում էր վահանով և հարձակվում թրով։ Մի ժամ շարունակ տևեց նրանց կռիվը, և ոչ մեկը չկարողացավ զարկել մյուսին. զարկերը վահաններին էին դիպչում։ Միայն Արեգնազանը հետզհետե զորանում էր, իսկ նրա հակառակորդը՝ թուլանում։ Վերջը Արեգնազանը մի ճարպիկ ոստյունով թռավ իր ձիուցը, հակառակորդի փողպատից[1] բռնելով վայր գլորեց ձիուց և հենց այն է՝ ուզում էր, որ մի հարվածով գլուխը թռցներ, նա իսկույն վեր առավ դիմակը…— Ա՜խ, հայրի՛կ, հայրի՛կ,— բացականչեց Արեգնազանը.— այս ի՞նչ փորձանքի մեջ էիր գցում դու ինձ… եթե մի փոքր ուշ վեր առնեիր դիմակդ՝ ինձ հայրասպան պիտի շինեիր։Հայրը մոտը նստեցրեց Արեգնազանին և նրա վրան նայելուց չէր կշտանում։ Մի փոքր շունչ առնելուց հետո ասաց.— Ապրի՛ս, ապրի՛ս, Արեգնազան,Ծլիս, ծաղկիս, զորանաս,Հիմա գիտեմ, որ իմ տեղըԴո՛ւ անպատճառ կստանաս։ Իզուր չեմ քեզ սովորեցրելԶենք ու զրահ գործածել.Ի՛նքըդ գիտես, որ ամենքիցՔե՛զ եմ սիրել առավել։ Թող սա՛ լինի, ասացի ես,Արու զավակ ինձ համար,Սրա անվախ, անահ սիրտըՔաջ տղամարդի է հարմար։ [ 128 ] Էլ աղջիկ չես այսուհետև,Չմոռանա՛ս այդ բնավ.Դու աշխատիր, որ ստանասԲարի անուն, մեծ համբավ։ Արքայական ապարանքըՄի մեծ բույն է փորձության.Եթե սխալ մի քայլ անես՝Դու կորած ես հավիտյան։ Այժմ գնա՛, դու իմ հոգյա՛կ,Օրհնությունս քեզ հետ տար,Եղի՛ր բարի, մեծահոգի,Եղի՛ր անմեղ ու արդար… 2 Quote Link to comment Share on other sites More sharing options...
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.