MosJan Posted January 5, 2010 Report Share Posted January 5, 2010 Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ: http://fscbaltimore.org/development/mass-cards/view-cards/christmas/images/christmas2n.jpg Ձեզ եւ մեզ մեծ աւետիս: Շնորհավոր Սուրբ Ծնունդ Quote Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted January 5, 2010 Author Report Share Posted January 5, 2010 Հունվարի 6-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Ծննդյան տոնը http://gdb.rferl.org/53623416-C0F1-4A4A-8576-3D1F96B91F79_mw270_s.jpgԱմենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդ 05.01.2010 Գայանե Դանիելյան Հունվարի 6-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Ծննդյան տոնը, որը սկսվում է հունվարի 5-ի երեկոյան, երբ աշխարհասփյուռ հայկական բոլոր եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի պատարագը եւ հնչում է Քրիստոսի ծննդյան ավետիսը` «Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ, մեզ եւ ձեզ մեծ ավետիս»: Ճրագալույցի պատարագը տարեկան ընդամենը երկու անգամ է մատուցվում` Սուրբ Ծննդյան տոնից առաջ` հունվարի 5-ի երեկոյան, Ծննդյան ավետիսը տալով, եւ Սուրբ Հարության տոնից առաջ` Հարության ավետիսը տալով հավատացյալներին, որոնք պատարագից հետո իրենց հետ տուն են տանում օրվա խորհուրդը նշանավորող` եկեղեցուց վառված մոմերը: Հայ Առաքելական եկեղեցու տոնացույցում տաղավար կամ գլխավոր տոներին միշտ նախորդում է պահքը, իսկ երկու ամենագլխավոր տոներին` Սուրբ Ծննդյան եւ Սուրբ Հարության տոներին նախորդող յոթնօրյա եւ քառասնօրյա պահքը բացվում է տոնից առաջ` Ճրագալույցի պատարագից վերադառնալուց հետո: Quote Link to comment Share on other sites More sharing options...
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.