Jump to content

CHRIST IS BORN AND REVEALED ! Great tidings to us all.


Recommended Posts

 

Հունվարի 6-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Ծննդյան տոնը

http://gdb.rferl.org/53623416-C0F1-4A4A-8576-3D1F96B91F79_mw270_s.jpgԱմենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդ

 

05.01.2010 Գայանե Դանիելյան Հունվարի 6-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Ծննդյան տոնը, որը սկսվում է հունվարի 5-ի երեկոյան, երբ աշխարհասփյուռ հայկական բոլոր եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի պատարագը եւ հնչում է Քրիստոսի ծննդյան ավետիսը` «Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ, մեզ եւ ձեզ մեծ ավետիս»:

 

Ճրագալույցի պատարագը տարեկան ընդամենը երկու անգամ է մատուցվում` Սուրբ Ծննդյան տոնից առաջ` հունվարի 5-ի երեկոյան, Ծննդյան ավետիսը տալով, եւ Սուրբ Հարության տոնից առաջ` Հարության ավետիսը տալով հավատացյալներին, որոնք պատարագից հետո իրենց հետ տուն են տանում օրվա խորհուրդը նշանավորող` եկեղեցուց վառված մոմերը:

 

Հայ Առաքելական եկեղեցու տոնացույցում տաղավար կամ գլխավոր տոներին միշտ նախորդում է պահքը, իսկ երկու ամենագլխավոր տոներին` Սուրբ Ծննդյան եւ Սուրբ Հարության տոներին նախորդող յոթնօրյա եւ քառասնօրյա պահքը բացվում է տոնից առաջ` Ճրագալույցի պատարագից վերադառնալուց հետո:

Link to comment
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

Loading...
×
×
  • Create New...