Arpa Posted December 29, 2009 Report Share Posted December 29, 2009 ԱՆՑՆՈՂ ՏԱՐԻՆ Դանիէլ Վարուժան(Փուշի Ակօսներ , Վենետիկ 1902-1905) Պառաւցած է : Ձիւն գիսակներ ծոծրակինԽորակռաները կը սքողեն, եւ բերաննԱկռայ չըկայ. միսերը չոր, ցըրտագինԿը դողան: Ան կը փախչի մերկ ծառերուն խորերէն.Կըքած, մախաղ մ՝ունի ուսին. իր աչքերԱղօտ լոյսով, ձանձրոյթ, խոնջանք կը փայլինՏարուբեր… Միշտ կը փախչի մախաղովն, ուր իղձեր կան,Մոխիր յոյսեր- անբախտներու վաղամեռՀառաչանքներն ու ինքնախաբ մարդկութեանԵրազներ: Ժամանկի մ՝հեղեղին մէջ, հէք պառաւ,Պատրանքներով իր քամակն ալ ծըռած է:Կ՝երթայ մեռնիլ հանգստութեան մէջ անցկաւ:Անդարձ է… Մըթընշաղին մէջ մարդիկներ, վայրապար,Ապշօրէն լուռ կը նային անոր ետեւէն,Եւ կոչելով թախանձագին, վայրկեան մ՝ալ.Կ՝աղաչեն: Բայց ուղեւորն լերանետեւ ալ լըռինԿը կորսըւի. եւ կը դառնանմարդիկներՆոր եռանդով մը կ՝ընդգրկեն Նոր Տարին,Անտարբեր… Quote Link to comment Share on other sites More sharing options...
Ani Posted December 29, 2009 Report Share Posted December 29, 2009 Եվս մեկ 365 օրեկան պտույտ խիստ դանդաղած հասավ մի կետի, ուր իրավունք չունի գոնե մի պահ կանգ առնելու ու շունչ քաշելու՝ հաջորդ պտույտին սկիզբ ու նոր ընթացք տալու համար...Գուցե դա է պատճառը, որ օրերի հաջորդականությունը շարունակում է ընթանալ իր հունով, առանց գլխի ընկնելու վրահաս "նոր"ության մասին: Գուցե այդ երբեք չկայացած կանգառն է պատճառը, այդ երբեք չդրվող վերջակետը, այդ երբեք չշնչած դադարը...որ պտույտի թվացյալ ավարտը ոչինչ չի ավարտում, ու տրամաբանորեն նոր ոչինչ չի սկսվում...Բայց սովորեցնում է... սովորեցնում է կանգնել, երբ պտտվում է գետինն անդադար...սովորեցնում է ջնջել ու սկսել նորից, սովորեցնում է նախորդած 365 օրյա ընթացքի բոլոր մութ թունելները թողնել հետևում, պահել միայն լուսավոր ակնթարթներն ու ընթանալ՝ առանց սպասելու ինչ-որ կաանգառի ու խթանի...Ընթանալ.Թոթափել...Թեթևանալ...Ժպտալ...Սիրել...Չերկմտել...Գնահատել...Հուսալ...Կարևորել...Կրկին ժպտալ...Նայել ուսի վրայով անցնող 365 օրյա պտույտին ու "բարի ընթացք" մաղթել շարունակությանը...Ինչպես միշտ հուսալով, որ այս պտուտը մանկության օրերի երկաթե ճոճանակի պտույտի նման անհոգ, անկրկնելի ու երջանիկ կլինի...Թեկուզ մեկ-մեկ ճռռալով ժանգից, մեկ-մեկ անկանոն թափ ստանալով, բայց արդյունքում թողնելով միայն քրքջոց ու ժպիտ, ժպիտ, ժպիտ... :wub: Quote Link to comment Share on other sites More sharing options...
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.