MosJan Posted December 9, 2009 Report Share Posted December 9, 2009 «Աղքատին ողորմություն տվողը փոխ է տալիս Աստծուն, Եվ ըստ նրա տվածի էլ Աստված պիտի հատուցի նրան» (Առակ. ԺԹ 17) .. Դարերի հոլովույթում և նույնիսկ այսօր, օտար եկեղեցականներն ու աղանդավորները (նաև ծագումով հայ կաթոլիկ վարդապետներ) անմտաբար մեղադրել ու մեղադրում են Հայոց Եկեղեցուն մատաղի խնդրում՝ այն նույնացնելով հրեական զոհաբերությունների հետ(52): Սակայն մատաղը, հակառակ նրանց անիմաստ պնդումների, հրեական մեղքի պատարագ չէ, քանի որ «Քրիստոս մեկ անգամ որպես պատարագ մատուցվեց՝ շատերի մեղքերը վերացնելու համար» (Եբր. Թ 28), և «Նա է քավությունը մեր մեղքերի եւ ոչ միայն մեր մեղքերի, այլեւ ամբողջ աշխարհի» (Ա Հովհ. Բ 2). հայոց մատաղը՝ սնոտիապատիր կուռքերին մատուցվող կենդանու նվիրաբերությունն էր, որը Ս. Գրիգոր Լուսավորիչը «փոխեց հանուն Ճշմարիտ Աստծո՝ նույն Արարչին Իր ստեղծած կենդանիները նվիրելու [համար], ինչպես որ օրենքից առաջ՝ նախահայրեր Աբելը, Նոյն ու Աբրահամն [էին նվիրում]: Եվ եթե քրիստոնյա ազգերից [ոչ ոք մատաղ] անելու սովորություն չունի, թող ոչ մեկը մերն անպիտան չգտնի, քանի որ նրանք իրենց նախնի առաջնորդներից ավանդությամբ [դա] չընդունեցին, ինչպես մենք, և նրանց առաջնորդներն այդ օրենքը չսահմանադրեցին, քանզի [դրա] հարկը չեղավ»(53):Այսպիսով, Հայոց մատաղը զուտ ազգային-քրիստոնեական, խորապես բարեպաշտական մի սովորույթ է, որը հնարավորություն է տալիս հավատացյալին աղքատաց հանդեպ ցուցաբերելու կարեկցություն և ողորմածություն: Ուստի մատաղը «ոչ միայն վնաս չէ, այլև օգտավետ հոգիներին»(54), որովհետև «ողորմություն գործողը կդասվի Քրիստոսի աջակողմը և կլսի երանավետ բարբառը. «Եկե՛ք, Իմ Հոր օրհնյալնե՛ր, ժառանգեցե՛ք աշխարհի սկզբից ձեզ համար պատրաստված արքայությունը. որովհետև քաղցած էի և Ինձ ուտելիք տվիք...» (Մատթ. ԻԵ 34-35) »(55) : http://www.lusamut.n...at_=6&s=19#_a35 Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր սովորույթներից մեկն էլ մատաղն(1) է։ Տակավին նախաքրիստոնեական շրջանում շատ ժողովուրդներ իրենց կուռքերին ու չաստվածներին գոհություն ու փառք մատուցելու նպատակով բազմապիսի զոհաբերումներ էին կատարում(2): Նրանց թվում էր նաև հայ ժողովուրդն իր ավանդական զոհաբերումներով: Սակայն փրկչական 301 թվականին՝ Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակվելուց հետո, Ս. Գրիգոր Լուսավորիչ հայրապետը՝ ժողովրդի մեջ արմատացած հին կրոնի զոհաբերությունների միջոցով աղքատներին ողորմություն և կարոտյալներին օգնություն ցուցաբերելու հնարավորություն տեսնելով, դրանք վերաիմաստավորում է ու քրիստոնեականացնում. նա իր բանավոր հոտին կարգադրում է, որ անբան կենդանիներից այն ընծաները, որոնք նախկինում մեռելոտի կուռքերին էին մատուցում, միակ Աստծուն՝ Ամենասուրբ Երրորդությանն ընծայեն՝ օրհնված աղ ուտեցնելով կենդանուն(3): Սկսյալ Դ դարից Հայոց Եկեղեցում ձևավորվում է բարեպաշտական մի սովորույթ, որը դարերի հոլովույթում(4) վերածվում է «ազգային-եկեղեցական ինքնութեան սնունդի աղբիւր»(5) -ի: Նորաթուխ սովորույթի կենսագործման հատկանշական վկայություն է պահպանվել Է դարի պատմիչ Հովհան Մամիկոնյանի մատյանում. «Իսկ երբ թագավորն ու իշխանները ետ դարձան դեպի Արձանը և իջան Ս. Գրիգորի մոտ՝ Ս. Կարապետի գտնված տեղը, մեծապես գոհություն էին հայտնում Աստծուն, Պատարագ էին մատուցում, անհամար սպիտակ անասուններ, նոխազներ ու գառներ մատաղ էին անում և աղքատներին բազում ողորմություն տալիս»(6): Եվ սա միակ վկայությունը չէ. ուշագրավ է նաև Ոսկեդարի պատմիչ Ղազար Փարպեցու տեղեկությունը, որով նա ներկայացնում է Դվինում Հայոց մարզպան Վահան Մամիկոնյանի կատարծ արարքը. «Մտնելով Դվին ոստանը և աժանավորապես շնորհակալության պատարագ մատուցելով Աստծուն, հետո, նախ ըստ սովորության, կատարելով աղքատներին մատուցելիք նվերները, իրենք էլ ուրախացան Աստծուն հաճելի խնդալից սրտով»(7): Ահավասիկ, ինչպես տեսանելի է վերոհիշյալ վկայություններից, Լուսավորիչ հայրապետի կողմից քրիստոնեական կյանքի մեջ ընդգրկած յուրահատուկ սովորույթի միակ նպատակը՝ աղքատների ու կարոտյալների համար կամավոր նվիրաբերությունն է, որը կոչվել է մատաղ(8): Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարանները «մատաղ» բառի կրոնական իմաստի առումով տալիս են հետևյալ ստուգաբանությունները. «Զոհ մատուցելու կենդանի..., զոհ մատուցելու արարողությունը, զոհի համար մորթած կենդանու միսը, որ եփում են և ձրի բաժանում մարդկանց»(9): Ըստ Աճառյանի արմատական բառարանի, «մատաղ» բառն ստուգաբանվում է՝ «մատղաշ, փափուկ, դեռատի, մանկահասակ»(10): Աճառյանն իր բացատրությունների մեջ նշում է, որ «մատաղ» բառը՝ զոհի իմաստով, ստուգաբանելի է համաձայն Ս. Գրիգոր Տաթևացու ստուգաբանության, որ է՝ «մատուցի՛ր աղ»(11): Ինչպես տեսանելի է, ժամանակակից բացատրական բառարանները «մատաղ» բառի համար սահմանում են մի ստուգաբանություն, որն ամբողջովին չի արտահայտում «մատաղ» բառի կրոնական իմաստը: Ի տարբերություն նշյալ բառարանների, «Նոր բառգիրք հայկազեան լեզուի» բառարանի բացատրությունը, կարծես թե մոտենում է մատաղի հոգևոր իմաստին՝ «որպէս որթ մատաղ զենլի, եւ բաշխելի աղքատաց որպէս ագապ»(12): Այսպիսով, հոգևոր սովորույթ մատաղը՝ օրհնված աղ կերած մատղաշ կենդանին (կամ թռչուն) է, որը մորթելուց և եփելուց հետո իբրև ողորմություն ու օգնություն բաժանվում է աղքատներին ու կարոտյալներին: Ըստ այսմ, մատաղը «նախ՝ ընծա(ներ) է (են) Աստծուն: Երկրորդ՝ փրկության հույս է...: Երրորդ՝ աղքատասիրություն և ողորմություն է: Չորրորդ՝ ննջեցյալների հիշատակ»(13): Թեպետ մատաղների համար մասնավոր օրեր սահմանված չեն եղել, սակայն՝ սկսած Ս. Գրիգոր Լուսավորիչ Հայրապետի ժամանակներից, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում ընդունված սովորություն է տերունական ու նշանավոր սուրբերի տոներին(14), Ս. Սեղան հաստատելու առթիվ(15), կիրակի օրերին և այլ պատեհ առիթներով Ս. Պատարագից հետո մատաղ անելը, որպեսզի հավատացյալները Ս. Պատարագի ժամանակ Տիրոջ պատվական ու կենարար ս. Մարմինն ու ս. Արյունը ճաշակելուց հետո, անմիջապես անսուրբ կերակուր չընդունեն, այլ նախ մատաղի օրհնված միս ուտեն և ապա այլ կերակուրներ(16): Սրանցից զատ, ինչպես վերը տեսանք, մատաղ էր արվում նաև այլևայլ հաջողությունների առիթներով, ինչպես նաև ննջեցյալների հիշատակին, որն էլ իբրև հոգեհաց(17) բաժանվում էր աղքատներին ու կարոտյալներին(18): Այսօր մատաղ է արվում(19) ոչ միայն վերը նշված օրերին ու առիթներով, այլև ուխտի, ուխտագնացությունների ու որևէ փորձանքից ազատվելու համար Աստծուն գոհություն և փառք մատուցելու նպատակով: Ներկայումս մատաղ է արվում նաև ծննդյան տարեդարձների, անվանակոչությունների և նշանակալի այլազան իրադարձությունների շարժառիթներով(20): Մատաղի կենդանի(21) են համարվում «բոլոր ընտանի ուտելի չորքոտանիք»(22). եզ, ցուլ, ոչխար, գառ: Այսօր մատաղացու են համարվում նաև թռչնազգիներից աքաղաղն ու աղավնին, որոնց մասին, սակայն, մատենագրության մեջ որևէ ակնարկ չկա, թե երբևէ դրանք համարվել են մատաղի նյութ. կարծում ենք, որ աքաղաղն ու աղավնին մատաղացու են դարձել վերջին ժամանակներում, մոտավորապես ԺԹ դարի վերջերից ի վեր, որը, անշուշտ, աղերսված է հավատացյալների քսակի պարունակության հետ: Նախկինում մատաղ էին արվում միայն արու կենդանիները, սակայն միջին դարերում այլևս վերանում է արուի և էգի զանազանությունը. «Թէ որձ է եւ թէ էգ, ոչ է խոտելի»(23): Զարմանալիորն ներկայումս դարձյալ խտրականություն է դրվում կենդանիների կամ թռչունների տեսակների մեջ. նախընտրությունը տրվում է արուներին: Այնուամենայնիվ տեսակների տարբերությունը, խոնարհաբար կարծում ենք, որևէ էական նշանակություն չունի: Բայց առկա է մի պարագա, որն անցյալում կարևորվել է, հետևաբար, այսօր ևս առաջնակարգ նշանակություն ունի: Քանի որ մատաղն Աստծուն մատուցվող ընծա է, ապա մատաղացու կենդանին պետք է արդար վաստակի արդյունք լինի(24) (և ոչ թե հափշտակության կամ գողության, կամ գնի իջեցումով գնված, կամ էլ ինչպես այսօր է տարածված՝ մուրացիկությամբ ձեռք բերված վաստակի), ընտիր և գեր, որովհետև «ընտիրը մեր աչքին սիրելի է, ինչպես Իսահակը՝ Աբրահամի»(25), և որպեսզի մատաղն Աստծուն «հաճելի լինի, ինչպես Աբելինը և ոչ [անընդունելի], ինչպես Կայենինը»(26): Խեղանդամված ու արատավոր կենդանուն չի կարելի մատաղ անել, «որովհետև Աստծո բաժինը պետք է ընտիր լինի և ոչ թե անարգ»(27): Հետևաբար, եթե մատաղացուն վերոհիշյալ խոտելի միջոցների արդյունք է, կամ՝ արատավոր, ապա նման նվիրաբերությունը պիղծ է ու անընդունելի(28), իսկ նվիրաբերողն էլ՝ անիծյալ(29): Մատաղի կենդանուն, ըստ Ս. Գրիգոր Տաթևացու, պետք է մորթի արական սեռից հավատացյալ աշխարհականը(30): Կենդանուն պետք է մորթեն երկաթե սուր դանակով, «և ոչ մի ուրիշ գործիքով, որովհետև եթե երկաթ լինի, բայց սուր չլինի, և եթե սուր լինի, սակայն ոչ երկաթ՝ պիտանի չէ»(31): Կինը, մանուկն ու քահանայական դասին պատկանող որևէ մեկը, ըստ Ս. Գրիգոր Տաթևացու, չպետք է մորթեն մատաղացուին(32): Մատաղացուի սրբագործումը կատարվում է օրհնյալ աղի միջոցով. հետուստ քահանայի կողմից կատարվող աղի օրհնության կարգի, այն տրվում է մատաղացու կենդանուն ի կերակուր, որից հետո միայն կարելի է դառնում դրան մորթելը (աղավնու պարագային՝ աղը կտուցի մեջ լցնելով, ազատ են արձակում): Իսկ, թե ինչո՞ւ է մատաղացուի սրբագործումը կատարվում աղի օրհնությամբ(33): Այս հարցին, իրենց բացատրություններով, անդրադարձել են Ս. Ներսես Շնորհալին և Ս. Գրիգոր Տաթևացին: Ըստ այդմ, «աղը մաքրության օրինակ է, ինչպես որ Քրիստոս ասաց Իր աշակերտներին. «Դուք եք երկրի աղը» (Մատթ. Ե 13)՝ մաքրելու աշխարհի ապականությունը խոսքի (այսինքն՝ Ս. Ավետարանի - Ա. Կ.) քարոզչությամբ»(34): Հետևաբար, աղի օրհնությունը կատարվում է, որպեսզի մատաղացուն՝ օրհնված ու սրբված աղն ուտելով, մաքրվի Արարչի անեծքից(35) և Տիրոջ համար արժանի նվեր դառնա՝ տարորոշվելով կուռքերին մատուցվող պիղծ զոհերից և հասարակ զենումներից(36): Հետևապես, քանզի կենդանու կամ թռչնի սրբագործումը կատարվում է օրհնված ու սրբված աղի միջոցով, ուստի արգելվում է մատաղացուին եկեղեցի մտցնելը. օծված ու սրբագործված տաճար միայն աղն են տանում օրհնելու համար: Իսկ, թե «ինչո՞ւ կենդանուն եկեղեցի չեն տանում» այսօր էլ տարածում գտած հարցին, Ս. Գրիգոր Տաթևացին պատասխանելով՝ ասում է. «Նախ՝ որովհետև եկեղեցին դրախտի խորհուրդն ունի, որտեղ անասուն չէր մտնում: Նույնպես և եկեղեցի չպետք է մտնի: Երկրորդ՝ եթե Սինա լեռանն անասուն էր մոտենում, քարկոծվում էր: Եվ քանի որ եկեղեցին անմատույց լեռ է, ապա անասուններն ու անարժանները չպետք է մտնեն, նաև՝ գազան հերձվածողները: Երրորդ՝ հին տաճարում գառ էր պատարագվում, որն Աստծո Գառի օրինակն էր: Եվ քանի որ եկեղեցում ճշմարիտ Գառն է պատարագվում, ապա օրինակն արգելվում է [եկեղեցի մտցնելը]: Չորրորդ՝ Քրիստոսի օրինակով, որ տաճարից խարազանով հանեց ոչխարներին ու արջառներին, մենք ևս արտաքսում ենք: Հինգերորդ՝ զգուշանում ենք, որպեսզի եկեղեցին փարախի չվերածվի: Վեցերորդ՝ եկեղեցին բանավոր հոտի փարախն է և ոչ թե անբան [հոտի]: Յոթերորդ՝ ոչխարն անամոթ է, իսկ անամոթը եկեղեցուց արտաքսելի է, ինչպես Հուդան լպիրշությամբ դուրս ելավ»(37): Հատկանշական հրահանգի ենք հանդիպում Ս. Բարսեղ Կեսարացու սահմանած կանոնում, համաձայն որի մատաղի միսը չի կարելի պահել տանն(38) իբրև ուտելիք, այլ նույն օրը պետք է «սրտի մտաւք»(39) բաշխել աղքատներին: Տիեզերալույս հայրապետի այլ կանոնների համաձայն, եթե մատաղն օրհնվում ու մորթվում է վանքի (կամ եկեղեցուն կից) մատաղատանը, ապա ոչխարի ու արջառի դեպքում պետք է մորթին ու կաշին(40) և մեկ ոտքը տրվեն վանքին (կամ եկեղեցուն)(41): Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted December 9, 2009 Author Report Share Posted December 9, 2009 ՄԱՏԱՂԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՁԵՎԸ Ս. Գրիգոր Տաթևացու վկայությունից երևում է, որ անցյալում մատաղացու կենդանուն կրակի վրա խորովել(42) են. «Նախ՝ օրհնված աղ ենք տալիս կենդանուն: Երկրորդ՝ հրով խորովում ենք»(43): Սակայն այսօր, ի տարբերություն հնում ընդունված սովորության, ոչ թե կրակով խորովվում է, այլ ջրով և քահանայի կողմից օրհնված աղով խաշվում: Եվ այս սովորույթը, կարծում ենք, երևան է եկել ԺԹ դարի վերջերում(44): Այնուհետև խաշված միսը բաժանվում է մանր կտորների և հացի մեջ դրվելով՝ բաշխվում է միայն ու միայն աղքատներին ու կարոտյալներին (հմմտ. Ղուկ. ԺԴ 12-14): ...Անցյալում՝ մատաղի սովորույթի հետ կապված, նողկալի ու խոտելի սովորույթներ են եղել հայոց մեջ, որք են՝ անասունի արյունից կերակուրի պատրաստումը և արյունը դռների սեմերին ու հավատացյալների ճակատներին քսելը: Ընդդիմանալով տգետների կողմից կատարվող անընդունելի և ոչ քրիստոնեական այս սովորույթներին, Ս. Ներսես Շնորհալի հայրապետը պատվիրում է. «...Եվ թող մեկը գառի արյունը տգիտաբար չհավաքի կամ ուտի, ինչպես լսում ենք, թե տխմարներն են անում, ...որովհետև արյունը պիղծ է ըստ Աստծո հրամանի, որ Նոյին ասում էր. «Կենսատու արյուն պարունակող միս չուտեք» (Ծննդ. Թ 4): Եվ թող մեկը չհանդգնի դռների սեմերը(45) գառի արյունով օծել, ինչպես ասում են, թե տգետներից ոմանք են անում [այդ], որովհետև դա հրեական [սովորություն] է, և ով որ այդպես է անում՝ անեծքի տակ է, քանի որ մեր դռների սեմերը մեր զգայարաններն են, որ[ոնք] Քրիստոսի արյունով են օծվում»(46): Ցավով պետք է նկատենք, որ մեր օրերում ևս կան մարդիկ, ովքեր կիրառում են վերոհիշյալ սովորույթները: Կարծում ենք, որ դա անգիտության հետևանք է, որը հեշտությամբ կվերացվի ճշմարտության ուսուցմամբ: Իսկ այն հարցի վերաբերյալ, թե «ի՞նչ պետք է արվեն մատաղացու կենդանու փորոտիքը, գլուխը և մյուս մնացորդները», ցանկալի է թաղվեն հողի մեջ, որպեսզի շների ու կատուների կեր չդառնան: «Մայր Մաշտոցի»(47) համաձայն, մատաղի օրհնության ժամանակ ընթերցվում է Ղուկասի Ավետարանից հետևյալ հատվածը. «Երբ ճաշ կամ ընթրիք ես տալիս, մի՛ կանչիր ո՛չ քո բարեկամներին, ո՛չ քո եղբայրներին, ո՛չ քո ազգականներին և ո՛չ էլ քո հարուստ հարևաններին, որպեսզի նրանք էլ փոխարենը քեզ չհրավիրեն, և քեզ հատուցում լինի: Այլ երբ ընդունելություն անես, կանչիր աղքատներին, խեղանդամներին, կաղերին ու կույրերին և երանելի կլինես, որովհետև փոխարենը քեզ հատուցելու ոչինչ չունեն: Եվ դրա փոխարեն քեզ կհատուցվի արդարների հարության օրը» (Ղուկ. ԺԴ 12-14): Ավետարանական այս հատվածը լավագույնս ներկայացնում է մատաղի խորհուրդը. հայոց մատաղը ողորմություն է, ինչն էլ, ըստ Տերունի խոսքի, նպաստում է մեղքերի թողությանն ու քավությանը(48): Բայց ոչ թե մատաղացուի արյամբ է կատարվում մեղքերի թողությունն ու քավությունը (ինչպես պնդում են տգետները և մատաղի խորհրդին անտեղյակները), այլ մատաղատիրոջ հոգու, մտքի ու սրտի դիտավորությամբ, քանի որ նա աղքատների ու կարոտյալների մասին հոգ տանելով, կենսագործում է Տիրոջ պատգամը և, Նրա անսուտ խոսքի համաձայն, գանձեր դիզում երկնքում, որպեսզի Անաչառ Դատաստանի օրը ողորմության գանձերը՝ որպես դշխո և երկնավոր թագուհի, նստելով Քրիստոս Աստծո աջ կողմը, մեծ համարձակությամբ դեպի իրենց ձգեն ողորմածին ու նստեցնեն Աստվածորդու աջակողմը՝ առատապես հատուցելու կատարված ողորմությունների դիմաց(49). «Քանի որ անողորմ դատաստան է լինելու նրա հանդեպ, ով ողորմած չի եղել, քանզի ողորմածությունը բարձրագլուխ պարծենում է դատաստանի դիմաց» (Հակ. Բ 13), ինչպես և՝ «Երանի նրան, ով մտածում է աղքատի ու տնանկի մասին. փորձանքի օրը Տերը կփրկի նրան» (Սաղմ. Խ 2): Հետևապես, մատաղը խնջույքի ու գինարբուքի առիթ չէ, այլ՝ բարեգործություն. «Բարեգործությունը, սակայն, իբրև դրախտ, հավիտյան կմնա օրհնության մեջ» (Սիրաք Խ17): Ուրեմն, հարկ է ողջ մատաղը՝ որպես ողորմություն, առանց աչառության բաժանել աղքատներին ու կարոտյալներին(50), որովհետև «ամեն տեսակ բարեգործություններից Աստծուն ավելի մոտ ու պատվական է աղքատասիրությունը, որով և առաջին սուրբերը՝ Աբրահամը, Իսահակն ու Հակոբը, ընտիր երևացին»(51): Որովհետև «ով ողորմում է աղքատին, արժանի է երանության» (Առակ. ԺԴ 21), քանի որ մեր Տերն ասում է՝ «[ինչ որ] Իմ այս փոքր եղբայրներից մեկին արեցիք, այդ Ինձ համար արեցիք» (Մատթ. ԻԵ 40): Ի վերջո, ինչպես պատվիրում է Դանիել մարգարեն՝ «քո մեղքերը քավիր ողորմությամբ և քո անօրենությունները՝ աղքատներին գթալով» (Դանիելի մարգ. Դ 24): Ահավասիկ, մատաղատիպ ողորմությունն Աստծո առջև մեզ համար բարեխոս է դառնում և Տիրոջից մեզ համար ողորմություն խնդրում: Մեր բարեխոսին են միանում նաև մյուսները, որոնք մեր ողորմությունն ստացած աղքատների ու կարոտյալների երագահաս աղոթքներն են, իսկ Բարերար Աստված երբեք ու երբեք չի արհամարհում ու անարգում աղքատի աղոթքը, այլ երբ դեպի Երկինք են բարձրանում ի խորոց սրտի նրա աղոթաբույր խոսքերը, Տերն ունկնդրում է և ի բարին կատարում (հմմտ. Սաղմ. ԻԱ 25): Թեպետ մատաղի միջոցով ողորմություն է արվում, այնուհանդերձ ողորմության տերունավանդ այդ պատգամը պետք է զգուշորեն կատարել, այսինքն՝ «...ձեր ողորմությունը մարդկանց առաջ չանեք, որպես թե այն լինի ի ցույց նրանց, այլապես վարձ չեք ընդունի ձեր Հորից, որ երկնքում է: Այլ երբ ողորմություն անես, փող մի հնչեցրու քո առջև, ինչպես անում են կեղծավորները ժողովարաններում և հրապարակներում, որպեսզի փառավորվեն մարդկանցից...։ Այլ երբ դու ողորմություն անես, թող քո ձախ ձեռքը չիմանա, թե ինչ է անում քո աջը, որպեսզի քո ողորմությունը ծածուկ լինի, և քո Հայրը, որ տեսնում է ինչ որ ծածուկ է, կհատուցի քեզ հայտնապես» (Մատթ. Զ 1-3): ... Դարերի հոլովույթում և նույնիսկ այսօր, օտար եկեղեցականներն ու աղանդավորները (նաև ծագումով հայ կաթոլիկ վարդապետներ) անմտաբար մեղադրել ու մեղադրում են Հայոց Եկեղեցուն մատաղի խնդրում՝ այն նույնացնելով հրեական զոհաբերությունների հետ(52): Սակայն մատաղը, հակառակ նրանց անիմաստ պնդումների, հրեական մեղքի պատարագ չէ, քանի որ «Քրիստոս մեկ անգամ որպես պատարագ մատուցվեց՝ շատերի մեղքերը վերացնելու համար» (Եբր. Թ 28), և «Նա է քավությունը մեր մեղքերի եւ ոչ միայն մեր մեղքերի, այլեւ ամբողջ աշխարհի» (Ա Հովհ. Բ 2). հայոց մատաղը՝ սնոտիապատիր կուռքերին մատուցվող կենդանու նվիրաբերությունն էր, որը Ս. Գրիգոր Լուսավորիչը «փոխեց հանուն Ճշմարիտ Աստծո՝ նույն Արարչին Իր ստեղծած կենդանիները նվիրելու [համար], ինչպես որ օրենքից առաջ՝ նախահայրեր Աբելը, Նոյն ու Աբրահամն [էին նվիրում]: Եվ եթե քրիստոնյա ազգերից [ոչ ոք մատաղ] անելու սովորություն չունի, թող ոչ մեկը մերն անպիտան չգտնի, քանի որ նրանք իրենց նախնի առաջնորդներից ավանդությամբ [դա] չընդունեցին, ինչպես մենք, և նրանց առաջնորդներն այդ օրենքը չսահմանադրեցին, քանզի [դրա] հարկը չեղավ»(53): Այսպիսով, հայոց մատաղը զուտ ազգային-քրիստոնեական, խորապես բարեպաշտական մի սովորույթ է, որը հնարավորություն է տալիս հավատացյալին աղքատաց հանդեպ ցուցաբերելու կարեկցություն և ողորմածություն: Ուստի մատաղը «ոչ միայն վնաս չէ, այլև օգտավետ հոգիներին»(54), որովհետև «ողորմություն գործողը կդասվի Քրիստոսի աջակողմը և կլսի երանավետ բարբառը. «Եկե՛ք, Իմ Հոր օրհնյալնե՛ր, ժառանգեցե՛ք աշխարհի սկզբից ձեզ համար պատրաստված արքայությունը. որովհետև քաղցած էի և Ինձ ուտելիք տվիք...» (Մատթ. ԻԵ 34-35) »(55) : Տ. Ասողիկ քահանա Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted December 9, 2009 Author Report Share Posted December 9, 2009 (1) Այսու ամենայն բծախնդրությամբ պետք է մատաղը զանազանել խնջույքից. մատաղն ըստ էության ողորմություն է, ուստիև հարկավոր է ամբողջությամբ բաշխել աղքատներին, կարոտյալներին և այլն, իսկ խնջույքը՝ հարազատների, բարեկամների, ընկերների, ծանոթների ու մտերիմների մասնակցությամբ ճաշկերույթն է։(2) “Краткая еврейская энциклопедия”, т. II, Иерусалим, 1982, ст. 501.(3) Տե՛ս «Թուղթ ընդհանրական...», էջ 352, այլև՝ «Գիրք հարցմանց», էջ 657, նաև՝ «Գիրք աստուածաբանական որ կոչի Դրախտ ցանկալի. շարադրեալ ի Ղազարու Աստուածաբան վարդապետէ Ճահկեցւոյ, ի փառս Սրբոյն Էջմիածնի», Կ. Պօլիս, 1735, էջ 414։(4) Հ. Վարդան վրդ. Հացունին իր երկասիրության (տե՛ս «Ճաշեր եւ խնճոյք ...», էջ 382 - 396) մեջ հայոց մատաղի սովորույթի ձևավորման վերաբերյալ կատարել է բանասիրական քննություն՝ եզրակացնելով, որ այդ սովորույթի կայացման ընթացքն ունեցել է երկու՝ հին ու նոր շրջաններ: Այս ամենից զատ, նա առանձնահատուկ «ոգևորությամբ» մատնացույց է արել մատաղի սովորույթի հետ կապված այն ավելորդությունները, որոնք այլևայլ ժամանակներում տգետ անձանց կողմից կցորդվել էին հայոց այդ խորապես բարեպաշտական սովորույթին: Նրա «ոգևորությունը» նույնիսկ հասնում է այն աստիճանի, որ նա՝ սիրելով «իրապաշտութիւնը պատմութեան մէջ», անօգուտ ու անհարկի է համարում իրեն ժամանակակից այն գրողների մոտեցումները, ովքեր իրենց բացատրություններով հաչս և ի միտս հավատավոր հայկազունների, հստակեցրել են հայոց մատաղի սովորույթի արժեքն ու խորհրդաբանությունը: Մեծապես գնահատելով բազմարդյուն բանասերի և գրչի թողած ժառանգությունը (որից կարելվույն չափով ջանացել ենք օգտակար պտուղներ քաղել), այնուհանդերձ խոնարհաբար չենք ուզում ընդունել նրա որոշ լուսաբանությունները, որոնք մեծամասամբ խորթ են մեր շնորհալի հայրապետների ու վարդապետների մեկնաբանություններին: Եվ որովհետև մեր նպատակից ամբողջովին դուրս է բանասիրական քննություների կատարումն աշխատությանս շրջանակում, ուստի պիտի բավարարվենք նշելով, որ հակառակ Հայր Վարդան վարդապետի (ում «բանասիրի ... անկեղծութիւնը» ստիպում է, որ նա «խուզարկութեանցս ու տեսութեանցս մէջ» հանգի «յանդուգն» ու «ծանր» առաջարկության, որ է՝ «հայ մատաղն ուրեմն զոհ էր»: Եվ որպեսզի «դարերու բողոքով ժխտուած ամբաստանութիւնն» կրկնելիս քողարկի մատաղի՝ այլևս հստակեցված խոհրդաբանությանն իր հասցրած հարվածի ավերը, հավելում է՝ «եւ ոչ միայն հայը, այլ երբեմն օտարացն ալ»...), մենք էլ երկրորդում ու երրորդում ենք մեր վարդապետների այն բացատրությունը, այն է՝ հայոց մատաղը հրեական զոհ չէ. հայոց մատաղը հայի հին կրոնում առկա մի սովորույթի (որը հատուկ էր մյուս բոլոր ժողովուրդների նախաքրիստոնեական կրոններին) քրիստոնեականացված ավանդույթն է. «Եվ եթե մեկ ուրիշը [ձեր] սուրբ հայրերի ավանդությանը հակառակ ինչ-որ մի բան ձեզ ուսուցանի, հալածեցե՛ք ձեր միջից այդպիսիին, որովհետև ինչպես Աստծո առաքյալ Պողոսն է ասում՝ «մի փոքր չարության խմորն ամբողջ զանգվածն ապականում է (հմմտ. Ա Կորնթ. Ե 6)» (տե՛ս «Թուղթ ընդհանրական...», էջ 366):(5) «Հոգեմտաւոր ճառագայթումներ», էջ 161-162:(6) Հովհան Մամիկոնյան, «Տարոնի պատմություն», Երևան, 1989, էջ 58:(7) Ղազար Փարպեցի, «Հայոց պատմություն, թուղթ Վահան Մամիկոնյանին», Երևան, 1982, էջ 417:(8) «Ճաշեր եւ խնճոյք...», էջ 311:(9) Էդ. Աղայան, «Արդի հայերենի բացատրական բառարան», Ղ-Ֆ, Երևան, 1976, էջ 973-974, նաև՝ «Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան», հտ. Գ, Երևան, 1974, էջ 485:(10) Հր. Աճառյան, «Հայերեն արմատական բառարան», հտ. Գ, Երևան, 1977, էջ 267:(11) «Գիրք հարցմանց», էջ 657:(12) «Նոր բառգիրք հայկազեան լեզուի», հտ. Բ, Երեւան, 1981, էջ 212:(13) Նույն տեղում, էջ 657:(14) «Թուղթ երանելւոյն Պօղոսի Տարօնացւոյ յաղթօղ ախոյեան վարդապետի ընդդէմ Թէոփիստեայ Հոռոմ փիլիսոփային», Կ. Պօլիս, 1752, էջ 282։ Նաև՝ «Թուղթ ընդհանրական...», էջ 352 ։(15) «Կանոնագիրք Հայոց»` «Կանոնք առաքելոյն Թադէոսի», կանոն Ը, հտ. Բ, էջ 27:(16) «Թուղթ ընդհանրական...», էջ 357 - 358:(17) Թեպետ այսօր էլ ննջեցյալների հիշատակին հոգեհաց է տրվում, սակայն այդ ճաշին մասնակցում են միայն հանգուցյալի հարազատները, բարեկամները, ծանոթները, ընկերները. հետևաբար, հոգեհացը երբե՛ք, ո՛չ մի դեպքում, մատաղ չի կարող լինել:(18) Նույն տեղում, էջ 363 - 364:(19) Հույժ կարևոր է իմանալ նաև, որ, տրամաբանական կերպով, Մեծ Պահքի շրջանում և առհասարակ պահոց օրերին (օրապահք, շաբաթապահք ևն) մատաղ չի արվում. որքա՜ն ցանկալի կլիներ, որ այսօր էլ Հայոց Եկեղեցու քահանաները, մեր սուրբ հայրերի նախանձախնդրությամբ, հանապազ՝ որպես արթուն ու զգաստ հովիվներ, ոչ միայն պահպանեն իրենց բանավոր հոտը վարձկան հովիվներից ու հափշտակող գայլերից, այլև եղծումից զերծ պահեն իրենց Մայր Եկեղեցու հնավանդ սովորույթները, ավանդություններն ու կանոնները։(20) Մատաղ անելիս, հատկապես, շեշտելի է մի պարագա, որ է՝ Տիրոջը տրված խոստման կատարման անբեկանելի անհրաժեշտությունը. «Այլեւ զայս եւ գիտելի է, թէ մոռանամք զայս պատարագ, վասն որոյ գան փորձութիւնք եւ սրածութիւնք եւ մնացեալ բաժինն Աստուծոյ առ մեզ, տանի եւ զմերն, որպէս ասէ Մաղաքիայիւն. «Տասանորդք Իմ առ ձեզ են, այն եղիցի ձեր յափշտակութիւն տանց ձերոց» (Մաղաք. Գ 9), այլեւ մահ տարաժամ, վասն այն գայ եւ զոր օրինակ, թէ ծառայ ոք զհրամայեալ տեառն իւրոյ ոչ կատարէ, բարկանայ նմա ու այնիւ, զոր պարտի, ոչ հաշտի ընդ նմա տէրն իւր, այլեւ բազում եւս կաշառս տամք նմա եւ հազիւ հաշտեցուցանեմք, սոյնպէս եւ զհրամայեալ օրէնս Աստուծոյ ոչ տամք, զզաւակս մեր տանի փոխանակ պատարագին Իւրոյ եւ հազիւ ուրեմն ի ձեռն մատաղի եւ այլ աւելի, զոր պարտն է առնել առնեմք եւ ապա զերծանիմք: Վասն որոյ պատրաստեսցուք զանձինս մեր չլինել պարտական Աստուծոյ, քանզի ոչ մոռանայ մինչեւ ի վերջին շունչս, մանաւանդ ի մարմնաւոր ընչիցս համարն ոչ մոռանայ, մինչեւ ի մին փողն, այլ զամենայն հատուսցուք եւ զՆա պարտական արասցուք աստ՝ ի մարմնաւորս, եւ անդ՝ ի հոգեւորս, զի եւ խոստացեալ բարեացն հաղորդս լիցուք ի Քրիստոս Յիսուս Տէր մեր, որ է օրհնեալ յաւիտեանս. ամէն» (տե՛ս «Մատթեոս վարդապետ Ջուղայեցու քարոզները» (ավարտաճառ), էջ 27):(21) Գուցե հարց առաջանա, թե ինչո՞ւ այծ մատաղ չի արվում. չէ՞ որ, ըստ Սուրբ Գրքի, այծը ևս «մաքուր կենդանի» է (Ղևտ. ԺԱ 3, Բ Օր. ԺԴ 4-6)։ Այո, թեև Աստվածաշունչ մատյանն այծին համարում է ճաշակելի չորքոտանի, սակայն քանի որ մեր Տերն Իր քարոզչությունների ընթացքում մեղավորներին նմանեցրեց այծերի, ուստի, ակամա, այծը, որպես «մեղավորաց» խորհրդանիշ, չդարձավ Արարչին մատուցվելիք ընծա. «Ոչխարները, որպես անմեղ կենդանիներ՝ հեզ և հնազանդ, հովվին անսացող և նրանից չհեռացող, նմանվում են արդարներին, իսկ այծերը նմանվում են մեղավորներին, որովհետև այս ու այն կողմ են վազում, վտանգավոր տեղեր գնում, հովվի շուրջը չեն մնում և անսաստ են: Բայց մյուս կողմից գիտենք, թե այծերը ևս սուրբ կենդանիների թվում են և ընդունվում էր նաև դրանց զոհաբերությունը (Ղևտ. Գ 12), որով հայտնի է դառնում, որ տարբերությունը սուրբ և անսուրբ լինելը չէ, այլ պարզապես շեշտվում է վերոհիշյալ կենդանիների բնավորությունը» (տե՛ս Մաղաքիա արքեպս. Օրմանյան, «Համապատում», Ս. Էջմիածին, 1997, էջ 616)։(22) «Ճաշեր եւ խնճոյք...», էջ 325:(23) «Թուղթ երանելւոյն Պօղոսի Տարօնացւոյ ...», էջ 279:(24) Նշենք նաև, որ Ս. Եկեղեցու կանոնի համաձայն, արգելվում է նաև որսորդության միջոցով ձեռք բերված անասունը մատաղ անելը (տե՛ս «Կանոնագիրք Հայոց»՝ «Կանոնք Բարսղի Կեսարացւոյ», կանոն ՃՂԶ, հտ. Բ, էջ 153)։(25) «Գիրք հարցմանց», էջ 657:(26) Նույն տեղում, էջ 657:(27) Նույն տեղում, էջ 657:(28) Տե՛ս Յովհաննէս Մանդակունի, «Ճառեր», Անթիլիսա-Լիբանան, 1966, էջ 53:(29) «Կանոնագիրք Հայոց»՝ «Կանոնք Բարսղի Կեսարացւոյ», կանոն ՃՂԷ, hտ. Բ, էջ 154:(30) «Գիրք հարցմանց», էջ 365:(31) Նույն տեղում, էջ 365:(32) Նույն տեղում, էջ 365- 366:(33) Ինչպես վկայում է Հայր Վարդան վարդապետը, աղի օրհնությունը շատ հին սովորություն է, որ առկա է եղել հույն և հրեա իրականություններում (տե՛ս «Ճաշեր եւ խնճոյք...», էջ 347): Թեպետ Հայր Վարդան վարդապետը կարծում է, «թէ մէք հրեականէն առած ենք» (նույն տեղում), սակայն Ս. Հովհաննես Օձնեցի իմաստասեր հայրապետը, Ս. Ներսես Շնորհալին և Ս. Գրիգոր Տաթևացին վկայում են, որ հայ իրականության մեջ աղի օրհնությունը հաստատել է Ս. Գրիգոր Լուսավորիչը (տե՛ս «Կանոնագիրք Հայոց»՝ «Կանոնք Տեառն Յովհաննիսի Իմաստասիրի Հայոց կաթողիկոսի», կանոն Ը, հտ. Ա, էջ 519; «Թուղթ ընդհանրական...», էջ ; «Գիրք հարցմանց», էջ ): Իսկ Ընդհանրական Ս. Եկեղեցում աղի օրհնությունը՝ որպես արարողություն սահմանել են առաքյալները. «Արդ, առաջին ի Վարդավառի տաւնին պատարագեցին առաքեալքն զՔրիստոս եւ հաստատեցին վասն աղի աւրհնութեան, եւ փոխեցին զհինն ի նորս. նոյնպէս եւ զքահանայութիւնն» (տե՛ս՝ Վ. Այգեկցի, «Գիրք հաստատութեան եւ արմատ Հաւատոյ», աշխտ. Տ. Շահե քհն. Հայրապետյանի, Երևան, 1998, էջ 289: Այս մասին վկայություն է պահպանվել նաև Ս. Մովսես Խորենացուն ընծայված ճառի մեջ՝ «առաքելահրաման նորընծայ պատարագաց աղին օրհնութեան» (տե՛ս «Ճաշեր եւ խնճոյք...», էջ 347)):(34) «Թուղթ ընդհանրական...», էջ 365-366: Հատկանշական է նաև Եղիսե մարգարեի արարքը, այստեղից էլ՝ աղի մաքրարար հատկության սուրբգրային ևս մեկ վկայությունը. «...Եղիսեն գնաց ջրերի ակունքը և այնտեղ աղ գցելով՝ ասաց. «Այսպես է ասում Տերը. “Ես մաքրեցի այս ջրերը, որ դրանցից մահ և անբերրիություն չառաջանան”»։ Եվ այդ ջրերը մաքուր դարձան» (Դ Թագ. Բ 21-22):(35) Նախածնողների անհնազանդության պատճառով Տեր Աստված անիծեց երկիրը (Ծննդ. Գ 17), ուստիև դրանում առկա ամեն ինչ անմաքուր դարձավ։ Սակայն Քրիստոս Աստծո կենարար արյան հեղմամբ, թեև այդ անեծքը վերացվեց, բայց դրա թողած սկզբնական հետքը չջնջվեց։ Այդ պատճառով ճաշակելուց առաջ, պետք է անպատճառ աղոթք անել, որպեսզի Տիրոջ անճառելի զորությամբ կերակուրն ամբողջովին սրբվի և Աստծո օրհնությամբ մեր մարմնի ու հոգու կենդանությանը նպաստի։ Ահավասիկ երբ մատաղ անելով ցանկանում ենք աղքատներին ու կարոտյալներին կերակրել, Ս. Եկեղեցու կանոնի համաձայն, նախ աղը՝ իբրև մաքրության խորհրդանիշ օրհնել ենք տալիս և ապա կենդանուն կերցնում, որպեսզի «խառնելով ընդ լրութիւն մարմնոյ նորա» ամբողջովին մաքրվի «ի վերջնոյ անիծիցն» և տարբերակվի դիվական կուռքերին ընծայվող զոհերից ու հասարակ մորթումներից (տե՛ս «Թուղթ ընդհանրական...», էջ 366):(36) «Գիրք հարցմանց», էջ 657:(37) «Գիրք հարցմանց», էջ 617:(38) Որովհետև մատաղն ամբողջապես աղքատաց կերակուր է, այդ պատճառով մատաղացուի մսից ընտանիքի ոչ մի անդամ չպետք է ճաշակի. եթե հավատացյալը կամենում է իր նյութական միջոցներից ողորմություն անել՝ «փոխ տալով Աստծուն» (Առակ. ԺԹ 17), ապա նա երբե՛ք, ո՛չ մի դեպքում չպետք է զղջա կամավորաբար կերպով իր տված ողորմության համար, քանի որ գումարը կամ դրանով գնվածն իրենն էր և ինքն էր դրանք տնօրինում: Հետևաբար, եթե տվել է, ուրեմն այլևս կարիք չկա լռելյայն կամ բարձրաձայն քննելու կատարածը՝ ինչո՞ւ այսքան, կամ ինչո՞ւ սրան…: Նմանապես և անընդունելի է այն, որ մատաղ անողը (կամ նրա ընտանիքի անդամը), թեկուզ մեկ կտոր, ճաշակում է իր կողմից աղքատներին՝ Տեր Աստծուն պատկանող բաժնից, որովհետև այդպես վարվելով, նա, ինչպես Անանիան ու Սափիրան (Գործք Ե 1-11), գողանում է Տիրոջն ու Նրա փոքր եղբայրներին (հմմտ. Մատթ. ԻԵ 34-46) իր իսկ կամքով նվիրաբերված ընծաներից:(39) Տե՛ս «Կանոնագիրք Հայոց»՝ «Կանոնք Բարսղի Կեսարացւոյ», կանոն Մ, հտ. Բ, էջ 154:(40) Քանզի այսօր այլևս մագաղաթ պատրաստելու անհրաժեշտություն չկա, այդ պատճառով էլ, ըստ իս, անիմաստ է կաշվի ընծայումը եկեղեցականներին:(41) Տե՛ս «Կանոնագիրք Հայոց»՝ «Կանոնք Բարսղի Կեսարացւոյ», կանոն ՃԽԳ, ՃՂԹ, հտ. Բ, էջ 135; 154, նաև՝ «Թուղթ ընդհանրական...», էջ 353, այլև՝ «Ճաշեր եւ խնճոյք...», էջ 335 – 339:(42) «Խորովել» բայի վերաբերյալ հետաքրքրական բացատրության հանդիպեցինք “Толковая Библiа”- ում. ”Не ешьте отъ него недопеченнаго или свареннаго въ воде, но ешьте испеченное на огне” не стоитъ въ противоречiи съ Втор. XVI, 7: “ты долженъ сварить (башал) и есть”. Глаголъ “башал” не значитъ “варить”, а просто “делать готовымъ”, и потому можетъ быть одинаково употребленъ и по отношенiю къ печенiю на огне, и варенiю въ воде” (տե՛ս “Толковяа Библiа, или комментарiй на все книги Св. Писанiя Ветхаго и Новаго Завета”, Петербургъ, 1904, ст. 311).(43) «Գիրք հարցմանց», էջ 657:(44) Տե՛ս «Լոյս», 1906, էջ 299:(45) Խոտելի է նաև այն, երբ մատաղի ժամանակ կենդանու արյունը (ականջի ծայրը կտրելով, իսկ աքաղաղի էլ՝ կատարի) խաչանիշ կերպով քսում են երեխաների ճակատներին. Հայոց Եկեղեցում նման նողկալի սովորույթ չկա։ Դա հատուկ էր հեթանոսներին, որովհետև նրանք չաստվածներին ու կուռքերին նվիրաբերած կենդանիների արյունը քսում էին իրենց երեսներին, մարմիններին և այլն։ Հետևաբար, անընդունելի է, երբ որևէ մեկը տգիտաբար հեթանոսավայել մի արարք է կատարում՝ քրիստոնյայի իր կոչումը եղծելով և անեծքի տակ ընկնելով։(46) «Թուղթ ընդհանրական...», էջ 362-363: Նաև՝ “Краткая еврейская энциклопедия”, т. II, ст. 501; “Краткая еврейская энциклопедия”, т. IV, Иерусалим, 1988, ст. 591.(47) «Գիրք Մեծ Մաշտոց կոչեցեալ», Կ. Պօլիս, 1807, էջ 88:(48) «Զի որ ողորմիս կարօտելոյն եւ վշտակից լինիս թէ տնանկ է, թէ վիրաւոր է մարմնով, թէ մերկ է ի զգեստուց, կամ քաղցեալ եւ ծարաւի, եւ զինչ եւ իցէ, լնուս զկարօտութիւն նորա, եւ Աստուած տեսանէ զքո կարօտութիւնդ՝ եւ քեզ լինի վշտակից, եւ հաւասար չափէ քեզ որպէս դու աղքատին, այսինքն՝ զհոգիդ սրբէ ի մեղաց եւ առողջացուցանէ եւ զգեստաւորէ» (տե՛ս «Գիրք քարոզութեան, որ կոչի Ամառան հատոր...»՝ «Նորին քարոզ վասն ողորմութեան», էջ 368):(49) «Յայտ է զի ամենայն իմաստութիւն եւ գիտութիւն՝ լռեն առաջի ատենին Քրիստոսի, այլ ողորմութիւն օգնէ նոցա եւ բաշխէ ողորմածացն զԱրքայութիւն ըստ արժանեացն...» (տե՛ս «Գիրք քարոզութեան, որ կոչի Ձմեռան հատոր...»՝ «Դարձեալ քարոզ վասն ողորմութեան ի նոյն բանն», էջ 345: Նաև՝ «Գիրք քարոզութեան, որ կոչի Ամառան հատոր...», էջ 366; 376; 380):(50) Քանի որ այսօր, ի տարբերություն անցյալի, աղքատների ու կարոտյալների հոծ խմբեր չկան, ուստի ցանկալի և խրախուսելի է, որ մատաղը (պատրաստի կամ միայն միսը, օրհնված աղն ու հացը) նվիրվի որևէ որբանոցի, ծերանոցի կամ այլ բարեգործական նպատակներով գործող հաստատության, և, իհարկե, ձեռնարկվեն համապատասխան միջոցներ՝ ողորմության ճաշն ամբողջությամբ կարոտյալներին բաժանելու համար։(51) Ղազար Փարպեցի, «Հայոց պատմություն», էջ 75:(52) Տե՛ս «Թուղթ երանելւոյն Պօղոսի Տարօնացւոյ...», էջ 278 – 280 և այլն։(53) «Թուղթ ընդհանրական...», էջ 353 - 354:(54) Նույն տեղում, էջ 354:(55) Նույն տեղում, էջ 365: Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted April 16, 2014 Author Report Share Posted April 16, 2014 ՄատաղԲարեպաշտական արարողություն է, որն այսօր կիրառվում է միայն հայերի, ասորիների և Պաղեստինի մի շարք արաբ քրիստոնյա ժողովուրդների կողմից:«Մատաղ» նշանակում է «նուրբ», «թարմ», «մատղաշ», ինչով էլ պայմանավորված է բառի կրոնա-արարողական կիրառությունը, քանզի հնում պատարագին կամ եկեղեցական տոնախմբությանը հաջորդող ագապեի՝ սիրո ճաշկերույթի, ինչպես նաև ննջեցյալների հիշատակին տրվող հոգեհացի համար սովորաբար մատաղ, այսինքն՝ երիտասարդ հորթ կամ գառ էին մորթում:Բացի այդ՝ կարևորվել է նախքան կենդանուն մորթելը նրան օրհնված աղով կերակրելը: Այստեղից էլ արտահայտության մյուս՝ ծիսական ստուգաբանությունն է՝ գրաբարյան «մատո՛ աղ», այսինքն՝ «աղ մատուցիր» իմաստով, քանզի նախապես աղը պետք է մատուցվի քահանային՝ օրհնելու համար: Հնում քահանան, աղից բացի, հատուկ կարգով օրհնում էր նաև մատաղի սեղանը: Նոր ժամանակներում այդ կարգը հիմնականում անտեսվել է, և քահանայի՝ մատաղի հետ կապված ողջ պարտականությունը սահմանափակվում է միայն աղն օրհնելով, իսկ մնացածը տնօրինում են հավատացյալները:Վերջին հանգամանքը, բնականաբար, նպաստել է, որ մատաղի սովորույթը բազմաբնույթ ժողովրդական դրսևորումներ ստանա: Ոմանց համար այն ուղղակի հաջորդում է մկրտությանը կամ այլ նշանակալից իրադարձության՝ իբրև օրհնված և նվիրական հացկերույթ: Ոմանք այդ ուտեստից պարտադիր կերպով մաս են հանում մերձավորներին, հարևաններին ու աղքատներին: Ոմանց համար էլ մատաղը առ Աստված գոհության յուրահատուկ արտահայտություն է՝ կապված որևէ փորձանքից ազատվելու կամ բախտորոշ իրադարձության հետ: Երբեմն ծանր իրավիճակում հավատացյալը, ուժգնացնելով Տիրոջն ուղղած իր պաղատանքը, ուխտում է խնդրի բարեհաջող լուծման դեպքում մատաղով արտահայտել իր երախտագիտությունը: Նման ուխտ անողը նախապես որոշակի զոհողության է գնում, քանի որ շատերի համար մատաղը ոչ փոքր ծախս է հանդիսանում: Թերևս այս է պատճառը, որ ոմանք մատաղն իբրև զոհաբերություն են ընկալում, ինչը հատկապես անարգել զարգացում է ստացել խորհրդային տիրապետության շրջանում՝ կրոնական գիտելիքի բացակայության և կղերականների թողտվության պայմաններում: Արդյունքում ոմանց համար մատաղի հնավանդ խորհուրդը սիրո նվիրական հացկերույթից և ողորմածության կամ առ Աստված երախտագիտության դրսևորում լինելուց վերածվել է յուրահատուկ ժողովրդական ծեսի՝ մորթվող կենդանուն քավչական դերի վերագրմամբ և մինչև իսկ նրա արյունը մարդու ճակատին խաչաձև քսելու սովորույթով: Ներկայիս՝ հետխորհրդային շրջանում Հայ Եկեղեցու քահանաները նման ինքնահնար դրսևրումներն արգելող խրատով են հանդես գալիս հենց մատաղի աղի օրհնության ժամանակ: Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted April 16, 2014 Author Report Share Posted April 16, 2014 Since your all are on Facebook fine https://www.facebook.com/ElpisPistisAgapi .. youl learn a think or 2 Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted August 12, 2015 Author Report Share Posted August 12, 2015 Սուրբ Էջմիածնի քարոզչական կենտրոն«Աղքատին ողորմություն տվողը փոխ է տալիս Աստծուն, Եվ ըստ նրա տվածի էլ Աստված պիտի հատուցի նրան»(Առակ. ԺԹ 17)Սկսյալ Դ դարից Հայոց Եկեղեցում ձևավորվում է բարեպաշտական մի սովորույթ, որը դարերի հոլովույթում վերածվում է «ազգային-եկեղեցական ինքնութեան սնունդի աղբիւր:Նորաթուխ սովորույթի կենսագործման հատկանշական վկայություն է պահպանվել Է դարի պատմիչ Հովհան Մամիկոնյանի մատյանում. «Իսկ երբ թագավորն ու իշխանները ետ դարձան դեպի Արձանը և իջան Ս. Գրիգորի մոտ՝ Ս. Կարապետի գտնված տեղը, մեծապես գոհություն էին հայտնում Աստծուն, Պատարագ էին մատուցում, անհամար սպիտակ անասուններ, նոխազներ ու գառներ մատաղ էին անում և աղքատներին բազում ողորմություն տալիս»:Եվ սա միակ վկայությունը չէ. ուշագրավ է նաև Ոսկեդարի պատմիչ Ղազար Փարպեցու տեղեկությունը, որով նա ներկայացնում է Դվինում Հայոց մարզպան Վահան Մամիկոնյանի կատարծ արարքը. «Մտնելով Դվին ոստանը և աժանավորապես շնորհակալության պատարագ մատուցելով Աստծուն, նախ ըստ սովորության, կատարելով աղքատներին մատուցելիք նվերները, իրենք էլ ուրախացան Աստծուն հաճելի խնդալից սրտով»:Ահավասիկ, ինչպես տեսանելի է վերոհիշյալ վկայություններից, Լուսավորիչ հայրապետի կողմից քրիստոնեական կյանքի մեջ ընդգրկած յուրահատուկ սովորույթի միակ նպատակը՝ աղքատների ու կարոտյալների համար կամավոր նվիրաբերությունն է, որը կոչվել է մատաղ:Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարանները «մատաղ» բառի կրոնական իմաստի առումով տալիս են հետևյալ ստուգաբանությունները. «Զոհ մատուցելու կենդանի…, զոհ մատուցելու արարողությունը, զոհի համար մորթած կենդանու միսը, որ եփում են և ձրի բաժանում մարդկանց»:Ըստ Աճառյանի արմատական բառարանի, «մատաղ» բառն ստուգաբանվում է՝ «մատղաշ, փափուկ, դեռատի, մանկահասակ»: Աճառյանն իր բացատրությունների մեջ նշում է, որ «մատաղ» բառը՝ զոհի իմաստով, ստուգաբանելի է համաձայն Ս. Գրիգոր Տաթևացու ստուգաբանության, որ է՝ «մատուցի՛ր աղ»:1. Այսպիսով, հոգևոր սովորույթ մատաղը՝ օրհնված աղ կերած մատղաշ կենդանին (կամ թռչուն) է, որը մորթելուց և եփելուց հետո իբրև ողորմություն ու օգնություն բաժանվում է աղքատներին ու կարոտյալներին: Մատաղը «նախ՝ ընծա(ներ) է (են) Աստծուն:2. Փրկության հույս է…:3. Ախքատասիրություն և ողորմություն է:4. Ննջեցյալների հիշատակ»:Թեպետ մատաղների համար մասնավոր օրեր սահմանված չեն եղել, սակայն՝ սկսած Ս. Գրիգոր Լուսավորիչ Հայրապետի ժամանակներից, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում ընդունված սովորություն է տերունական ու նշանավոր սուրբերի տոներին, Ս. Սեղան հաստատելու առթիվ, կիրակի օրերին և այլ պատեհ առիթներով Ս. Պատարագից հետո մատաղ անելը, որպեսզի հավատացյալները Ս. Պատարագի ժամանակ Տիրոջ պատվական ու կենարար ս. Մարմինն ու ս. Արյունը ճաշակելուց հետո, անմիջապես անսուրբ կերակուր չընդունեն, այլ նախ մատաղի օրհնված միս ուտեն և ապա այլ կերակուրներ: Սրանցից զատ, ինչպես վերը տեսանք, մատաղ էր արվում նաև այլևայլ հաջողությունների առիթներով, ինչպես նաև ննջեցյալների հիշատակին, որն էլ իբրև հոգեհաց բաժանվում էր աղքատներին ու կարոտյալներին:Այսօր մատաղ է արվում ոչ միայն վերը նշված օրերին ու առիթներով, այլև ուխտի, ուխտագնացությունների ու որևէ փորձանքից ազատվելու համար Աստծուն գոհություն և փառք մատուցելու նպատակով: Ներկայումս մատաղ է արվում նաև ծննդյան տարեդարձների, անվանակոչությունների և նշանակալի այլազան իրադարձությունների շարժառիթներով:Մատաղի կենդանի են համարվում «բոլոր ընտանի ուտելի չորքոտանիք». եզ, ցուլ, ոչխար, գառ: Այսօր մատաղացու են համարվում նաև թռչնազգիներից աքաղաղն ու աղավնին, որոնց մասին, սակայն, մատենագրության մեջ որևէ ակնարկ չկա, թե երբևէ դրանք համարվել են մատաղի նյութ. կարծում ենք, որ աքաղաղն ու աղավնին մատաղացու են դարձել վերջին ժամանակներում, մոտավորապես ԺԹ դարի վերջերից:Նախկինում մատաղ էին արվում միայն արու կենդանիները, սակայն միջին դարերում այլևս վերանում է արուի և էգի զանազանությունը. «Թէ որձ է եւ թէ էգ, ոչ է խոտելի»: Զարմանալիորն ներկայումս դարձյալ խտրականություն է դրվում կենդանիների կամ թռչունների տեսակների մեջ. նախընտրությունը տրվում է արուներին: Այնուամենայնիվ տեսակների տարբերությունը, խոնարհաբար կարծում ենք, որևէ էական նշանակություն չունի: Բայց առկա է մի պարագա, որն անցյալում կարևորվել է, հետևաբար, այսօր ևս առաջնակարգ նշանակություն ունի: Քանի որ մատաղն Աստծուն մատուցվող ընծա է, ապա մատաղացու կենդանին պետք է արդար վաստակի արդյունք լինի (և ոչ թե հափշտակության կամ գողության, կամ գնի իջեցումով գնված, կամ էլ ինչպես այսօր է տարածված՝ մուրացիկությամբ ձեռք բերված վաստակի), ընտիր և գեր, որովհետև «ընտիրը մեր աչքին սիրելի է, ինչպես Իսահակը՝ Աբրահամի», և որպեսզի մատաղն Աստծուն «հաճելի լինի, ինչպես Աբելինը և ոչ [անընդունելի], ինչպես Կայենինը»: Խեղանդամված ու արատավոր կենդանուն չի կարելի մատաղ անել, «որովհետև Աստծո բաժինը պետք է ընտիր լինի և ոչ թե անարգ»: Հետևաբար, եթե մատաղացուն վերոհիշյալ խոտելի միջոցների արդյունք է, կամ՝ արատավոր, ապա նման նվիրաբերությունը պիղծ է ու անընդունելի, իսկ նվիրաբերողն էլ՝ անիծյալ:Մատաղի կենդանուն, ըստ Ս. Գրիգոր Տաթևացու, պետք է մորթի արական սեռից հավատացյալ աշխարհականը: Կենդանուն պետք է մորթեն երկաթե սուր դանակով, «և ոչ մի ուրիշ գործիքով, որովհետև եթե երկաթ լինի, բայց սուր չլինի, և եթե սուր լինի, սակայն ոչ երկաթ՝ պիտանի չէ»: Կինը, մանուկն ու քահանայական դասին պատկանող որևէ մեկը, ըստ Ս. Գրիգոր Տաթևացու, չպետք է մորթեն մատաղացուին:Մատաղացուի սրբագործումը կատարվում է օրհնյալ աղի միջոցով. քահանայի կողմից կատարվող աղի օրհնության կարգի, այն տրվում է մատաղացու կենդանուն ի կերակուր, որից հետո միայն կարելի է դառնում դրան մորթելը (աղավնու պարագային՝ աղը կտուցի մեջ լցնելով, ազատ են արձակում):Իսկ, թե ինչո՞ւ է մատաղացուի սրբագործումը կատարվում աղի օրհնությամբ: Այս հարցին, իրենց բացատրություններով, անդրադարձել են Ս. Ներսես Շնորհալին և Ս. Գրիգոր Տաթևացին: Ըստ այդմ, «աղը մաքրության օրինակ է, ինչպես որ Քրիստոս ասաց Իր աշակերտներին. «Դուք եք երկրի աղը» (Մատթ. Ե 13)՝ մաքրելու աշխարհի ապականությունը խոսքի (այսինքն՝ Ս. Ավետարանի – Ա. Կ.) քարոզչությամբ: Հետևաբար, աղի օրհնությունը կատարվում է, որպեսզի մատաղացուն՝ օրհնված ու սրբված աղն ուտելով, մաքրվի Արարչի անեծքից և Տիրոջ համար արժանի նվեր դառնա՝ տարորոշվելով կուռքերին մատուցվող պիղծ զոհերից և հասարակ զենումներից:Հետևապես, քանզի կենդանու կամ թռչնի սրբագործումը կատարվում է օրհնված ու սրբված աղի միջոցով, ուստի արգելվում է մատաղացուին եկեղեցի տանելն ու մտցնելը. օծված ու սրբագործված տաճար միայն աղն են տանում օրհնելու համար:Իսկ, թե «ինչո՞ւ կենդանուն եկեղեցի չեն տանում» այսօր էլ տարածում գտած հարցին, Ս. Գրիգոր Տաթևացին պատասխանելով՝ ասում է.«Նախ՝ որովհետև եկեղեցին դրախտի խորհուրդն ունի, որտեղ անասուն չէր մտնում: Նույնպես և եկեղեցի չպետք է մտնի: Երկրորդ՝ եթե Սինա լեռանն անասուն էր մոտենում, քարկոծվում էր: Եվ քանի որ եկեղեցին անմատույց լեռ է, ապա անասուններն ու անարժանները չպետք է մտնեն, նաև՝ գազան հերձվածողները: Երրորդ՝ հին տաճարում գառ էր պատարագվում, որն Աստծո Գառի օրինակն էր: Եվ քանի որ եկեղեցում ճշմարիտ Գառն է պատարագվում, ապա օրինակն արգելվում է [եկեղեցի մտցնելը]: Չորրորդ՝ Քրիստոսի օրինակով, որ տաճարից խարազանով հանեց ոչխարներին ու արջառներին, մենք ևս արտաքսում ենք: Հինգերորդ՝ զգուշանում ենք, որպեսզի եկեղեցին փարախի չվերածվի: Վեցերորդ՝ եկեղեցին բանավոր հոտի փարախն է և ոչ թե անբան [հոտի]: Յոթերորդ՝ ոչխարն անամոթ է, իսկ անամոթը եկեղեցուց արտաքսելի է, ինչպես Հուդան լպիրշությամբ դուրս ելավ»:Հատկանշական հրահանգի ենք հանդիպում Ս. Բարսեղ Կեսարացու սահմանած կանոնում, համաձայն որի մատաղի միսը չի կարելի պահել տանն իբրև ուտելիք, այլ նույն օրը պետք է «սրտի մտաւք» բաշխել աղքատներին:ՄԱՏԱՂԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՁԵՎԸՍ. Գրիգոր Տաթևացու վկայությունից երևում է, որ անցյալում մատաղացու կենդանուն կրակի վրա խորովել են. «Նախ՝ օրհնված աղ ենք տալիս կենդանուն: Երկրորդ՝ հրով խորովում ենք»: Սակայն այսօր, ի տարբերություն հնում ընդունված սովորության, ոչ թե կրակով խորովվում է, այլ ջրով և քահանայի կողմից օրհնված աղով խաշվում: Եվ այս սովորույթը, կարծում ենք, երևան է եկել ԺԹ դարի վերջերում:Այնուհետև խաշված միսը բաժանվում է մանր կտորների և հացի մեջ դրվելով՝ բաշխվում է միայն ու միայն աղքատներին ու կարոտյալներին (հմմտ. Ղուկ. ԺԴ 12-14):…Անցյալում՝ մատաղի սովորույթի հետ կապված, ոչ ընդունելի ու խոտելի սովորույթներ են եղել հայոց մեջ, որք են՝ անասունի արյունից կերակուրի պատրաստումը և արյունը դռների սեմերին ու զավակների և իրենց տան անամների ճակատներին արյունով խաչ անելը, քսելը: Ընդդիմանալով այս կատարվող անընդունելի և ոչ քրիստոնեական այս սովորույթներին, Ս. Ներսես Շնորհալի հայրապետը պատվիրում է. «…Եվ թող մեկը գառի արյունը տգիտաբար չհավաքի կամ ուտի, ինչպես լսում ենք, թե տխմարներն են անում, …որովհետև արյունը պիղծ է ըստ Աստծո հրամանի, որ Նոյին ասում էր. «Կենսատու արյուն պարունակող միս չուտեք» (Ծննդ. Թ 4): Եվ թող մեկը չհանդգնի դռների սեմերը գառի արյունով օծել, ինչպես ասում են, թե տգետներից ոմանք են անում [այդ], որովհետև դա հրեական [սովորություն] է, և ով որ այդպես է անում՝ անեծքի տակ է, քանի որ մեր դռների սեմերը մեր զգայարաններն են, որ[ոնք] Քրիստոսի արյունով են օծվում»: Ցավով պետք է նկատենք, որ մեր օրերում ևս կան մարդիկ, ովքեր կիրառում են վերոհիշյալ սովորույթները: Կարծում ենք, որ դա անգիտության հետևանք է, որը հեշտությամբ կվերացվի ճշմարտության ուսուցմամբ:Իսկ այն հարցի վերաբերյալ, թե «ի՞նչ պետք է արվեն մատաղացու կենդանու փորոտիքը, գլուխը և մյուս մնացորդները», ցանկալի է թաղվեն հողի մեջ, որպեսզի շների ու կատուների կեր չդառնան:«Մայր Մաշտոցի» համաձայն, մատաղի օրհնության ժամանակ ընթերցվում է Ղուկասի Ավետարանից հետևյալ հատվածը. «Երբ ճաշ կամ ընթրիք ես տալիս, մի՛ կանչիր ո՛չ քո բարեկամներին, ո՛չ քո եղբայրներին, ո՛չ քո ազգականներին և ո՛չ էլ քո հարուստ հարևաններին, որպեսզի նրանք էլ փոխարենը քեզ չհրավիրեն, և քեզ հատուցում լինի: Այլ երբ ընդունելություն անես, կանչիր աղքատներին, խեղանդամներին, կաղերին ու կույրերին և երանելի կլինես, որովհետև փոխարենը քեզ հատուցելու ոչինչ չունեն: Եվ դրա փոխարեն քեզ կհատուցվի արդարների հարության օրը» (Ղուկ. ԺԴ 12-14):Ավետարանական այս հատվածը լավագույնս ներկայացնում է մատաղի խորհուրդը. հայոց մատաղը ողորմություն է, ինչն էլ, ըստ Տերունի խոսքի, նպաստում է մեղքերի թողությանն ու քավությանը: Բայց ոչ թե մատաղացուի արյամբ է կատարվում մեղքերի թողությունն ու քավությունը (ինչպես պնդում են տգետները և մատաղի խորհրդին անտեղյակները), այլ մատաղատիրոջ հոգու, մտքի ու սրտի դիտավորությամբ, քանի որ նա աղքատների ու կարոտյալների մասին հոգ տանելով, կենսագործում է Տիրոջ պատգամը և, Նրա անսուտ խոսքի համաձայն, գանձեր դիզում երկնքում, որպեսզի Անաչառ Դատաստանի օրը ողորմության գանձերը՝ որպես դշխո և երկնավոր թագուհի, նստելով Քրիստոս Աստծո աջ կողմը, մեծ համարձակությամբ դեպի իրենց ձգեն ողորմածին ու նստեցնեն Աստվածորդու աջակողմը՝ առատապես հատուցելու կատարված ողորմությունների դիմաց. «Քանի որ անողորմ դատաստան է լինելու նրա հանդեպ, ով ողորմած չի եղել, քանզի ողորմածությունը բարձրագլուխ պարծենում է դատաստանի դիմաց» (Հակ. Բ 13), ինչպես և՝ «Երանի նրան, ով մտածում է աղքատի ու տնանկի մասին. փորձանքի օրը Տերը կփրկի նրան» (Սաղմ. Խ 2):Հետևապես, մատաղը խնջույքի ու գինարբուքի առիթ չէ, այլ՝ բարեգործություն. «Բարեգործությունը, սակայն, իբրև դրախտ, հավիտյան կմնա օրհնության մեջ» (Սիրաք Խ17): Ուրեմն, հարկ է ողջ մատաղը՝ որպես ողորմություն, առանց աչառության բաժանել աղքատներին ու կարոտյալներին, որովհետև «ամեն տեսակ բարեգործություններից Աստծուն ավելի մոտ ու պատվական է աղքատասիրությունը, որով և առաջին սուրբերը՝ Աբրահամը, Իսահակն ու Հակոբը, ընտիր երևացին»: Որովհետև «ով ողորմում է աղքատին, արժանի է երանության» (Առակ. ԺԴ 21), քանի որ մեր Տերն ասում է՝ «[ինչ որ] Իմ այս փոքր եղբայրներից մեկին արեցիք, այդ Ինձ համար արեցիք» (Մատթ. ԻԵ 40): Ի վերջո, ինչպես պատվիրում է Դանիել մարգարեն՝ «քո մեղքերը քավիր ողորմությամբ և քո անօրենությունները՝ աղքատներին գթալով» (Դանիելի մարգ. Դ 24):Ահավասիկ, մատաղատիպ ողորմությունն Աստծո առջև մեզ համար բարեխոս է դառնում և Տիրոջից մեզ համար ողորմություն խնդրում: Մեր բարեխոսին են միանում նաև մյուսները, որոնք մեր ողորմությունն ստացած աղքատների ու կարոտյալների երագահաս աղոթքներն են, իսկ Բարերար Աստված երբեք ու երբեք չի արհամարհում ու անարգում աղքատի աղոթքը, այլ երբ դեպի Երկինք են բարձրանում ի խորոց սրտի նրա աղոթաբույր խոսքերը, Տերն ունկնդրում է և ի բարին կատարում (հմմտ. Սաղմ. ԻԱ 25):Թեպետ մատաղի միջոցով ողորմություն է արվում, այնուհանդերձ ողորմության տերունավանդ այդ պատգամը պետք է զգուշորեն կատարել, այսինքն՝ «…ձեր ողորմությունը մարդկանց առաջ չանեք, որպես թե այն լինի ի ցույց նրանց, այլապես վարձ չեք ընդունի ձեր Հորից, որ երկնքում է: Այլ երբ ողորմություն անես, փող մի հնչեցրու քո առջև, ինչպես անում են կեղծավորները ժողովարաններում և հրապարակներում, որպեսզի փառավորվեն մարդկանցից…։ «Այլ երբ դու ողորմություն անես, թող քո ձախ ձեռքը չիմանա, թե ինչ է անում քո աջը, որպեսզի քո ողորմությունը ծածուկ լինի, և քո Հայրը, որ տեսնում է ինչ որ ծածուկ է, կհատուցի քեզ հայտնապես» (Մատթ. Զ 1-3):… Դարերի հոլովույթում և նույնիսկ այսօր, օտար եկեղեցականներն ու աղանդավորները (նաև ծագումով հայ կաթոլիկ վարդապետներ) անմտաբար մեղադրել ու մեղադրում են Հայոց Եկեղեցուն մատաղի խնդրում՝ այն նույնացնելով հրեական զոհաբերությունների հետ: Սակայն մատաղը, հակառակ նրանց անիմաստ պնդումների, հրեական մեղքի պատարագ չէ, քանի որ «Քրիստոս մեկ անգամ որպես պատարագ մատուցվեց՝ շատերի մեղքերը վերացնելու համար» (Եբր. Թ 28), և «Նա է քավությունը մեր մեղքերի եւ ոչ միայն մեր մեղքերի, այլեւ ամբողջ աշխարհի» (Ա Հովհ. Բ 2). հայոց մատաղը՝ սնոտիապատիր կուռքերին մատուցվող կենդանու նվիրաբերությունն էր, որը Ս. Գրիգոր Լուսավորիչը «փոխեց հանուն Ճշմարիտ Աստծո՝ նույն Արարչին Իր ստեղծած կենդանիները նվիրելու [համար], ինչպես որ օրենքից առաջ՝ նախահայրեր Աբելը, Նոյն ու Աբրահամն [էին նվիրում]: Եվ եթե քրիստոնյա ազգերից [ոչ ոք մատաղ] անելու սովորություն չունի, թող ոչ մեկը մերն անպիտան չգտնի, քանի որ նրանք իրենց նախնի առաջնորդներից ավանդությամբ [դա] չընդունեցին, ինչպես մենք, և նրանց առաջնորդներն այդ օրենքը չսահմանադրեցին, քանզի [դրա] հարկը չեղավ»:Այսպիսով, հայոց մատաղը զուտ ազգային-քրիստոնեական, խորապես բարեպաշտական մի սովորույթ է, որը հնարավորություն է տալիս հավատացյալին աղքատաց հանդեպ ցուցաբերելու կարեկցություն և ողորմածություն: Ուստի մատաղը «ոչ միայն վնաս չէ, այլև օգտավետ հոգիներին», որովհետև «ողորմություն գործողը կդասվի Քրիստոսի աջակողմը և կլսի երանավետ բարբառը. «Եկե՛ք, Իմ Հոր օրհնյալնե՛ր, ժառանգեցե՛ք աշխարհի սկզբից ձեզ համար պատրաստված արքայությունը. որովհետև քաղցած էի և Ինձ ուտելիք տվիք…» (Մատթ. ԻԵ 34-35)»:ՍԻՐԵԼԻ ՀԱՅՈՐԴԻՔ, մեր նպատակն է տալ տեղեկատվւթյուն մանրամասն մատաղի մասին, ցանկալին այն է, որ իբրև Քրիստոնյա ժողովուրդ կատարեք այն ինչպես հարկն է պահանջում և ոչ թե կենդանու տանջանքով, կամ էլ արյամբ Ձեր զավակների ճակատներին խաչ անելով, խեղեք Մատաղի բուն իմաստն ու խորհուրդը: https://www.facebook.com/ejmiatsniqarozchakankentron/photos/a.1422168071347709.1073741829.1422145021350014/1669005786663935/?type=1&fref=nf 1 Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted January 26, 2021 Author Report Share Posted January 26, 2021 " Garegin Sanatruki 1h ·https://www.facebook.com/petr.skuhrovec.9/posts/3610550335710129● ԱԽԱՌ ●--------------------Բազմադարյա խոհարարական ավանդույթի վերածնունդ ...Հայկական ազգային և ավանդական խոհանոցի կատարելագործված նոր աշխարհը:☆•●•☆•●•☆•●•☆•●•☆•●•☆•●•☆•●•☆•●•☆◆ ԱԽԱՌ, ԱԽԱՌՆԸ, ԱԽԱՐԱՑՈՒ(Արցախ, Այրարատ, Մուշ, Շիրակ, Սյունիք)Զատկի օրվա մատաղ, որ եկեղեցու գավթում բաժանում են ժողովրդին:Լինում է եզ, երինջ կամ արջառ, որը գնում են գյուղի կամ քաղաքի համայնքի նվիրատվությունից: Եփում են Զատկի առավոտյան' եկեղեցու գավթում: Սուրբ պատարագից հետո ամեն ոք ստանում էր իր բաժինքը: Որոշ վայրերում հում-հում հավասար բաժանում են ծխերին' պատարագից առաջ, այստեղից էլ ստացվել է' ,,մատաղաբաժին,, անվանումը:◆ Ընչանք սուրբ ախառով չթաթախվեն, բերանները նշխարք չեն դնիլ:(Պերճ Պռոշյան)◆ Տներում շրջում , փող էին ժողովում, որ ախարի համար մի եզ գնեն:(Ստեփանոս Մալխասյանց)◆ ախառ անել, Զատիկին մատաղ անել, մատաղ մորթել◆ Չորս եզն առան ախառ արին:Սահակ Ամատունի◆ ախառ կիրակի, Զատիկի կիրակին, երբ մորթվում են մատաղացու անասունները◆ Ավագ շաբաթի յոթ օրն էլ իրանց... անուններին ունեին՝ Սև երկուշաբթի, Շիլ երեքշաբթի, Չիք չորեքշաբթի, Ավագ հինգշաբթի, Հուդի ուրաթ, Զատիկի շաբաթ, Ախառ կիրակի:(Էմինեան ազգագրական ժողովածու)☆☆☆☆☆ ՍՆՎԵՔ ՀԱՅԵՐԵՆ ☆☆☆☆☆" Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted January 26, 2021 Author Report Share Posted January 26, 2021 Ավանդական կենցաղում ընդունված է եղել համայնական մատաղը, որը հայտնի է եղել Զատկի ախառ անվամբ, իսկ Զատիկի կիրակին՝ Ախառի կիրակի։ Համայնքի և եկեղեցու կողմից հարգված անձինք նախապես բնակիչներից դրամ են հավաքել և մատաղացու գնել։ Կիրակնօրյա տոնական Սուրբ Պատարագից հետո եկեղեցու բակում կատարվել է ախառի ճաշակման հանդիսավոր արարողությունը, որը եփել են նախորդող գիշերվա ընթացքում և բաժին հանել համայնքի բոլոր անդամներին։ Համայնական մատաղի նպատակը եղել է գալիք տնտեսական տարվա բերրիությունն ապահովելը։Պատրաստեց Հասմիկ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸhttps://www.qahana.am/am/christian/show/942056504 Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted August 9 Author Report Share Posted August 9 Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted August 9 Author Report Share Posted August 9 Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted August 9 Author Report Share Posted August 9 Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted August 9 Author Report Share Posted August 9 Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted August 9 Author Report Share Posted August 9 ՄԱՏԱՂԻ ՄԱՍԻՆ /ով հաստատեց այդ կարգը հայոց մեջ/Սուրբ Ներսես Շնորհալի/ Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted August 9 Author Report Share Posted August 9 Ինչո՞ւ եւ ինչպե՞ս մատաղ անել Link to comment Share on other sites More sharing options...
Recommended Posts