MosJan Posted October 27, 2009 Report Share Posted October 27, 2009 Հակոբյանների ընտանիքը շահել է թուրքական իշխանությունների դեմ բացած դատը Այս դատական գործի պատմությանն անդրադարձել է թուրքական «Վաթան» (Vatan) օրաթերթը: Կայսերցի Մարտին Հակոբյանը 1900-ականների գալով Ստամբուլ` հիմնում է մի բանկ: Առաջին աշխարհամարտի ժամանակ, կենսական անվտանգության պայմանների բացակայությունից ճարահատ, Հակոբյանն իր ընտանիքին տեխափոխում է Ռումինիա: Թուրքիայի Հանրապետության հիմնադրումից հետո ոչ-մահմեդականների սեփականատիրական իրավունքների վերաճանաչման շրջանում ընտանիքը կրկին վերադառնում է Ստամբուլ: 1949 թվականին, երբ փորձ է արվում այդ ընտանիքին պատկանող Բոսֆորի եվրոպական ափի 100 ակր հողատարածքներից 44-ը պետականացնել, Մարտին Հակոբյանը դատական գործ է բացում: 1955թ., սակայն, Հակոբյանների ընտանիքը դարձյալ ստիպված եղավ լքել Թուրքիան: Մարտին Հակոբյանի մահից հետո, նրա որդին` Պետրոս Հակոբյանը, 1991թ. վերսկսեց իրավական պայքարը: Պետրոսի մահից հետո դատավարական պայքարի մեջ մտան նրա կինն ու աղջիկները: Ի վերջո, թուրքական վճռաբեկ դատարանի կայացրած որոշմամբ, հայկական այդ ընտանիքը կարողացավ վերականգնել է սեփականատիրական իրավունքներն իրեն պատկանած հողերի նկատմամբ: Ի դեպ, հողի արժեքն այսօր բիլիոնների է հասնում, քանի որ այնտեղ կան պատմական վայրեր , մեծահարուստների ապարանքներ, գործում են մի շարք ռեստորաններ, գիշերային ակումբներ: Այժմ այդ հողատարածքների վրա ռեստորանների և այլ շինությունների սեփականատերերը խուճապի մեջ են: Բայց Հակոբյանների ընտանքիը հայտարարել է, որ մտադիր չէ քանդել այդ շինությունները, նրանք կարող են դրանք վաճառել: Աղբյուր` Panorama.am Quote Link to comment Share on other sites More sharing options...
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.