Nané Posted September 22, 2009 Report Share Posted September 22, 2009 ԿՈՄԻՏԱՍԻՆ Մենք չիմացանք, թե ինչ երգեցիր օտար Փարիզի հոգեբուժարանում… Բայց նվնվոցը դու դարձրիր լաց, հանապազօր հաց, տնքոցն հիվանդի` հորովել, հո՜, հո՜… Եվ հիմա թեկուզ Լենկթեմուրը գա, Էլ չենք հեծկլտա թալանված մեր ապերջանկությամբ. մի բահ էլ նրա ուսին կդնենք, որ նա էլ երգի. հորովել, հո՜, հո՜… Quote Link to comment Share on other sites More sharing options...
Nané Posted September 22, 2009 Author Report Share Posted September 22, 2009 (edited) ՄԵՌՆԵԼՆ Է ԴԺՎԱՐ Ինչ լավ կլիներ, որ փոս փորեի Ու ահագին ոսկի գտնեի, Թեկուզ հետո մի փոս փորեի Այդ ահագին ոսկին թաղեի: Օպերետտայից Ես ի սկզբանե այնպես ծնվեցի (և իմ կարծիքով բոլորն են այդպես), որ առաջին օրն իսկ մտածել գիտեի, բայց խոսել չէի կարող ու պետք էլ չէր ինձ, բայց մարդիկ ինձ այնքան չարչարեցին խոսեցնելու համար, որ մտածմունքս փոխվեց խոսելու. և հետո խոսում, խոսում, խոսում էի ու չէի պրծնում: Միայն մի ելք կար. այդպես խոսելով անցա այն աշխարհ, որտեղից ի սկզբանե այնպես էի ծնվել, որ առաջին օրն իսկ մտածել գիտեի: Եվ այսքանից հետո դեռ հարցնում եք, թե` այն աշխարհից ո՞վ է ետ եկել: Edited September 22, 2009 by Nané Quote Link to comment Share on other sites More sharing options...
Nané Posted September 22, 2009 Author Report Share Posted September 22, 2009 (edited) ՀԱՅԱՍՏԱՆ Ուր որ կերթաս,պոռա Հայաստան: Վիլյամ Սարոյան Գիտես ինչ, Հայաստան, քեզ հետ մենք այնքան երկար ենք ապրել, որ մեր ծիծաղն ու լացը դարձել է մոր-մանկան փոխհարաբերություն, դարձել է զրույց մի ավանդական, ավելին. մտերիմ մի խոսակցություն: Գիտես ինչ, Հայաստան, էլ ախ ու վախ չանենք, մենք քո մեջ, դու մեր մեջ այնքան ենք փորփրել, և մենք քո, դու մեր եղածն այնքան ենք լույս աշխարհ հանել, որ արդեն գիտենք, թե որքան արժենք և միմյանց գովելու կամ հաճոյախոսության բնավ հարկ չունենք: Հետո, գիտես ինչ, Հայաստան, դու` մեր, մենք քո համար այնքան ենք տառապել, որ հիվանդացել ենք միմյանց սիրուց ու վաղուց,դեռ մանկուց դարձել ենք հանրահայտ ողջ աշխարհի մեջ: Ի վերջո, գիտես ինչ, Հայաստան, քո կլոր ու մեծ արևով, քո բիբլիական սարով ու քո խորությամբ մեր աչքերի մեջ այնպես ես նկարվել, որ աշխարհի ուզածդ անկյունում անգամ մեր ով լինելը թե ուզենանք էլ` չենք կարող ծրարել: Edited September 22, 2009 by Nané Quote Link to comment Share on other sites More sharing options...
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.