Jump to content

Tools and Instruments


Johannes

Recommended Posts

ՄՇԱԿՈՒԹԵԱՆ ԻՐԵՐ ԵՒ ՍԱՐՔԵՐ

Tools and Instruments

In Armenian Countryside





ՓՈՑԽ

Մէջբերում «Արմատական»ից.-

*ՓՈՑԽ «տրմուխ». ունի միայն ՀՀԲ, որ գրում է նաև փոցղ. գործածական է նոր գրականում՝ միայն փոցխ ձեւով:

= Վրաց. ფოცხი փոցխի «փոցխ, երկրագործական սանտր» ձեւից. բառիս բուն կովկասեան լինելուն ապացոյց են ո՛չ միայն հայ բառի յետնութիւնը, այլ եւ միւս կովկասեան լեզուների մէջ ընդհանուր տարածուած լինելը՝ զանազան նշանակութիւններով. այսպէս՝ վրաց. ფარცხი փարցխի, ֆարցխի, մինգր. ֆարցխի, ինգիլ. ֆարցխ, աբխազ. աֆարցխ «տափան», վրաց. ფარცხვփարցխվա «տափանել», ფარცხატი փարցխատի «սանտր», ფუცხი «երեքժանի», լազերէն բուցխի «փոցխ», սվաներէն լափացխ «խոտանոց»: ―ԱՃ.

Գաւառական.- Ալաշկերտ Մուշ փոցխ, Ախալցխա Գորիս Երեւան Կարին Արցախ փօցխ.-նոր բառեր են փոցխէլ, փոցխաւոր կամ փոցխւոր:

Աւարտ մէջբերման:



Մէջբերում «ՀԼԲԲ»ից.-

ՓՈՑԽ

  • Ձեռքի գիւղատնտեսական գործիք, երկար կոթով, 10-12 ատամներով, որ ագուցուած է փայտէ կամ մետաղէ ձողի վրայ, որով հաւաքում են խոտը՝ օրանը: Հարեւանը, որ գալիս է մի բահ, մի փոցխ տանելու, նրանից (Սերգոյից) թաքուն է տանում (ԱՍ):
  • Գիւղատնտեսական ատամնաւոր գործիք, որը յատուկ յարմարանքով միացւում է գիւղատնտեսական որեւէ մեքենայի, խոտը՝ օրանը հաւաքելու, հերկը ցաքանելու եւ այլ նպատակների համար: Ասոն նկատեց, որ փոցխի երկաթէ ատամները տեղ-տեղ չեն խրւում հերկի մէջ (ՆԶ):
  • Գիւղատնտեսական գերանաձեւ փայտեայ ատամնաւոր գործիք, որով հողի կոշտերն էին փշրում եւ ծածկում սերմերը լծկանների միջոցով:
Աւարտ մէջբերման:



Կայ նաեւ՝

ՓՈՑԽԱՒՈՐ

  • Փոցխի վրայ աշխատող, փոցխով աշխատող:
  • Փոցխ ունեցող, որին փոցխ է կցուած:


ՓՈՑԽԵԼ

1. Փոցխը հողի վրայով քաշելով սերմերը ծածկել հողով, ցաքանել: Չանցած 15 օր մենք ցելերը փոցխեցինք (Մամուլ):

2. Խոտը կամ օրանը փոցխով հաւաքել:

Link to comment
Share on other sites

  • 10 months later...

ՄԱՃ, ո հլ. (նաեւ ի հլ. գրծ. մաճիւ Եփր. դտ. էջ 329, 330. յետնաբար կայ ի-ա հլ.)

 

«արօրի կոթը», լայնաբար «արօր, խոփ». մաճակալութիւն:

 

Հետեւաբար՝ մաճկալ–արօրին կոթը բռնող, վար անող մշակ:

 

 

Մաճ՝ hold of plough

 

http://www.4baladi.com/turathtools/tool/mihrath1.jpg

http://www.scottishmist.com/assets/farming/Wooden-Plough.jpg

 

Անշուշտ, հայկական խոփերը, կամ արօրները տարբեր կերպարանք ունեցել են:

 

 

Link to comment
Share on other sites

  • 5 months later...

ԳՈՒՌՆ

Սիրելի Օհան, ինչ՞ու դադարեցիր: Տակաւ կան բազում գործիքներ որոնց Հայերէնը չգիտենք: Ցաւոք, տակաւին չեմ կարողացել գտնել նրանք բոլորը համախմբուած:

Water Trough, watering hole;

http://www.fotosearch.com/bigcomp.asp?path=PLB/PLB002/PLS-00006298-001.jpg

http://www.fotosearch.com/bigcomp.asp?path=IMR/IMR324/IE151-036.jpg

ԳՈՒՌԸ

By Daniel VaruzhanռHatsin Eg@/Հացին Երգը/The Song of Bread

Իրիկուան մէջ, գիւղին գով,

Կը մըրմընջէ գուռն ուռիին տակ շըքեղ:

Զայն կը լեցնէ աղբիւրն երգովը բիւրեղ,

Աստղը բիւրեղ արցունքով:

See the rest here. Thank you Ashot.

http://hyeforum.com/index.php?showtopic=18236&pid=242219&st=0entry242219

We have spoken about this on several occasions.

http://hyeforum.com/index.php?showtopic=1058&pid=11590&st=60entry11590

http://hyeforum.com/index.php?showtopic=15730&pid=268001&st=180entry268001

http://hyeforum.com/index.php?showtopic=15730&pid=268001&st=180entry268001

Daniel may have missed it, as the native Armenian word for ԳՈՒՌ is in fact ԳուռՆ

Just as above we saw that many others use the word as in “jurun”. As described by Varuzhan in Arevelyan Baghniq

http://www.albionbathco.com/products/baths/tubbytuba.html

Գուռ/jurna/jurun;

http://upload.wikimedia.org/wikipedia/commons/b/bb/Tellak_-_Huban_name.jpg

----

Արի գնանք Վարուժանի «Հացին Երգ» ը եւ տեսնենք քանի այլ գործիքներ նա յիշել է եւ քանին ոչ:

Գութան/ արօր, բահ, փրիչ, կացին տափան, սերմնացան, կալ, մանգաղ, աղօրիք, սայլ, անդապահ, հունձք… եւլն

Edited by Arpa
Link to comment
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

Loading...
×
×
  • Create New...