Jump to content

Names of Places in Armenian


Johannes

Recommended Posts


«Արեւ չտեսած՝ շուք տեղ ձորի մէջ», ծմակ, որից ծմակային «ձորային անարեւ տեղ», «հիւսիսային (կողմը)», ծմականիստ , ծմակացեալ, ծմակին «արեւելեան քամին փչած տեղը», ծմակեցուցանել «մթագնել», ծմակեցուցիչ, անծմակ:

Գաւառական ձեւեր. Երեւան Տփղիս ծմակ, Մուշ ծմագ, Համշէն ձմագ, Զէթուն ձօմօգ, Ախալցխա Կարին Մակու ծմա, Սալմաստ Վան ծմm, Խարբերդ ձմա. այս բոլորը նշանակում են «հիւսիսահայեաց անարեւ՝ ստուերոտ տեղ, յատկապէս անտառի մէջ». Վերջին առումից ձեւացել է Գորից Արցախ ծմակ «անտառ»:

Link to comment
Share on other sites

«Արեւ չտեսած՝ շուք տեղ ձորի մէջ», ծմակ, որից ծմակային «ձորային անարեւ տեղ», «հիւսիսային (կողմը)», ծմականիստ , ծմակացեալ, ծմակին «արեւելեան քամին փչած տեղը», ծմակեցուցանել «մթագնել», ծմակեցուցիչ, անծմակ:

 

Գաւառական ձեւեր. Երեւան Տփղիս ծմակ, Մուշ ծմագ, Համշէն ձմագ, Զէթուն ձօմօգ, Ախալցխա Կարին Մակու ծմա, Սալմաստ Վան ծմm, Խարբերդ ձմա. այս բոլորը նշանակում են «հիւսիսահայեաց անարեւ՝ ստուերոտ տեղ, յատկապէս անտառի մէջ». Վերջին առումից ձեւացել է Գորից Արցախ ծմակ «անտառ»:

Ինձ մի բոլորովին անծանօթ բառ: Ինչ քեզ ուղեց դէպ այս բառը?

Հնրգն ,

ԾՄԱԿ= Հայկական հեթանոսական ամիսների 23 րդ օրուայ անունը

http://www.haytomar.com/calendar.php?l=am

Հոմանիշների բառարան,

ԾՄԱԿ= Անտառ, ծառաստան, ծառուտ, մայրաստան, մայրեւոր, ստունգն, ջարդ, ձմեթ, մերի, նվակ:

Մի այլ Հայ Ագլ բառարան, քո հայրենակից Մուսա Լեռացի Հալէպցի Գուշագճեան, թէեւ ԾՄԱԿ ը չի նշի,

Ծմականալ =to turn pale (due to shade), (իմա, դալկահարուիլ)

Ծմակացնել= for plants, to turn pale from lack of light.

Թումանեանը եւ այլք գործ են ածել այ բառը, առանց մեկնանքի:

Տես թէ Վարուժանը ինչ է ասել

Նորից մեղայ որ սա սովետաբեղեան ուղղագրումով է:

Մինչ ոմանք խոշտանքեն քո ՍՈՒՐԲ ՇԻՐԻՄԸ,

ՆՆՋԻՐ ԴՈՒ ԱՆԴՈՐՐ ՊԱՇՏԵԼԻ ՎԱՐՈՒԺԱՆ

---

Հացին Երգը

ՀՈՒՆՁՔ

 

Կը սոթտըվին թեզանիքներ, գերանդիներ թող հեսանվին.

Այսօր երկու հազար մըշակ կը հնձեն ցորե՛նը և գարին:

 

Քա՜ղցր է թեղվիլ հասկերուն մեջ` որոնց քիստերը խարշափուն

Կը խառնըվին բաց կուրծքերու անտառացած թուխ մազերուն:

 

Քա՜ղցր է լողալ համառորեն որաներուն մեջեն հեղեղ.

Ըզգալ ուռիլը բազուկին երակներուն արևազեղ:

 

Ահավասիկ գերանդիներ, կատաղությո՛ւն փայլատակի,

Ցորեններուն մեջ իբր արծաթ կ’ընկղմվին, դուրս կ’ելլեն` ոսկի:

 

Հասկեր կ’իյնան շարվեշարան, և կ’արյունին կակաչներ լուռ.

Բըլուրներուն քողը խարտյաշ կը ծալլըվի լայնասարսուռ:

 

Ծըփանքներ նո՛ր ծըփանքներու ներքև ընդմիշտ կը փըլուզին.

Ալիք կ’ըլլան ակոսին մեջ ծովե՛ր, ծովե՛ր, ծովե՛ր դեղին:

 

Ու կ’ընդլայնին դաշտեր, սարեր, խոզաններով միշտ քըստմընած.

Հովիտին մեջ հեղեղներ կան` որ կը ցամքին կամաց կամաց:

 

Հանկարծ թուփեր կը հատնվին, կամ կը ցըցվի քար մը ճերմակ.

Առվակ մ’հեռուն կը փալփլի, որ կը նիրհեր վասակին տակ:

 

Մըշակներ կան` որ փարչն իրենց բերնին դըրած, Արև՜ն ի վեր,

Կ’ըմպեն երկա՜ր ջուրը գըլգլուն` զոր աղբյուրեն հարսն է բերեր:

 

Ոմանք իրենց ափերուն մեջ` մերթ կը փըշրեն հասկ մը ատոք,

Եվ կ’օրհնեն թիվն հատիկներուն, ու կը ծամեն հետո զանոնք:

 

Հոտաղներ կան արտերե արտ` որ ժիրաժիր կը հեսանեն

Աղոտ մահիկը մանգաղին, աղմըկելով լուռ միջօրեն:

 

Եվ կը հնձե՜ն, միշտ կը հնձե՜ն. թևի ամեն լայն շարժումի

Ամառներու բերկրությունն է` որ քիստե քիստ կը ծավալի:

 

Օ՜, ի՜նչ կոծեր, հորիզոնե հորիզոն ի՜նչ նըվաճումներ,

Ի՜նչ հեծկըլտանք հանճարներու, ի՜նչ փըլուզվող օվկիաններ:

 

Ու կը հնձեն, դեռ կը հնձե՜ն. մինչև շուքերը երկարին

Եվ շըփոթվին իրարու հետ ա՛լ սահմաններն անդաստանին:

 

Այն ատեն լուռ ճամբուն վըրա կը տեսնըվին շարան շարան,

Հընձվորները որ դեպ իրենց տընակներուն ճրագը կ’երթան:

 

Գերանդիներն անոնց ուսին կը ցոլցոլան լուսնկայեն,

Կը հովանան անոնց քըրտնած կուրծքերն անուշ ծըմակներեն:

 

Իսկ անդորրին մեջ դաշտերուն ահա ծըղրիդ մը արթընցած

Կը լեցընե իր երգերով ամբողջ Անհունն աստեղամած:

Edited by Arpa
Link to comment
Share on other sites

 

Ինձ մի բոլորովին անծանօթ բառ: Ի՞նչը քեզ ուղղեց դէպ այս բառը:

 

 

Վարուժանի քերթուածը:

 

Յաջորդիւ, պիտի անդրադառնամ «անդ»ի մասին: Կարգով՝ ամէն անգամ մի շարան երկարեմ:

 

 

Link to comment
Share on other sites

  • 4 months later...
ԱՆԴ

LAND

Մէջբերում «Արմատական»ից.

+ԱՆԴ «Արտ» անդ, յանդի, որից անդաստան, անդապահ «արտի պահապան», անդել «մշակել», գրուած է նաեւ հանդ:

= Նոյն է յաջորդ անդ բառի հետ, որի վերջին իմաստն է «տուն». հին նահապետական կեանքում տունն ու արտը իրարից անբաժան բաներ էին. այսօր էլ «տուն-տեղ» ձեւը նման մի երեւոյթ է ցոյց տալիս գաւառականներում. Արցախի բարբառում hmնդmվmր, որ իսկապէս անդ «արտ» + վարել բառերից է, ո՛չ միայն նշանակում է «հող, կալուած» այլ եւ «տուն, տեղ, մեկի գտնուած տեղը, կողմը», Մուշի բարբառում հանդաւորէք՝ որ նոյնպէս հանդ «արտ» բառից է, նշանակում է «տան ներսը, բակը եւն»:





Հայերէնում երեք անդ արմատ բառ կայ.

ա) Անդ– այնտեղ

բ) Անդ– արտ

գ) Անդ– «սեամ, շեմք». անգործածական է, պահուած է միայն դրանդ (դրանդի) բառում:



Մշոյ բարբառով «հանդաւորէք» բառը գրական ձեւով՝ հանդաւորայք. գրաբար հայերէն այ > է:



Անդ (հանդ) բառի փոխարէն, յաճախ, կը գործածուի հող, գետին, արտ բառերը:

Link to comment
Share on other sites

Very good Johannes!

Վարուժան, «Անդաստան»;

http://hyeforum.com/index.php?showtopic=16...amp;hl=andastan

http://hyeforum.com/index.php?showtopic=1559&hl=andastan

Նաեւ տես Վարուժան, Հացին Երգը- “Անդապահը”

Եւ տես Բակունց

(Aksel Bakunts, birth name Aleksandr Thevosian, was born born in Goris to a landowners (handapah)family, July 13 1899.

"My parents have had land and wealth….)

http://hyeforum.com/index.php?showtopic=7080&hl=bakunts

 

 

Link to comment
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

Loading...
×
×
  • Create New...