Jump to content

Music, as psychologic weapon.


Johannes

Recommended Posts

Երգարուեստը որպէս հոգեբանական պատերազմի զէնք

Վահրամ Միրաքեան
ԵՊՀ Լրագրութեան Ուսումնարանի
մագիստրատուրայի 2-րդ շրջանի ուսանող

«Պետութիւնները կառուցում են կայսրերը եւ երգիչները»
Շուցզին
.
Հին չինական պատմամշակութային աշխատութիւն:

Ուկրանիայում նարնջագոյն յեղափոխութեան ժամանակ ընդդիմութեանն իրենց երգերով աջակցում էին յայտնի երգիչներ, որոնց «ժողովրդական պայքարի» մասին երգերը հիթ շքերթներում գրաւում էին առաջին տեղերը:

Վրաստանում վարդերի յեղափոխութեան ժամանակ ընդդիմութեան հաւաքներն ուղեկցւում էին համերգային ցոյց-ծրագրերով:

1989թ.-ին Պանամայում ԱՄՆ-ի իրականացրած յատուկ գործողութեան ժամանակ դիմադրութեան ղեկավար` գեներալ Նորիեգայի բնակութեան վայրի մօտ բարձր հնչում էր ռոք երաժշտութիւն, որում կային այսպիսի արտահայտութիւններ` «ժամանակն է փախչել, ժամանակն է թաքնուել»:

2008թ.-ի գարնանը, Հայաստանում ընդդիմութիւնն իր հաւաքների ժամանակ հնչեցնում էր ռազմահայրենասիրական երգեր, աշխոյժ երաժշտութեան ներքոյ ժողովրդին անընդհատ կրկնել էին տալիս` «պայքար, պայքար, մինչեւ վերջ» եւ այլն:

Ըստ ամերիկեան տեղեկատուական-հոգեբանական պայքարի մասնագէտների` հաղորդագրութիւնը պետք է իր մեջ ներառի զուարճանք, տեղեկատւութիւն եւ համոզմունք առաջացնող բաղկացուցիչներ: Զուարճանք ասելով հասկանում ենք որեւէ միջոց, որը կարող է առաջացնել հետաքրքրութիւն, ցունց, զարմանք, գեղագիտական հաճոյք տեսողական պատկերից կամ ձայնային հաղորդագրութիւններից եւ այլն:

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ճապոնական ռադիոկայաններն ամերիկացի զինուորների համար հաղորդում էին ամերիկացիների ամենասիրած երգերը: Դա մի կողմից օգնում էր, որ իրենց լսեն, ինչի շնորհիւ երաժշտութեան դադարների ընթացքում հաղորդւում էր անհրաժեշտ տեղեկատւութիւնը, միւս կողմից էլ` սիրուած երաժշտութիւնը կարօտ էր առաջացնում տան նկատմամբ:

Արդիւնաւետ ազդեցութիւնը կարելի է պատկերել այսպես`

հաղորդագրութիւն

1. զվարճանք 2. տեղեկատվութիւն 3. համոզմունք

1960-ական թուականներին «Ազատ Եվրոպա» ռադիոկայանը, որը ստեղծվել էր ԽՍՀՄ-ի դէմ գաղափարական պայքար տանելու համար, իր ամենօրեայ հաղորդումներում շատ էր հեռարձակում «բիթըլզ-երաժշտութիւն», որը հիմնականում ուղղուած էր երիտասարդութեան: Երաժշտութիւնից բացի հաղորդւում էին լուրեր արեւմտեան երգիչների, կինոարուեստի, կինոաստղերի մասին եւ այլն, որոնք ընդհատւում էին մշակուած քաղաքական տեղեկատվութեամբ:

Երաժշտութեան ազդեցութիւնը

«Երգն ու երաժշտութիւնը ղեկավարում են մարդկանց, դրանցով են պայմանավոր մարդու եւ հասարակութեան բարոյական հիմքերը: Երգարուեստի մէջ փոփոխութիւնը իր հետ կը բերի փոփոխութիւն պետական համակարգում»: Պիւթագորես

Երգն ու երաժշտութիւնը շատ մեծ զգայական ազդեցութիւն ունեն, որը լինում է երկու տեսակի, առաջին` երբ երաժշտութիւնը առաջացնում է ինչ-որ մտքեր, հիշողութիւններ, զգացմունքներ, երկրորդ` երբ մարդ երաժշտութիւնը լսում է ճշգրիտ պահին, ինչի հետեւանքով նրա մօտ առաջանում են զգացմունքային տատանումներ: Ձայները մարդու կողմից ընկալւում են որպես երաժշտութիւն միայն այն դեպքում, երբ այնտեղ կան պարբերաբար կրկնւող տարրեր: Փորձերը ցոյց են տուել, որ կան աղմուկի մի քանի տեսակներ, որոնք առաջացնում են մկանների կծկում: Նման ազդ առաջացնում են յատկապես հարուածային գործիքները:

Դրանով է պայմանաւոր մարդու ոտքի ինքնաշխատ շարժումը, երբ նա լսում է պարային երաժշտութիւն:

Երաժշտութեան ազդեցութեան մեքենայութիւնը կարելի է բաժանել հետեւեալ փուլերի`
1. Երաժշտութիւնը ընկալւում է ականջներով
:
2. Վերածւում է նեարդային մղումների եւ ուղեղի համար հասկանալի տեղեկատւութեան
:
3. Տեղեկատվութիւնն ընկնում է ուղեղի կենտրոնական հատուածները, որոնք պատասխանատու են զգացմունքների առաջացման համար:


Մարդկանց հոգեկան աշխարհի վրայ երաժշտութեան ազդեցութեան մասին գիտնականները հետաքրքրվել են վաղուց: Նացի Գերմանիայում ռազմագերիների վրայ բազմաթիւ փորձերի կիրառումից յետոյ պարզուեց, որ որոշակի տոնի, յաճախականութեան եւ բարձրութեան պայմաններում` պարզունակ, միօրինակ բաբախման կշռոյթները մարդկանց վրայ թողնում են դիւթող ազդեցութիւն։

Երաժշտական կշռոյթների` միմիանց որոշակի պարբերութեամբ հերթափոխումներն ընդունակ են քայքայել մարդկային անհատականութիւնը, կաթուածահար անել գիտակցութիւնը եւ առաջացնել զանգուածային հիստերիա:

Դեռ շատ վաղուց մարդիկ գիտակցել են երաժշտութեան ազդեցութեան հնարաւորութիւնները, դրանով է պայմանաւոր երաժշտութեան կիրառումը հոգեւոր գրերի հաղորդման, պատերազմների եւ յաջող ազդեցութեան ապահովման այլ դէպքերի ժամանակ:
Հոգեբանական գիտութիւնների թեկնածու, ռազմական հոգեբան` Դաւիթ Ջամալեանը ասում է, որ երգը կարող է դրական յուզականութիւն ստեղծել լսողի մօտ, որը միաժամանակ շատ կարեւոր է ինչ-որ գաղափար, միտք մարդկանց կողմից դրականօրէն ընդունուելու համար: Հաճելի հոգեվիճակում մարդ որոշակիօրէն կենտրոնանում է երաժշտութեան վրայ, զուգահեռաբար ներկայացուող գաղափարի հանդէպ իր գիտակցական վերահսկելիութիւնը թուլանում է, ու մեղեդուն զուգահեռ` գաղափարը, միտքը ընկալւում է ակամայ, ենթագիտակցօրէն
:
Երաժշտութեան միջոցով ինչ-որ բան քարոզելը ներշնչման մեքանիզմներից մեկն է
:
«Երաժշտութեան միջոցով ազդեցութեան ձեւերից է նաեւ ցանկալի տեղեկատւութիւնը ենթատեքստում տեղադրելը»,- շարունակում է Դավիթ Ջամալեանը:


Երաժշտութիւնը մարդու վրայ ազդում է երեք մակարդակներում`
1. ազդեցութիւն մարմնի վրայ
,
2. ազդեցութիւն հոգեւոր էութեան վրայ
,
3. ազդեցութիւն մտաւոր ներուժի վրա:


Վերջին տասնամեակներում ստեղծուել են շատ երաժշտական ուղղութիւններ, որոնք քայքայիչ ազդեցութիւն են թողնում մարդկանց հոգեկանի եւ գիտակցութեան վրայ:
Շվեցարացի գիտնականները ապացուցել են, որ ռոք համերգից յետոյ համերգի մասնակիցները 3-5 անգամ աւելի վատ են պատասխանում գրգիռներին, քան համերգից առաջ: Պրոֆեսոր Բ. Ռաուխը ապացուցում է, որ ռոք երաժշտութիւնը առաջացնում է այսպես կոչված` սթրես-հորմոնների արտադրութիւն, որոնք ջնջում են ուղեղում պահպանւող տեղեկատւութիւնը:


Պարային երաժշտութեան հետ կապուած փորձերն ապացուցել են, որ միանման տեխնո-երաժշտութիւնը բերում է բթացման: Փորձերն ապացուցել են, որ պարային երաժշտութեան ազդեցութեան տակ մարդիկ, բացի մի քանի ֆիզիկական եւ զգայական կարիքների բաւարարումից, կորցնում են կենտրոնանալու կարողութիւնը:
Դրան հակառակ` դասական երաժշտութիւնն ունի դրական ազդեցութիւն` մտաւոր ունակութիւնների թարմացման հետ կապուած:


Երաժշտության միջոցով էռոտիկ ապրումների իմիտացիան առաջացնում է նեարդային գրգիռներ, որոնք առաջանում են նաև իրական էռոտիկ ապրումների ժամանակ: Այսպես հնարավոր է մարդկանց մոտ արհեստական էռոտիկ գրգռվածություն առաջացնել, որի երկարաժամկետ ազդեցությունը կարող է ազդել հանրության բարոյական հիմքերի վրա:

«Երաժշտական այնպիսի ուղղութիւններ, որոնք բթացնող յատկութիւններ ունեն, անխուսափելիօրէն լինելու են,- նշում է Դ. Ջամալեանը,- դրան զուգահեռ մենք պէտք է զարգացնենք հայկական երաժշտութիւնը` ժամանակակից ժանրերի միջոցով, որպեսզի գոնէ երաժշտութեան ազդեցութեան դաշտը լինի մեր ձեռքում: Մենք պետք է պահպանենք եւ քարոզենք աւանդական հայկական երաժշտութիւնը»:
Սակայն այլ կարծիքի է արուեստագիտութեան դոցենտ, երաժշտագէտ Մհեր Նավոյեանը: Նա վտանգաւոր է համարում այն պոպ-երգերը, որոնք իրենց մեջ ներառում են ազգային տարրեր, որովհետեւ աղճատւում է ինքնաճանաչման համակարգը: «Այն կեղծ պոպ աստղերը, որոնք ժողովրդականանման երգեր են երգում, իրականում ժողովրդական չեն երգում,-ասում է Մ. Նավոյեանը,- դրանք երգային դրսեւորումներ են, որոնք հնարաւորինս մօտեցուած են ժողովրդական երգին, որպեսզի լաւ վաճառուի: Դա վտանգաւոր է, որովհետեւ աւելի լաւ է մարդ ունենայ վատ դիմագիծ, քան մօտաւոր դիմագիծ: Չմոռանանք, որ այստեղ ինքնաճանաչման մասին է խօսքը, իսկ այս դէպքում, որքան ճշգրիտ, այնքան լաւ, մօտաւորութիւնը վտանգաւոր է»:


Համապատասխան միտք արտայայտող երգն ու երաժշտութիւնը կարող են մեծ դեր ունենալ պետութիւնների կեանքում: Երգարուեստն ունի նաեւ մեզ միաւորելու մեծ ներուժ: Նապոլեոնի վերելքի ողջ ընթացքում նրա անբաժան ուղեկիցն էր «Մարսելյեզը», որը Նապոլեոնի հաղթանակների հետ անցաւ ողջ Եւրոպան, դարձաւ մի ողջ ժամանակի խորհրդանիշ եւ արգելուեց Նապոլեոնի անկման հետ:
Յիշենք, թէ Արցախեան ազատամարտի պոռթկման շրջանում եւ դրան նախորդող ժամանակներում ազգային, ռազմահայրենասիրական երաժշտութիւնը ի՛նչ տարածում ունէր, ինչը համահունչ էր ազգային ոգու բարձրացմանը, ինչպէս որ ազգային ոգու այժմեան անկումը համահունչ է ազգային երաժշտութեան օտարմանը
:
Part 1

Link to comment
Share on other sites

ՀՀ երաժշտական դաշտը

 

«Ապրու՞մ է այն գործը, որի համար ես մեռայ»

Կոմիտաս` Փարիզի հոգեբուժարան

Արուեստագիտութեան թեկնածու, դոցենտ Մհեր Նավոյեանն ասում է, որ որեւէ ժողովրդի երաժշտական մշակոյթ, նրա հոգեւոր կենսագրութեան կարեւոր բաղադրիչներից մեկն է, այսինքն` ծնւում է ժողովրդի հետ միասին եւ ապրում է ժողովրդի հետ: Հայ ժողովրդի ծագման ժամանակաշրջանը այն ժամանակաշրջանն է, երբ ծագել է հայ երաժշտութիւնը եւ` հակառակը:

 

«Ի՞նչ երաժշտութիւն էք սիրում» հարցը տուեցինք մօտ 50 երիտասարդի` ԵՊՀ շրջակայքում: Հարցուածներից միայն 2-ը պատասխանեցին` ազգագրական: Հիմնական պատասխաններն էին` արտասահմանեան, պոպ, ռոք, ռուսական, հայկական էստրադա, ռաբիզ, դասական, ամէն ինչ եւ այլն: Յիշեցնեմ, որ նման պատասխաններ մենք ստացանք գերազանցապէս Հայաստանի մայր ԲՈՒՀ-ի ուսանողներից:

 

Սակայն 40 տարեկանին մօտ մարդկանց շրջանում հարցման ընթացքում պարզեցինք, որ նրանց գերակշիռ մասը հակուած է ազգային երաժշտութեանը, միեւնոյն ժամանակ նրանք բողոքում էին հեռուստա-ռադիոեթերում դրանց բացակայութիւնից:

 

ՀՀ ռադիոոլորտի մասնակի ուսումնասիրման արդիւնքում պարզեցինք, որ մօտ մեկ տասնեակի հասնող հայկական ռադիոկայաններից միայն «Իմպուլս» 106.5 ռադիոկայանում է ազգային երաժշտութիւնը գերադասւում այլ ոճերից: Միւս ռադիոկայաններում պատկերը կտրուկ փոխւում է: «Իմպուլս» ռադիոկայանում կան նաեւ ազգագրական երաժշտութեանը նուիրուած հաղորդաշարեր, որոնք բացակայում են այլ ռադիոկայանների, նոյնիսկ` Հանրային ռադիոյի եթերից:

 

Ամեն օր, երկու ժամ ազգային երաժշտութիւն եթեր է հեռարձակում «Ռադիո Հայ»-ը, մասամբ` Հանրային ռադիոն, ՎԵՄ-ը եւ վերջ: Հայկական այլ ռադիոկայաններից լաւագոյն դէպքում հնչում է հայկական էստրադա, որը ես կը նախընտրէի անուանել հայերէն էստրադա, որովհետեւ այստեղ բացի աղճատուած հայերէնից, որեւէ այլ հայկական տարր չկայ:

 

Նոյն վիճակն է տիրում նաեւ հեռուստաեթերում: Սակայն այն, որ ազգային երաժշտութեան նկատմամբ կայ պահանջարկ, ապացուցում է Հանրային հեռուստաընկերութեան «Երաժշտական փոստարկղ» հաղորդաշարը, որտեղ երգեր պատուիրում են ունկնդիրները, եւ որի երգացանկում հիմնականում ազգային երգեր են:

 

Ի՞նչ վտանգներ է իր մեջ պարունակում ազգային երաժշտութեան նկատմամբ մեր եթերային դաշտի նման վերաբերմունքը, որը մեր կարծիքով պայմանաւոր է զուտ առեւտրային նպատակներով:

 

Ժողովրդական երաժշտութիւնից կտրուելը բերում է նրան, որ տուեալ ազգի ներկայացուցիչը կտրւում է այդ ազգի հետ նոյնականացումից, այսինքն` մեծանում է նրա ձուլման, ուծացման հաւանականութիւնը եւ նոյնիսկ բերում է ձուլման:

 

«Այն, ինչ կոչւում է ազգային ինքնագիտակցութիւն, քանի դեռ այն կայ եւ քանի դեռ ժողովուրդն ինքն իրեն տարբերում է այլ ժողովուրդներից,- ասում է Մ. Նավոյեանը,- այնքան ժամանակ ժողովրդական երաժշտութիւնը կայ, իսկ այն պահից, երբ ժողովուրդը սկսում է խառնուել այլ ժողովուրդներին, իր չափորոշիչները սկսում է խառնել այլ ժողովուրդներին, այդ պահից փոխւում է նաեւ նրա երաժշտութիւնը»:

 

Ազգերի միջեւ տարբերութիւնը նրանց անդամներն առաջին հերթին զգում են մշակութային տարբերութեամբ, եւ այդ մշակութային տարբերութիւնն էլ հիմնական արգելակման համակարգն է, որը խոչընդհոտում է ձուլմանը:

 

«Որեւէ ժողովրդի ինքնաճանաչումը, ինքնանոյնականացումը, պարտադիր հոգեւոր-մշակութային գործընթաց է,- շարունակում է Մ. Նավոյեանը:- Այսինքն` մենք այլ ժողովուրդներից տարբերւում ենք առաջին հերթին մեր մշակութային կուտակուածքով: Խառնէք այդ կուտակուածքը ուրիշին, փչացրեք այն, եւ դուք տարբերակուելու հնարաւորութիւն չէք ունենայ, դուք կը շփոթուէք, կը լուծուէք ուրիշների մէջ: Տեղի կունենայ ազգային կառուցուածքի լղոզուածք»:

 

Դավիթ Ջամալեանը Հայաստանի երաժշտական ոլորտի ամենալուրջ խնդիրներից է համարում «ռաբիզ» կոչուած երաժշտական ոճի լայն ժողովրդականութիւնը: «Այստեղ վտանգը այն է, որ հայկական երգի անուան տակ մատուցւում է թուրքական երաժշտութիւն` հայերէն բառերով: Սա մեր ինքնագիտակցութեանը, ինքնութեանը հասցւող շատ լուրջ հարուած է: Փաստօրէն հայ երիտասարդը թուրքական երաժշտութիւնը համարում է հայկական, միայն այն բանի համար, որ բառերը հայերէն են: Սա մշակութային տարածումի մի շատ հետաքրքիր դրսեւորում է: Այստեղ մենք առընչւում ենք հոգեբանական պատերազմի դրսեւորումներից մեկին, երբ մշակոյթը հանդիսանում է հոգեբանական ազդեցութեան միջոց եւ գործիք»:

 

Անուանի հոգեբան Ալբերտ Նալչաջեանը նշում է, որ ժամանակակից ցածրորակ «պոպ արուեստը», զանազան այլ օտար ներխուժումները կարող են բերել նրան, որ ազգը կարող է փոխուել, նրա ինքնապաշտպանական ուժերը կարող են թուլանալ: «Վճռական պահերին մենք, հնարաւոր է` այն եռանդը չկարողանանք ցուցաբերել, որոնք պէտք են յաղթանակի հասնելու համար»:

 

Հաշուի առնելով ազգային երաժշտութեան նման հսկայական նշանակութիւնը` անհրաժեշտ է, որ ՀՀ Մշակոյթի նախարարութիւնը որդեգրի յստակ քաղաքականութիւն` ազգային երաժշտութեան քարոզման ուղղութեամբ: Արդէն որոշ քայլեր արւում են, մասնավորապէս 2008թ-ին ՀՀ Մշակոյթի նախարարութիւնը դրամաշնորհ էր յայտարարել ազգագրական երաժշտութեանը նուիրված լաւագոյն ռադիոհաղորդման համար: Ցավօք, ծրագիրը կարճաժամկէտ էր:

 

Սակայն կարեւոր է, որ նման միջոցառումները լինեն պարբերական եւ ընդգրկեն յատկապէս հանրային հեռուստա-ռադիոոլորտը: Հանրային հեռուստատեսութիւնում, որը ունի հայութեան շրջանում ամենամեծ սփռումը, չկայ ոչ մի հաղորդաշար, որը պարբերաբար հնչեցնի ազգային երաժշտութիւն, իսկ ադրբեջանական կամ թուրքական հեռուստաեթերներում մշտապէս հնչում է իրենց «ազգային» երաժշտութիւնը:

 

Այս պարագայում անհրաժեշտ է, որ մշակոյթի նախարարութիւնը օրէնք ընդունի, ըստ որի` բոլոր հեռուստաընկերութիւններին եւ ռադիոընկերութիւններին պարտադրուի երաժշտական եթերի մի մասը յատկացնել ազգային երաժշտութեանը, որովհետեւ այլ կերպ ազգային երաժշտութիւնը, ժամանակակից ԶԼՄ-ների առեւտրայնացման պայմաններում, հանրային ոլորտից կարող է անհետանալ, ինչի հետեւանքների մասին վերը նշուեց:

 

Ռազմահայրենասիրական երգարուեստ

 

«Հռոմը գնում է դեպի կործանման, որովհետեւ երգիչները դադարել են դաստիարակելուց եւ միայն զուարճացնում են»:

Լուկիավոս` յոյն պատմաբան (մթ. 120-180)

Ինքնապաշտպանական ուժերի զգօնութեան, հայրենասիրական դաստիարակութեան, բանակի ոգու բարձրացման համար նոյնպէս կարեւոր են երգերը: Իսկ ի՞նչ երգեր են այսօր երգւում բանակի համար:

 

Հեռու չգնալով`ստորեւ կներկայացնենք ՀՀ ԶՈՒ կազմաւորման 16-րդ տարեդարձին նուիրուած համերգը, որը կազմակերպել էր « Շարմ հոլդինգը»` 2008թ.-ի յունուարի 28-ին: Համերգն անցավ «16-Հայկական Բանակ» խորագրով (Ի դեպ` 16 տարեկան է ՀՀ ԶՈՒ-ն, իսկ Հայկական Բանակը` առնուազն մի քանի հազար տարեկան է):

 

Մի կողմ թողնելով դատողութիւնները, թե որքանով էին ազգային այնտեղ հնչած երգերը, նրանց որ մասն էր վերցուած ռազմահայրենասիրական երգերի մեր մեծ ժառանգութիւնից (ազգային, ռազմահայրենասիրական երգեր ընդհանրապես չկային)` շեշտը կդնենք միայն երգերի հաղորդած իմաստային տեքստերի բովանդակութեան վրայ, քանի որ յայտնի է, որ հաճելի երաժշտութեան ուղեկցութեամբ հաղորդվող երգի տեքստն ազդում է մեզ վրայ` ենթագիտակցական մակարդակում:

 

Պետք է նկատել, որ համերգի ընթացքում կային մի շարք երգեր, որտեղ բանակում ծառայելուց աւելի շատ, կարեւորւում էր ծառայութիւնից վերադարձը եւ բանակում ծառայելը ներկայացվում էր որպէս մի պարտականութիւն, որին մի կերպ պէտք է դիմանալ:

 

Օրինակ` «Ծառայելու եմ ես ու ետ եմ դառնալու եւ ապրեմ այստեղ, իմ երկրում ուժեղ: Ծառայելու եմ ես ու ետ եմ դառնալու, իմ խղճի դիմաց պարտքս կատարած» («Ծառայելու եմ ես», երաժշտութիւն` Արմեն Մարտիրոսեանի, խօսք` Աւետ Բարսեղեանի, կատարողներ` Տիկո, Գոռ, Նարեկ Բավեյեան: Մէջբերումը կրկներգից էր):

 

Մեկ այլ տեղ` «Մի նամակ, մի համբոյր, մի տխրիր դու ի զուր, սիրելիս սպասիր կգամ ու քո զինուորը կդառնամ»: («Մի նամակ», հեղինակ` Մարինէ Թագակչեան, կատարող` Արամէ: Մէջբերումը կրկներգից էր):

 

Աւելի պարզ տեսնելու համար ռազմահայրենասիրական ժանրի նահանջը ժամանակակից հայկական երգարուեստի ոլորտում, ստորեւ մէջբերում ենք մօտ հարիւր տարի առաջ ժողովրդի կողմից ստեղծուած` «Ձայն տուր, ով Ֆեդայ» երգից:

 

Ձայն տուր, ով ֆեդայ, ինչո՞ւ ես տրտում,

Լուռ ու մունջ նստած, երկար մտածում

,

Աւա~ղ, երկար մտածում

:

Տխուր, երկար մտածում:

Շարժեցէ'ք տղերք սուրեր շողողուն,

Թափեցէ'ք կրակ թշնամեաց գլխուն

,

Գազան թշնամեաց գլխուն

,

Դաժան թշնամեաց գլխուն:

Եւ այլն…

Այստեղ նպատակը յստակ է` պէտք է կռուել, պէտք է ոչնչացնել թշնամուն, իսկ վերը նշուած ժամանակակից երգերում կարծես թե գլխաւոր նպատակը բանակից վերադառնալն է, բացի այդ` չկայ ոչ մի խօսք թշնամու մասին:

 

Հակառակորդին յստակ մատնանշելու նմանատիպ օրինակներ մենք տեսնում ենք նաեւ այլ ազգերի ռազմահայրենասիրական երգարվեստում:

 

Ռազմահայրենասիրական երգը իւրաքանչիւր ազգի ռազմական աւանդոյթների կարեւորագոյն տարրն է եւ կարող է ազդել մարդկանց վրայ` ենթագիտակցական մակարդակում: Ռազմահայրենասիրական երգով մարդիկ պէտք է գնան կռուելու, մեռնելու յանուն Հայրենիքի, իսկ «Մի նամակ», «Ես շուտով տուն կգամ», «Կեցցէ արձակուրդներ» եւ նմանատիպ երգերով հաստատ չեն գնայ պատերազմի: Դրանք խորհրդային շրջանի հայրենասիրական երգերի աւանդոյթների շարունակողներն են, իսկ այդ շրջանի նման երգերն աւելի միջազգային էին եւ չէին կարող արտայայտել առանձին ազգերի աւանդոյթները: Բացի այդ, կարելի՞ է արդեօք թոյլ տալ, որ բանակի տօնին նուիրուած համերգին չկատարուեն մեր լաւագոյն աւանդական ռազմահայրենասիրական երգերը, որոնցում կան հայկական ռազմական աւանդոյթները եւ որոնցով հայերը դարերով կռիւ են գնացել:

 

Ընդհանրապէս, ժամանակակից հայրենասիրական երգերում եւ մասնավորապէս «Հայկական բանակ-16» տօնական համերգացանկում գերազանցում են տխուր, թախծոտ տօնայնութիւն ունեցող երգերը, ինչը նոյնպէս չի կարող անհետեւանք մնալ ժողովրդի բարոյահոգեբանական վիճակի վրայ բացասական ազդեցութեան առումով:

 

Օրինակ` «Հայկական բանակ-16»-ում հնչած 15 երգերից միայն մեկ երգ էր («Տեր աստուած, ուժ տուր մեզ», հեղինակ` Վաչէ Ավեյեան, կատարող` Արման Յովհաննիսեան), որը յստակ ոգեւորող զգացմունքներ էր առաջացնում, մնացած 14-ը մելամաղձոտ տրամադրութիւն էին հաղորդում:

 

Թախծոտ երաժշտութեան հետ կապուած եւս մեկ դիտարկում` հայկական տարբեր հեռուստաալիքների «հիթ շքերթներին» մօտ մեկ ամիս (2008թ. յունիս-յուլիս) հետեւելու ընթացքում պարզուեց, որ բացարձակ մեծամասնութիւնում` 70-80 տոկոս, գերակշռող են տխուր երգերը:

 

Եթե այս ամենին գումարենք այն, որ հայ հանրութեան մի մեծ զանգուած էլ գերադասում է պակիստանա-թիւրքական ծագում ունեցող «ռաբիզ» երաժշտական ոճը, որում նոյնպէս գերազանցապէս «թախծոտ» երգեր են, ապա պարզ է դառնում, թէ ինչու է Հայաստանը զբաղեցնում 96-րդ տեղն 97 երկրներում անցկացուած հարցումների արդիւնքում, որի նպատակն էր պարզել, թէ որքանով են իրենց երջանիկ համարում այդ երկրների բնակիչները:

 

Ինչպէս տեսանք, երաժշտութիւնն այն գործիքն է, որի միջոցով կարելի է ազդել հանրութեան բարոյական նկարագրի, ազգային ոգու, հայրենասիրական զգացումների վրայ: Այդ պատճառով, պետական լուրջ մօտեցումը նման հարցերին խիստ կարեւոր է: Սակայն հոգեբանական ազդեցութեան այլ ոլորտների նման` այստեղ էլ մեզանում բարձիթողութիւն է տիրում, մինչդեռ շատ հոգեբանական, հայրենասիրական-դաստիարակչական խնդիրներ կարելի է լուծել հե՛նց երաժշտութեան միջոցով:

 

 

Link to comment
Share on other sites

Երաժշտութիւնը մարդու վրայ ազդում է երեք մակարդակներում`

1. ազդեցութիւն մարմնի վրայ,

2. ազդեցութիւն հոգեւոր էութեան վրայ,

3. ազդեցութիւն մտաւոր ներուժի վրա:

Precisely, and this has been written about and debated for thousands of years, from Plato and Aristotle to Boetius and St. Augustine to Bertrand Russell. I'm so happy to be in the music profession :)

Link to comment
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

Loading...
×
×
  • Create New...