Jump to content

Հայկ աստծո &#139


Lion1700

Recommended Posts

Բարև Ձեզ!

 

Բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրվում են Հայ ժողովրդի պատմությամբ ընդհանրապես և Հայ ժողովրդի ռազմական պատմությամբ մասնավորապես, ուզում եմ անել մի կարևոր ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ.

 

Երևանի կենտրոնական գրախանութներում`

 

1. Հրապարակի վրայի երկու գրախանութներ

2. Գրախանութ Մաշտոցի պողոտայի վրա (նախկին Բուկինիստ)

3. ԵՊՀ գրախանութ (կենտրոնական մուտքի մոտ)

 

արդեն վաճառքի է հանված Հայ ժողովրդի ռազմական Տարեգրքի հերթական մասը` Գիրք Երրորդ (մ.թ.ա. 883-614), որն ընդգրկում է Հայ ժողովրդի ռազմական պատմությունը Արարատյան թագավորության ժամանակաշրջանում:

Ինչպես և նախորդ մասում, այստեղ ևս մանրամասնորեն ու ժամանակագրական կարգով տրվում են այս ժամանակաշրջանում Հայկական բանակի մղած պատերազմներն ու ճակատամարտերը: Մանրամասնորեն նկարագրված է`

 

1. Հայ-Ասորեստանյան V պատերազմը (մ.թ.ա. 935-774) (վերջնական փուլը)

2. Հայ-Ասորեստանյան VI պատերազմը (մ.թ.ա. 743-705)

3. Հայ-Ասորեստանյան VII պատերազմը (մ.թ.ա. 699-685)

4. Արարատյան թագավորության պայքարը ընդդեմ կիմերների, հետագայում սկյութերի հորդաների, ինչպես նաև թափ հավաքող Մարաստանի թագավորության:

 

Ըստ էության տրվում է Արարատյան, Արմենիի և Կիլիկիայի թագավորությունների պատմությունը, նրանց գահակալների գահացանկերը, ինչպես նաև Հայոց թագավորությունների պայքարը հարևան գիշատիչ պետությունների դեմ: Մանրամասն անդրադարձ է կատարվում Արարատյան թագավորության ներսում ծավալված քաղաքական պայքարին, ինչպես նաև առաջին անգամ համակարգված տեսքով ներկայացվում է կիմերների և սկյութերի արշավանքների ժամանակագրությունը: Գրքում ներկայացված է Արարատյան թագավորության հովանո ներքո ստեղծված Հայկական Չորորդ համաշխարհային գերիշխանության կայացումը և կործանումը, նկարագրվում է Արարատյան թագավորության բարձրացումը, փայլը և անկումը. Վերջինիս ֆոնի վրա ի դեպ հատկապես ակնառու է երևում Արմենիի թագավորության բարձրացումը…

Այս ամենի արդյունքում Հայկական թագավորությունները վերջին հաշվով հաջողությամբ ետ մղեցին հարևանների գիշատիչ պետությունների ոտնձգությունները և կարողացան պաշտպանել իրենց տարածքները: Նկարագրված ժամանակաշրջանի վերջում Հայաստանի վրա գերագահության իրավունքը կրկին վերադարձավ Արմենիի Հայկազունիներին, որոնք կրկին փաստացի իրենց ձեռքը վերցրին գրեթե ողջ Հայաստանի ղեկավարումը մոտ 1000-ամյա ընդմիջումից հետո: Հենց այս ժամանակաշրջանի վերջում էր, որ արդեն ստեղծվել էին բոլոր նախադրյալները Մեծ Հայքի թագավորության հռչակման համար…

 

Ուզում եմ նաև հաղորդել ընթերցողներին, որ ըստ ամենայնի շարունակությունները կհետևեն: Գիրքն ԸՆԴՀԱՆՈՒՐ առմամբ ընդգրկում է մոտ 4600 պատերազմ և ճակատամարտ մ.թ.ա. 3000-մ.թ. 2007 թվականներում:

 

Գիրքը հասանելի է նաև սփյուռքահայ ընթերցողին: Դրա համար պետք է տեղեկացնել ինձ Lion1700@yandex.ru էլեկտրոնային հասցեով, որից հետո ես անմիջապես, ըստ ընթերցողի ցանկության, կուղարկեմ գրքի կամ էլեկտրոնային տարբերակը, կամ էլ բնօրինակը` վերջին դեպքում բնականաբար հեղինակի ստորագրությամբ:

 

Ի դեպ, երևանցիները կարող են Գիրքը ձեռք բերել նաև ինձանից, բնականաբար հեղինակային ստորագրությամբ: Դրա համար կարող եք ուղղակի տեղեկացնել ինձ մաիլիս վրա...

 

Հաջողություն Ձեզ!

Link to comment
Share on other sites

Հատված <<Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք, Գիրք 3>>-ից

 

Հայկ աստծո հաղթարշավը: Արքաներ, որոնք փառաբանում էին հաղթող աստծոն...

 

857 հուլիս – Սիփան լեռան ճ-մ (Տուրուբերան նահանգ, Բզնունիք գավառ, Վանա լճի հյուսիսային ափից մոտ 10 կմ հյուսիս)

 

<<…Մենք բռնությունից խույս էինք տալիս`

Բեղուն դաշտերին գերադասելով լեռները քարոտ.

Իսկ մեզ ոտնակոխ հետապնդողին դիտապաստ անում

Եվ դրանով անուն ստանում`

Կոչելով մեզ Հայկ…>>

 

Պ. Սևակ

 

Սալմանասար III-ի գլխավորած Ասորեստանի բանակը (մոտ 90.000, 900 մարտակառք) մոտեցավ Արամ II-ի գլխավորությամբ լեռան լանջերին բնական ամրություններով հարուստ մի վայրում ամուր պաշտպանական դիրքեր գրաված Արմենիի և Արարատյան թագավորությունների միացյալ բանակին (մոտ 40.000, 400 մարտակառք), որը իր դիրքերը շրջապատել էր 2 շարք հողաթմբերով ու ցցապարիսպներով: Հայկական բանակի առաջին շարքում դիրքեր գրավեց թեթև, իսկ երկրորդում` ծանր հետևակը: Հեծելազորը զբաղեցրեց երրորդ շարքը:

I փուլ – Ասորեստանի բանակը անցավ հարձակման և, ծանր կորուստներով հաղթահարեց հայկական առաջին գծի դիմադրությունը, որը նահանջեց և ամրացավ երկրորդ շարքում:

II փուլ – Ասորեստանի բանակը հարձակման անցավ Հայկական երկրորդ շարքի ուղղությամբ, սակայն ծանր կորուստներ ետ շպրտվեց:

III փուլ – Հայկական բանակը անցավ հարձակման և, շեշտակի հարվածով պարտության մատնելով թշնամուն, շպրտեց վերջինիս ելման դիրքեր: Այնուհետև, մարտի բռնվել խուսափելով հարթ տարածությունում, Հայկական բանակը նահանջեց և կրկին ապաստանեց ամրացված դիրքերում:

IV փուլ – Մինչև օրվա վերջ Ասորեստանի բանակը ձեռնարկեց մի քանի գրոհներ ևս, սակայն որևէ արդյունքի չհասավ:

Հայերը կորցրին 3.400, թշնամին` 4.000 գերի, մոտ 20.000 սպանված և վիրավոր ռազմիկ: Ասորեստանի բանակը, ենթարկվելով Հայկական բանակի պարտիզանական հարվածներին, Վասպուրական-Կորճայք երթուղով հեռացավ Արարատյան թագավորության սահմաններից` գրավված պահելով Հայոց Միջագետքը:

Link to comment
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

Loading...
×
×
  • Create New...