Lion1700 Posted February 28, 2009 Report Share Posted February 28, 2009 Բարև Ձեզ Բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրվում են Հայ ժողովրդի պատմությամբ ընդհանրապես և Հայ ժողովրդի ռազմական պատմությամբ մասնավորապես, ուզում եմ անել մի կարևոր ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. Երևանի կենտրոնական գրախանութներում` 1. Գրախանութ Աբովյան 25 հասցեով (Երիտասարդականի մոտ) 2. Հրապարակի վրայի երկու գրախանութներ 3. Գրախանութ Մաշտոցի պողոտայի վրա (նախկին Բուկինիստ) 4. ԵՊՀ գրախանութ (կենտրոնական մուտքի մոտ) արդեն վաճառքի է հանված Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք: Գիրք Առաջինի (մ.թ.ա. 3000-1561) շարունակությունը` Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք: Գիրք Երկրորդ (մ.թ.ա. 1561-883), որն ընդգրկում է Հայ ժողովրդի պատմությունը Հինգի թագավորության (Արմենի, Հայա, Արարատ, Միտանի, Կիլիկիա) ժամանակ: Ինչպես և նախորդ մասում, այստեղ ևս մանրամասնորեն ու ժամանակագրական կարգով տրվում են այս ժամանակաշրջանում Հայկական բանակի մղած պատերազմներն ու ճակատամարտերը: Մանրամասնորեն նկարագրված է` 1. Հայ-Խեթական II պատերազմը (մ.թ.ա. մոտ 1550-1523) 2. Հայ-Եգիպտական պատերազմը (մ.թ.ա. մոտ 1512-1412) 3. Հայ-Խեթական III պատերազմը (մ.թ.ա. մոտ 1405-1283) 4. Հայ-Ասորեստանյան II պատերազմը (մ.թ.ա. մոտ 1307-1241) 5. Հայ-Ասորեստանյան III պատերազմը (մ.թ.ա. 1115-1110) 6. Հայ-Ասորեստանյան IV պատերազմը (մ.թ.ա. 1078-1071) 7. Հայ-Ասորեստանյան V պատերազմը (մ.թ.ա. 935-771) (սկզբնական փուլը) Ըստ էության տրվում է Հինգ թագավորությունների պատմությունը, նրանց գահակալների գահացանկերը, պայքարը հարևան գիշատիչ պետությունների դեմ: Այդ հերոսական պայքարի արդյունքում Հայ ժողովուրդը մեծ հաշվով հաջողությամբ ետ մղեց թշնամիների ոտնձգությունները և նախապատրաստեց իր հերթական վերելքը ի դեմս Արարատյան թագավորության… Ըստ ամենայնի շարունակությունները կհետևեն: Գիրքն ԸՆԴՀԱՆՈՒՐ առմամբ ընդգրկում է մոտ 4500 պատերազմ և ճակատամարտ մ.թ.ա. 3000-մ.թ. 2007 թվականներում: Հատված <<Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք, Գիրք 2>>-ից Արմենիի, Արարատի, Հայայի, Միտանիի և Կիլիկիայի թագավորությունների մասին: Մոռացված Հնգյակը: 1111 – Մանազկերտի ճ-մ (Տուրուբերան, Հարք գավառ) Ասորեստանյան բանակը (մոտ 73.000, 600 մարտակառք)` Թիգլաթպալասար I-ի գլխավորությամբ, ենթարկվելով Հայայի արքա Արսենի գլխավորած Արմենիի, Արարատի և Հայայի միացյալ Հայկական բանակի (մոտ 30.000, 300 մարտակառք), պարտիզանական հարվածներին, հասավ Հարք: I փուլ – Հայկական բանակի առաջապահը կազմող 23 իշխանությունների միացյալ ջոկատը (մոտ 15.000, 150 մարտակառք) հարձակվեց ասորեստանյան բանակի առաջապահի վրա, սակայն չհասնելով էական հաջողությունների, նահանջեց: Հայերը կորցրին 120 մարտակառք: II փուլ – 60 իշխանությունների ուժերից կազմված Հայկական հիմնական բանակը հարձակվեց թշնամու հիմնական բանակի վրա, սակայն տեղի ունեցած համառ մարտում Հայկական բանակը պարտություն կրեց, իսկ բանակի առաջնորդները գերվեցին: Հայերը կորցրին մոտ 15.000 զինվոր, ուղիղ 120 մարտակառք, թշնամին` մոտ 10.000 զինվոր: Արսենը գերվեց, սակայն հետագայում ազատվեց: Quote Link to comment Share on other sites More sharing options...
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.