Lion1700 Posted December 3, 2008 Report Share Posted December 3, 2008 Բարև Ձեզ! Բարեկամներ: Լույս են տեսել <Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք> մատենաշարի հերթական հատորները, որոնք ընդգրկում են 1220-1508 թվականները: Այս հատորներում ևս շարունակվել է մանրամասն վերլուծության ենթարկվել քննարկվող ժամանակահատվածի Հայ ժողովրդի ռազմական տարեգրությունը: Այստեղ են և մոնղոլական արշավանքները ու դրանց դեմ հայերի մղած պայքարը, Մոնղոլական բանակի կազմում Հայ ռազմիկների մղած դաշնակցային մարտերի տարեգրությունը և նկարագրությունը, Կիլիկիայի թագավորության մղած և լայն հասարակությանը ոչ այնքան հայտնի ճակատամարտերը, դրանց տակտիկական մանրամասները և այլն: Համապատասխան հատորներում քննարկվել է նաև Լենկ-Թեմուրի արշավանքների տարեգրությունը, Ղարա-ղոյունլուների և Աղ-ղոյունլուների պայքարը, մոռացության խավարից հանվել են բազում մոռացված պատերազմներ, ճակատամարտեր և հերոսներ: Մի խոսքով, Ձեր դատին ներկայացվող մատենաշարը ընդգրկում է թաթար-թուրքմենական քոչվորների դարաշրջանի մասին այն ամենը, ինչ դուք կուզենայիք իմանալ, սակայն աղբյուրների հրատարակված չլինելու, դրանք ոչ բավարար վերլուծված կամ մակերեսային շարադրված լինելու պատճառով մինչ այժմ դժվարացել եք իմանալ: Գրքերը, ինչպես և նախորդ հատորները, գտնվում են Հրապարակի վրայի գրախանութներում, Համալսարանի գլխավոր մուտքի մոտ գտնվող գրախանությում, Բուժ.ուսումնարանի մոտ գտնվող գրախանութում, ինչպես նաև հանրահայտ <Բուկինիստ>-ում /Մաշտոցի պողոտա/: Մի խոսքով – աստված ինձ ուժ տվեց ու չպակասեցրեց իմ եռանդը շարունակելու այս դժվարին աշխատանքը: Փառք աստծո, առայժմ ամենադժվար խոչընդոտը ընդամենը աշխատանքի ծավալն է, որը ինձ հաջողվում է հաղթահարել: Եվս մի քանի ամսվա աշխատանք, ևս մի քանի հատորներ... և Հայ ժողովուրդը կունենա իր ռազմական տարեգրությունը ամփոփ տեսքով: Իսկ այդ հանգամանքով քիչ ազգեր կարող են հպարտանալ... Quote Link to comment Share on other sites More sharing options...
Lion1700 Posted February 28, 2009 Author Report Share Posted February 28, 2009 Հատված "Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք, Գիրք 44"-ից 1281 հոկտեմբերի 29 – Հեմսի ճ-մ (= Հավրանի ճ-մ) "Սադունը բարձրահասակ էր, լավ մարմին ուներ, երիտասարդ տարիներից աչքի էր ընկնում հսկայական ուժով և անչափ փորձառու էր ու ճարտար հատկապես ըմբշամարտում" Մաղաքաի Աբեղա Իլխանության (50.000), Լևոն II-ի ու սպարապետ Լևոն Հեթումյանի գլխավորած Կիլիկիայի թագավորության (25.000), Դեմետրե II և Դավիթ IV Նարին արքաների, ինչպես նաև աթաբեկ Սադուն Քաջ Արծրունու գլխավորած Քարթլիի թագավորության (մոտ 38.000) միացյալ բանակը ու վերջինիս կազմում գտնվող Հայ ռազմիկները (մոտ 29.000, այդ թվում Իվանե-Աթաբեկ Հասա-Ջալալյանը, ամիրսպասալար Սարգիս Զաքարյանը, իշխանաց-իշխան Վաչե Վաչուտյանը, սպարապետ Պռոշ Քաջ, Հասան և Բաբեկ Աղբակյանները, Տարսայիճ Օրբելյանը, Հասան Դոփյանը ու Թաղիադեն Բագրատունին) շարունակեցին առաջխաղացումը դեպի հարավ: Շրջանցելով Համման և հյուսիս-արևելքից մոտենալով Հեմսին` միացյալ բանակը մարտակարգ ընդունեց` պատրաստվելով դիմավորել արևմուտքից մոտեցող Մամլուքյան սուլթանության բանակին (մոտ 100.000): Քարթլիի թագավորության բանակը և Հայ ռազմիկները տեղավորվեցին ձախ թևի երկրորդ շարքում, Կիլիկիայի թագավորության բանակը` աջ թևի երկրորդ շարքում, իսկ Իլխանական բանակը` կենտրոնում և առաջին շարքում: I փուլ – Միացյալ բանակի առաջին շարքը ողջ ճակատով մոտեցավ հակառակորդին և նետերի տարափ տեղաց վերջինիս վրա: II փուլ – Քարթլիի թագավորության ու Կիլիկիայի թագավորության բանակները և Հայ ռազմիկները թևերում անցան հուժկու հարձակման և, պարտության մատնելով թշնամու բանակի թևերին, հարկադրեցին վերջիններիս դիմել փախուստի: Միաժամանակ Մամլուքյան սուլթանության բանակը իր հերթին հզոր հարված հասցրեց կենտրոնում, որտեղ բռնկվեց համառ մարտ: III փուլ – Քարթլիի թագավորության բանակը և Հայ ռազմիկները, ծանր կորուստներ պատճառելով թշնամուն, հետապնդեցին վերջինիս մինչև Հեմս, իսկ Կիլիկիայի թագավորության բանակը` մինչև Համմա: Սրան հակառակ` միացյալ բանակի կենտրոնը, չդիմանալով հակառակորդի հարձակմանը, ծանր կորուստներ կրելով դիմեց փախուստի դեպի արևելք: IV փուլ – Մամլուքյան սուլթանության բանակը, ծանր կորուստներ պատճառելով Իլխանության բանակին, հետապնդեց վերջինիս մինչև Եփրատ: Ընդ որում խուճապահար գետանցման ժամանակ Իլխանության բանակի շատ ռազմիկներ խեղդվեցին: Տեղեկանալով ստեղծված իրավիճակի մասին` Քարթլիի թագավորության բանակը և Հայ ռազմիկները, ինչպես նաև Կիլիկիայի թագավորության բանակը հավաքեցին ցրված ուժերը ու նահանջեցին դեպի հյուսիս: Հայերը կորցրին 2.000, դաշնակիցները` մոտ 30.000, թշնամին` մոտ 10.000 զինվոր: Մոնղոլա-Մամլուքյան II պատերազմը ավարտվեց: Արդյունքում, ի համեմատ նախկինի, որևէ փոփոխություն տեղի չունեցավ: Quote Link to comment Share on other sites More sharing options...

Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.