Jump to content

ՅԻՍ ՔՈ ՂԻՄԷ…


Arpa

Recommended Posts

Below the lyrics of the song. Johannes or SAS can give us the modern Armenian version and translation where indicated.

I would have the English translation of the title as "I Know Not Your Worth".

Note; Some of the words below are bastardized to the abeghian garbage. where (չիմ )"գիԴի" would rather be "գիՏի". it means to "know" as in "գիտենալ".

ՅԻՍ is a phonetic of YIS-Yes/ԵՍ, not to be read as "HISS"

Յիս քու ղիմեթը չի՞մ գիդի

 

հեղինակ՝ Սայաթ Նովա

 

Թասլիբ, էսպես Արութինի ասած։

 

Յիս քու ղիմեթը չի՞մ գիդի՝

Ջավահիր քարի նըման իս.

Տեսնողին Մեջլում կու շինիս,

Լեյլու դիդարի նըման իս։

 

Աշխարումըս իմը դուն իս,

Բեմուրվաթ իս, մուրվաթ չունիս.

Պըռոշնիրըդ նաբաթ ունիս,

Ղանդ ու շաքարի նըման իս։

 

Դադա պիտի՝ թարիփդ ասե,

Ակռեքըդ յաղութ-ալմաս է,

Ռանգըդ փըռանգի ատլաս է,

Զար ղալամքարի նըման իս։

 

Մազիրըդ նըման ռեհանի,

Դուն ուրիշ խիալ մի՛ անի,

Ռահմ արա, հոքիս մի՛ հանի,

Մուրվաթով յարի նըման իս։

 

Վո՜ւնց դիմանամ էսչափ չարին,

Աճկեմես կաթում է արին.

Սայաթ Նովա, նազլու յարին՝

Գընած նոքարի նըման իս։

Johannes-ՍԱՍ, (IMG:style_emoticons/default/smile.gif)

Դո՞ւ, թէ՞ ես:

Garmag-Hajakh mdovs antsel @ te Sayat Novayin grutyants metch ardaqroghner skhal en desel garq me darer...

Orinag "Ashkharhums? intchu votch Ashharumn? qani Sayat Novan qider ashhar mezi tchbatganir... aba "Imn? Ims-i degh?" ayn havagnutyamp te mi ants mez garogh @ batganil...

Uremen intchu che "Ashharums Imn tun iss"? Artyok Nou gir-e se e gartatsvel Ashharums...aba Imn gergin Nou gire eli se?

Mi poqr tarqmanum vorbes aratcharg...

Ghiymet= Arap; Nerqin qerazants garogh arjeqner, qeghetsig voki, angheghtz sirogh sird u hoki...

Metchlum=Arap; metchnun= khent

Titar= Urvaqan gerbar

Broshnirt= Shrtnert

Napat= Vartaquyn nushi shaqar, "Beadem?"

Agreqt= Agranert

Yaghut Almas= Zud Atamant

Prankt= Franqayin...yevrobagan... fransiaqan

Rahm= Arap; Rahman el Rahim= Rahm ara= meghqtsir ints... be Compassionate...

Ajqemes= Atchgeres

Nazlu= Nazeli

Noqar= Yerazayin Houri

Khntrem tidoghel…

Edited by Arpa
Link to comment
Share on other sites

Թարգմանեմ, բայց անհաճոյ թուի թերեւս: Սասը արեւելահայերէնի թող վերածէ, ես ալ արեւմտահայերէնի:

 

Ես քու արժէքը չեմ գիտեր

 

Ես քու արժէքը չե՞մ գիտեր՝

Գոհար քարի նման ես,

Տեսնողին մեջլում կը շինես,

Լեյլայի պատկերին նման ես:

 

Աշխարհիս մէջ դուն իմն ես

Անգութ ես խիղճ չունիս,

Շրթունքիդ նաբաթ ունիս

Ղանդի եւ շաքարի նման ես:

 

Դադան պիտի քեզ նկարագրէ

Ակռաներդ յակինթ-ադամանդ է,

Երանգդ փրանկի կերպաս է,

Ոսկէ ձեռագործի նման ես:

 

Մազերդ նման ռահանի,

Դուն ուրիշ միտք մի՛ ըներ,

Գթա՛, հոգիս մի՛ հաներ,

Խղճով սիրուհիի նման ես:

 

Ի՞նչպէս դիմանամ այսչափ չարին,

Աչքերէս կը կաթի արիւն.

Սայեաթ Նով'ա, նազելի սիրուհիին՝

Գնուած ստրուկի նման ես:

 

Դադա. հաւանաբար՝ գուսան:

Ղանդ. քաշցրաւենի

Մեջլում. (Մեջնուն) Արաբ աւանդապատումի հերոս, «սիրահար տղու» հոմանիշ,

Լեյլա. Մեջլումի սիրած աղջիկը:

Նաբաթ. շաքարեղեգէ ստացած շաքարի բիւրեղ:

Edited by Johannes
Link to comment
Share on other sites

Սիրելի Յոհաննէս եւ ՍԱՍ,

Մինչ դուք քուէ արկեք, թող որ ես սկսիմ:

[]Ես քո (թանկ) արժեք ը չգիտեմ,

Մի գոհար քարինման ես:[/b]

---

Չգիտեմ “դիդար” **ինչ նշանակի, միթէ սա ուղղագրական վրիպակ է թէ Արաբերէն “ան- տուն” ի”? Արդեն գիտենք “մէջլուն/ մէջլում/մեջնուն” ի իմաստը: Այսինքն խելագար դիւահար, ջիներովհարուած: As in “jin/genie(in the bottle)”.

Ջինս մի հանել!!!

Արդեն ջինս ելաւ!!

http://www.heart-valve-surgery.com/Images/genie-aladdin.jpg

Սկսինք գագաթից:

Թաալիբ, Արաբերէն Taleb, խնդրող, պահանջող: Talab նշանակի աղերս: Թէեւ այժմ սա բառը գործ ածաուի իբր ուսանող, նրա ծագումը փնտրող, խնդրող, պահանջող է: Inquirer/searcher. Չի մոռանալ որ ոմք մի ապուշները սրա դարձրին մի անիծեալբառի:

ՅԻՍ չի կարդալ ՀԻՍ, այլ ԵիՍ/ ԵՍ me/I.

Ղիյմէթ, թանկ, արժեք, Արաբերէն ղայիմէթ qayem-(et) յոտնկայս standing/կեցուածք, իմա, աչքի երեւելի, ակնածանքի արժանի:

Յաջորդիւ փորձենք թարգմանել պարսկա արաբերէն բառերը:

Garmag ը արդեն մեզտուավ մի քանին, բայց նրանց մի քանին խմբրգրականի կարօտ են:

** Վերեւ ես գրեցի թէ չգիտեմ “դիդար” բառի իմաստը: Հիմա գիտեմ:

Edited by Arpa
Link to comment
Share on other sites

Չգիտեմ "դիդար" ինչ նշանակի, միթէ սա ուղղագրական վրիպակ է թէ Արաբերէն "ան- տուն" ի"?

Սկսինք գագաթից:

Թաալիբ, Արաբերէն Taleb, խնդրող, պահանջող: Talab նշանակի աղերս: Թէեւ այժմ սա բառը գործ ածաուի իբր ուսանող, նրա ծագումը փնտրող, խնդրող, պահանջող է: Inquirer/searcher. Չի մոռանալ որ ոմք մի ապուշները սրա դարձրին մի անիծեալբառի:

Դիդար ճիշտ գրուած է. կը նշանակէ դիմագիծ եւն:

Թաալիբ բառ չտեսայ վերը: Թարիփ ta'arif կը նշանակէ նկարագրում, պատկերում:

Վերը յղեցի թարգմանումը: Տեսա՞ր:

Link to comment
Share on other sites

Դիդար ճիշտ գրուած է. կը նշանակէ դիմագիծ եւն:

Թաալիբ բառ չտեսայ վերը: Թարիփ ta'arif կը նշանակէ նկարագրում, պատկերում:

Վերը յղեցի թարգմանումը: Տեսա՞ր:

Ոչ, չէի տեսեր:

Հոյակապ եւ ճիշդտ թարգմանում:

Ներածականին մէջ“թասլիբ” բառը սխալ էի տեսեր իբր “թաալիբ”:

Իսկ ինչ վերաբերի նաբաթ եւ ղանդ բառերը տես,

Rock candy;

http://hyeforum.com/index.php?showtopic=88...p;hl=rock+candy

 

 

 

Link to comment
Share on other sites

Ակռեքըդ յաղութ-ալմաս է,

Garmag combined the two. They are two separate words.

Yaghut Almas= Zud Atamant

‘yakut” is յակինթ ruby/hyacinth

http://www.animalstars.com/as_image/jewelsweb.jpg

Իսկ յակինթ hyacinth ծաղիկը սա է, այլապէս նաեւ Սմբուլ,

խնկո աբեր ; http://www.eanc.net/EANC/library/Fiction%5...bek%5CErker.htm

ՄԱՅԻՍ

Գարնան ամիս

Սիրուն մայիս,

Նախշ ու նկար,

Բարով եկար:

Եկար, բերիր

Վարդը կարմիր,

Սուսան– սմբուլ,

Սիրուն բլբուլ:

http://www.gardensablaze.com/Hyacinth60.jpg

Ռանգըդ փըռանգի ատլաս է,

Այո, կերպաս, բայց ատլաս ը(atlas) մի մասնակի կերպաս է, մռռացել եմ, միթԷ satin կամ taffeta է?

Սուքիասեան հոմանիշ; Ատլաս =կերպաս ,մետաքս.

Satin; http://images.teamsugar.com/files/users/0/..._2007/satin.jpg

Taffeta; http://www.debutanteclothing.com/news/Velv...;-taffeta-1.jpg

Edited by Arpa
Link to comment
Share on other sites

Գընած նոքարի նըման իս։

---

Քնացած եղնիկի նման ես:

---

Քնած պարմանի նման ես?

Պարսկերէն բառարանը ասի Նոքար նշանակի սպասուհի, բայց երեւի սա երկրորդական իմաստ է: Ինձ թուի Նովան ուզէ ասել պարմանուհի, երիտասարդ սիրուն աղջիկ: Իսկ եթէ վերլուծենք Պարսկերէն բառը, դա հնչի որպէս nu-kar/ նու- քար, նոր արհեստաւոր, աշկերտ:

 

Link to comment
Share on other sites

Գընած նոքարի նըման իս։

---

Քնացած եղնիկի նման ես:

---

Քնած պարմանի նման ես?

Պարսկերէն բառարանը ասի Նոքար նշանակի սպասուհի, բայց երեւի սա երկրորդական իմաստ է: Ինձ թուի Նովան ուզէ ասել պարմանուհի, երիտասարդ սիրուն աղջիկ: Իսկ եթէ վերլուծենք Պարսկերէն բառը, դա հնչի որպէս nu-kar/ նու- քար, նոր արհեստաւոր, աշկերտ:

 

Սայաթ Նովա, նազլու յարին՝

Գընած նոքարի նըման իս։

 

իմ կարծիքով նշանակում է այն ինչ նշանակում է... այսինք, որ սայաթ նովան նազլու յարի համար գնած, այսինքն առնված, ոչ թե քնած, ծառայի նման է... sayat nova is a slave to nazlu yar... as far as the interpretation, it could mean that he is a slave to her beauty, love, or whatever, and his is suffering because of that... աչքերից կաթում է արյուն...

Link to comment
Share on other sites

Յարութը ճիշտ է. ստորակէտ մը կայ, որուն նկատի չէի առած:

Սայեաթ Նով'ա, Նազլու յարին`

Գընած նոքարի նման իս:

(Սայեաթ Նովա՛, նազելի սիրուհիին,

(համար) գնուած ստրուկի նման ես: )

Այստեղ գուսանը խօսքն կ'ուղղէ իր անձին, ինչպէս սովոր են ընել գուսաները վերջին տողին:

Վերի թարգմանումը կը սրբագրեմ:

Edited by Johannes
Link to comment
Share on other sites

Յարութը ճիշտ է. ստորակէտ մը կայ, որ նկատի չէի առած:

Սայեաթ Նով'ա, Նազլու յարին`

Գընած նոքարի նման իս:

(Սայեաթ Նովա՛, նազելի սիրուհիին,

(համար) գնուած ստրուկի նման ես: )

Այստեղ գուսանը խօսքն կ'ուղղէ իր անձին, ինչպէս սովոր են ընել գուսաները վերջին տողին:

Վերի թարգմանումը կը սրբագրեմ:

Յարութին մեկնաբանումը ճիշտ է :

Ես ալ նոքար ի իմաստը չգիտէի մինչեւ փնտռտուքս:

Յովննէս, քո թարգմանումը հոյակապէ:

Եկեք շարունակենք Նովայի միւս գործերով:

http://hy.wikisource.org/wiki/%D5%80%D5%A5...%B8%D5%BE%D5%A1

Edited by Arpa
Link to comment
Share on other sites

Յիս քու ղիմեթը չի՞մ գիտի? :P

Յիս քո ղիմեթը լաւ եմ գիտի!! :)

Օհաննէս, ուշ դիր որՆովան բնիկ Հալէպցի էր!!

http://www.armeniapedia.org/images/5/5c/Sayat_nova_statue-dcp1122.jpg

http://www.ecml.at/html/armenian/images/sayat.jpg

Շանունակենք, այբենական: Երանի կարենայինք մի տեղ գալ եւ մեր Է երը եւ Ե երը զանազանել, ինչպէս նաեւԲ Պ Փ, Գ Կ Ք, Դ Տ Թ, Ւ Վ!

---

Բազում անծանօթ բառեր սա տեղ

Ամեն մե մըտիկ տալով

 

Ամեն մե մըտիկ տալով տարար խիլքըս, քամալոս,

է՜յ, նազանի, ռահմ արա, դուն մի՛ դառնա աջալըս.

Հենց ձեռովըդ կապեցիր, էնպես բաց էր իղբալըս,

էշխեմեդ հիվանդացա, չիս հարցընում իմ հալըս.

Քիզիքիզ մըտիկ արա, փոշմա՚նիլու վախտըն է։

 

Իմ թալնիլը քու բանն էր, չասացիր ի՞նչ իս անում.

Սըրտով սիրածըս դու՛ն իս, էլ ինչի՞ իս արմանում,

Ուրիշնիրու խոսկիրով կապած յարես յիդ անում.

Աճկըս ճանապարիդ է, ինչի՞ իս շատ ուշանում.

Մե խալվաթ օթախումը բարիշիլու վախտըն է։

 

Քու պատվական գըլուխըդ դուն ավարա մի՛ անի.

էս իմ խունի ջիգարըս հազար փարա մի՛ անի,

Իմ ու քու սըրտի բանը դիփ աշքարա մի՛ անի,

Արութինի շախ սիրտը մեկ էլ յարա մի՛ անի.

Կամով ու ճիտ անելով փաթաթվիլու վախտըն է։

---

Տես սա տեղ ինչպէս տողերը կրկնուած են, ալմաս, ատլաս, ղանդ եւլն:

Աշխարումս ախ չիմ քաշի

 

Աշխարումըս ա՛խ չիմ քաշի, քանի վուր ջա՛ն իս ինձ ամա.

Անմահական ջըրով լիքը օսկե փընջան իս ինձ ամա.

Նըստիմ, վըրես շըվաք անիս՝ զարբաբ վըրան իս ինձ ամա.

Սուչս իմա՛ցի, էնենց սըպանե, սուլթա՛ն ու խան իս ի՛նձ ամա։

 

Մեճկըդ սալբ ու չինարի պես, ռանգըդ փըռանգի ատլաս է,

Լիզուդ շաքար, պռոշըդ ղանդ, ակռեքըդ մարքրիտ ալմաս է.

Օսկու մեչը մինա արած, աճկիրըդ ակնակապ թաս է.

Պատվական անգին ջավահիր, լալ-բադեշխան իս ինձ ամա։

Յիս էս դարդին վո՜ւնց դիմանամ՝ մագա՞մ սիրտըս ունիմ քարած,

Արտասունքս արուն շինեցիր, խիլքըս գըլխես ունիմ տարած,

Նուր բաղ իս, նուր բաղչի մեչը, բոլորքըդ վարթով չափարած

Վըրեդ շուռ գամ բըլբուլի պես՝ սիրով սեյրան իս ինձ ամա։

 

Քու էշխըն ինձի մաստ արավ յիս զարթուն իմ, սիրտըս է քընած.

Աշխարըս աշխարով կըշտացավ, իմ սիրտըս քիզնից սով մընաց.

Յա՚ր, քիզ ինչո՞վ թարիփ՚անիմ՝ աշխարամըս բան չը մընաց.

Կրա՛կե, ծովեմեն դուս էկած, ռաշ ու ջեյրան իս ինձ ամա։

 

Ի՛նչ կուլի մեկ հիդըս խոսիս, թե վուր Սայաթ Նովու յար իս.

Շուխկըդ աշխարըս բըռնիլ է՝ արեգագի դեմը փար իս.

Հուտով հիլ, միխակ, դարչին, վարթ, մանիշակ, սուսանբար իս,

Կարմըրագուն՝ դաշտի ծաղիկ, հովտաց շուշան իս ինձ ամա։

Edited by Arpa
Link to comment
Share on other sites

Թասլիբ՝ հավանաբար աշուղական ոտանավորի տեսակ:

 

Դադա պիտի՝ թարիփդ ասե

 

Իմաստունը պիտի քեզ գովերգի

 

կամ՝ մեղավորը բութի նշանն է(Դադա պիտի՝ )

 

Մեծ վարպետ պետք է լինել գովքդ ասելու(գովերգելու) համար:

 

Link to comment
Share on other sites

Աշխարումս ախ չիմ քաշի

Աշխարհում էլ «ա՜խ» չեմ քաշի

 

Աշխարումըս ա՛խ չիմ քաշի, քանի վուր(որ) ջա՛ն(կյանք) իս(ես) ինձ ամա(համար).

Անմահական ջըրով լիքը օսկե(ոսկե) փընջան(գավաթ-սափոր) իս ինձ ամա.

Նըստիմ, վըրես շըվաք(ստվեր) անիս՝ զարբաբ(ոսկեկար դիպակ???) վըրան իս ինձ ամա.

Սուչս(ցավ, հոգս) իմա՛ցի, էնենց սըպանե, սուլթա՛ն ու խան իս ի՛նձ ամա։

 

Մեճկըդ(մեջքդ) սալբ(նոճի) ու չինարի(սոսի) պես, ռանգըդ(գույնդ) փըռանգի ատլաս է(ֆրանսիական կերպաս է),

Լիզուդ շաքար, պռոշըդ ղանդ(վարդագույն շաքար), ակռեքըդ(ատամներդ) մարքրիտ(մարգարիտ) ալմաս(ալմաստ) է.

Օսկու մեչը մինա արած(ոսկով արծնապատված), աճկիրըդ(աչքերդ) ակնակապ(ակն = թանկագին քարեր) թաս է.

Պատվական, անգին ջավահիր(գոհար), լալ-բադեշխան(Բադաշխանի սուտակ, թանկագին քար) իս ինձ ամա։

 

Յիս էս դարդին(հոգս, ցավ) վո՜ւնց(ինչպես) դիմանամ՝ մագա՞մ(մի՞թե) սիրտըս ունիմ քարած,

Արտասունքս արուն շինեցիր, խիլքըս գըլխես ունիմ տարած,

Նուր բաղ իս(Նոր այգի ես), նուր բաղչի մեչը(լույս այգու մեջ), բոլորքըդ(շուրջդ) վարթով չափարած(ցանկապատված) *)

Վըրեդ շուռ գամ բըլբուլի պես(Վրադ թռվռամ,պտտվեմ սոխակի պես)՝ սիրով սեյրան իս ինձ ամա(սիրելի զբոսավայր ես ինձ համար)։

 

Քու էշխըն(քո սերը) ինձի մաստ արավ(ինձ արբեցրեց) յիս զարթուն իմ, սիրտըս է քընած.

Աշխարըս աշխարով կըշտացավ, իմ սիրտըս քիզնից սով մընաց.

Յա՚ր(սիրուհի), քիզ ինչո՞վ թարիփ՚ անիմ(պատկերեմ,գովերգեմ)՝ աշխարհումըս բան չը մընաց.

Կրա՛կե, ծովեմեն դուս էկած, ռաշ(հրեղեն, առասպելական ձի ) ու ջեյրան(եղնիկ, վիթ) իս ինձ ամա։

 

Ի՛նչ կուլի(ինչ կլինի) մեկ հիդըս(մի հետս) խոսիս, թե վուր(որ) Սայաթ Նովու յար(սիրածն) իս.

Շուխկըդ(շողքդ) աշխարըս բըռնիլ է՝ արեգագի դեմը փար իս(փայլում ես).

Հուտով(հոտով) հիլ, միխակ, դարչին, վարթ, մանիշակ, սուսանբար իս,

Կարմըրագուն՝ դաշտի ծաղիկ, հովտաց շուշան(հովտաշուշան) իս ինձ ամա։[/b]

 

*) Այստեղ՝ բառախաղ: Հայերեն նուր՝ նոր, պարսկերեն(գուցե արաբերե՞ն) նուր՝ լույս:

 

Սայաթ-Նովան հաճախ է դիմում այդպիսի հնարանքի:

 

Յիս մարԴ մարԹ իմ, նամարԴութին չիմ ուզում,

Յիս ռամիկ իմ, թավադութին չիմ ուզում:

 

Սայաթ-Նովան մարդ-մահկանացու գրում է մարԹ, իսկ

 

ՄարԴ(պարսկերեն) = ազնիվ\առաքինի\վեհանձն

ՆաՄարԴ = անազնիվ\տմարդ\ ոչ առաքինի

 

Ես վեհանձն մարդ եմ, տմարդություն չեմ ուզում

Ես ռամիկ եմ, իշխան դառնալ չեմ ուզում...

Link to comment
Share on other sites

Թարգմանեց Սասը: Մանր փոփոխումներ. առաջարկի ձեւով:

 

Աշխարհումըս ա՛խ չեմ քաշի, քանի որ կեանք ես ինձ համար,

Անմահական ջըրով լիքը ոսկէ գաւաթ ես ինձ համար,

Նըստիմ, վըրաս շուաք անես՝ զարբաբ վըրան ես ինձ համար,

Մեղքս իմա՛ցիր, այն անց սպանէ, սուլթա՛ն ու խան ես ի՛նձ համար:

 

Մէջքդ նոճի ծառի պէս, երանգդ փրանկի կերպաս է,

Լեզուդ շաքար, պռոշըդ ղանդ, ակռայքդ մարգրիտ գոհար է,

Ոսկու մէջը ջնարակած, աչքերդ ականակուռ թաս է,

Պատուական, անգին գոհար, Բադաշխանի սուտակ ես ինձ համար:

Ես այս դարդին ո՜նց դիմանամ՝ մի՞թէ սիրտըս քարացել է,

Արտասուքս արիւն շինեցիր, խելքըս գըլխիցս տարել եմ,

Նոր այգի ես՝ լոյս պարտէզի մէջ, բոլորըդ վարդով շրջապատուած,

Վըրադ շրջիմ սոխակի պէս՝ սիրելի զբօսավայր ես ինձ համար։

 

Քո սէրն ինձ թմրեցրեց, ես արթուն եմ, սիրտըս է քընած,

Աշխարհըս աշխարհով կըշտացաւ, իմ սիրտը քեզնից սով մընաց.

Սիրուհի, քեզ ինչո՞վ գովերգեմ՝ աշխարհումըս բան չը մընաց.

Հրեղէ՜ն, ծովից դուրս էկած, ռաշ ու եղնիկ ես ինձ համար:

 

ի՜նչ կլինի մեկ հետս խօսես, թէ որ Սայեաթ Նովայի սիրածն ես.

Շողքդ աշխարհըս բռնել է՝ Արեգակի փոխան փարոս ես,

Հոտով հիլ, մեխակ, դարիճենիկ, վարդ, մանիշակ, սուսանբար ես,

Կարմըրագուն՝ դաշտի ծաղիկ, հովտաց շուշան ես ինձ համար:

Edited by Johannes
Link to comment
Share on other sites

Սիրելի Հովհաննես

 

-Նոր այգի ես՝ լոյս պարտէզի մէջ,- շատ դուրս եկավ: :)

 

Քեզ չի՞ թվում, որ

 

Սուչս իմա՛ցի, էնենց սըպանե, սուլթա՛ն ու խան իս ի՛նձ ամա = Մեղքս իմացիր, հետո սպանէ, սուլթան ու խան ես ինձ համար:

Link to comment
Share on other sites

Շատ լաւ ՍԱՍ եւ Օհաննէս:

Ամենայնդէպս սա մին բաղդատաբար աւելի հեշտ է քան նախկինը որ ինձ գլխացաւ է պատճառում Ամեն մե մըտիկ տալով

----

Սուչ յանցանք, մեղք

Նուր- գուցէ նուՌ/ նռան այգի? Տես թէ վարԹ ը ինչպէս հեգեցին:

Զարբաբ-մի քիչ խրդին է: Պարս բառարանը առաջարկէ fashion(able), վայելուչ, Սուքիասեանը ասէ նշան, իսկ քանի վրանի մասին ենք խօսում, Արաբերէն ԴՈՒՌ, իմա ՈՍԿԷ- ԴՈՒՌ?

Բատեշխան-Badeshkan=carminative ստամոքսի հարդարտիչ, ինչպէս անանուխը mint.

Սուսամբար= խնկածաղիկ, Արմատականը ասէ տես Սիսամբար, ուտելի անուշահոտ մի ծաղիկ , Tenacetum Balsamita , Balsam Herb

balsam herb - tansy**-scented Eurasian perennial herb with buttonlike yellow flowers; used as potherb or salad green and sometimes for potpourri or tea or flavoring; sometimes placed in genus Chrysanthemum

alecost, bible leaf, Chrysanthemum balsamita, costmary, mint geranium, Tanacetum balsamita

costmary - leaves used sparingly (because of bitter overtones) in sauces and soups and stuffings

genus Tanacetum, Tanacetum - a large genus of plants resembling chrysanthemums; comprises some plants often included in other genera especially genus Chrysanthemum

herb, herbaceous plant - a plant lacking a permanent woody stem; many are flowering garden plants or potherbs; some having medicinal properties; some are pests

**Tansy oil is used in witchcraft.

http://upload.wikimedia.org/wikipedia/comm...amita_major.jpg

 

Edited by Arpa
Link to comment
Share on other sites

Բատեշխան-Badeshkan=carminative ստամոքսի հանդարտիչ, ինչպէս անանուխը mint.

Աշխարհագրական տեղանուն է. սուտակի (կարկեհանի) զուգահեռ յայտնի է նաեւ թմրադեղի արտադրութեամբ:

Link to comment
Share on other sites

Աշխարհագրական տեղանուն է. սուտակի (կարկեհանի) զուգահեռ յայտնի է նաեւ թմրադեղի արտադրութեամբ:

OK. It makes sense.

Ես ասի carminative ըստ Պարսկ. բառարանի, բայց երեւի նոյնպէս նշանակի նեարդների, nervous system հանդարտիչ:

 

Link to comment
Share on other sites

Գալով նախկին խաղին , հետեւեալ բառերի իմաստը չգիտեմ: Ի հարկէ կարող եմ պրպտել բայց, երբեմն ուղղագրումը կակածելի է:

Երանի կարենայինք տեսնել Նովայի բուն ուղղագրումը առանց աբեղ-ցբեղեանի:

Քալամոս, kalam=խօսք?Վստահաբար Յունարեն չէ: ՔալամԸս? ՔալամոՒս?

Դարնա?- աջալըս? Դարնաջալըս?

Իղբալըս :Iqbal? Ընդունելում?

Թալնիլը

Արմանում

Խալվաթ

Օթախ ? Օդա, սենեակ?

Խունի

Շախ

Ճիտանելով Necking? Սիրաբանիլ? Ճիտը(վիզը) ճիտին խառնել?

Edited by Arpa
Link to comment
Share on other sites

Սիրելի Հովհաննես

 

Սուչս իմա՛ցի, էնենց սըպանե, սուլթա՛ն ու խան իս ի՛նձ ամա = Մեղքս իմացիր, հետո սպանէ, սուլթան ու խան ես ինձ համար:

 

Ընդունեցի, վերախմբագրեցի, տե'ս ի՜նչ արեցի:

Link to comment
Share on other sites

Ամեն մե մըտիկ տալով

 

Ամեն մե մըտիկ տալով տարար խիլքըս, քամալոս,

է՜յ, նազանի, ռահմ արա, դուն մի՛ դառնա աջալըս.

Հենց ձեռովըդ կապեցիր, էնպես բաց էր իղբալըս,

էշխեմեդ հիվանդացա, չիս հարցընում իմ հալըս.

Քիզիքիզ մըտիկ արա, փոշմա՚նիլու վախտըն է։

 

Իմ թալնիլը քու բանն էր, չասացիր ի՞նչ իս անում.

Սըրտով սիրածըս դու՛ն իս, էլ ինչի՞ իս արմանում,

Ուրիշնիրու խոսկիրով կապած յարես յիդ անում.

Աճկըս ճանապարիդ է, ինչի՞ իս շատ ուշանում.

Մե խալվաթ օթախումը բարիշիլու վախտըն է։

 

Քու պատվական գըլուխըդ դուն ավարա մի՛ անի.

էս իմ խունի ջիգարըս հազար փարա մի՛ անի,

Իմ ու քու սըրտի բանը դիփ աշքարա մի՛ անի,

Արութինի շախ սիրտը մեկ էլ յարա մի՛ անի.

Կամով ու ճիտ անելով փաթաթվիլու վախտըն է։

 

 

 

-Ամէն մեկ մտիկ տալով.- ամէն անգամ անձդ ինձ ցոյց տալով:

-Քամալոս.- կարծեմ սա տպագրական սխալ է, պիտի լինի. քամալըս՝ «քեամիլ տարիքս», «պատկառանքս», «հասուն կարգս»:

 

-Աջալս.- արաբ. «վէրջս»:

 

-Իղբալ.- արաբ. «ապագայ»:

 

-Թալնիլը. սրանից վստահ չեմ, կարծեմ պիտի նշէ «թալանիլս», »սնանկանալս»՝ «ձեռնունայն լինելս» իմաստով:

 

-Արմանում.- այստեղ էլ տպագրական վրիպում կայ, պիտի լինի «զարմանում»:

 

-Խալուաթ.- արաբ. «դատարկ»

-Օթախ. օթեակ, սենեակ:

-Խունի ջիգար.- պարսկերէն «թոք», բառակապակցում. ի հակադրումն միւս ջիգարի, որ լեարդն է:

 

-Հազար փարա մի՛ անի.- «հազար կտոր մի անի»: «Դրամ-փող» շարանում տեսանք թէ «փող» եւ «փարա» նշանակում են «մանր դրամ»: Այստեղ փարա նշանակէ «մանրուք», «մանր-մանր», «կտոր-կտոր»:

 

-Շախ.- արաբ. Ճեղք ? «վիրաւոր» իմաստով: Այս իմաստին յանգեցայ քերթողի «մեկ էլ յարա մի՛ անի» խօսքից ելանելով:

 

-Դիփ.- «ամէն», «լրիւ»:

-Ճիտ անելով.- երեւի ասել ուզում է «խոնարհելով»: «Ճիտին պարտքն է» խօսքից ելնելով հասկանում ենք, որ ճիտը՝ վիզը, չքմեղանքի ու հաշտութեան ծառայող բառ ու բան է:

 

 

Link to comment
Share on other sites

Ամեն մե մըտիկ տալով = Ամեն մեկին լսելով

Քիզիքիզ մըտիկ արա = Ինքդ քեզ լսիր

 

Մըտիկ արա = 1. Նայիր, տես 2. Լսիր

 

Լսել իմաստով

 

Սիամանթո

 

Մահվան կոտորած

 

Կոտորա՜ծ, կոտորա՜ծ, կոտորա՜ծ,

Հայրենի քաղաքներուն մէջ եւ քաղաքներէն դո՜ւրս,

Եւ բարբարոսները աւարով եւ արիւնով կը դառնան,

Մեռելներուն եւ ոգեվարներուն վրայէն,

Ագռաւներու բազմութիւններ կ'անցնին վերերէն,

Արիւնոտ բերաններով եւ գինովի քրքիջներով...։

Ցամաքահով մը կիսամեռները զայրոյթով կը խղդէ

Ու պառաւներու անձայն ու ցաւակոծ կարաւաններ,

Շտապով կը փախչին լայն ճամբաներէն...։

Գիշերին մէջէն արիւններուն հոտը կը բարձրանայ

Ծառերուն հետ շատրուաններ ուրուագծելով,

Ու ամէն կողմէ սոսկումով կը սուրան հալածուած

Նախիրները հրդեհուող ցորեաններուն մէջէն...

Փողոցներու մէջ մորթուած սերունդներ կը տեսնեմ,

Եւ ամփոխներ անպատմելի սրածումներէ դարձող...

Արեւադարձային տաքութիւն մը կը բարձրանայ,

Հրդեհի տրուած ազնուական քաղաքներէն...

Ու մարմարներու ծանրութիւնով իջնող ձիւնին տակ,

Աւերակներուն եւ մեռելներուն մենութիւնը կը մսի...։

Օ՜, մտիկ ըրէք սա՛ սայլերուն ճռնչիւնը ահաւոր,

Իրենց վրայ դիզուած դիակներու ծանրութեան տակ,

Ու սգաւոր մարդերուն աղօթքներն արցունքոտ,

Որ կածանէ մը, դէպի համայնափոսերը կ'երկարին...

Մտիկ ըրէ՜ք հոգեվարքներուն ձայները վերջին,

Հովին հարուածներուն հետ որ ծառերը կը ջարդէ...

Օ՜, մի մօտենաք, մի մօտենաք,

Չըլլայ որ մօտենաք գերեզմաննոցներուն ու ծովուն,

Կարմիր ջուրերուն վրայ նաւեր կը նշմարեմ հեռուն,

Մեռելներու կուտակումներ անոնց մէջ կան,

Ու ցաւէն գալարուող աղիքներուն վրայ,

Գանկեր ու սրունքներ ինծի կ'երեւան...

Մտիկ ըրէ՜ք, մտիկ ըրէ՜ք, մտիկ ըրէ՜ք,

Փոթորիկին գոչը ծովուն ալիքներուն մէջ,

Կոտորա՜ծ, կոտորա՜ծ, կոտորա՜ծ...

Մտիկ ըրէ՜ք, մտիկ ըրէ՜ք, մտիկ ըրէ՜ք,

Մահաձայն ոռնումը զարհուրեալ շուներուն,

Հովիտներէն ու գերեզմաններէն ինծի հասնող,

Օ՜, պատուհանները փակեցէք ու աչքերնիդ ալ...

Կոտորա՜ծ, կոտորա՜ծ, կոտորա՜ծ...։

 

======================================

 

Տեսնել իմաստով:

Հովհաննես Թումանյան

 

ԱՐՋԱՈՐՍ

 

Մի կերի տարի ես ու մեր Ավագը Մասրեքում խոզ էինք պահում: Հիմի մի աշունքվա գիշեր բերել ենք խոզը իր նիստը արել ու դափի դռանը մի կրակ վառել, որ բոցն աստծու ոտներն էրում է: Մի լուսնյակ գիշեր է: Ես պկու եմ ածում, էս Ավագն էլ մի բայաթի է վեր քաշել, որ սար ու ձոր գըվգըվում են:

 

Մին էլ Ավագը թե՝ «Ա՜յ տղա, էն ո՞վ է, հրե մի մարդ է գալի վերի կռնիցը»:

 

Մտիկ տամ տեսնեմ, դրուստ որ, մի մարդ է գալի վերևիցը: Ամա ես էլ լսել եմ, որ արջը գողության գալիս` խաբելու համար առաջի երկու ոտը դոշին է գնում, երկու ոտանի մարդի նման է գալի, ոնց որ մարդ ըլի: Ասի՝ Ավագ, էս օքմին չի, արջ է:

 

 

 

 

Link to comment
Share on other sites

Ամէն մեկ մըտիկ տալով

 

Ամէն մեկ մըտիկ տալով տարար խելքըս, պատկառանքս,

Հէ՜յ, նազանի, գութ արա՛, դու մի՛ դառնայ վէրջս.

Հենց ձեռովըդ կապեցիր, էնպես բաց էր ապագաս,

Սիրուցդ հիւանդացայ, չես հարցընում վիճակս.

Ինքդ քեզ մըտիկ արա՛, զըղջալու պահըն է։

 

Թեւաթափ լինելս քո բանն էր, չասացիր ի՞նչ ես անում.

Սըրտով սիրածըս դու՛ ես, էլ ինչի՞ ես արմանում*,

Ուրիշներու խօսքերով կապած վէրքս ետ անում.

Աչքըս ճանապարհիդ է, ինչի՞ ես շատ ուշանում.

Մեկ դատարկ օթեակում հաշտուելու պահըն է։

 

Քո պատուական գըլուխը դու մտահոգ մի՛ անի.

էս իմ շնչաթոքս հազար կտոր մի՛ անի,

Իմ ու քո սըրտի բանը ամբողջ աչքի առաջ մի՛ անի,

Արութինի վիրաւոր սիրտը մեկ էլ խոց մի՛ անի.

Կամով ու ճիտ անելով փաթաթւելու պահըն է։

 

 

 

Ծանօթ.- ի դէպ Նովան ճի'շտ է գրել, տպագիր սխալ չկայ. արմանալ>զարմանալ, «զ» տառը նախդիր է:

Edited by Johannes
Link to comment
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

Loading...
×
×
  • Create New...