MosJan Posted October 20, 2008 Report Share Posted October 20, 2008 Ղարաբաղում պայթյունները շարունակվում են http://hetq.am/static/images/frontend/pixel.gif Էդիկ Բաղդասարյան Հոկտեմբեր 20, 2008 http://hetq.am/static/images/frontend/pixel.gif http://hetq.am/uploaded/image/articles/2008/10/1008-mine.jpg Հոկտեմբերի 18-ին Զագլիկ գյուղից Մարտակերտի հիվանդանոց տեղափոխվեց 11-ամյա Արկադի Խաչատրյանը: Պայթուցիկի բեկորները վնասել էին տղայի փորոտիքը, ձախ ձեռքը, մատներից մեկը կտրվել էր, մյուսը կախված էր: http://hetq.am/static/images/frontend/i_print.gifտպել http://hetq.am/static/images/frontend/emailtofriend.gifուղարկել ընկերոջը Մինչեւ վիրահատությունը զրուցեցինք վիրակապարանում պառկած Արկադիի հետ. «Աղբի միջից եմ գտել էդ բանը, չգիտեի` ինչ է: Մի փոքր անցք կար վրեն, նայեցի, բան չէր երեւում, չէի իմանում` ինչ է: Հետո գնացի մուրճը վերցրի, ձախ ձեռքով բռնեցի, աջով խփեցի, պայթեց»,- արտասվելով պատմում էր 11-ամյա Արկադին: Բժիշկները դեռ չգիտեին` ինչ բեկորներ կան տղայի որովայնում: Որովայնի վրա բազմաթիվ պատռվածքներ կային, եւ բժիշկները ենթադրում էին, որ բեկորներ կան ներսում: Արկադիի նկարագրածից կարելի է ենթադրել, որ նռնակի կամ ականանետի պայթուցիչ է եղել հայտնաբերածը: Թե ինչ է գտել Արկադին աղբի միջից, առայժմ հնարավոր չէ ճշգրիտ ասել: Փաստի առթիվ Մարտակերտի ոստիկանությունում հարուցվել է քրեկան գործ, եւ քննությունը կպարզի` ինչ պայթուցիչ է եղել: Նման դեպքեր պատահում են հատկապես Լեռնային Ղարաբաղի հանրապետության սահմանամերձ եւ այն բնակավայրերում, որոնք պատերազմի տարիներին տեւական ժամանակ ադրբեջանցիների հսկողության տակ էին: Զագլիկ գյուղը նույնպես ամիսներ շարունակ ադրբեջանցի զինվորների հսկողության տակ էր: http://hetq.am/uploaded/image/articles/2008/10/1008-mine-1.jpg Դեպքի օրը մենք եղել էինք Վերին Հոռաթաղ գյուղում, այնտեղ էլ դպրոցի տնօրեն Նաիրա Առստամյանը պատմեց, որ տարիներ առաջ երկու դպրոցականներ զոհվել են հայտնաբերած արկի հետ խաղալիս: Իսկ սահմանամերձ Բերդաշեն գյուղում ռազմական գործողությունների ավարտից հետո 21 մարդ է զոհ դարձել խաղողի այգիներում, դաշտերում թշնամու տեղադրած ականներից կամ գնդիկավոր ռումբերից: Նրանցից 8-ը զոհվել են: Ղարաբաղում ականազերծման աշխատանքները հիմնականում իրականացնում է բրիտանական «Հալո Տրաստ» (HALO TRUST) կազմակերպությունը: Կազմակերպության օպերատիվ բաժնի ղեկավար Յուրի Շահրամանյանը «Հետքին» հայտնեց, որ այս տարի իրենք գրանցել են վեց դեպք, եղել է 9 տուժող, որից 2-ը մահացել են: Quote Link to comment Share on other sites More sharing options...
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.