Jump to content

Paskevichyans move was no show


MosJan

Recommended Posts

ՏԻԳՐԱՆ ՊԱՍԿԵՎԻՉՅԱՆԻ «ՕՏԱՐՈՒՄԸ» ՕՏԱՐՎԵԼ Է «ՄՈՍԿՎԱ» ԿԻՆՈԹԱՏՐՈՆԻՑ

 

Հրապարակախոս Տիգրան Պասկևիչյանի Օտարում փաստավավերագրական ֆիլմի շնորհանդեսը տեղի չի ունեցել, քանի որ Մոսկվա կինոթատրոնը հրաժարվել է դահլիճ տրամադրել: Այս մասին ասուլիսում ասաց Պետական կարիքների զոհեր հասարակական կազմակերպության ղեկավար Սեդրակ Բաղդասարյանը: Նշենք, որ շնորհանդեսը նախատեսված է եղել հոկտեմբերի 10-ին: 38-րոպեանոց ֆիլմը պատմում է պետական կարիքների համար Երևանի կենտրոնում 2000 թվականից սկսված տարածքների իրացման մասին. իրացման գոտու բնակիչները ներկայացնում են իրենց պատմությունները, իրավաբանները, փաստաբանները այդ պատմությունները մեկնաբանում են իրավաբանական տեսանկյունից` թե ինչպես են մարդիկ սպառելով իրենց բոլոր իրավական հնարավորություններից Հայաստանում, դիմել են Եվրոպական դատարան: Ֆիլմի պատվիրատուն Պետական կարիքների զոհեր ՀԿ-ն է: Ս. Բաղդասարյանի խոսքով, կինոթատրոնի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, նրանք տրամադրվելու էին տարածք և տեխնիկա` ֆիլմը ցուցադրելու համար: Շնորհանդեսին մասնակցելու համար ՀԿ-ն պատրաստել է հրավիրատոմսեր ու առաքել հասցեատերերին` Հայաստանի նախագահ, քաղաքապետ, Հայաստանում դեսպանատների աշխատակիցներ: Սակայն հոկտեմբերի 7-ին կինոթատրոնից տեղյակ են պահել, որ հրաժարվում են ցուցադրել ֆիլմը` առանց որևէ պատճառաբանության: ՀԿ-ի նախագահը նշեց, որ ֆիլմի նկարահանումը սկսելիս գրավոր նամակ է ուղարկվել քաղաքապետարան` հանձինս ներկայիս փոխքաղաքապետ, նախկինում ԾԻԳ-ի պետ Կարեն Դավթյանի` խնդրելով, որ քաղաքապետարանից էլ մասնակցի ֆիլմի նկարահանումներին, պատասխանեն իրենց հարցերին, սակայննրանք հրաժարվել են: Ֆիլմի սցենարիստ Տիգրան Պասկևիչյանը ցավով նշեց, որ պաշտոնական կողմը հրաժարվել է մասնակցել քննարկումներին. Քննարկումը հնարավորություն կտար ամեն ինչ հասկանալ. դեռևս իրացման առաջին շրջանն է ավարտել, կան շատ տարածքներ, որոնք պետք է այդ ճակատագրին արժանանան,-ասաց հրապարակախոսը: Ս. Բաղդասարյանը նկատեց, որ օտարման գործընթացի շարունակականությունը խոսում է այն մասին, որ ամեն ինչ լավ էլ հասկացել են ու միտումնավոր են արել ու անում:

Link to comment
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

Loading...
×
×
  • Create New...