Lion1700 Posted October 3, 2008 Report Share Posted October 3, 2008 Բարև Ձեզ! Բարեկամներ: Լույս են տեսել <Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք> մատենաշարի հերթական հատորները` 1. Գիրք Երեսունչորսերորդ (1097-1104) 2. Գիրք Երեսունհինգերորդ (1104-1118) 3. Գիրք Երեսունվեցերորդ (1118-1137) 4. Գիրք Երեսունյոթերորդ (1137-1168) 5. Գիրք Երեսունութերորդ (1168-1198) 6. Գիրք Երեսունիններորդ (1198-1220) Գրքերում արտացոլված է ռազմա-քաղաքական բազմաբնույթ և չափազանց հետաքրքիր իրադարձություններով հարուստ մի ժամանակաշրջանի ողջ պատկերը` ժամանակաշրջան, որը սկիզբ առավ խաչակրաց առաջին արշավանքով: “Խաչակրաց արշավանքները միջնադարի պատմության ամենավառ էջերից էին: Դրանք իրենց տեսակի մեջ բացառիկ արկածախնդրություններ էին, որոնք նման չէին ոչ միգրացիայի ու ոչ էլ գաղութացման և որոնցում իրենց մասնակցությունն ունեցան որևէ կենտրոնացված կառավարում չունեցող կամավորներ Եվրոպայի բոլոր անկյուններից”,- այսպես է բնորոշում քննարկվող ժամանակաշրջանի հիմնական բովանդակությունը հանդիսացող Խաչակրաց I արշավանքի էությունը Պեռնու Ռեժին` բավականին ճշգրիտ բնութագրելով այն: “Ոչ մի ազգ խաչի զինվորներին այնչափ հոժարությամբ օգնության չասավ, որքան հայերը, որոնք հայթայթեցին զորք, զենք, ձի և պարեն”,- հետագայում կգրի Հռոմի Գրիգոր XIII պապը` խաչակրաց արշավանքների հետ առնչված այն բացառիկ գործիչներից մեկը, որը իրոք գնահատել է հայերի ցույց տված օժանդակությունը խաչակիրներին: Գրքերում վերլուծված է նաև Հայաստանի տարածքում գործող, ինչպես նաև նոր ստեղծված սելջուկյան էմիրությունների ռազմական-քաղաքական հարաբերություների ամբողջությունը քրիստոնյաների հետ, անդրադարձ են կատարվել նաև այլ հարցերի: Փաստորեն ընթերցողին հնարավորություն է ընձեռնված ըստ էության և ամենայն մանրամասնությամբ ծանոթանալ պատմական վճռորոշ մի ժամանակաշրջանի ռազմական համայնապատկերին, համայնապատկեր, որը նման ամբողջական տեսքով ներկայացվում է առաջին անգամ: Գրքերում մեծ տեղ է հատկացված Հայ ռազմիկների մղած դաշնակցային մարտերի տարեգրությանը` բյուզանդական բանակի, Ֆաթիմյանների էմիրության և Հայ ռազմական պետությունների բանակների կազմում, լուսաբանված է վերջիններիս մասնակցությանը խաչակրաց արշավանքին, ինչպես նաև հետագայում ծավալված իրադարձություններին: Բնականաբար աչքաթող չեն արվել նաև Հայ ռազմական պետությունների մղած մարտերը, մարտեր, շնորհիվ որոնց Հայաստանի մի լայն հատվածում հայ ժողովուրդը ձեռք բերեց հարաբերական ապահովություն և որն էլ հիմք հանդիսացավ հետագա անկախ պետականության վերականգման համար: Գրքում առանձին ցուցակով ներկայացվել է նաև ըստ մեզ հասած տվյալների բյուզանդական բանակի կազմում մարտերին մասնակցած Հայ ռազմիկների ցանկը: Լույս տեսած հատորներում, առաջին անգամ մեր իրականության մեջ, համակարգված տեսքով և ժամանակագրական հստակ հերթականությամբ շարադրված են 12-13 դարերում Հայաստանի ազատագրման ուղղությամբ Վրաց թագավորության մղած մարտերը, ինչպես նաև ցույց է տրված դրանցում Հայ ռազմիկների ու նախարարական տոհմերի` Զաքարյանների, Օրբելյանների, Արծրունիների, Աղբակյանների և այլոց մասնակցությունը: Ուզում եմ նշել, որ գրքերը կարող են հատկապես օգտակար լինել այն մարդկանց, ովքեր ցանկանում են համակարգված պատկերացնում կազմել քննարկվող ժամանակաշրջանի մասին, որը, ինչպես արդեն նշվեց, անչափ հարուստ ու հագեցած լինելով ռազմաքաղաքական իրադարձություններով, միաժամանակ մինչ այժմ այդպես էլ չէր ստացել համակարգված շարադրում: Շատ բան կարելի էր ավելացնել… Կարելի էր հիշատակել անհայտ մնացած բազմաթիվ քաջարի իշխանների (ինչ արժեն հենց միայն անհայտ մնացած Միքայել Կարկառեցին և նրա որդի Կոստանդինը), կարելի էր խոսել խաչակիրների բանակում հայ ռազմիկների ցուցաբերած քաջության մասին (օրինակ` Ապլասաթ Մամիկոնյանի մասին դժվար թե շատերը իմանան), Ֆաթիմյանների բանակում հայերի ձեռք բերած հսկայական նշանակության վերաբերյալ (քչերը գիտեն, որ Ֆաթիմյանների բանակում հայերի թիվը հասնում էր 10.000-ի), բայց… այս պոստում այսքանը: Մնացածը կպարզաբանեմ հետաքրքրասերներին` մյուս պոստերում… Բարեկամներ, գրքերը, ինչպես և նախորդ հատորները, կարելի է ձեռք բերել - Հանրապետության Հրապարակի երկու գրախանութներում - Մաշտոցի պողոտայի վրա գտնվող նախկին <<Բուկինիստ>> գրախանութում, - Երևանի պետական համալսարանի կենտրոնական մուտքում գտնվող գրախանութում, - Բուժքույրական ուսումնարանի մոտ գտնվող գրախանութում, - Ինձնից – պարզ մեիլ Lion1700@yandex.ru հասցեով ուղարկելով կամ այլ կերպ ինձ հետ կապվելու միջոցով: Quote Link to comment Share on other sites More sharing options...
Lion1700 Posted February 28, 2009 Author Report Share Posted February 28, 2009 1165 սեպտեմբեր – Անարզաբայի ճ-մ Կիպրոսից արշաված Անդրոնիկ Կոմենոսի գլխավորած բյուզանդական (մոտ 15.000), ինչպես նաև Կիլիկիայում նրան միացած Օշին Հեթումյանի (մոտ 2.000) միացյալ բանակը մոտեցավ քաղաքի մոտ մարտակարգ ընդունած Թորոս Ռուբինյանի բանակին (մոտ 10.000), որից հետո Անդրոնիկի հրամանով նրա բանակը ընդունեց խաչակիր օրդեններին բնորոշ սեպաձև մարտակարգ : I փուլ – Հայկական բանակը, անտառներով ու ձորակներով աննկատ թևանցնելով թշնամուն, անակնկալ թևային հարվածներ հասցրեց և ծանր պարտության մատնեց վերջինիս: II փուլ – Հայկական բանակը հետապնդեց և ոչնչացրեց թշնամու փախչող մնացորդներին: Ու թեև այդ ընթացքում Թորոսին աննկատ մոտեցած հեծյալ Անդրոնիկը անակնկալ հարձակումով տապալեց վերջինիս ձիուց և դիմեց փախուստի, սակայն, շնորհիվ հուսալի զրահի ու երկար վահանի, Ռուբինյան իշխանը որևէ էական վնաս չկրեց: Հայերը կորցրին 400, թշնամին` 4.201 զինվոր: Հ.Գ. Հայկական ու բյուզանդական աղբյուրներում հիշատակվող այն տեղեկությունը, որ Անդրոնիկն իր բանակը դասավորել էր "խոզի կամ կենդանու" ձևով և որը վերջիններս ընկալել են որպես բյուզանդական զորավարի արհամարհանքի ցույց հայերի նկատմամբ, իրականում պետք չէ հասկանալ ուղղակի իմաստով: Կարելի է կարծել, որ բյուզանդական բանակը, որն այդ դարաշրջանում արդեն կորցրել էր իր "հռոմեական" որակները և ըստ էության վերածվել էր միջին եվրոպական ֆեոդալական պետության հեծելազորային մի բանակի, իրականում ընդունել է սուր ծայրը դեպի հակառակորդի դասավորության կենտրոնն ուղղված խաչակիր ռազմա-վանական օրդեններին բնորոշ սեպաձև մարտակարգ, որտեղ շարքով կանգնած ռազմիկների ամբողջությունը հեռվից նայելիս իրոք նմանվում է խոզի: Ըստ երևույթին հենց այս հանգամանքն է, որ չեն ընկալել ռազմական գործին անտեղյակ հոգևորական-պատմիչները: Կարելի է ենթադրել, որ վերջիններս, լսելով ճակատամարտին մասնակցած ռազմիկների կիրառած արտահայտությունները այն մասին, որ Անդրոնիկն իր բանակին տվել է "կենադանու", "խոզ"-ի կամ "խոզի գլխի" ձև ու չխորանալով դրա ռազմա-տակտիկական նրբությունների մեջ, այդ բառերը ընկալել են որպես թշնամու հրամանատարի արհամարհանքի ցույց հայերի նկատմամբ: Իմ տեսակետը անուղղակիորեն հաստատվում է նաև այն հանգամանքով, որ թշնամու բանակը լիակատար անկարողություն դրսևորեց մասերի բաժանված Հայկական բանակի անակնկալ (հավանական է թևային) հարվածին դիմադրելիս: Իսկ հայտնի է, որ "խոզի գլուխ"-ը բավականին արդյունավետ է հակառակորդի մարտակարգերին հզոր ճակատային հարված հասցնելու համար, սակայն միաժամանակ այն նաև խիստ անդյուրաշարժ է, անմանևրունակ, անօգնական ու հատկապես անպաշտպան թևային հարվածներից: Որպես ասվածի հաստատում կարելի է մատնանշել "խոզի գլուխ" մարտակարգի կիրառման ամենահայտնի օրինակներից մեկը` 1242 ապրիլի 5-ի "Սառցաջարդ" անունով հայտնի Չուդ լճի ճ-մ-ը: Այս օրինակը, ի դեպ, կրկին ցույց է տալիս պատմիչներին գրեթե համատարած բնորոշ այն թերությունը, որ նրանք, լինելով հոգևորականներ և խորթ ռազմական գործից, չէին մտնում ռազմական մանրամասնությունների մեջ ու իրենց աշխատություններում ներկայացնում էին ավելի շատ մարտի հոգեբանա-բարոյական կողմը և արդյունքը: Ռազմական մանրամասները պարզելու տեսակետից արդեն իսկ դժվարընկալելի այս տեղեկատվությունը իր հերթին հետագա մասնագետների թեթև ձեռքով, որոնք իրենք էլ լինելով փայլուն բանասերներ կամ լեզվաբաններ, այնուամենայնիվ չունեին ռազմական պատմության ոլորտի բավարար գիտելիքներ, ավելի է աղավաղվում: Quote Link to comment Share on other sites More sharing options...
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.