mariam Posted September 15, 2008 Report Share Posted September 15, 2008 Ay bacvel en bazmativ topikner Paruyr Sevaki masin lini da web siteri topic te asmunqneri ,sakayn chhandipeci aynpisi mi topiki vortex ir banastexcuciunnern ein grvac Aracharkum em texadrenq ayn banastexcuciunner@ voronq mez chat en dur ekel ps-ev inc tvume dranq chat klinen qani vor Sevaki nman mekel Sevakn e Quote Link to comment Share on other sites More sharing options...
mariam Posted September 15, 2008 Author Report Share Posted September 15, 2008 Նամակ Նա՞ է գրում ինձ Թե՞ ես եմ գրում իմ հարազատին՝ Ինքս էլ չգիտեմ. "Արդյոք քեզ եր՞բ եմ, ե՞րբ եմ տեսնելու... Ձմե՛ռ ու ամա՜ռ, Աշո՛ւն ու գարո՜ւն... Իսկ ո՞ւր է տարվա մե՛ր եղանակը, Այն հինգերորդը..." Նա՞ է գրում ինձ Թե՞ ես եմ գրում իմ հարազատին՝ Ինքս ել չգիտեմ. "Դու նկատե՞լ ես. ձմեռ ժամանակ Անհնարին է անցնել անտառի այն ծանոթ տեղով, Որով անցել ես ամռան օրերին, Քանի որ ցրտից սաստիկ կուչ գալով Ու ձյան բեռան տակ ճկվելով խղճուկ` Ոստ ու ճյուղերը փակում են ճամպադ, Իսկ մթնշաղին կամ աղջամուղջին` Ճանկռում են դեմքդ, Աչքիդ սպառնում: Ես քայլում էի աղջամուղջի մեջ, Ու քայլում էի նաև ... մտացիր: Մտացի՞ր արդյոք, մտամփո՞փ արդյոք,- Մի՞թե նույնը չէ: Ու ես հասկացա, Որ երբ հուզված ենք` Մենք թաքցընում ենք մեր խեղճ ձեռքերը, Երբ անվստահ ենք` Մենք թաքցընում ենք մեր խեղճ ոտքերը. Իսկ ե՞րբ են մարդիկ թաքցնում դեմքը Գուցե ամոթի՞ց (Ես չե՛մ ամաչում իմ սիրո համար) Գուցե կարոտի՞ց (Ես ուզում եմ քեզ տեսնել բա՛ց աչքով): Գուցե ճանկըռտող ճյուղերի՞ց այս չար Գուցե այս ցրտի՞ց որ ճկում է ինձ Եվ ստիպում է կուչ գալ խեղճորեն (Կուչ գալ եմ ուզում քո՛ թևերի տակ)" ... Նա՞ է ավարտում, թե՞ ես նրա տեղը,- Ինքս էլ չգիտեմ. "Իմ այս հարցերին մի՛ պատասխանիր, Բայց պատասխանիր լոկ իմ մե՛կ հարցին: Գարունը անցավ` ես քեզ չտեսա, Ամառը անցավ` ես քեզ չտեսա, Աշունը անցավ` չտեսա ես քեզ, Ձմեռն էլ կանցնի` չեմ տեսնի ես քեզ... Իսկ ո՞ւր ե տարվա մե՛ր եղանակը, Այն հինգերորդը ... մի՞թե չի գալու" Quote Link to comment Share on other sites More sharing options...
mariam Posted September 15, 2008 Author Report Share Posted September 15, 2008 Սիրտս նման է Ախ, սիրտս նաև նման է կարծես... Նման է կարծես նա մի թութակի , Որ ողջ ժամանակ նույն բանն է ասում. - ես քեզ եմ ուզում... Նման է կարծես նա մի ջութակի , Որ միակ լարով յոթ լարից շատ է Ազդում ու հուզում.. Նման է կարծես մի ջինջ վտակի, Որ տարբեր հունով, բայց դեպի քեզ է` Շարունակ վազում... Նման է կարծես մի պատատուկի , Որ գոտու նման փաթաթվում է քեզ Եվ շատ է սազում... Նման է կարծես մի խոր հատակի, Որ ուրիշներին փետուրի նման պահում է վերև Եվ միայն քեզ է իր խորքը սուզում... Quote Link to comment Share on other sites More sharing options...
mariam Posted September 15, 2008 Author Report Share Posted September 15, 2008 ՈՐԴՈՒՍ Ինձ հետ լինի, թե առանց ինձ, իմ բալի՛կս, կմեծանաս, Իմ օգնությամբ, թե առանց ինձ, դու երբևէ կհասկանաս, Թե ոնց պիտի ապրել կյանքում, թե ոնց պիտի նայել կյանքին, Թե աշխարհում ինչն է էժան, թե աշխարհում ինչն է անգին: Ինքս էլ խրատ կարդացողին ո՛չ հարգում եմ, ո՛չ հանդուրժում, Տափակ թե սուր քարոզներից ինքս էլ եմ միշտ, տղա՛ս, խորշում....... Quote Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted September 15, 2008 Report Share Posted September 15, 2008 Mariyam jan xndrem - http://hyeforum.com/index.php?showforum=56 Quote Link to comment Share on other sites More sharing options...
mariam Posted September 16, 2008 Author Report Share Posted September 16, 2008 Պարույր Սևակ Գլխապտույտ Դու իմ վերջի~նը` թյուրիմացաբար, Եվ իմ միա~կը` ճակատագրով... Սիրո բավանդակ կոչականները մանկական են միշտ, մինչդեռ ես արդեն ապրել եմ այնքան, որ իմ տարիքում Դեղձին տասն անգամ մեռած կլիներ: Իսկ ինչպե՞ս ես դու: Չէ՞ որ չեմ տեսել քեզ այնքա°ն տարի, Որքան տեսել եմ: եվ աչքերիս մեջ կա անլցելի մի դատարկություն, Քանի որ չկաս Դո°ւ – Իմ վերջի~նը` թյուրիմացաբար, Եվ իմ միա~կը` ճակատագրով: Իմ շրթունքներից Կախված է հիմա մի ամբո~ղջ աշխարհ` Մի գունդուգծի°կ, Բառերի մի պա~րս, Որ իր բզզոցով գլխապտույտ է հարուցում իմ մեջ: Եթե երբևէ բառերն այդ պիտի իմ բերնից թռչեն` Թող թռչեն սիրո°վ, Մի°միայն սիրով Եվ մի ճախրանքով աստվածաշնչյան, Որի մեջ կա գոլ անապատային, Ավազների սողք ու մտապատրանք: Մի՞թե քո հեռվից` Քո անտառների խոնավ օդի մեջ, Անվերջ չես լսում խոսքերս չասված: Իսկ թե լսում ես խոսքերս չասված` Չե՞ս զգում արդյոք մի գլխապտույտ, Որ, թվում է ինձ,պիտի որ զգան Սրբորեն հղի դեռահաս կանայք, Որոնցից մեկին, Մի°միայն մեկին Կարողանայի~ մտովին ասել. «Դու~- իմ վերջի~նը` թյուրիմացաբար, Եվ իմ միա~կը` ճակատագրով»: Քիչ ենք օգտվել մենք բարությունից: Եվ դրանից չէ՞ ,որ հետզհետե Բարին եմ դառնում, Եվ այնքա~ն բարի, Որ խղճում եմ ես .... մենակությանն էլ: Նա էլ է տանջվել ու հոգնել:Մեղք է: Եկ ամեն մեկս բացենք մեր փեղկը, Որ նա դուրս թռչի իր փակ վանդակից, Եվ կամ հանդիպենք գեթ այնտեղ...այնտեղ, Ուր հանդիպում են այգն ու գիշերը: Իսկ հանդիպո՞ւմ են նրանք երբևէ,- ես ի~նչ իմանամ:Գուցե գիտես դո՞ւ, «Դու°- իմ վերջի~նը` թյուրիմացաբար, Եվ իմ միա~կը` ճակատագրով» Ու ձյուն է գալիս, Ինչ –որ ջե~րմ մի ձյուն. Հյուսիսն է հղում հարավին ողջույն: Եվ ձյան մեջ ինչ –որ բուրմունք կա գարնան, Հեռավո~ր մի բան, Մի հիշողությո°ւն, Որի բարությամբ հոգեբուժական Չեն մեռնում, ճիշտ է, բայց և չեն ապրում, ինչպես չի մեռնում ,բայց չի ապրում Սերս- իմ վերջի~նը` թյուրիմացաբար, Բայց և միա~կս` ճակատագրով: Արի° ինքներս մեզնից բարձրանանք` Թույլ տանք արարքների ինքնաժխտումի. Փոխադարձաբար իրար նեղացնենք Ու վիրավորենք փոխադարձաբար, Որ... կարոտն ինքը հածտվի իրեն հետ, Ու տառապանքը ինքն իրեն ներ, Ես էլ հավատամ,որ դու չես եղել Ո°չ իմ միակը` ճակատագրո~վ, Ո°չ իմ վերջինը ` թյուրիմացաբա~ր... Quote Link to comment Share on other sites More sharing options...
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.