Johannes Posted September 10, 2008 Report Share Posted September 10, 2008 Դժբախտ պատահար՝ Հայ ուղեւորներ փոխադրող հանրակառքի արկածին պատճառով Երէկ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Նշան եպս. Թոփուզեան .Ալիք» օրաթերթին տեղեկացուցած է, որ երեկ առաւօտեան ժամը 1:00-ին թուրքիոյ արեւելքը՝ Իրանի սահմանին մօտ իրանահայ երեք թեմերու ուղեւորներ փոխադրող հանրակառքերէն մեկը արկածի ենթարկուած է, որուն պատճառով կան մեծ թիւով զոհեր եւ վիրաւորներ: Ալիքից. «Այսօր վաղ առաւօտեան Ատրպատականի թեմական խորհուրդից մի պատուիրակութիւն դէպքի վայրը մեկնելով՝ Մակուի եւ Չալդրանի գաւառապետերի համագործակցութեամբ փորձում է օգնութիւն ցուցաբերել տուժածներին: «Դէպքի առնչութեամբ անհրաժեշտ համադրութիւնները կատարում է նաեւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Գէորգ Վարդանեանը՝ իրանական իշխանութիւնների եւ Թուրքիայում Իրանի դեսպանատան գծով: «Նշելի է, որ հանրակարգի ուղեւորները եղել են իրանահայ զբօսաշրջիկներ՝ Թեհրանից, Նոր Ջուղհայից, Թաւրիզից եւ Ուրմիայից, որոնք Արեւմտեան Հայաստան (թուրքիայի արեւելեան շրջան) էին ճամբորդել: «Միւս կողմից՝ «ԻՍՆԱ» լրատու գործակալութիւնը, ըստ թուրքիայի պատասխանատուների, հաղորդելով իրանական ճամբորդատար մեկ հանրակառքի շրջուելու մասին լուրը, նշել է, որ ուղեւորներից 14-ը մահացել են եւ հաւանական է թւում, որ աւելանայ զոհերի թիւը: «Լուրը քաղուած է «թըրքիշ պրես» լրատուութիւնից, որի համաձայն՝ թուրքիայի Աղրը (Ակոռի) նահանգի նահանգապետ Մոհամետ Չեթինի յայտարարութեամբ՝ իրանական հանրակառքը շրջուել է Դողու Բայազետ (Պայազատ) սահմանամերձ քաղաքից 23 կիլոմետր հեռաւորութեամբ դէպի Իրանի սահմանը: Ներկայ լուրի համաձայն՝ մահացողները14, իսկ վիրաւորները 23 հոգի են եւ փոխադրուել են Աղրը քաղաքի հիւանդանոցը: Լրատուութեան համաձայն, վիրաւորների մի մասի վիճակը ծանր է յայտարարուած: «Վերջին տեղեկութեանց համաձայն՝ իրանահայ զբօսաշրջիկների երկրորդ հանրակառքի ուղեւորները գտնւում են Պայազատի «Էրթուր» հիւրանոցում: Ըստ թուրքիայի պետական հեռուստատեսութեան (ժամը 12:00-ի շուրջ), զոհուածների թիւը 17 հոգի է նշւում»: Ազդակի 10/9/2008 համարից մէջբերում Ցաւակցում եմ Quote Link to comment Share on other sites More sharing options...
Yervant1 Posted September 10, 2008 Report Share Posted September 10, 2008 Դժբախտ պատահար՝ Հայ ուղեւորներ փոխադրող հանրակառքի արկածին պատճառով Երէկ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Նշան եպս. Թոփուզեան .Ալիք» օրաթերթին տեղեկացուցած է, որ երեկ առաւօտեան ժամը 1:00-ին թուրքիոյ արեւելքը՝ Իրանի սահմանին մօտ իրանահայ երեք թեմերու ուղեւորներ փոխադրող հանրակառքերէն մեկը արկածի ենթարկուած է, որուն պատճառով կան մեծ թիւով զոհեր եւ վիրաւորներ: Ալիքից. «Այսօր վաղ առաւօտեան Ատրպատականի թեմական խորհուրդից մի պատուիրակութիւն դէպքի վայրը մեկնելով՝ Մակուի եւ Չալդրանի գաւառապետերի համագործակցութեամբ փորձում է օգնութիւն ցուցաբերել տուժածներին: «Դէպքի առնչութեամբ անհրաժեշտ համադրութիւնները կատարում է նաեւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Գէորգ Վարդանեանը՝ իրանական իշխանութիւնների եւ Թուրքիայում Իրանի դեսպանատան գծով: «Նշելի է, որ հանրակարգի ուղեւորները եղել են իրանահայ զբօսաշրջիկներ՝ Թեհրանից, Նոր Ջուղհայից, Թաւրիզից եւ Ուրմիայից, որոնք Արեւմտեան Հայաստան (թուրքիայի արեւելեան շրջան) էին ճամբորդել: «Միւս կողմից՝ «ԻՍՆԱ» լրատու գործակալութիւնը, ըստ թուրքիայի պատասխանատուների, հաղորդելով իրանական ճամբորդատար մեկ հանրակառքի շրջուելու մասին լուրը, նշել է, որ ուղեւորներից 14-ը մահացել են եւ հաւանական է թւում, որ աւելանայ զոհերի թիւը: «Լուրը քաղուած է «թըրքիշ պրես» լրատուութիւնից, որի համաձայն՝ թուրքիայի Աղրը (Ակոռի) նահանգի նահանգապետ Մոհամետ Չեթինի յայտարարութեամբ՝ իրանական հանրակառքը շրջուել է Դողու Բայազետ (Պայազատ) սահմանամերձ քաղաքից 23 կիլոմետր հեռաւորութեամբ դէպի Իրանի սահմանը: Ներկայ լուրի համաձայն՝ մահացողները14, իսկ վիրաւորները 23 հոգի են եւ փոխադրուել են Աղրը քաղաքի հիւանդանոցը: Լրատուութեան համաձայն, վիրաւորների մի մասի վիճակը ծանր է յայտարարուած: «Վերջին տեղեկութեանց համաձայն՝ իրանահայ զբօսաշրջիկների երկրորդ հանրակառքի ուղեւորները գտնւում են Պայազատի «Էրթուր» հիւրանոցում: Ըստ թուրքիայի պետական հեռուստատեսութեան (ժամը 12:00-ի շուրջ), զոհուածների թիւը 17 հոգի է նշւում»: Ազդակի 10/9/2008 համարից մէջբերում Ցաւակցում եմ For those who can't read Armenian, here is a short version of the accident. 17 IRANIANS DIE IN TURKEY BUS ACCIDENT Islamic Republic News Agency IRNA Sept 9 2008 Iran Ankara, 9 September: At least 17 Iranian Armenian tourists died and 27 wounded when their bus fell to the bottom of a deep ravine in Eastern Turkey. A provincial official noted that they were a group of tourists who had recently visited the Van city, East of Turkey. Ali Arikan added the injured people were taken to hospitals in vicinity of the accident. Quote Link to comment Share on other sites More sharing options...
Johannes Posted September 11, 2008 Author Report Share Posted September 11, 2008 Names of traffic accident victims; Սիլվանա Ղարադաղի, Կլարա Կիրակոսեան (Ն. Ջուղա), Սերա Հայկունեան-Յովհաննէսեան (Ն. Ջուղա), Յովհաննէս Բարսեղեան (Ն. Ջուղա), Ռոզա Այվազ Մկրտչեան Թաբրիզի (Թաւրիզ), Ալմաս Մովսէս Մողադդամ, Գայեանէ Յարութիւնեան (Թաւրիզ), Միսաք Բաբայեանց (Թաւրիզ), Վիգէն Տէր Ղազարեան Մալհամի (Թաւրիզ), Արմիկ Էսլամփանահ (Թաւրիզ), Հիլդա Մարգարեան (Ն. Ջուղա), Սուսանբար Յովսէփեան (Ն. Ջուղա), Անուշիկ Բոնեաթեան (Ն. Ջուղա), Շահսանամ Գալստեան (Ն. Ջուղա), Ֆարհանգ Շահբազի, Հիլդա Քեշիշ-Անդրէասեան (Շիրվանեան) (Ն. Ջուղա): Օգտագործած աղբիւր՝ «Ազդակ» օրաթերթ 11.09.2008 Quote Link to comment Share on other sites More sharing options...
Arpa Posted September 11, 2008 Report Share Posted September 11, 2008 (edited) Ողբամ!!! Ննջեցեք դուք անդորր, Նահատակ Եղբայր ու Քոյրեր: Նրանց սուրբ արիւնը շաղախուեց իրանց նախահայրերի արեան այդ նոյն արիւնահորդ դաշտերում: http://commons.wikimedia.org/wiki/Image:Kh...an-IMG_0513.JPG Edited September 11, 2008 by Arpa Quote Link to comment Share on other sites More sharing options...
MosJan Posted September 11, 2008 Report Share Posted September 11, 2008 Astvats Hoqinin Lusavori Quote Link to comment Share on other sites More sharing options...
Johannes Posted November 1, 2008 Author Report Share Posted November 1, 2008 ՏԱԳՆԱՊԻՑ ԱՌԱՋ... ԵՒ ՅԵՏՈՅ (ՁՕՆ՝ ԶՈՀՈՒԱԾՆԵՐԻՆ ԵՒ ՎԵՐԱՊՐՈՂՆԵՐԻՆ) «Մի նոր պատուիրան եմ տալիս ձեզ՝ սիրեցէ՛ք միմեանց: Ինչպէս ես ձե՛զ սիրեցի, դուք էլ միմեա՛նց սիրեցէք: Եթէ դուք միմեանց սիրէք, դրանով մարդիկ կ՚իմանան, որ դուք իմ աշակերտներն էք»: Յվ. 13. 34 - 35 Արեւմտեան Հայաստանի պատմական Վան քաղաք կատարած իրենց ուխտագնացութիւնը իր կատարումին հասաւ… Կատարում՝ զոհուածների համար՝ յաւիտենական հանգիստ, վերապրողներին՝ նոր ծնունդ եւ միւս ուղեկիցներին՝ զարմանահրաշ փորձառութիւն... Շուրջ մէկամսեայ անասելի ու անպատմելի վազվզուքի աւարտին եւ դէպքի քառասնօրեակի սեմին բարձրանում եմ առաջնորդարանի աշխատասենեակս. աշխատում եմ ամենայն հարազատութեամբ վերյիշել ամբողջ կատարուածը, ոչ թէ վերարժեւորումը կատարելու՝ «Ով ինչ արեց եւ ինչքանով արեց կամ չկարողացաւ անել»ու հոգեբանութեամբ: Դա անիմաստ է. այլ այն համոզումով միայն, որ այս տագնապը ի՛նչ խորհուրդ ունեցաւ մեր մէջ… Նոր կտակարանն եմ վերցնում եւ կարդում Յովհաննու Աւետարանի 13-րդ գլխի բոլոր հատուածները… Կարդում եմ կրկին, գուցէ հազարերորդ անգամը լինելով, թէ ինչպէ՛ս Յիսուսը լուաց իր աշակերտների ոտքերը՝ ի նշան աստուածային յաւերժական սիրոյ, թէ ինչպէ՛ս ազդարարեց Յուդայի դժոխային մատնութիւնը եւ այդ արհաւիրքի պահին կրկին տուեց վեհագոյն պատուիրանը. «Սիրեցէ՛ք իրար»: Մտամոլոր եմ… ժխտական ու դրական մտքեր ողողում են միտքս: «Եթէ»ներ, «ինչու»ներ, «ենթադրութիւն»ներ, «երանի»ներ ու «ափսոս»անքներ տեղատարափ գալիս ու գնում են մտքիս հորիզոնում… ի զուր, եւ դեռ այդ բոլորի մէջ՝ շրջապատում հիւսուող անձնական տեսակէտների եւ փիլիսոփայութիւնների խճանկարը, դեռ՝ յաճախ զրպարտութիւնների ալիքներն ու… բոլորը գալիս ու գնում են… Հիմա, որ զոհուածները ննջում են երկնային խաղաղ օթեւաններում, վիրաւորները վերագտնում են իրենց ֆիզիքական առողջութիւնը եւ հոգեպէս վերաթարմանում, ինքս իմ մէջ կրկին մտածում եմ, թէ նրանք բոլորն էլ Աստծու զաւակներն են եւ Քրիստոսի հաւատացեալ որդիները: Երբ այդպիսին են, ուրեմն բոլորն էլ բնակւում են Իր յաւերժական բնակարանում, որը նիւթեղէն չէ, այլ՝ վերացական եւ ոգեղէն: Քրիստոսն իր աշակերտներին ասաց, թէ պիտի փնտռէք ինձ. այո՛, փնտռեցին, որովհետեւ մատնութեան պահից յետոյ բոլորն էլ լքեցին: Բայց արդեօ՞ք Ինքը չվերադարձաւ նրանց մօտ՝ կրկին ասելու, թէ՝ Հայրը ձեզ անսահմանօրէն սիրում է, նոյնիսկ ձեր ամենատկար վայրկեաններում էլ. ուրեմն՝ սիրեցէ՛ք իրար… Բազո՜ւմ-բազո՜ւմ հաւատացեալներ այդ հեւքոտ փնտռտուքի մէջ են՝ հանդիպելու Նրան, այն հանդիպմանը, որը ժամացուցային իմաստով չի բացատրւում, այլ հաւատքով, այն հաւատքով, որ լիքն է սիրով, այո՛, Իր նախասիրած պատուիրանով, նո՛ր պատուիրանով, որը միայն ու միայն սէրն է… Յետոյ կատարեց մի այլ հաստատում, երբ ասաց նրանց, թէ այնտեղ, ուր ես եմ գնում, դուք չէք կարող գալ: Բազում առիթներով յայտնել էր աշակերտներին Իր «գնալ»ու մասին: Բայց այդ երթը մի սովորական ճամբորդութիւն չէր լինելու Երուսաղէմի տարածքում: Այդ «ճանապարհորդութիւնը» եւ այդ «ճանապարհը» աշխարհագրական տարածքի վրայ չէր լինելու եւ ոչ էլ «ճամբորդակից» էր ունենալու: Դա առաքումն էր Աստծու հրամանով՝ մարդկութեան փրկութեան համար: Դա աւետումն էր Աստծու սիրոյն՝ մարդկային կեանքի ապրելակերպն ու ձեւն ուղղելու իրա՛ւ հասցէին: Դա աստուածային սրբարար զօրութիւնն էր՝ ջախջախելու մեղքի, մոլորութեան, մահուան եւ գերեզմանի բոլոր կապանքները: Դա քաղցր հրաւէրն էր՝ վերադառնալու Տիրոջ այգեստանը եւ առյաւէտ լքելու տիղմն ու լճացումը: Դա Գողգոթան էր՝ իր ամենադաժան եւ մահուան սարսուռը կրող արհաւիրքով ողողուած, բայց միաժամանակ յաղթանակն էր բարի սամարացու, որը նոյնիսկ անծանօթի վրայ գթաց, սիրեց, գուրգուրաց եւ խնամեց: Արդարեւ, այս երկնատեսիլ առաքումը Հայրը սահմանել էր միմիայն իր Որդուն, որը, սակայն, նախքան մեկնումը, աշակերտներին պատգամեց նոր պատուիրանը, նրանց կեանքի ուղեւորութիւնը՝ նոր կեանքը այսպէս սահմանելով, թէ՝ «Մի նոր պատուիրան եմ տալիս ձեզ՝ սիրեցէ՛ք միմեանց: Ինչպէս ես ձե՛զ սիրեցի, դուք էլ միմեա՛նց սիրեցէք: Եթէ դուք միմեանց սիրէք, դրանով մարդիկ կ՚իմանան, որ դուք իմ աշակերտներն էք»: Գոհարափայլ սոյն պատուիրանը որպէս աստուածային աւանդ թողնելով՝ Քրիստոսը հաստատեց, որ՝ Իր առաքման փառաւորութիւնը արդէն իսկ իրականացուել էր, որովհետեւ ահա ժամանակը հասել էր: Նրանց մենակ չթողեց, չլքեց, որովհետեւ արիական անհուն սիրոյ նշանը շնորհեց նրանց: Հինաւուրց աւանդուած ու պայմանաւորուած սիրոյ մասին չպատգամեց, այլ նորօրինակ վեհութիւն տալով սիրոյ պատուիրանին՝ մեկնեց մատնութեան պարտէզը՝ այնտեղից Հօր մօտ գնալու: Երբ պատկերաւոր կերպով հովիւի ու ոչխարի օրինակը տուեց, երբ հաւատարիմ ու անառակ որդիների մասին խօսեց, երբ արդար այրի կնոջ ու անիրաւ դատաւորի մասին խօսեց, երբ հրեաների անառակութիւնները դատապարտեց, երբ սերմերը ցանեց, այդ բոլորի մէջ հաստատեց հոգեկան մի կապ, հոգու կապը եւ հրաւէրը՝ միշտ ապացուցելով, որ իրաւամբ իր աշակերտները կը լինեն, երբ նախընտրեն սէրը: Նոր պատուիրանի փայլքը միայն ու միայն ապացուցւում է այն ժամանակ, երբ սիրելով՝ մարդիկ կարողանում են ամենայն հարազատութեամբ նայել իրար աչքերի, յետոյ՝ ըստ արժանւոյն հանդիպել Ամենակալին: Քառասնօրեայ այս տագնապն անցկացնելուց յետոյ ես հաւատում եմ, որ բոլորս էլ կարողանալու ենք մխիթարուել Քրիստոսի աստուածակերպ օրինակով, երբ այնքա՜ն սիրեց մարդկանց՝ մինչեւ խաչը բարձրանալով եւ ապա յարուցեալ Քրիստոսը զօրութեամբ կրկին ժողուեց իր ցրուած հօտին՝ ի նշան յաւերժական սիրոյ: Մեզանից առյաւէտ բաժանուած ծանօթ թէ անծանօթ այն սիրելիներին ասում ենք՝ դուք սիրեցի՛ք, անհունօրէն սիրեցիք մեզ, անսահմանօրէն սիրեցիք ձեր ամբողջ շրջապատն ու Աստծու զաւակներին, եւ մենք ձեզանից սիրոյ մի նոր խորհուրդ ստանալով՝ պիտի սիրենք իրար՝ Քրիստոսի օրինակով: Ձեր յիշատակը՝ միշտ բարի… Ձեր երկնային բնակութիւնը՝ շնորհաւոր… Ձեր ցանած սերմերը նո՛ր ծնունդ կը տան: ՆՇԱՆ ԵՊՍ. ԹՈՓՈՒԶԵԱՆ Թաւրիզ, 15 հոկտ. 2008 թ. http://www.aztagdaily.com/DisplayNews.php?ID=15293 Quote Link to comment Share on other sites More sharing options...
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.