Johannes Posted September 9, 2008 Report Share Posted September 9, 2008 Shameless play on words, when we know that "char mahal چارمحال" means "fourth sector(place), չորորդ թաղ"" Յարգելիս Արփա, թարգմանումը վաղը կանեմ, մինչ այդ թոյլ տո'ւր հասկանամ Չահարմահալ կամ Չարմահալ բառը: Թէեւ մահալ բառը արաբերէն «տեղ», «իջեւան» իմաստն ունի, ըստ երեւոյթին, պարսիկ լեզուի մէջ ստացել է գաւառակ իմաստը: Այլապէս ընդարձակ գաւառը չէր կարող 4 թաղից կազմուած լինել: Ուրեմն՝ Քառագաւառ, Չորեքգաւառ, Չորքգաւառ: Միջերկրականի Չորքմարզպան Dortyol քաղաքի մտաբերենք: Նոյն ձեւ, Հայոց Ծոփք նահանգում, Բալուի, Դերսիմի մօտ, ունենք (էինք) Չահարսանջակ կամ Չարսանջակ քաղաքը: Սանջակ բառը օսմանի լեզուում նշանակել է դրօշ, բայց նաեւ գաւառ, ինչպէս Ալեքսանդրետի Սանջակը (Անտիոքի շրջանը): Երեւի իւրաքանչիւր Սանջակ առանձին ռազմական շրջան է եղել, ու ունեցել է զինուորական դրութիւն, քանց մեր պատմական բդեշխութիւնները, ուստի, դրանից է գալիս դրօշ եւ գաւառ բառերի համիմաստ լինելը երբեմն: Բայց Չարսանջակը գաւառ չէ, քաղաք է: Արդեօ՞ք գաւառի անունն է ստացել , թէ՞՝ նշանակում է բուն իմաստը՝ չահար սանջակ «չորս դրօշ»: Պարսիկները, ու նրանցից թուրքերը, ունեն չահարմաղ կամ չարմաղ, ու նշանակում է խաչ: Մաղ չգիտեմ ինչ նշանակէ, բայց որ չար նշանակում է չորս, այս պարագայում՝ քառաթեւ, չորեքթեւ, կասկածից վեր է: Quote Link to comment Share on other sites More sharing options...
Johannes Posted September 9, 2008 Report Share Posted September 9, 2008 Չարշամբա (չահար+ շամբա) բառն էլ չմոռանանաք. նշանակում է չորեքշաբթի: Շամբա բառը ոնց որ շաբաթ բառից է առաջացել: Quote Link to comment Share on other sites More sharing options...
Arpa Posted September 10, 2008 Author Report Share Posted September 10, 2008 [/size] Յարգելիս Արփա, թարգմանումը վաղը կանեմ, մինչ այդ թոյլ տո'ւր հասկանամ Չահարմահալ կամ Չարմահալ բառը: Թէեւ մահալ բառը արաբերէն «տեղ», «իջեւան» իմաստն ունի, ըստ երեւոյթին, պարսիկ լեզուի մէջ ստացել է գաւառակ իմաստը: Այլապէս ընդարձակ գաւառը չէր կարող 4 թաղից կազմուած լինել: Ուրեմն՝ Քառագաւառ, Չորեքգաւառ, Չորքգաւառ: Միջերկրականի Չորքմարզպան Dortyol քաղաքի մտաբերենք: Նոյն ձեւ, Հայոց Ծոփք նահանգում, Բալուի, Դերսիմի մօտ, ունենք (էինք) Չահարսանջակ կամ Չարսանջակ քաղաքը: Սանջակ բառը օսմանի լեզուում նշանակել է դրօշ, բայց նաեւ գաւառ, ինչպէս Ալեքսանդրետի Սանջակը (Անտիոքի շրջանը): Երեւի իւրաքանչիւր Սանջակ առանձին ռազմական շրջան է եղել, ու ունեցել է զինուորական դրութիւն, քանց մեր պատմական բդեշխութիւնները, ուստի, դրանից է գալիս դրօշ եւ գաւառ բառերի համիմաստ լինելը երբեմն: Բայց Չարսանջակը գաւառ չէ, քաղաք է: Արդեօ՞ք գաւառի անունն է ստացել , թէ՞՝ նշանակում է բուն իմաստը՝ չահար սանջակ «չորս դրօշ»: Պարսիկները, ու նրանցից թուրքերը, ունեն չահարմաղ կամ չարմաղ, ու նշանակում է խաչ: Մաղ չգիտեմ ինչ նշանակէ, բայց որ չար նշանակում է չորս, այս պարագայում՝ քառաթեւ, չորեքթեւ, կասկածից վեր է: Որքան խորանամ այնքան շուարիմ: Գուցէ մեր ՉարմահալցիԻշխանուհի Նաիրին մեզ լուսաբանէ: Աէդիոք սա մի ՉԱՐախաղ, ԲԱՌախաղէ: Թէ Իսպահանը բաժանուած էր չորսի եւ նրանց ամենայետինը այդ արուարձանն էր? Իմ հասկացումը թէ ՉարՄահալը Իսպահանի Նոր Ջուղա Հայկակամ աւանի մի թաղամասնէր: Ոչ մի խօսք նրայ մասին, ի բաց Հանրագիտարանը, (Չարմահալի Բառբար, տես Նիկոդեմիոյ Բառբար), որտեղ ոչ մի աւելի տեղեկանք, միայն թէ Նիկոդեմիա, արդի Պիթլիս, եւ թէ այդ պատկանէր ԿԸ բառբար-ընտանիքին: Ինչ մեզ ասեն սա նիւթի մասին թէ այդ Պարսկաստանի մի շրջան է կենդրոնական Իրանի, պարփակելով Իսպահան աւանը: Տես Roub’ El Khali: ربع الخالی http://irantour.org/Iran/province/charmahal%20bakhtiari.html Իմ մեկնաբանումը թէ Չար Մահալ նշանակի չորրորդ թաղամաս , եւ կամ քառորդ: Սա բառը տեսնենք այլ լեոըներում, Ֆրանս.Quartier, Անգլ. Quarter, որոնց ամենաշանաւորը Երուսաղէմի Հայոց/Հայկական Թաղ**, Armenian Quarter. Առանց պրպտանքի գուշակեմ որ այս բառը յառաջանայ այն վարկածից որ քաղաքը պիտի բաժանուած ըլլար չորսի եւ իրաքանչիւրը կոչուէին, քառորդ չորրորդquarter/chahar. Նոյնբառը գործ ածուի մի քիչ այլ իմաստով, Quartier Generale, Headquarter , զորապետին նշանակուածսենեակ, շէնքին մի քառորդը: ** Մարաշում կար Հէյ Թող /Հայ Թաղ: Quote Link to comment Share on other sites More sharing options...
Johannes Posted September 10, 2008 Report Share Posted September 10, 2008 Սպահան մայրաքաղաքն էր, Ջուղհան՝ հայաբնակ արուարձանը: Կարծեմ, Չահարմահալ եւ Փերիա, Շահ Աբասի կողմից հայերով բնակեցուած գաւառներն են: Այսինքն՝ հարիւրաւոր հայկական գիւղեր կային այստեղ: Աֆղանների արշաւանքից, ու ետքն էլ՝ Բախտիարիների հալածանքի հետեւանքով, կտրուկ նուազեց հայերի քանակը: Գնացին Հնդկաստան ու Հնդկաչին: Վրայ հասաւ Ռուս-Պարսկական պատերազմը, ու պարսկահայերի ներգաղթը. հիւսիային արեւելեան Հայաստան, դարձեալ նուազեց հայերի քանակը: Վերջին հարուածը, Այաթոլլահ Խոմէնիի իսլամական յեղափոխութիւնն էր... Quote Link to comment Share on other sites More sharing options...
Arpa Posted September 10, 2008 Author Report Share Posted September 10, 2008 (edited) Չարշամբա (չահար+ շամբա) բառն էլ չմոռանանաք. նշանակում է չորեքշաբթի: Շամբա բառը ոնց որ շաբաթ բառից է առաջացել: Տես Արմատական ՇԱԲԱԹ , որտեղ ասէ թէ ոմանք ասեն ՇԱՄԲԱԹ : Շատեր, ի միջ Աճառեան ասեն թէ այդ բառը Եբրայերէնով նշանակի “հանգիստ, հանգստեան օր”. Կասկածիմ: Այդ հինմեալ է արարչանքի առասպելի վէրայ: Թէ ինչպէս ԵՕԹՆԵՐՈՐԴ օրը անուանուեց հանգստեան օր: Դտարկապորտ: Առասպել! Շաբաթ հիմնեալ է Սեմա- Ասորական Սապ’ա, եօթն** , seven, sept բառի վերայ: **Տես Արմատական ԵՕԹՆ, որտեղ Պարսկերէն ՀԱՖԹԱ , Հ յաճախ դառնայ Ս, եւ կամ հակառակ ուղղութեամբ : Հայերէն Սմբատ անունը իբր Սբ. Գրային է, բայց ոչ մի ապացոյց կայ, այդ անունը Աստուածաշունչի ոչ մի տեղ չի արձանագրուել: Միթէ դա նշանակի ԵՕԹՆԵՐՈՐԴ ԶԱՒԱԿ? Ախ! Թէ միայն Խորենացին իր Հայերէն սովորեր Մաշթոցից քան թէ Հրեական առասպել -ա- ստաբանքից!!! Տես թէ Խորենացին ինչպէս ստաբանել է մեր մշակոյթը: http://armenian.name/ ՍՄԲԱՏ Մ. խորենացու վկայությամբ Սմբատ անունը եկել է եբր. Շմբատ անունից: Թերև այս անունը “Աստվածաշնչում” չկա, սակայն հրեաների մոտ եղել է և նրանից անցել հայերին՝ քրիստոնեությունից շատ առաջ:Սմբատ անունը կա նաև վրացիների մեջ: Այսօր էլ այս անունը և Սմբատյան ազգանունը տարածված է : SMBAT According to M. Khorenatsi it comes from Hebrew name Shmbat. Though it is not mentioned in Bible it is met in Jewish from which it came to Armenia much before Christianity. This name is also met in Georgian. In Armenia both the name and the surname Smbatyan is common. Edited September 11, 2008 by Arpa Quote Link to comment Share on other sites More sharing options...
Johannes Posted September 11, 2008 Report Share Posted September 11, 2008 Միթէ դա նշանակի ԵՕԹՆԵՐՈՐԴ ԶԱՒԱԿ? Եթէ իսկապէս Շաբաթ կը նշանակէ, ապա տրամաբանական անուն է, քանզի իսլամներ յաճախ կը կոչուին Ջումա'ա, քրիստոնեաներ՝ Կիրակոս, Dominique, Domingo. Quote Link to comment Share on other sites More sharing options...
Johannes Posted September 11, 2008 Report Share Posted September 11, 2008 Բամբ բառի արմատը բամ է, բ տառը աճական է, ինչպէս պատշգամ>պատշգամբ: Բամ-ը լարային նուագարանի հաստագոյն ձայնի թելն է, նաեւ նրա ձայնը: Գոռացող անձին ուղղուած այսպիսի խօսք կայ. «ի'նչ է՝ բամ թելի՞դ մը դպան»: ԲԱ՛ՄԲ ՈՐՈՏԱՆ Խօսք` Ղ. Ալիշանի Բա՛մբ, որոտան բարձուստ բամբիւնք Բարձրից պիտի որոտան ուժեղ ձայները յԱյրարատեան դաշտն ի վայր, Ու վար իջնեն՝ դէպի Արարատեան դաշտ, Արի արանց արիւնք յեռանդ առատանան ի հրազայր. Քաջ տղամարդկանց արիւնը պիտի եռայ ու առատանայ զայրացած կրակից, Հրաւէր հայրենեաց հըռչակի ՛նդհանուր, Հայրենիքի հրաւէրն է կանչում բոլորին Հոգիք Հայկազանց բորբոքին ի հուր. Հայի զաւակների հոգիները «կեանքերը» պիտի բորբոքուեն հրի մէջ, Որք երկնաւորին պսակին էք կարօտ, Ո՛վքեր երկնաւոր հօր դափնեպսակին էք կարօտ, Որք երկնաւորին փառաց երկնայորդ. Ո՛վքեր երկնաւոր հօր յորդառատ փառքին էք (կարօտ), Հապ՛օ՜ն արի արանց մանկունք, Հապշտապ դե՜հ, քաջ այրերի որդիներ, Հայրենավրէժքըդ Հայկազունք, Հայրենիքի վրիժառուներդ Հայկի զաւակներ, Հապ՛օ՜ն ի զէն գունդագունդ Հապճեպ առաջ դէպի զէնք խումբ-խումբ, Յեռեալ ի պար թունդ ի թունդ. Խանդավառ մղուէք շրջան կազմելու ցնցում բախումով Ի զէն, ի վրէ՛ժ, օ՜ն անդր յառաջ, Դէպի զէնք, դէպի վրէ'ժ, դե՜հ դէնը առաջ, Ի զէ՛ն, ի վրէ՛ժ, մի՛ ձախ մի՛ յաջ, Դէպի զէ'նք, դէպի վրէ'ժ, մի' ձախ մի' աջ, Օ՛ն անդր յառաջ, Դե՜հ, այնտեղ առաջ, մի՛ ձախ մի՛ յաջ, Մի' ձախ մի աջ, Օ՛ն անդր յառաջ, Դե'հ, դէնը առաջ Յառա՜ջ, յառա՜ջ, Դէպի առաջ, առաջ Հապ՛օ՜ն յառաջ: Հա'պճեպ դե՜հ դէպի առաջ: Quote Link to comment Share on other sites More sharing options...
Arpa Posted September 11, 2008 Author Report Share Posted September 11, 2008 Cannon to right of them, Cannon to left of them, Cannon behind them Volley'd and thunder'd; Դէպի զէ'նք, դէպի վրէ'ժ, մի' ձախ մի' աջ,, Դե՜հ, այնտեղ առաջ, Մի' ձախ մի աջ, Դե'հ, դէնը առաջ: Reminiscent of the following written in memory of the Crimean War. The Charge of the Light Brigade by Alfred Tennyson. Half a league, half a league, Half a league onward, All in the valley of Death Rode the six hundred. "Forward the Light Brigade! Charge for the guns!" he said. Into the valley of Death Rode the six hundred. Forward, the Light Brigade!" Was there a man dismay'd? Not tho' the soldier knew Some one had blunder'd. Theirs not to make reply, Theirs not to reason why, Theirs but to do and die. Into the valley of Death Rode the six hundred. Cannon to right of them, Cannon to left of them, Cannon in front of them Volley'd and thunder'd; Storm'd at with shot and shell, Boldly they rode and well, Into the jaws of Death, Into the mouth of hell Rode the six hundred. Flash'd all their sabres bare, Flash'd as they turn'd in air Sabring the gunners there, Charging an army, while All the world wonder'd. Plunged in the battery-smoke Right thro' the line they broke; Cossack and Russian Reel'd from the sabre-stroke Shatter'd and sunder'd. Then they rode back, but not, Not the six hundred. Cannon to right of them, Cannon to left of them, Cannon behind them Volley'd and thunder'd; Storm'd at with shot and shell, While horse and hero fell, They that had fought so well Came thro' the jaws of Death, Back from the mouth of hell, All that was left of them, Left of six hundred. When can their glory fade? O the wild charge they made! All the world wonder'd. Honor the charge they made! Honor the Light Brigade, Noble six hundred! ----- Հոյակապ մեկնաբանում: Այժմ թող իմ խեղճուկ թարգմանքը: ԲԱ՛ՄԲ ՈՐՈՏԱՆ CLAP THE THUNDER Խօսք` Ղ. Ալիշանի Mighty voices thunder from the heights, And come down the plains of Ararat Patriotic blood of brave men, ired with fire boils and flows over Forward! Charge forward!Invites them all. The spirit of our sons will swell in fire,, Those wanting laurels of our Heavenly Father),, Those wanting glory of our Heavenly Father Hurry, sons of our brave men, Sons of Haik, avengers of Fatherland,. Hurry! In brigades. Burning in passion, form a circle with shattering hit. To arms! To revenge! Forward! To arms, to revenge! Forward! Forward! To the left, forward to the right! FORWARD! : Quote Link to comment Share on other sites More sharing options...
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.