Johannes Posted September 16, 2008 Author Report Share Posted September 16, 2008 Ծանօթ. Յովհաննէսի.- -Կարծեմ վերջապէս հասկացանք հայոց ժողովրդային լեզւում (միայն արեւմտահա՞յ) գտնուող dmbo դմբո բառի ակունքը: Դմբակ «պոչ, երեւի նաեւ յետոյք», իր դմբո արտասանութեամբ, որպէս արհամարհական բառ է օգտագործուել: -Նախապէս գրել էի արաբերէն thail ذيل «պոչ» եւ անգլերէն tail բառերի նմանութեան եւ հաւանաբար նոյնութեան մասին, ու զարմացել: Հիմա աւելի զարմացայ, երբ յայտնաբերեցի, որ ինչպէս ասորերէնում, այնպէս էլ հաւանաբար արաբերէնում եղած dհanb, dհanab բառը փոխառեալ է իրանականից: Արաբերէնում dհanab եւ thail նշանակում են՝ պոչ: Dհanb նշանակէ եւ յանցանք, որ հաւանաբար հետին ժամանակների իմաստի զարգացման հետեւանք է: Հայերէնում, եթէ մատ բառով ենք առնչում մեկի հաւանական յանցագործութիւնը՝ «Ո՞ւմ մատն է խառը այս գործում», արաբերէնում (եւ ոչ միայն) պոչ բառով են արտայայտել մեկի հանդէպ կասկածամտութիւնը: Հարց է ծագում. բնիկ սեմականում պոչ բառ չի՞ եղել, սա եթէ արաբերէն thail բառը բնիկ չէ: Վերեւ, պարսկերէնում, տեսնում ենք դումբո-դունբո ձեւի զուգահեռ. գործ է ածուել դունբալ ձեւը, ու գուցէ սա արեւելահայոց գործածած դեբիլ ձեւի ազգակիցն է այդ լեզուում: Ըստ գրածիս. դմակ «պոչ» -դմբակ-դմբո-դմբալ-դեբիլ ձեւերը մի եւ նոյն բառից են առաջացել: Նախապէս, այլուր, գրել էի, իբր դեբիլ առաջացել է հայոց Դուին մայրաքաղաքի արաբական ձեւից: Երեւի վերեւում գրածս աւելի տրամաբանական է: Այնտեղ, գրել էի, իբր՝ արաբները դէպի հիւսիս արշաւելիս. հանդիպել են Ասորեստանի Արբիլ քաղաքին, յետոյ Ատրպատականի Արդաբիլ (Արտաւետ) քաղաքին, ու երբ հասել են հայոց Դուին քաղաք, անուանել են Դեբիլ (մինչ աստ, ճիշտ կարող եմ լինել), բայց որ՝ դուինցիների դեբիլութեան պատճառով, այդ բառն այդ իմաստով է օգտագործուել. այժմ ճիշտ չեմ գտնում. Աճառեանի Արմատականում գտածս տեղեկութեանց պատճառով: Թէեւ ոմանց ազգութիւնն ու տեղացիութիւնը, երբեմն յիմարութեան հոմանիշ է դարձել: Կեանքում հանդիպում ենք անհատականութիւն չունեցող անձերի, որոնք հետեւում են իրենց անդիմութիւնը շահագործողներին: Պոչի նման, ո'ւր տանես կգնայ, ու երբ, բաւական ուշ, արդէն անդրադառնայ իր պոչիկութեանը՝ միանգամից ու ընդմիշտ խոյ դառնալ կուզենայ, ու կը խոյանայ իր նախկին «տիրոջ» առջեւ: Quote Link to comment Share on other sites More sharing options...
Arpa Posted September 16, 2008 Report Share Posted September 16, 2008 Ծանօթ. Յովհաննէսի.- -Կարծեմ վերջապէս հասկացանք հայոց ժողովրդային լեզւում (միայն արեւմտահա՞յ) գտնուող dmbo դմբո բառի ակունքը: Դմբակ «պոչ, երեւի նաեւ յետոյք», իր դմբո արտասանութեամբ, որպէս արհամարհական բառ է օգտագործուել: -Նախապէս գրել էի արաբերէն thail ذيل «պոչ» եւ անգլերէն tail բառերի նմանութեան եւ հաւանաբար նոյնութեան մասին, ու զարմացել: Հիմա աւելի զարմացայ, երբ յայտնաբերեցի, որ ինչպէս ասորերէնում, այնպէս էլ հաւանաբար արաբերէնում եղած dհanb, dհanab բառը փոխառեալ է իրանականից: Արաբերէնում dհanab եւ thail նշանակում են՝ պոչ: Dհanb ազգութիւնն ու տեղացիութիւնը, երբեմն յիմարութեան հոմանիշ է դարձել: Կեանքում հանդիպում ենք անհատականութիւն չունեցող անձերի, որոնք հետեւում են իրենց անդիմութիւնը շահագործողներին: Պոչի նման, ո'ւր տանես կգնայ, ու երբ, բաւական ուշ, .... Թուրքերը մեզնից են սովորել ՊՈՉ բառը իբր POECH որ յաճախ գործ ածուի փոխաբերական իմաստով, իմա հետոյք: Իսկ, ինչ վերաբերի դմակ, դմուկ . Ես լսել եմ որ մենք ասենք դմբո մինչ ոմանք ասեն dumbuk: Ես համոզուել էի որ սա վերջինը ԹՄԲՈՒԿ/dumbek բառից է յառաջ եկել: Տես Թմկաբերդի Առումը: http://hy.wikisource.org/wiki/%D4%B9%D5%B4...%82%D5%B4%D5%A8 Անգլիերէնով DUMB նշանակի ապուշ, անխօս, համր, դմբօ: Dumbo, the flying elephant; http://www.elephantcountryweb.com/Ellies3/dumbo.gif Եւ տես իմ տարբերակը Թմկաբերդի…. http://hyeforum.com/index.php?act=Search&a...te=%2Btmkaberdi Quote Link to comment Share on other sites More sharing options...
Arpa Posted September 16, 2008 Report Share Posted September 16, 2008 (edited) -Նախապէս գրել էի արաբերէն thail ذيل «պոչ» եւ անգլերէն tail բառերի նմանութեան եւ հաւանաբար նոյնութեան մասին, ու զարմացել: Հիմա աւելի զարմացայ, երբ յայտնաբերեցի, որ ինչպէս ասորերէնում, այնպէս էլ հաւանաբար արաբերէնում եղած dհanb, dհanab բառը փոխառեալ է իրանականից: Արաբերէնում dհanab եւ thail նշանակում են՝ պոչ: Dհanb նշանակէ եւ յանցանք, որ հաւանաբար հետին ժամանակների իմաստի զարգացման հետեւանք է: Հայերէնում, եթէ մատ բառով ենք առնչում մեկի հաւանական Ես գիտեմ dhanab/ պոչ բառը բայց երբեք չէի կապեր dhanb իբր յանցանք, մեղք: "Եւ թող մեզ սպարտիս մեր/ W'aghfer lana dhnoubana, kama naghfer nahnu aydan...." http://members.chello.nl/~l.de.bondt/TheLordPrayer.htm Տես թէ ինչպէս իմաստը փոխուել է Արամերէն, Յունարէն եւ Հայերէնի միջեւ: http://www.thenazareneway.com/lords_prayer.htm The Prayer To Our Father (in the original Aramaic) Abwûn "Oh Thou, from whom the breath of life comes, d'bwaschmâja who fills all realms of sound, light and vibration. Nethkâdasch schmach May Your light be experienced in my utmost holiest. Têtê malkuthach. Your Heavenly Domain approaches. Nehwê tzevjânach aikâna d'bwaschmâja af b'arha. Let Your will come true - in the universe (all that vibrates) just as on earth (that is material and dense). Hawvlân lachma d'sûnkanân jaomâna. Give us wisdom (understanding, assistance) for our daily need, Waschboklân chaubên wachtahên aikâna daf chnân schwoken l'chaijabên. detach the fetters of faults that bind us, (karma) like we let go the guilt of others. Wela tachlân l'nesjuna Let us not be lost in superficial things (materialism, common temptations), ela patzân min bischa. but let us be freed from that what keeps us off from our true purpose. Metol dilachie malkutha wahaila wateschbuchta l'ahlâm almîn. From You comes the all-working will, the lively strength to act, the song that beautifies all and renews itself from age to age. Amên. Sealed in trust, faith and truth. Edited September 16, 2008 by Arpa Quote Link to comment Share on other sites More sharing options...
Johannes Posted September 16, 2008 Author Report Share Posted September 16, 2008 Իսկ, ինչ վերաբերի դմակ, դմուկ . Ես լսել եմ որ մենք ասենք դմբո մինչ ոմանք ասեն dumbuk: Ես համոզուել էի որ սա վերջինը ԹՄԲՈՒԿ/dumbek բառից է յառաջ եկել: Գուցէ դու ես ճիշտը: Թմբուկ-դմբակ մարդու գլուխը դատարկ է. ինչ որ ասես կարձագանգի: Այս պարագայում Թմբուկ բառը բնաձայնական է: Quote Link to comment Share on other sites More sharing options...
Arpa Posted September 16, 2008 Report Share Posted September 16, 2008 (edited) Գուցէ դու ես ճիշտը: Թմբուկ-դմբակ մարդու գլուխը դատարկ է. ինչ որ ասես կարձագանգի: Այս պարագայում Թմբուկ բառը բնաձայնական է: Այո: Իմ նման... Պարապ տակար "պարապ" տակարը "լեցուն" ձայն հանի: Edited September 16, 2008 by Arpa Quote Link to comment Share on other sites More sharing options...
Johannes Posted September 17, 2008 Author Report Share Posted September 17, 2008 Այո: Իմ նման... Պարապ տակար "պարապ" տակարը "լեցուն" ձայն հանի: Չէ ես եմ, ուրտեղէն որ գաս, ստուգաբանում մը կը գտնեմ ու կ’արձագանքեմ: Խաղալիք մը կայ, որ տիկնիկ է, եւ տակը լայն ու ծանր, ինչպէս որ նետես. ոտքի վրայ կը մնայ, հիները զայն կ’անուանէին «հաջի յաթմազ» (չպառկող ուխտաւոր): Quote Link to comment Share on other sites More sharing options...
Arpa Posted October 25, 2008 Report Share Posted October 25, 2008 (edited) Ով մարդկային (ան) արդարութիւն. Թող որ թքնեմ քո երէսին: Սիամանթօ, Պարը: Ծիծաղ, եւ աւելի ծիծաղ: Տես ներքեւ թէ դեր- Մաշտոցեանները ինչ ուղղագրում են գործ ածում: Ի մասնաւորի, տես Թումանեանի փողոք նամակը: “լուսժողկոմը** դեկրետ” եւ տես թէ որքան ծիծաղելի հապաւումներ եւ օտար բառեր : Միթէ Թումանեանը իսկապէս այդպէս գրեց? ԻՆՉ ՇՓՈԹԱԼԻ ՎԻՃԱԿ ԵՐԲ ՄԱՇԹՈՑԻ ՊԱՇՊԱՆՆԵՐԸ ԳՐԵՆ ԱԲԵՂԵԱՆ ՈՒՂՂԱԳՐՈՒՄՈՎ! **Մի այլ նստուկցաւ: Ուրոյն շարանի արժան: “Երբնքաղ- Երեւանի Բնիկ Քաղաքացի: Գլենծին/Հալծին“? http://cpanel.aic.net/~akumb/showthread.php?t=1581 Մաշտոցյան, թ՞ե Աբեղյանական Չեմ կարող ասել, թե քաջ ծանոթ եմ դասական ուղղագրության կանոններին, բայց մոտավորապես պատկերացում ունեմ դասական և արդի ուղղագրության միջև եղած տարբերությունները և կարծում եմ, որ դասական ուղղագրությանը վերադառնալը սխալ կլիներ հետևյալ պատճառներով. 1. Այն ուղղագրությունը, որը ներակայումս օգտագործում ենք, արդեն արմատավորված է մեր մեջ, ի վերջո, արդեն բավականին երկար ժամանակ է, ինչ դա ենք օգտագործում և դրան ենք սովոր, հետևաբար շատ դժվար կլինի բոլորին հին ուղղագրություն սովորեցնելը։ Պատկերացնու՞մ եք, բոլոր ուսուցիչները նախ պիտի իրենք սովորեն այդ ուղղագրությունը, որ հետո էլ սովորեցնեն աշակերտներին, իսկ իրենք չեն կարող միանգամից այնքան վարժ սովորել, որ դեռ ուրիշներին էլ կարողանան սովորեցնել։ Ամեն դեպքում, սովորության ուժը մեծ է, և շատ դժվար կլինի նույնիսկ այդ կանոններն իմանալու դեպքում անընդհատ հիշել, որ պիտի գրես այսինչ ձևով, այն դեպքում, երբ ձեռքդ ակամա ուրիշ բան է ուզում գրել։ Էլ չեմ խոսում շատ մեծահասակների մասին, որոնք դասական ուղղագրությունը սովորելու հնարավորություն կարող է չունենան։ Չեմ ուզում մանրանալ ու թվարկել սովորելու հետ կապված բոլոր հնարավոր խնդիրները։ Բայց կարծում եմ՝ սա իրականում շատ ավելի բարդ իրավիճակ կարող է առաջացնել, քան կարող է թվալ առաջին հայացքից։ Ես պատկերացնում եմ, թե ինչպիսի խառնաշփոթ է առաջանալու այդ դեպքում։ Արդյունքում շատ հնարավոր է, որ նոր սովորող աշակերտները ո՛չ դասական ուղղագրությանը նորմալ տիրապետեն, ո՛չ էլ ներկայիս ուղղագրությանը... 2. Դասական ուղղագրությանը վերադառնալու դեպքում լուրջ խնդիրներ են առաջացնելու արդի ուղղագրության կանոններով հրատարակված գրքերը, որոնք կամ անպիտան են դառնալու, կամ շփոթության ու անգրագիտության բուն են դառնալու։ Իսկ դրանց վերահրատարակությունը արդեն դասական ուղղագրությամբ հսկայական ֆինանսական ծախսերի հետ է կապված, որը մեր պետությունը, համենայնդեպս, ներկա դրությամբ ի վիճակի չէ իրականացնել։ 3. Եվ, ի վերջո, դասական ուղղագրությանն անցնելու իմաստը ո՞րն է։ Կա՞ արդյոք որևէ հիմնավոր պատճառ, որի համար գտնում եք, որ արժե վերադառնալ դրան։ Վերջիվերջո, այդպիսի լուրջ «հեղափոխության» գնալու համար հարկավոր է լուրջ հիմքեր ունենալ։ Ինձ որ այդպիսի պատճառ հայտնի չէ, եթե որևէ մեկին հայտնի է, շնորհակալ կլինեմ, եթե ասի http://hayotslezou.20minutes-blogs.fr/arch...5%B4%D5%A8.html 1922 Թ. մարտի 4-ին հայոց լեզվի գլխին աղետ եկավ. հատուկ հրամանով Հայաստանում և Խորհրդային Միության հայաբնակ այլ վայրերում արգելվեց մեկուկես հազարամյխկ հայերենին ծառայած դասական ուղղագրության գործածությունը: Փոխարենը պարտադրվեց Մ.Աբեղյանի մշակած ուղղագրությունը: Հարցի պատմություն, որ ամենագլխավորն է այս խդրում, հետևյալն է: 1919 Թ. Պ.Մակինցյանը հանդես եկավ հայոց լեզվի մաշտոցյան տառերը լատինականով փոխարինելու առաջարկով: Նա այն կարծիքին էր, որ հայկական տառերը տգեղ են և անհեռանկար: Բայց Պ.Մակինցյանն այն ժամանակ իր այդ մտահղացումն իրականացնել չէր կարող, քանի որ համապատասխան պաշտոն, իշխանություն չուներղ: Իսկ երբ 1921 թ. սեպտեմբերին նմանակվեց Խորհրդային Հայաստանի լուսժողկոմ, նա գործի անցավ լատինատառ հայերենի իր ծրագիրն իրականացնելու համար: Նա որոշեց, լատինատառ հայերենին անցնել երկու փուլով. առաջին՝ ասպարեզից հանել հայ դասական ուղղագրությունը և առայժմ մի հնչյունին մի տառ սկզբունքով գործածել մաշտոցյան տառերը ապա երկրորդ փուլում մաշտոցյան տառերը փոխարինել լատինական տառերով: Առաջին փուլըն իրականացնելու համար նա և Հայաստանի այն ժամանակվա կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Ա.Հովհաննիսյանը Մ.Աբեղյանից պահանջեցին նրա կազմած ուղղագրական փոփոխության նախագիծը: Նախագծի՝ Մ.Աբեղյանի ներկայացրած տարբերակներից ըտրում են ամենաարմատականը, որով վերանում էր դասական ուղղագրության համագարգը: Կազմվել է նայև ձևական հանձնաժողով, որն իբր պետք է հավանություն տար նախագծին: Հանձնաժողովը հավանություն չի տվել Մ.Աբեղյանի նախագծին: Պ.Մակինցյանը ուղղագրական նոր օրենքը հասատելու համար Հայաստանի Ժողկոմխորին նույնությամբ ներկայացրել է Մ.Աբեղյանի առաջարկած նախագիծը՝ թաքցնելով , որ հանձնաժողովը իր հավանությունը չի տվել դրան: Ժողկոմխորը 1922-ի մարտի 4-ի իր նիստում հաստատել է աբեղյանական ուղղագրությունն իբրև Օրենք (Դեկրետ) և հանձնարարել կիրառելու: Նիստին ներկա եղածները հիմնականում քաղաքական գործիչներ են եղել ( Պ.Մակինցյանից բացի, նաև՝ Ա.Նուրիջանյան, Հ.Կոստանյան, Ա.Շահվերդյան և ուրիշներ), այն էլ ձախ հայացքների տեր: Ըստ տեղեկությունների, քվեարկողների մեջ եղել է մի Ռուս գործիչ (Մոսկվայից նոր ժամանած արտակարգ կոմիսարը). որը հայերեն բոլորովին չի իմացել: Այդ պայմաններում Մակինցյանի ներկայացրած աբեղյանական ուղղագրությունն ընդունվել է մեկ ձայնի մեծամասնությամբ: Հայ դասական ուղղագրության մերժումը ուղեկցվեց ջարդարարական աղմուկով. Հայաստանի թերթերում կազմակերպվեցին հոդվածներ, որոնցում դասական ուղղագրությունը և Մեսրոպ Մաշտոցը հայտարարվեցին հնացած,կղերամիտ, ռեակցիոն, քաղաքական մեղադրանքներով (հակահեղափոխական և այլն) պիտակվեցին դասական ուղղագրության հնարավոր պաշտպանները: Հիշենք, որ դա այն օրերն էին, երբ նույնպիսի աղմուկով մերժվում էին անցյալի հայ գրականությունը արվեստը, այդ թվում Թումանյանը, Տերյանը, Կոմիտասը: Դա անցյալի հայ մշակույթը ժխտող հայտնի «Երեքի դեկլարացիայի» տարին էր: Այդ պայմաններում իրականացվեց լատինատառ հայերենին անցնելու ծրագրի առաջին փուլը: Նույն 1922 թ. Պ.Մակինցյանին ազատեցին Հայաստանի ՍՍՀ-ի լուսժողկոմի պարտականությունից և ուղարկեցին դիվանագիտական աշխատանքի ու այդ պատճառով լատինատառ հայերենին անցնելու երկրորդ փուլը չիրականացավ: Ինքը՝ Պ.Մակինցյանը արդեն 1924 թ. գրում էր. «Անձամբ ես ոչ մի դեպքում, ոչ մի ձայն չէի տա ի նպաստ այդ ռեֆորմին, այլև չէի առաջարկի ժողկոմխորհրդին քննության, եթե նրան չհամարեի մի աստիճան՝ դեպի լատինական գիրը անցնելու գործը դյուրացնելու համար: Եթե հայերենի ուղղագրության ռեֆորմին վիճակված սառչել, մնալ կես ճանապարհին, այս դեբքում ավելի լավ կլիներ առանց այլևայլի դառնալ էլի հին ուղղագրության, որ Աբեղյանից առաջ առանց աղմուկի մի քանի հայ հեղինակների նախաձեռնությամբ բավական կանոնավորվել էր: Մենք կատարելապես համոզվեցինք, որ ըդունված ռեֆորմը մեզ խզեց, անջատեց արտասահմանի հայկական տարրերից: Հենց միայն այս մի հանգամանքը այնքան ծանրակշիր է, որ հարկադրում է նոր ուղղագրությունը վերացնելու մեչտեղից» և ապա՝ «Մեր տոնը ամենևին մթագնած չենք լինի՝ խոստովանելով պայմանական անհաջողությունը ուղղագրական ռեֆորմի գործում: Պայմանական ենք կոչում այս անհաջողությունն այն պատճառով, որ լատինական գրին անցնելու ժամանակ՝ այժմյան ուղղագրությունը կարող կլինենք համարել իբրև անցողական աստիճան: Որքան շուտ մենք արխիվը նետենք «Սահակ-Մեսրոպյան» անկյունավոր, տգեղ, և աչքերի համար վնասակար այբուբենը, այնքան շուտ կազատվենք Աբեղյանի ուղղագրությունից: Եթե այս տեղի ունենա, Աբեղյանի ռեֆորմը իր դերը կատարած կլինի: Իսկ եթե Աբեղյանի ուղղագրությունն ընդունվել է «հավիտյանս ժամանակաց», սա կլինի բացարձակ հետադիմություն» («Զարյա վոստոկա», 1924, N°140,«Մարտակոչ», 1924, N°279): Կուզեի նշել, որ Պ.Մակինցյանը երախտիք ունի հայ գրականության նկատմամբ, հատկապես արժեքավոր է Վ.Տերյանի երկերի քառահատորյակի նրա հրատարակությունն ու առաջաբանը: Բայց նա ու նրա որոշ գործընկերներ այն խոր համոզումն ունեին, թե մի երկու տարուց կլինի համաշխարհային հեղափոխություն, ամբողջ աշխարհը կանցնի լատինական այբուբենին, ուստի հայերս, լավ կլինի, որ առաջիններից լինենք:» Բրված քաղվածքից պարզ երևում է, որ աբեղյանական ուղղագրության ընդունման մենմիակ նպատակը եղել է լատինատառ հայերենին անցնելը: Մակինցյանը քաղաքական գործիչ լինելուց բացի նաև հայ գրականագետ էր ու գոնե այնքանը գիտեր, որ դասական ուղղագրությունը շատ ավելի կատարյալ է, քան աբեղյանականը, ուստի գրում էր՝, որ եթե լատինատառ հայերենին անցնելու հարցը վերանում է, պետք է անպայման վերադառնալ դասական ուղղագրության: Սա 1922 թ.ուղղագրական փոփոխությունը նախաձեռնողի և իրականացնողի կարծիքն է եղել: Ի՞նչ գարիք կա այդ ամենը թաքցնել այսօրվա ընթերցողից: Դասական ուղղագրության վերականգնման հակառակորդները ընթերցողից թաքցնում են նաև նույնքան կարևորը, այն, որ ժամանակի հայ մտավորականությունը միահամուռ բողոքեց հայոց լեզվին հրամանով պարտադրված ուղղագրական օրենքի դեմ: Բողոքել են բոլոր Մխիթարյանները, այդ թվում ժամանակի ամենաականավորներից Ն.Ակինյանը, Հ.Տաշյանը, Ա.Ղազիկյանը, Վ.Հացունին (վերջինս ամբողջ գիրք գրեց աբեղյանական ուղղագրության դեմ՝ «Երևանյան ուղղագրության դեմ», Վենետիկ, 1924), նոր ուղղագրությունից դժգոհություն են հայտնել կամ բողոքել նրա դեմ նաև Հ.Թումանյանը, Ա.Շիրվանզադեն, Ա.Իսահակյանը, Ե.Օտյանը, Ա.Չոպանյանը, Ն.Ադոցը, Հ.Աճառյանը, Ն.Մառը, Ա.Մեյեն և շատ ուրիշներ: Կրկին հիշենք Հ.Թումանյանի նամակ-բողոքը՝ հղված Հայաստանի լուսժողկոմին, (Please note, some of the typographical errors an the (un)orthography are not mine. I left them as written by the original author). See Toumanian’s letter here. «Հայաստանի լուսժողկոմը դեկրետ է հանել փոխել հայ լեզվի եղած ուղղագրությունը և ընդունելու Մ.Աբեղյանի առաջարկածը: Ես որպես հայ գրող և գրողների միության նախագահ՝գալիս եմ հայտնելու իմ զարմանքը և բողոքելու էն վարմունքի դեմ, որ ունեցել է Հայաստանի լուգժողկոմը էս կարևոր խդրում: Պ.Մ.Աբեղյանը մի առաջարկ է արել և դրել հրապարակ: Շատ լավ, բայց Հայաստանի լուսժողկոմը որտեղի՞ց է իմացել, թե պ.Մ.Աբեղյանը և ինքը՝ լուսժողկոմն էլ նրա հետ նիասին անսխալական են, որ առանց քննության ենթարկելու առաջարկը, հրամանագրում է ընդունել և միայն դրանով գրել ու տպագրել: Եվ ի՞նչ կարծիք ունի լուսժողկոմը հայ գրողների, հայ բանաստեղծների, մանկավաժների ու հրապարակախոսների վրա: Նա կարծում է, թե հայոց լէզվի խնդիրներում կարելի է նրանց արհամարհել և միայն հրամանագրել: Ճշմարիտ, որ զարմանալի է: Պ.Աբեղյխնի առաջարկը ընդունելի է, թե չե, սա դեռ քննելիք խնդիր է, հետեվաբար լուսժողկոմին մնում է ուղղել իր արած սխալը, ետ վերցնել իր կարգադրությունը, խնդիրը համարել բաց և դնել քննության»(Հ.Թումանյան,Երկ.ժող.,հ.6,էջ 158): Ամեն ինչ ասված է մի մարդու (Մ.Աբեղյանի) ուղղագրական կարծիքը հրամանով փաթաթվել է հայոց լեզվի, ուստի հայ ժողովրդի վզին, պետք է չեղյալ հայտարարել այդ հրամանը և առաջարկված կարծիքը, նաև այլ կարծիքներ դնել քննության: եվ սա է մեր ուղղագրական հիմնահարցը ...: Դուք համաձայն եք Մ.Աբեղյանի ուղղագրական կարծիքին, պաշպանեցեք քննարկման ժամանակ, ավելի շատ են հակառակ կարծիք ունեցողները, նրանց էլ լսեք: Բայց նախ կարծիքներից մեկը՝ Մ.Ապեղյանինը պարտադրող հրամանը պետք է չեղյալ հայտարարել, վերականգնել նախքան 1922 թ. մարտի 4-ի եղած ուղղագրական վիճակը, ապա կազմակերպել քըննարկում: Նոր ուղղագրության դեմ հայ մյուս մտավորականների հայտնված կարծիքներից հիշենք նաև Ա.Իսահակյանինը: 1924 թ. Վենետիկից Մ.Սարյանին հղած իր հայտնի նամակում նա գրել է.«Ամեն բան լավ է գնում Հայաստանում (Երևանից եկած թերթերը կարդում եմ ), միայն մի բան է գեշ՝ ուղղագրությունը, աշխատեցեք փոխել: Մ.Աբեղյանի նոր-դարական փտած գլխից ի՞նչ ուղիղ բան կարելի էր սպասել»: Թերևս, արժե նաև հիշեցնել, որ նույն ժամանակ Ե.Օտյանը 1922-ի ուղղագրական փոփոխությունը համարեց քարուքանդիչ Փանջունու աղետալի գործերից մեկը: Հարգարժան Պ.Շարաբխանյանը « Վերականգնենք մաշտոցյան դասական ուղղագրությունը» կարգախոսի և ուսանողության ու մտավորականությանը շրջաններում մեր ուղղագրական հիմնահարցի նկատմամբ ցուցբերվող հետաքրքրության կապակցությաբ գրում է «Հայ ժողովուրդը քիչ հոգսեր ուներ, այս մեկն էլ ավելացավ»: Ո՛չ, սիրելի բարեկամ, պետք է ճիշտն ասել, այդ հոգսը նոր չի ավելացել, այն ստեղծվել է 1922 թվականի մարտի 4-ին, երբ Edited October 27, 2008 by Arpa Quote Link to comment Share on other sites More sharing options...
Johannes Posted October 25, 2008 Author Report Share Posted October 25, 2008 (edited) Մերժման լոկ մեկ իրական պատճառ եմ նկատում, դասական ուղղագրումին դէմ եղողների մօտ...Դա՝ ծ ո ւ լ ո ւ թ ի ւ ն ն է , որովհետեւ համարեա նրանց միջավայրում չկայ մի անձ, որ դրժի դասականի ճշմարտացիութիւնը: Edited October 25, 2008 by Johannes Quote Link to comment Share on other sites More sharing options...
Arpa Posted October 25, 2008 Report Share Posted October 25, 2008 (edited) Մերժման լոկ մեկ իրական պատճառ եմ նկատում, դասական ուղղագրումին դէմ եղողների մօտ...Դա՝ ծ ո ւ լ ո ւ թ ի ւ ն ն է , որովհետեւ համարեա նրանց միջավայրում չկայ մի անձ, որ դրժի դասականի ճշմարտացիութիւնը: Դու գամը (մեխը) գլխին զարկեցիր: You hit the nail at the head. Ես տատամսում էի ԾՈՅԼ բառը գործ ածելից: Եւ տակաւին արժէ յորինէլ մի շարան եւ տեսնել թէ ԿՈՄԿՈՒՍ ԿՈԼԽՈԶ .... եւ "ԱՐԴԳՈՐԾՆԱԽ" ը ինչ են նշանակում, եւ կամ ԱՓԻՒՐՈՒԾՀԱՅ: Edited October 25, 2008 by Arpa Quote Link to comment Share on other sites More sharing options...
SAS Posted October 27, 2008 Report Share Posted October 27, 2008 (edited) Որքան շուտ մենք արխիվը նետենք «Սահակ-Մեսրոպյան» անկյունավոր, տգեղ, և աչքերի համար վնասակար այբուբենը, այնքան շուտ կազատվենք Աբեղյանի ուղղագրությունից: Ակնհայտ է, որ այս մարդը գեղարվեստական ճաշակ չի ունեցել: Հայոց գրերը՝ Հայաստանի լեռների մանրանկերտն են, Սուրբ Մեսրոպի ձեռակերտն են՝ դաջված մեր աչքերում, հոգիներում և ուղեղներում: Edited October 30, 2008 by SAS Quote Link to comment Share on other sites More sharing options...
Johannes Posted November 5, 2008 Author Report Share Posted November 5, 2008 Ծածկալեզուներ Անգլերէնում M-gibberish- աւելացնում են m ձայնը. going out today > goming mout tomday S-gibberish- աւելացնելով s ձայնը. going out today > gosings outs todays. marrowskying կամ hospital Greek – բառի նախաձայները փոխանակելով. renty of hlain < plenty of rain flutterby < butterfly Դանիա du er et lille asen > dupu erper etpet lilpillepe apasenpen durbe erbe erbe lirbelerbe arbeserbe Գերմանիա Ներմուծելով p կամ աւելացնելով erbse այլ ձեւ՝ vater>vabateber Հոլանդիա de schoone Mei > depé schoopoonepé Meipéi Ֆրանսիա javanais- je vais bien je-de-que vais-dai-gai-bien-den-gen Նոր Զելանդիա Maori-ները au ki riera > te-a te-u te-ki te-re te-i te-ra (Jespersen, Language, էջ 150): Կան եւրոպացոց մէջ բազմատեսակ ծածկալեզուներ, օրինակ՝ աշակերտական, զօրանոցի, կարուհիների, լուացարարուհիների, հանքահանների, նաւաստիների, չարագործների... Անգլիայում կայ դերձակների լեզու, կաթսայագործների լեզու եւ այլն, որոնցից ոմանք հին արհեստի գաղտնիքից են: Այս լեզուները կազմուած են՝ 1) Մայրենի լեզուի բառերից՝ փոխուած իմաստով: 2) Օտար փոխառութիւններից: 3) Մայրենի լեզուի բառ՝ նոր մասնիկով փոփոխուած վերջից, ինչպէս՝ ֆր. épicier > épismar, parisien > parigot, գերմ. kaufmann > kofmich ֆր. auvergnat > auverpin, 4) loucher béme լեզուի մէջ boucher ձեւով, նախադասը տանել վերջը, մասնիկը՝ սկիզբը: 5) javanais լեզւում բառի մէջտեղը մի նոր վանկ (ar, oc, al, em), բայց մնաց av, va, որի համար էլ կոչւում է javanais: Խօսում են դպրոցներում, կայ Ֆրանսիա, Գերմանիա եւ սլավոնների մօտ: 6) Penjab-ում կայ գողերի լեզու, որ բառը կեղծելու համար մէջտեղը դնում է ma: Ե դարում Իռլանդիայում մի քերականագէտ հնարեց մի ծածկալեզու, որ յետոյ փոփոխուելով՝ առաջ բերաւ մի լեզու, որ կոչւում է «բանաստեղծների լեզու» եւ Իռլանդիայի դպրոցներում գոյութիւն ունէր: Ծածկալեզուների հետ պէտք է յիշել Ս. Հոգուց ներշնչուած խենթերի մարգարէական լեզուն, կամ այն ջղային հիւանդի աղջկայ (որ քննել է Fournoy), որ խօսում էր Հրատի էակների լեզուն եւ այլ մասեր: Այս բոլորը մեծերի լեզուից կեղծուած բաներ են: [Ծածկալեզուն] կոչում են ճնճղուկի լեզու, ագռաւի լեզու, կռկերէն՝ բոլորն էլ թռչունների անուններ, ինչպէս ունենք նաեւ աղաւնագիրը (ծածկագիր), որ յետոյ դարձել է Աղուանից գիր (տե'ս իմ Հայոց Գիրը, էջ 478): Աղուանք եւ աղաւնի բառերի շփոթութեան համար ամենազուարճալի օրինակն է Աղուանից կաթողիկոսը, որ Միքայէլ Լեքը ֆրանսիացի պատմիչի մօտ դարձել է Columbarum (Աղուանեաց). տե'ս Չամչեան Գ., 885: Այնպիսի երկրներում, ուր բնակւում են զանազան ազգի ժողովուրդներ, մեկը միւսի ազգի անունը տալու ժամանակ զգուշութեան համար դիմում է մի որեւէ ծածուկ բառի: Այսպէս՝ Պոլսում հայերը ֆրանսիացիներին կոչում են տիտոն, անգլիացիներին՝ տաքարիւն, յոյներին եւ ռուսներին՝ ձուկ ուտող: Տիտոն բառը ֆրանսերէն dis donc «ասա՛ ուրեմն» ձեւից է. այս ձեւով դիմում են ընկերները իրար կանչելու համար, ինչպէս ռուսները՝ слшай: Տաքարիւն-ը անգլիացիների համար ոչ թէ ծաղրական ձեւ է հակառակ իմաստով, այլ որովհետեւ նրանք ունեն շատ շոգենաւ: Ձուկ ուտող կոչւում են յոյները նրա համար, որ մեծ պասին ձուկ են ուտում: Պոլսում Մուհամմեդի անունը տալու համար ծածկալեզուով ասում են կունդ (ակնարկելով գլխի խոշոր փաթթոցը), մզկիթը կոչւում է վճարանք: Նկատենք, որ պարսկերէն նամազ անել «աղօթել» ասելու փոխարէն ասում են namaz guzar dan «նամազ վճարել»: Զինուորը Պոլսում առաջ կոչւում էր փատւոր «որ ձեռքին փայտ ունի»: Արցախեցիք ծածկալեզւում թուրքերին կանչում են ծանի. այս բառը առաջանում է կածան բառից, որ նշանակում է նեղ ճանապարհ, նաեւ՝ թուրքերի գլխի գագաթից մինչեւ ճակատը ածիլած նեղ անցքը, որից էլ կրճատուել է ծանի ձեւը: Կովկասում ռուսներին սոխ են կոչում, նրա համար, որ նրանց եկեղեցիների գմբեթը բիւզանդական ոճով սոխաձեւ է: Այսպիսի մի ծածկալեզուից առաջացած պէտք է համարել քրդերէն ֆլա, որ նշանակում է հայ, բայց բուն իմաստն է երկրագործ, ըստ որում հայերը ընդհանրապէս երկրագործ են եղել: Տեառն պիտոյ (էշ) գործածւում է Պարտիզակում. աղբիւրն է՝ Երթայք դուք ի գեղն... գտանիցէք յաւանակ կապեալ... լուծէք զնա... եւ եթէ ոք հարցանիցէ զձեզ թէ ընդէ՞ր լուծանէք, այսպէս ասասջիք ցնա թէ Տեառն իւրում պիտոյ է... Ասեն տեարքն նոա ցնոսա, Զի՞ լուծանէք զյաւանակդ: Եւ նոքա ասեն, Տեառն իւրում պիտոյ է: (Ղկ., յթ, 30-35): Quote Link to comment Share on other sites More sharing options...
Johannes Posted November 5, 2008 Author Report Share Posted November 5, 2008 Слшай.- այս բառի երկրորդ տառից վստահ չեմ: Սա՝ գիրքի առաջին հրատարակումն է: Բնօրինակը՝ Աճառեանի կողմից չսրբագրուած իր ձեռագրերն են: Մասնագէտ հրատարակիչի չի տրուել: Ռուսների եկեղեցւոյ գմբեթը սոխաձեւ է, նշելով Կազանի մուսուլման թաթարների օգտագործած գլուխի փաթթոցի ձեւը: Ռուսները յաղթել էին դարաւոր թշնամուն, յաղթանակի պատուին էլ փաթթոցաձեւ գմբեթներ էին բարձրացրել: Բիւզանդական (նոյն Սիրիական) գմբեթը կիսաշրջանակաձեւ է: Յովհաննէս Quote Link to comment Share on other sites More sharing options...
Arpa Posted November 5, 2008 Report Share Posted November 5, 2008 (edited) Ամերիկացի Հայերն ալ ունին իրենց ծածկալեզուն: Իտալական ծագումովներին կոչեն “խմոր ուտող” եւ Ափրիկիաններին “չամիչ“**: Եւ այլք որ այժմ ինյ խուսափի: Մենք արդեն խօսել ենք սա վերջինին մասինքանի նոյնիսկ նրանք սեւամորթները, գուցէ իբր ըմբոսնտանք զիրար կոչեն (կոչէին) “raisin”: Փնտրիր եւ տես “A Raisin in the Sun” դաատերախաղը: Այժմ Ամերիկան շատ փոխուել է, մանաւանդ երբ մի “ՉԱՄԻՉ” ընտրուեցաւ իբր մեր յաջորդ Նախագահը: Բայց տակաւին մնան սիրալիր պիտակներ: Իմ Իտալածին բարեկամները մեծ հրճուանքով ընդունեն երբ ես նրանց կոչեմ “pasta fazoul” կամ “pizza head”. Երանի նրանք գիտնային մեր բնիկ մշակոյթը եւ մեզ կոչէին “ԽԱՇԳԼՈՒԽ”: Քան թէ ինչ որ Լիբանանցիները ասէին “beni basturma”. ՓԱՅՏԱՒՈՐ, ես քանիցս լսել եմ սա:, բայց չգիտէի բուն իմաստը: Մեր Մարաշցի ծնողքը, երբ մենք խմբովին յարձակէինք տուն, կասէին- “Փէտվիւրտէքը իկին, փայտաւորները եկան”, իմա, “խորտակիչ աւերիչները հասան”: ** Եւ, երբեմն թխամորթ Հայերին կոչէին “հարաւային Հայաստանցի”: ՅԳ, Կողմնակի: Դու գիտէիր որ մուստաֆայի հակառակորդ թուրքերը նրան կոչէին Քէօր մոսկոֆ? Նա միականի էր եւ ըսլավ: Edited November 6, 2008 by Arpa Quote Link to comment Share on other sites More sharing options...
Johannes Posted November 5, 2008 Author Report Share Posted November 5, 2008 (edited) «Կոյր Մոսկով» լսել էի, բայց չգիտէի Մուստափայի մականունն է: Ի դէպ՝ նա միականի չէր: Edited November 5, 2008 by Johannes Quote Link to comment Share on other sites More sharing options...
Johannes Posted November 29, 2008 Author Report Share Posted November 29, 2008 (edited) ՄԱՍՆԱՒՈՐ ԵՒ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՓՈՓՈԽՈՒԹԻՒՆ Նշանակութեան փոփոխութիւնը կարող է լինել արդիւնք մասնաւոր մի պարագայի եւ կամ ընդհանուր մի վիճակի, օրինակ՝ լտ. moneta եւ pecunia բառերը երկուսն էլ ստացել են «ցրում» նշանակութիւնը: Առաջինը Juno moneta աստուածուհու անունից է: Յանոնը Արամազդի քոյրն ու կինն էր, որը մի անգամ յայտարարեց հռոմայեցիներին, թէ երկրաշարժ պիտի լինի: Հռոմայեցիք տուին նրան moneta «ծանուցող, յայտարարող» տիտղոսը (լտ. moneo «յայտարարել, յիշեցնել, ծանուցանել» բայից), եւ նրա տաճարն էլ կոչուեց moneta: Յետոյ այս տաճարում սկսեցին դրամ կտրել, որով moneta բառը ստացաւ «դրամահատութիւն» եւ յետոյ՝ «դրամ» նշանակութիւնը: Սրանից առաջացան իտալերէն moneta, ռուսերէն монета (մանեթ), սպաներէն moneda, ֆրանսերէն monnaie, անգլերէն money, գերմաներէն münze «դրամ» բառերը: Իսկ pecunia-ն հնխ. բառից է, որ նշանակում էր «արջառ, տաւար»: Արջառը, լինելով հարստութեան գլխաւոր նիւթը եւ վաճառականութեան առարկան, ստացաւ յետոյ «ապրանք, դրամ» իմաստը, եւ այս վիճակը շարունակում է լատիներէնը: Առաջինը մի մասնաւոր դիպուածի արդիւնք է, երկրորդը՝ մի տնտեսական երեւոյթ. առաջինի բացատրութիւնը կտայ մեզ բառի պատմութիւնը, երկրորդինը՝ գաղափարի պատմութիւնը (Wundt, Völkerps, I մաս, էջ 431): Կարող է նաեւ բոլորովին կորչել առաջին նշանակութիւնը: Այսպիսով բառի ու նրա երկրորդ նշանակութեան միջեւ ոչ մի կապ չի ﬓում. ինչպէս՝ երէց նշանակում էր՝ 1. տարիքով մեծը, 2. քահանայ: Ըստ որում, հին ժամանակ տարիքոտ անձանց էին ընտրում քահանայ: Հիմա ոչ երէց «մեծ» նշանակութիւնն է մնացել ժողովրդի մէջ, եւ ոչ էլ մեծերին քահանայ ընտրելու սովորոյթը, բայց մնում է երէց «քահանայ» նշանակութիւնը եւ թերեւս աւելի հաստատուն կերպով, քան թէ երէց նշանակէր նաեւ «մեծ»: Այսպիսի ձեւափոխութեան օրինակներ են՝ volume գրքի «հատոր» (առաջ գլանի պէս ոլորելուց). անգլ. book «գիրք» (առաջ hêtre ծառի փայտի կտոր էր). papier «թուղթ» («աղալ». եղէգն էր papyrus). gazette «լրագիր» (հիմայ վենետիկեան sou-ի չեն ծախում). banque «դրամատուն» (հիմայ շուկայում մի հասարակ սեղան չէ). banqueroute «սնանկ» (էլ սեղան չեն կոտրում, այլ շատ ուրիշ պատիժ են տալիս). candidat «թեկնածու» (այլեւս սպիտակ չեն համարում). cuivre «պղինձ» (էլ Կիպրոս կղզուց չի գալիս). mousseline «կտորը» (այլեւս Մուսուլից չի գալիս), լուսնոտ «դիւահար» (այլեւս չեն համարում «լուսնի արդիւնք») (Whithney, La vie-du Lang. Էջ 65): Այսպիսի դէպքում մեկը, որ չի քննում կամ միջոց չունի քննելու նշանակութեան ծագումը, անշուշտ պիտի կարծէ, թէ այդ նշանակութիւնը բառի հիմնական իմաստն է, եւ չպիտի էլ կասկածի նրա մասին: Հրաչեայ Աճառեան Edited November 29, 2008 by Johannes Quote Link to comment Share on other sites More sharing options...
Arpa Posted November 30, 2008 Report Share Posted November 30, 2008 (edited) Պարտիմ քեզ Օհաննէս: Մինչ այս ես չէի նայել “pecunia” բառի իմաստը: Peccary/pecary- հրւ. Ամերիկեան մի վայրի անասուն որ հաւանաբար հիմնուած է տաւար, հօտ, արջառ իմաստից: http://www.laurieandmatt.com/images/photos...ng_pecary_l.jpg Եւ սա տարբերակը Vicuna/vaicuna; http://delargy.com/images/2005_3_Peru/vicuna.JPG Իսկ pecunia-ն հնխ. բառից է, որ նշանակում էր «արջառ, տաւար»: Արջառը, լինելով հարստութեան գլխաւոր նիւթը եւ վաճառականութեան առարկան, ստացաւ յետոյ «ապրանք, դրամ» իմաստը, եւ այս վիճակը շարունակում է լատիներէնը: Միթէ սա է bankrupt սեղանի խորտակում բառի բուն իմաստը? Bank/banc/bench/սեղան, տէզգահ Matt.21 [12] And Jesus went into the temple of God, and cast out all them that sold and bought in the temple, and overthrew the tables of the moneychangers, and the seats of them that sold doves, 12Եւ Յիսուս մտաւ տաճար ու դուրս հանեց բոլոր նրանց, որ տաճարի մէջ վաճառում ու գնումներ էին անում. նա շուռ տուեց լումայափոխների սեղաններն ու աղաւնեվաճառների**** աթոռները Անգլ. Լեզւում , bank=դրամատուն, banrupt=սնանկ, pecunial=դրամական, pecunious =դրամատէր, հարուստ , pecuniary=(դրամական)պատիժ: Չի մոռանալ անգլ. Picayune=Աժան, կծծի. Երբեմն իբր բծախնդիր ժխտական իմաստովոր հաւանաբար շփոթուի pick բառի հետ: Կարող է նաեւ բոլորովին կորչել առաջին նշանակութիւնը: Այսպիսով բառի ու նրա երկրորդ նշանակութեան միջեւ ոչ մի կապ չի ﬓում. ինչպէս՝ երէց նշանակում էր՝ 1. տարիքով մեծը, 2. քահանայ: Ըստ որում, հին ժամանակ տարիքոտ անձանց էին ընտրում քահանայ: Հիմա ոչ երէց «մեծ» նշանակութիւնն է մնացել ժողովրդի մէջ, եւ ոչ էլ մեծերին քահանայ ընտրելու սովորոյթը, բայց մնում է երէց «քահանայ» նշանակութիւնը եւ թերեւս աւելի հաստատուն կերպով, քան թէ երէց նշանակէր նաեւ «մեծ»: Սա շատ հետաքրքիր է: Ազդ անոնց որ փորձեն փնտռել Արմատականին , տեսնէն թէ բառը գրուի ԵրԷց, երկրորդ ձայնավորե Է , ոչ Ե, փաստ որ դա դառնայ Ի մի շատ տարբերակներում, ինչպէս “երիցական”: Ամենահանբաւ ԵՐԷՑԸ Վարդանանքի Ղեւոնդն է: Միթէ նրայ օրերին քահանայական կարգը տակաւին չէր դասաւորուլ, թէ նա պարզապէս երէց էր, ոչ քահանայ կամ վարդապետ? Հնխ. Երէց բառը նաեւ գնտենք Յունաէրում իբր presbytoros= ծեր, տարեց, անդրանիկ, որտեղից ** Presbyterian=Երիցական(յարանուանութիւն, եկեղեցի), որտեղ աւանդաբար չկային մշտական “քահաններ”(չի մոռանալ որ priest բառը սա տեղից է առաջացել) այլ երէցներ, elder*** Ամենահետաքրքիրը, զարմանք?: Երէց բառի ծագումը փնտռելիս տեսայ Ասորերէնով qas= երէց բառը որ Արբ. ում դարձել է qasis որտեղից թրք, keshish (քահանայ, վարդապետ) բառը: Զուգադիբում? որ Արամ Կաթողիկոսի (ազգանունը?) Քեշիշեան է: Մարաշի բառբարում ոչ միայն երկրորդ ձայնավորը դայնայ Ի այ լ նաեւ առաջինը, “իրիցկին/ երէցկին”, ըստ Արմատականի , բառը երբեմն գրուի ԷրԷց/ԻրԻց?: ** Լատիներէն համանիշը senat է, որ կրկին նշանակի ծեր, որտեղից ծերակոյտ senate senator , չի մոռանալ senile խրֆած, ծերացած, ցնդած, որ շատ հասարակ բառ էր մինչեւ Alzheimer ախտաճանաչումը: Այժմ senile բառը արգիլեալ է քանի մի շատ երիտասարդներ ընկնեն այդ ախտին: *** Տակաւին կան աղանդներ, ինչպէս միջ այլոց,մորմոնները եւ եհովաները որք օծեալ քահանայական կարգ չունենլ այլ երիցական, իմաշ երէցներ հասարակ ժողովուրդից: **** Մենք արդեն զրուցեցինք Խոր Վիրապի “աղաւնեվաճառների?” մասին: Edited November 30, 2008 by Arpa Quote Link to comment Share on other sites More sharing options...
Johannes Posted December 1, 2008 Author Report Share Posted December 1, 2008 Պարտիմ քեզ Օհաննէս: Մինչ այս ես չէի նայել “pecunia” բառի իմաստը: Peccary/pecary- հրւ. Ամերիկեան մի վայրի անասուն որ հաւանաբար հիմնուած է տաւար, հօտ, արջառ իմաստից: http://www.laurieandmatt.com/images/photos...ng_pecary_l.jpg Եւ սա տարբերակը Vicuna/vaicuna; Նմանապէս հայերէնում, Պախրէ նշանակում է «արջառ, տաւար, ոչխար», իմաստի զարգացումով՝ «ինչք, ստացուածք, դրամ»: Տե'ս Արմատականը: Չգիտեմ եթէ կապ ունի. Արաբերէն māl նշանակէ «դրամ», իսկ քրդէրէն նոյն բառը «տուն»: Միթէ սա է bankrupt սեղանի խորտակում բառի բուն իմաստը? Bank/banc/bench/սեղան, տէզգահ: Bank, մինչ այսօր, գործածուի նաեւ սեղան իմաստով: Մանաւանդ խանութների մուտքին, յաճախորդը գործատէրից անջատող սահմանազատ սեղանը կոչեմք bank, որ նաեւ, այլ տեղ նշանակէ՝ գետեզր, գետափ (river bank): Bankrupt< Bank corrupt ? Աճառեանը ասում է, թէ երէց բառի նախնական իմաստը կորել է: Բայց մենք գործածում ենք առաջին իմաստը նաեւ: Օրինակ՝ երէց սերունդ, երէցներու խումբ (ի տարբերանք՝ կրտսերների խմբի): Գիտենք նաեւ երկրորդ իմաստը, օրինակ՝ աւագերէց «քահանայ», երէցկին եւ այլն: Հետաքրքիր է՝ հայ թարգմանիչները, երբ յունարէն պրեսբիտերոս բառը թարգմանել են հայերէնի, ընտրել են հնխ. ազգակից երէց բառը հայերէնից: Երէց բառի ծագումը փնտռելիս տեսայ Ասորերէնով qas= երէց բառը որ Արբ. ում դարձել է qasis որտեղից թրք, keshish (քահանայ, վարդապետ) բառը: Աճառեանը դրանք մէջբերել է, ցոյց տալու, նոյն ձեւով իմաստի զարգացման այլ օրինակներ: Ասորերէն կաշ «ծերանալ» եւ կաշա «քահանայ», նոյնպէս արաբերէն. շէխ «ծեր, ծերունի» եւ շէխ «իսլամ կրօնաւոր»: Անատոլիայի Ալեւիների մօտ՝ դադա «պապ» եւ դադա «ալեւի կրօնաւոր, որ սազով նուագում է կրօնական երգեր, համայնքի պետ, սուրբ» (տեսանք՝ «Յիս Քու Ղիմեթն» անուն շարանի մէջ՝ «Դադա պիտի թարիփդ ասէ»): Մենք գիտենք, քանիցս ընթերցել ենք, թէ ասորիները փորձել են Միջին Ասիոյ ցեղերը քրիստոնէացնել: Յետեւաբար, ինչպէս Աճառեանն է ասում, ասորի կաշշա (արաբերէն՝ կըսս) բառը այդ լեզուից է անցել թուրքերէն (ու մոնղոլերէ՞ն): Ինձ էլ նորութիւն էր: Խոր Վիրապի աղաւնեպանների եւ Յիսուսի միջեւ պայքարը շարունակւում է ամբողջ երկու հազար տարի: Ասի. «Մի հատ բաւ է»: Ասաց. «Եթէ զոյգ չլինի. չի թռնի»: Որքա՜ն ռոմանտիկ պատճառաբանում... խաբելու համար: Quote Link to comment Share on other sites More sharing options...
Arpa Posted November 11, 2010 Report Share Posted November 11, 2010 I just saw this. Thank you Harut;http://hyeforum.com/index.php?showtopic=1545&pid=14773&st=0entry14773I had read that a long time ago, I can’t remember where. I had been looking for it since; An excellent biography.http://ha.nt.am/newsday.php?p=0&c=0&t=0&r=0&year=2009&month=08&day=15&shownews=2813&LangID=4 Here is that passage; Գերազանց հանձնելով ընդունելության քննությունները` Հրաչյան միանգամից նստում է երկրորդ դասարան: Հենց այս վարժարանում էլ կնքվում է նրա Աճառյան ազգանունը: Քանի որ մահմեդականներն ազգանուններ չունեն, հետեւաբար ապրելով նրանց մեջ` հայերը եւս կարիք չեն զգացել ազգանուններ գրանցելու, փոխարենը նրանք կոչվում էին իրենց անուն հայրանուններով: Սամաթիայի դպրոցում Հրաչյան մատյաններում գրանցվել է Հրաչյա Հակոբի: Սակայն օրերից մի օր դպրոցի հոգաբարձությունը մտածում է, որ ավելի ճիշտ կլինի աշակերտներին ազգանուններով գրանցելը եւ առաջարկում է բոլոր աշակերտներին ծնողների միջոցով որոշել, թե իրենք ինչ ազգանուն պետք է կրեն: Հրաչյայի հայրը որոշում է տղային տալ իր հոր` Հարությունի անունից կազմված ազգանուն: Բայց տղային դա դուր չի գալիս, քանի որ երկար էր եւ շատ տարածված: Հորաքույրը առաջարկում է գրվել իրենց նախնիների անունով` Հյուպրյուքյան: Դա էլ անբարեհունչ էր: Այդ ժամանակ նա որոշում է օգտագործել հոր մականունը, որին իր կարճահասակության համար Կռճին Ակոբ էին ասում: Եվ նա դպրոցում գրվում է Կռճինյան ազգանունով: Բայց դասընկերները սկսում են ծաղրել նրան` կանչելով Կռճիկ, Պռճիկ, Մռճիկ, Տռճիկ: Դա դաս է լինում նրան, որ Կեդրոնական վարժարան նոր ազգանունով ընդունվեր: Գրաբարյան կռճիկ բառը թարգմանելով աշխարհաբար աճառ բառով` Կեդրոնականի փաստաթղթերում գրանցվում է Հրաչյա Հակոբի Աճառյան: Quote Link to comment Share on other sites More sharing options...
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.