Jump to content

Mher (Frunzik) Mkrtchyan


Ani

Recommended Posts

Today is talented actor Mher Mkrtchyan's birthday

July 4, Armradio.am. Today is Mher Mkrtchyan's birthday. He was a person who stayed a child up until his death, a person for whom love was the most important thing in the universe. Today at the Komitas Pantheon his friends and relatives again remembered and told about this talented individual and actor of our times.

In response to the question what talent is, Mher Mkrtchyan had responded, "Talent is a burden, responsibility and obligation."

"Is it worth saying how talented he was? Together with the word "talented" we can use today all superlative adjectives having a positive sense, and they all would suit Mher," said actor Azat Gasparyan.

In Albert Mkrtchyan's words, his characteristics of his brother are extremely egoistic and non-objective, since for him, Mher Mkrtchyan was a God both as a talented person, a brother, an Armenian, and as a father. Love was the highest value for him.

****

 

http://www.search4blogs.com/elections/video/uNvegvgl2N0

 

Frunzik (Mher) Mushegovich Mkrtchyan (Armenian: Ֆրունզիկ (Մհեր) Մուշեղի Մկրտչյան, Russian: Фрунзик (Мгер) Мушегович Мкртчян; 4 July 1930 – 29 December 1993) was a popular Soviet Armenian actor who was named a People's Artist of the Soviet Union in 1984.

 

 

Statue of Frunzik Mkrtchyan in GyumriHe was born in Leninakan, current Gyumri, Armenia. He studied in Leninakan Art College and Theatre Studio, then finished at the Acting Department of Yerevan Institute of Fine Arts and Theatre. Since 1953 he has performed in the Sundukyan Drama Theatre of Yerevan. He also directed many successful productions, best of them Maxim Gorky's "The Lower Depths". His cinema career began in 1955. His famous roles in Rolan Bykov's "Aybolit-66" (1966), Leonid Gaidai's "The Prisoner of the Caucasus" (1966), and Georgi Daneliya's "Mimino" (1977) earned him the reputation of one of the leading comedy actors in the Soviet Union. But that reputation sometimes overshadowed his real talent and emotional deepness which he put in his roles in such classics of Armenian cinema as "Yerankyuni" (1967), "Menq enq, mer sarere" (1969) , "Hayrik" (1973), "Nahapet" (1977), "Hin oreri yerge" (1982), "Mer mankutyan tangon" (1985). Among his many awards was the USSR State Prize for 1978. He died in Yerevan, Armenia, in 1993.

 

http://en.wikipedia.org/wiki/Frunzik_Mkrtchyan

Link to comment
Share on other sites

ՆԱ ԱՊՐԵՑ ՈՒ ԾԻԾԱՂԵՑՐԵՑ ԲՈԼՈՐԻՆ, ԻՍԿ ԻՐ ՀԱՄԱՐ ԺԱՄԱՆԱԿ ՉՄՆԱՑ

 

Հայ բեմի անվանի ու անմոռանալի դեմքերից մեկն էր Մհեր (Ֆրունզիկ) Մկրտչյանը, որն այսօր կլիներ 76 տարեկան: Սակայն անսպասելի ու դաժան հիվանդությունը 13 տարի առաջ խլեց մեզանից մեր ամենասիրելի արտիստին ու այսօր նրա բացակայությունը զգացվում է: Մեր Ֆրունզը դեռ մանկուց երազում էր իր ծնողների փափագը տեսնել՝ Անիի, Արեւմտյան Հայաստանի ... ազատագրումը: Սակայն հենց այդ կարոտն էլ սրտում նա հեռացավ ու իր ժողովրդին թողեց իրեն կարոտելու պատգամը: Ֆրունզիկի բոլոր խաղացած դերերը, անկախ նրանից դրանք փոքր էին, թե գլխավոր, մշտապես գերում ու առանձնահատուկ ժպիտ էին արթնացնում: Մեր Ֆրունզը գերեց ու ծիծաղեցրեց բոլորին, սակայն իր համար ժամանակ չգտավ մի փոքր ծիծաղելու...

 

Երեկ կեսօրին Կոմիտասի անվ. պանթեոնում էին Մհեր Մկրտչյան արտիստական թատրոնի դերասանները, արվեստագետներ եւ այլ թատրոնների դերասաններ, որոնք խնամքով մեծ արտիստի շիրմաքարը զարդարեցին ծաղիկներով: Նրանք եկել էին մեծ ժողովրդականություն վայելած, կինոյի ու թատրոնի անկրկնելի արտիստի ծննդյան 76-ամյակը խնկարկելու եւ լռության մի քանի րոպեներով հարգելու նրա անմար հիշատակը: Հուզված էր Մհերի եղբայրը` թատրոնի գեղ. ղեկ. ռեժիսոր Ալբերտ Մկրտչյանը, որին խնդրեցի բնորոշել Մհեր Մկրտչյանին որպես մարդ, որպես դերասան եւ որպես եղբայր. «Իմ բնորոշումը շատ էգոիստական է, շատ եսասիրական... որովհետեւ ինձ համար Մհերը «աստված» էր իր բոլոր բնորոշումներով` որպես տաղանդավոր դերասան, որպես եղբայր, որպես հայր: Նա մի մարդ էր, որ երեխա ծնվեց ու երեխա մահացավ, ու որի համար տիեզերքում սերն էր, որը ուժ էր տալիս նրան ստեղծագործելու: Անչափ բարի, ազնիվ մարդ էր, որը երբեւէ չի նեղացրել որեւէ մեկին, ու եղեռնից մազապուրծ ծնողներիս կարոտը դեպի մեր էրգիրը իր հետ տարավ»:

 

Ֆրունզի երեւակայությունը անսահման էր, որն իր հետ բերում էր համ ու հոտ եւ գերում էր, լիներ բեմում, թե կինոյի հրապարակում: Արվեստագետները նշում էին, որ այսօր Ֆրունզի պակասը զգացվում է, չնայած որ նրա ժամանակներն անցել են... Բայց Ֆրունզի թողած դերասանական ժառանգությունը մնաց ու դարձավ երիտասարդ սերնդի համար բեմական դպրոց, ու այսօր իր անունը կրող թատրոնը («Մ. Մկրտչյան արտիստական թատրոն») շարունակում է նրա թողած ավանդն ու մշտապես ժպտադեմ նկարներից մեզ է նայում ու կարծես կրկնում է իր հոր խոսքերը` է՜յ, հե՜յ («Մենք ենք, մեր սարերը» ֆիլմից): Դերասան Ազատ Գասպարյանը Ֆրունզին բնորոշեց ահա այսպես. «Նա մարդ էր մեծատառով, կոմիկ դերասան ու նաեւ ինչ-որ տեղ «բժիշկ», որը իր ծիծաղով հարյուր-հազարավոր հանդիսատեսների է բուժել ծիծաղով: Ֆրունզը իր խաղընկերներին խաղացնում էր ու հենց դրանով գերում էր իր հանդիսատեսին: Ասեմ, որ մեր մեծերի տեղերը եզակի են լինում եւ ես չեմ կարող ընդունել, որ այսօր Ֆրունզը «չկա», նա կա ու միշտ կլինի, քանի նրան հիշում ենք ու երբեք նրան «փոխարինող» չկա»: Իսկ Ֆրունզի խաղընկեր ու ընկեր Անդրանիկ Հարությունյանի (Կոմիտասի անվ. կամերային տան տնօրեն) համար «նա զարմանահրաշ մարդ էր ու դերասան, որի տեսակը շատ քիչ է: Մհերը կյանքում ոչ մի դեր չխաղաց պարզապես խաղալու համար, նա ապրեց ու ապրեցրեց հանդիսատեսին իր դերակատարումներով ու դարձավ անմահ: Մեր Ֆրունզը չնայած ֆիզիկապես չկա այսօր, սակայն նա մահից հետո անգամ մեռած չի ու 13 տարի է անցել, նա միշտ մեզ հետ է ու մշտապես երկխոսության մեջ է ժողովրդի հետ: Մենք այսօր բոլորս մեղավոր ենք, որ մեր Ֆրունզ-Մհերը մեզ հետ չէ: Չկարողացանք պահել նրան իր շփոթված ու աստվածատուր զգացմունքներից, որտեղ նա խճճվեց ու չկարողացավ դուրս գալ: Դրան գումարվեցին նաև ընտանեկան դժբախտություններն ու տապալեցին նրան... Մենք բոլորս մեղավոր ենք, որ չօգնեցինք նրան»:

 

Իր անունը կրող թատրոնը, որտեղ վերջին անգամ մեր Ֆրունզը խաղաց «Հացթուխի կինը» ներկայացումը, երեկ երեկոյան Ֆրունզի ծննդյան օրվա առիթով բացեց «Արտ-կլուբ»` նկարիչ Աշոտ Համբարձումյանի եւ դերասան Լալա Համբարձումյանի մտահղացմամբ: Այն կդառնա արվեստագետների համար մի կենտրոն, որտեղ հաճախակի կլինեն հանդիպում-քննարկումներ, բանավեճեր: Երեկոյի ընթացքում Ֆրունզի մասին գնահատանքի խոսքեր շատ ասվեցին ու դեռ երկար կասվի: Իսկ ներկաները եւս մեկ անգամ հնարավորություն ունեցան դիտելու մի տեսաժապավեն, որտեղ ամփոփված էին Ֆրունզի բազմաթիվ դերակատարումներ, կյանքի տարբեր դրվագներ եւ իհարկե նրա խաղը ու ձայնը:

 

Մհեր Մկրտչյանը ապրեց բոլորի համար, իսկ իր համար ապրելու ժամանակ չմնաց...

 

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ

 

 

 

Note: I did try to search for other topics, but (as always) did not succeed, Mod's please if there are other topics please merge with this. Thank You

Link to comment
Share on other sites

Մհեր Մկրտչյանի մասին

 

Շեն ու ամենաբաշխ հոգի:

Սիլվա Կապուտիկյան

Ժողովուրդը նրան չի մոռանում և երբեք չի մոռանա:

Վարդուհի Վարդերեսյան

Մի Ֆրունզ, մի Հաեաստան:

Սոս Սարգսյան

Դժվար էր մտերիմ լինել և չկորցնել պատկառանքը Մկրտչյան-երևույթի հանդեպ:

Խորեն Աբրահամյան

Ապրեց դժբախտ մարդու, տաղանդավոր մարդու կյանք:

Հեղինե Հովհաննիսյան

Նվիրված էր բոլորին ու սիրված էր բոլորից:

Ժորա Հարությունյան

Ֆրունզիկ եկավ, Մհէր գնաց:

Ժիրայր Անանյան

Հզոր դերասան էր և մեր միջի ամենադժբախտը:

Լևոն Թուխիկյան

Փոքր դերի մեջ էլ վառ էր որպես անհատականություն:

Վլադիմիր Մարյան

Նա դեմքին երբեք դիմակ չդրեց:

Դեմքը դիմակ չընդունեց...

Սարո Գյումրեցի

Նա մեծ քաղաքացի էր, մեծ Հայ:

Ժենյա Ավետիսյան

Հայերենում չկա այն բառը, որով կարելի է բնորոշել Մհեր Մկրտչյանին:

Ալբերտ Մկրտչյան

Կգա ժամանակ՝ մենք ոչ մեկս չենք էղնի,

Բայց Մհերը կեղնի....

Ռուբեն Գասպարյան «Ղուրբան»

 

Link to comment
Share on other sites

Հայ համայնքը այնքան սիրեց Ֆրունզիկին, որ սկսեցին նրան կանչել Մհեր, ինչը հայերենում նշանակում է «պայծառ» ու «արեւային»։

– Ճի՞շտ է, որ ձեր եղբայրը ուներ երկու անձնագիր։

– Այո, մեկում գրված էր Ֆրունզե Մկրտչյան, մյուսում՝ Մհեր Մկրտչյան։ Երկրորդ փաստաթղթով նա շատ էր հպարտանում, որը պատրաստել էին իր ընկերները։ Սակայն, շուտով նա կորցրեց թե մեկ, թե մյուս անձնագրերը։ Շատ անգամ եզբայրս ասում էր՝ «Ինձ պետք չէ ոչ փող, եւ ոչ էլ փաստաթուղթ։ Առանց դրան էլ ինձ ամենուրեք ճանաչում եւ ընդունում են»։

Link to comment
Share on other sites

ԾՆՈՒՆԴԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ, ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆ

 

Այսօր լրանում է հայ կինոյի եւ թատրոնի ամենուրախ-տխուր մարդու հոբելյանը. Մհեր Մկրտչյանն այսօր կդառնար 75 տարեկան: ՚Ես մանկություն չեմ ունեցել, մանկապարտեզ չեմ տեսել, բակ չեմ տեսել, ես տեսել եմ միայն թատրոնՙ,- վաղ տարիքից թատրոնի հանդեպ սերն ու պրոֆեսիոնալ թատրոն իր մուտքն այսպես էր նկարագրում Մհեր Մկրտչյանը:

 

Նա իր կեսդարյա գործունեության ընթացքում մարմնավորած կերպարների հետ ապրում էր, դերն այնքան էր իրենը դարձնում, որ բեմում հանդիսատեսը ոչ թե խաղ էր տեսնում, այլ կյանք: Դրա մեջ էր Մհեր Մկրտչյան արվեստագետի հանդեպ հանդիսատեսի, ժողովրդի անսահման սիրո ու համակարնքի գաղտնիքը: Սրանում էր նրա արվեսի ուժն ու մոգականությունը:

 

Մհեր Մկրտչյանի ուսուցիչը՝ Վարդան Աճեմյանը, բնութագրելով երիտասարդ Ֆրունզին, մի առիթով ասել էր, որ ՚այս երիտասարդը մեծ ապագա ունի, բայց նրա հետ միշտ պետք է մեկը լինի, նա միայնակ ոչինչ չի կարող անելՙ:

 

Իր կյանքի վերջին օրերը նա անցկացրեց միայնության մեջ: Վերջում նա մենակ էր մնացել իր վշտի հետ՝ հայրենի քաղաքի ավերակների, դստեր կորստի, որդու հիվանդության, երկրի սոցիալական ծանր վիճակի, մութ ու ցուրտ տարիների դառը իրականության հետ դեմ հանդիման: Հենց այդ մենակությունն էր ակնարկում Վարդան Աճեմյանը:

 

Հայ թատրոնը որբացավ Մհեր Ակրտչյանի մահով: Մարդ, անհատականություն, որ հայ թատրոնի ու կինոյի այցեքարտն էր ողջ աշխարհում:

 

Արդեն 12 տարի մեր թատրոնը շնչում է առանց Մհեր Մկրտչյանի, սակայն նրա անվան թատրոնն այսօր կփորձի վերակենդանացնել Ֆրունզի մարմնավորած հերոսին՝ ՚Հացթուխի կինըՙ պիեսում` սրանով արթուն պահելով Մեծ դերասանի, Մեծ արվեստագետի հիշատակը:

 

Ա1+

Link to comment
Share on other sites

amenayn harganq mer metsen Varpetin

 

tox nerox linem myus metser@

Mher@ mi urish gagati er kangnats misht.

 

 

 

 

Link to comment
Share on other sites

amenayn harganq mer metsen Varpetin

 

tox nerox linem myus metser@

Mher@ mi urish gagati er kangnats misht.

 

 

Qerri jan...erek H1-ov krknum ein mi haghordum v'orum esorva oghj bolor Metser@ xosum ein M. Mkrtchyani masin...Bolor@ miadzayn asum ein, v'or "Mhern urish er"...

 

Amenashat@ sireci Sos Sargsyani patmatsn u hishoghutyunner@...Apsos Sosn el arden tseracav...

Link to comment
Share on other sites

Իսկապես որ այդ «տխուր աչքերով ուրախ մարդը» անկրկնելի է ... եթե ինչ որ հրաշքով 2րդ Մհեր Մկրտչյան ծնվի հայ բեմում կարող ենք միանշանակ մեզ ընտրյալ ազգ համարել ;)
Link to comment
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

Loading...
×
×
  • Create New...