Jump to content

Abp. Patriarch Moutafian Resigning?


Arpa

Recommended Posts

According to the latest news from AZG Daily, Abp. Mesrop Moutafian, Patriarch of Istanbul is retiring following thyroid surgery.

I'm sure we will hear more about it in due time. We have on many occasions spoken about him, we have both demonized and deified him as the case may be.

Azg Daily, 2008

ԼՈՒՐԵՐ 2008-06-13 21:24:16

Մեսրոպ արք. Մութաֆյանը հեռանում է իր պաշտոնից

Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը վերջերս կատարված վիրահատության եւ առողջական խնդիրների պատճառով հեռացել է իր պաշտոնից, որը վարում էր 1998 թվականից ի վեր: 52-ամյա Մութաֆյանը մի քանի ամիս առաջ ենթարկվել է վահանագեղձի վիրահատության: Վիրաբուժական միջամտությունից անմիջապես հետո պատրիարքարանը հայտարարել է, որ Մութաֆյանին երկար ժամանակ է հարկավոր ապաքինման համար, քանի որ նա տառապում էր ծայրահեղ հոգնածությունից: Այնուամենայնիվ, շուտով պարզ դարձավ, որ դա պարզապես հոգնածություն չէր: Պատրիարքի հիվանդության հետեւանքով վերջինիս բազմաթիվ պաշտոնական գործերը հետաձգվել են, ներառյալ պատրիարքարանի տեղեկագիր "Լրաբերի" հրատարակումը: Պատրիարքարանի արքեպիսկոպոսներ Արամ Աթեշյանը եւ Շահան Սվազյանը ժամանակավորապես կատարում են Մութաֆյանի գործառույթները: Աթեշյանը անցյալ ամիս Վատիկանում տեղի ունեցած Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդի եւ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հանդիպման ժամանակ ներկայացրել է պատրիարքարանը: Տարբեր նյարդաբաններ, որոնք հետազոտել են պատրիարքին, ենթադրում են, որ նա տառապում է նյարդաբանական խանգարմամբ, այնուամենայնիվ, նրանք դեռ չեն որոշել, թե դա կոնկրետ ինչ հիվանդություն է, հաղորդում է "Նոյյան Տապանը":

 

 

 

Link to comment
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

Loading...
×
×
  • Create New...