Jump to content

Բագրատունյ


Lion1700

Recommended Posts

Բարև Ձեզ!

 

Հարգելի ընթերցող, լույս են տեսել <<Հայ ժողովրդի ռազական տարեգիրք>> մատենաշարի հերթական հատորները: Ընթերցողներիս շարունակվող և ավելի ու ավելի աճող դրական վերաբերմունքը թույլ է տալիս ինձ ավելի մեծացնել մատենաշարի հրատարակման տեմպը:

Ընթերցողներիս դրական արձագանքը ինձ շատ է ուրախացնում: Ավելին, այն ինձ հսկայական լիցք և ոգևորություն է հաղորդում, որը չափազանց անհրաժեշտ է Տարեգրքի հրատարակությունը շարունակելու համար: Բացի այդ ուրախացնում է նաև այն հանգամանքը, որ եթե այս թեման դեռևս շարունակում է հուզել հայ հասարակությանը, նշանակում է դեռ ամեն ինչ չէ, որ ծածկվել է գլոբալիզացված և կոսմոպոլիտիզմի շնչով հագեցած կեղծ-առաջադիմական գաղափարախոսության թանձր շերտով:

Հաշվի առնելով այս ամենը, ընթերցող, ես մեծ հաճույքով քո դատին եմ ներկայացնում մատենաշարի հերթական գրքերը.

 

Բարեկամներ, այս անգամ լույս է տեսել Տարեգրքի միանգամից 10 հատոր.

1. Գիրք Քսանչորսերորդ (885-909)

2. Գիրք Քսանհինգերորդ (909-929)

3. Գիրք Քսանվեցերորդ (929-953)

4. Գիրք Քսանյոթերորդ (953-976)

5. Գիրք Քսանութերորդ (976-991)

6. Գիրք Քսանիններորդ (991-1020)

7. Գիրք Երեսուներորդ (1020-1044)

8. Գիրք Երեսունմեկերորդ (1044-1064)

9. Գիրք Երեսուներկուերորդ (1064-1071)

10. Գիրք Երեսուներեքերորդ (1071-1097)

 

Լույս տեսած հատորներում քննարկվում է ռազմա-քաղաքական բուռն իրադարձություններով հագեցած մի ամբողջ դարաշրջան, որն ընդգրկում է Անիի թագավորության գոյության ողջ ժամանակահատվածը և սելջուկյան առաջխաղացման ժամանակահատվածը: Մասնավորապես.

 

1. Քսանչորսերորդ գրքում

 

ներկայացված է Սաջյան I պատերազմը (892-901), ինչպես նաև շարադրված է հարևան այլ պետական կազմավորումների դեմ նորաստեղծ Անիի թագավորության պայքարը, տարածաշրջանի ռազմա-քաղաքական վիճակի համընդգրկուն գնահատմամբ վերլուծված է գրականության մեջ ցավալի անուշադրության մատնված Արտանուջի թագավորության ճակատագիրը, ցույց է տրված ու հիմնավորված է նրա հայկական էությունը, ինչպես նաև նկարագրված է ողջ այն գործընթացը, որը հայոց այս թագավորությունը հետագա 150 տարում վերածեց վրացական թագավորության: Վերլուծված է նաև քանակապես գերակշռող հակառակորդի հետ ընդհարվելիս Հայկական բանակի կիրառած լեռնային պաշտպանողական մարտավարությունը, քննարկված են անուշադրության մատնված այլ հարցեր:

 

2. Քսանհինգերորդ գրքում

 

ներկայացված է Սաջյան II պատերազմը (909-929), Սատրապական Հայաստանի XI ապստամբությունը (923), Արաբա-Բյուզանդական IX պատերազմի (910-975) սկզբնական փուլը, ինչպես նաև Անիի թագավորության ներքաղաքական պայքարի պատմությունը: Հանգամանալից վերլուծության է արժանացել հատկապես Սաջյան II պատերազմը` ծանր մի պատերազմ, որը կազմեց այս ժամանակաշրջանի գլխավոր բովանդակությունը և որում տարած հաղթանակը ապահովեց Անիի թագավորության հետագա գոյատևումը: Համակարգված կերպով շարադրված են պատմագիտական գրականության մեջ զարմանալիորեն մակերեսային նկարագրության արժանացած այս բախտորոշ պատերազմի բաղկացուցիչ բոլոր տարրերը, վերլուծված է Հայկական բանակի մարտավարությունը, անդրադարձ է կատարվել նաև այլ հարցերի:

 

3. Քսանվեցերորդ գրքում

 

ներկայացված է Գիլանյան պատերազմը (936), Սալարյան I պատերազմը (950-952), ինչպես նաև Արաբա-Բյուզանդական IX պատերազմի (910-975) շարունակությունը: Համակարգված կերպով շարադրված են հիշատակված պատերազմների բոլոր իրադարձությունները, անդրադարձ է կատարվել մի քանի մոռացված ճակատամարտերի, ճակատամարտեր, շնորհիվ որոնց Անիի թագավորությունը շահեց խաղաղ զարգացման մի քանի տասնամյակ:

 

4. Քսանյոթերորդ գրքում

 

ներկայացված է Սալարյան II պատերազմը (966), ինչպես նաև Արաբա-Բյուզանդական IX պատերազմի (910-975) վերջին փուլը: Մեզ հասած տեղեկատվության համակարգված վերլուծության հիման վրա հատկապես լայն լուսաբանում է ստացել Հայ ռազմիկների մասնակցությունը բյուզանդական բանակի կազմում Թրակիայում և Կոստանդնուպոլսի պաշտպանության համար մղվող մարտերին:

 

5. Քսանութերորդ գրքում

 

ներկայացված է Սատրապական Հայաստանի XII ապստամբությունը (976-979), Արաբա-Բյուզանդական X պատերազմը (981-985), Ռավադյան I պատերազմը (982), Սատրապական Հայաստանի XIII ապստամբությունը (987-991), Ռավադյան II պատերազմը (987), ինչպես նաև Ռավադյան III պատերազմը (990): Մանրամասն վերլուծության են արժանացել Բյուզանդիան ցնցած հզոր ապստամբությունները, որի ֆոնի վրա արտացոլված է դրանցում Հայ ռազմիկների ունեցած մասնակցությունը:

 

6. Քսանիններորդ գրքում

 

ներկայացված է Արաբա-Բյուզանդական XI պատերազմը (991-1005), Հայ-Բյուզանդական III պատերազմը (992-993), ինչպես նաև Ռավադյան IV պատերազմը (997-998): Այս իրադարձությունների ֆոնի վրա վերլուծված են Ռավադյանների էմիրության կողմից կիրառված և Անիի թագավորության խորքերը թափանցելու նպատակ հետապնդող ստրատեգիական պլանի բաղկացուցիչ մասերը, պլան, որը փորձ արվեց իրականացնել մի քանի անգամ, սակայն այդպես էլ հաջողություն չապահովեց: Վերլուծված է քանակապես գերակշռող հակառակորդի հետ ընդհարվելիս Հայկական բանակի կիրառած լեռնային պաշտպանողական մարտավարությունը, քննարկված են նաև անուշադրության մատնված այլ հարցեր:

 

7. Երեսուներորդ գրքում

 

ներկայացված է Ռավադյան V պատերազմը (1021), Սատրապական Հայաստանի XIV ապստամբությունը (1021-1022), Սատրապական Հայաստանի XV ապստամբությունը (1022), Բյուզանդա-Վրացական պատերազմը (1026), Արաբա-Բյուզանդական XII պատերազմը (1029-1037), Շադադյան պատերազմը (1041), Հայ-Բյուզանդական IV պատերազմը (1041-1044), ինչպես նաև Անիի թագավորությունում բռնկված գահակալական պայքարը: Ցույց են տրված Սելջուկյան սուլթանության աստիճանական առաջխաղացման փուլերը, համակարգված ձևով շարադրված է սելջուկյան արշավանքների տարեգրությունը: Առանձին վերլուծության է ենթարկված Հայկական բանակում ընդհանրապես հետևակի և մասնավորապես հետևակ նետաձիգների տեղն ու դերը, նրանց տեսակարար կշիռը, մարտական կիրառության առանձնահատկությունները և ցայսօր անուշադրության մատնված այլ հարցեր: Մեծ ուշադրություն է դարձվել նաև Քարթլիի թագավորությունում ծավալվող ուշագրավ փոփոխություններին, քննարկված է հայ բնակչության և Քարադուռի իշխանության իշխող վերնախավի վերաբերմունքը այդ փոփոխությունների նկատմամբ, անդրադարձ է կատարվել նաև այլ հարցերի:

 

8. Երեսունմեկերորդ գրքում

 

ներկայացված է Սելջուկա-Բյուզանդական I պատերազմը (1044-1049), Թոռնիկյան ապստամբությունը (1047), Պեչենեգյան I պատերազմը (1049-1052), Սատրապական Հայաստանի XVI ապստամբությունը (1051), Սատրապական Հայաստանի XVII ապստամբությունը (1057), ինչպես նաև Սելջուկա-Բյուզանդական II պատերազմի (1053-1071) սկզբնական փուլը: Շարադրված են Սելջուկյան սուլթանության աստիճանական առաջխաղացման փուլերը, ինչպես նաև համակարգված ձևով ներկայացված է սելջուկյան արշավանքների տարեգրությունը: Գրքում մասնավորապես մեծ տեղ է հատկացվել Սելջուկյան սուլթանության դեմ Հայոց թագավորությունների մղած պայքարին, ինչպես նաև Քարադուռի իշխանության ռազմա-քաղաքական պատմության վերլուծությանը, որը ցայսօր հիմնականում մնացել է անտեսված: Վերլուծված է նաև Տարոնի իշխանության ունեցած դերի հարցը Հայաստանի հարավային նահանգների պաշտպանության գործում, անդրադարձ է կատարվել այլ հարցերի:

 

9. Երեսուներկուերորդ գրքում

 

ներկայացված է Սելջուկա-Բյուզանդական II պատերազմի (1053-1071) վերջնական փուլը, որը կազմում է նկարագրված ժամանակաշրջանի հիմնական ռազմա-քաղաքական բովանդակությունը: Գրականության մեջ առաջին անգամ համակարգված կերպով շարադրված է այս վճռորոշ պատերազմի վերջնական փուլի իրական պատկերը, ներկայացված են վերջինիս բաղկացուցիչ մասերը կազմող բոլոր իրադարձությունները, արտացոլված է սելջուկյան բանակի մարտավարությունը: Հատուկ անդրադարձ է կատարվել հատկապես 1071 թ-ի օգոստոսի 18-19-ի Մանազկերտի ճակատամարտին, մի բախտորոշ ճակատամարտ, որը ռազմական պատմությանը նվիրված լայնածավալ գրականության մեջ զարմանալիորեն չի արժանացել սպառիչ վերլուծության:

 

10. Երեսուներեքերորդ գրքում

 

ներկայացված է Սատրապական Հայաստանի XVIII ապստամբությունը (1071), Սատրապական Հայաստանի XIX ապստամբությունը (1071), Սելջուկա-Բյուզանդական III պատերազմը (1071-1081), Սելջուկա-Վրացական I պատերազմը (1073-1088), Սատրապական Հայաստանի XX ապստամբությունը (1080-1081), Նորմանական պատերազմը (1081-1085), ինչպես նաև Պեչենեգյան II պատերազմը (1086-1091): Գրքում մասնավորապես քննարկված է □Հայկական ռազմական պետություն□ հասկացության ռազմա-քաղաքական բնութագիրը, շարադրված է այս պետությունների և նրանց տիրակալների ցանկը, համակարգված կերպով ներկայացված է վերջիններիս ռազմական պատմությունը, վերլուծված է նրանց առաջացման ու գոյատևման նախապայմանների ամբողջությունը և այլն:

 

Գրքերում տրված է նաև Հայ ռազմիկների մղած դաշնակցային մարտերի տարեգրությանը` վերջիններիս մասնակցությունը բյուզանդական բանակի կազմում Թրակիայում և Հունաստանում, ինչպես նաև Ֆաթիմյանների էմիրության բանակի կազմում Եգիպտոսի պաշտպանության համար մղվող մարտերին: Միաժամանակ առանձին ցուցակով ներկայացվել է նաև ըստ մեզ հասած տվյալների բյուզանդական բանակի կազմում մարտերին մասնակցած Հայ ռազմիկների ցանկը, թեև միաժամանակ կարևոր է նաև նշել, որ 1071 թ-ից սկսած, կապված այն բանի հետ, որ Բյուզանդիան կորցրեց Հայաստանում ունեցած իր բոլոր տիրույթները, հայերի տեսակարարար կշիռը կայսերական բանակում զգալիորեն ընկավ: Այս ժամանակաշրջանից սկսած, թեև դեռևս ըստ իներցիայի շարունակվում էր Բյուզանդիայի մնացած տարածքում բնակվող հայերի մասնակցությունը կայսրության բանակի մղած մարտերին, սակայն այս երևույթը աստիճանաբար սկսում է կրել էպիզոդիկ բնույթ, քանի որ Հայաստանի տարածքից կայսրության բանակում գտնվող հայերի շարքերը համալրող հոսքը լիովին դադարել էր:

 

... Հարգելի ընթերցողներ. գրքերը կան.

 

- Հանրապետության Հրապարակի երկու գրախանութներում

- Մաշտոցի պողոտայի վրա գտնվող նախկին <<Բուկինիստ>> գրախանութում,

- Երևանի պետական համալսարանի կենտրոնական մուտքում գտնվող գրախանութում,

- Բուժքույրական ուսումնարանի մոտ գտնվող գրախանութում,

- Հարավ-արևմտյան թաղամասի նոր եկեղեցու դիմաց գտնվող գրախանութում:

 

Ուզում եմ հայտնել նաև, որ ես գտնվում եմ Երևանում, և, եթե ցանկություն կա, ապա կարող եք Lion1700@yandex.ru մեիլով ինձ նամակ ուղարկել, որից հետո գրքերը կստանաք հենց ինձնից` բնականաբար հեղինակային ստորագրությամբ:

Բարեկամներ, գրքերը լիովին հասանելի են նաև օտար երկրներում գտնվող մեր հայրենակիցներին: Այն ձեռք բերելու համար ընդամենը պետք է Lion1700@yandex.ru մեիլով ինձ ուղարկել հասարակ էլեկտրոնային մի նամակ և ես այն կուղարկեմ փոստով: Նման ձևով ես գիրքը ուղարկել եմ արդեն աշխարհ ի տարբեր ծայրերում գտնվող իմ հայրենակիցներին... Սույն աշխատությունը ես երբեմն կես-կատակ, կես-լուրջ անվանում եմ <<մոռացված ռազմիկների Հուշամատյան>>. ընթերցող, դու այստեղ կգտնես այնպիսի ճակատամարտերի և պատերազմների նկարագրություններ, որոնց մասին հնարավոր է երբեք չես լսել կամ չես իմացել, որ դրանց մասնակցել են Հայ ռազմիկներ: Գիրքը պատմում է բազմաթիվ տաղանդավոր զորավարների, անձնազոհ հերոսների, խիզախ, քաջարի և հայրենասեր ռազմիկների մասին, որոնց սխրագործությունների մասին գրեթե հայտնի չէ լայն հասարակությանը: Խոսվում է մոռացված ճակատամարտերի, երբեմն նույնիսկ ամբողջական պատերազմների և ապստամբությունների մասին: Փրկել այս փաստերը մոռացությունից` իմ կարծիքով սույն աշխատության ամենամեծ առաքելություններից մեկն էլ սա է...

 

Հարգանքներով` Մհեր Հակոբյան

 

Link to comment
Share on other sites

  • 8 months later...

Հովհաննես Չմշիկը, բյուզանդական այդ ամենահանճարեղ զորավարներից մեկը, ազգությամբ, գենետիկորեն Հայ էր, թեև բնականաբար նա գործում էր ՆԱԽ ԵՎ ԱՌԱՋ ի շահ իր պետությանը` Բյուզանդական կայսրությանը:

 

Չնայած դրան, այս բացառիկ մարդը, որը արժանացել է իր ժամակակիցների և սերունդների ընդգծված հարգանքին, արժե նրան, որ մենք էլ ՄԻ ՔԻՉ հպարտանանք նրանով - ոչ թե որպես ՀԱՅԱՍՏԱՆԻ համար լավ գործ արած մարդու, այլ որպես ՈՒՂՂԱԿԻ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԱԿՑԻ:)

 

<<Հովհաննեսը մանկությունից ի վեր արիության բազմաթիվ գործեր էր կատարել ու շատ շատերին զարմացրել...>>

 

Ստեփանոս Տարոնացի

 

<<Կայսր Հովհաննես Չմշիկը հռոմեացիների պետության մեծ հաջողությունների պատճառ դարձավ, նա մեծացրեց նրա հզորությունը>>

 

Միքայել Պսելոս

 

 

<<Չմշիկը համարձակ էր, քաջ, տաքարյուն և, չնայած այն բանին, որ խիստ ցածրահասակ էր, աչքի էր ընկնում անհավատալի քաջությամբ, շարժունակությամբ ու խիզախությամբ>>

 

Լևոն Սարկավագ

 

<<Ընդամենը վեց տարի ու վեց ամիս թագավորեց այս մեծ կայսրը, հերոսական ուժ ունեցող այս փոքրիկ մարդը, հանդուգն, անհաղթելի, վտանգի մեջ աներկյուղ, եզակի քաջության տեր, մի մարդ, որի քաջահաղթ բազուկը վերադարձրեց հռոմեական պատմության լավագույն օրերը>>

 

Գուստավ Շլյումբերժեն

 

<<Կատաղի դոմեստիկի անունը դարձավ սարսափի նշանակ բոլոր արաբական երկրներում, իսկ արաբ մայրերն իրենց անհանգիստ երեխաներին վախեցնում էին սոսկալի <<Չմշտիկ>>-ի անունով>>

 

Գուստավ Շլյումբերժեն

 

<<IX դարի կեսերից մինչև XI դարի սկիզբը քաջ և նվիրված զորավարների շարքում հատկապես վեց մեծ ղեկավարներ աչքի ընկան` Վասիլ I-ը, Ռոմանոս I-ը, Հովհաննես-Գուրգենը (Կուրկուաս), Նիկեփոր Փոկասը, Հովհաննես Չմշիկը ու Վասիլ II-ը: Քաջ հայտնի է, որ բոլորն էլ հայկական ծագում ունեին>>

 

Ռ. Ջենկինզ

Link to comment
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

Loading...
×
×
  • Create New...