Ashot Posted May 7, 2008 Report Share Posted May 7, 2008 ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ Գեղամ Սարյան (1902-1976) Ականավոր քնարերգու Գեղամ Սարյանը ( Բաղդասարյան) ծնվել է 1902 թվականին, Իրանի Թավրիզ քաղաքում, դերձակի ընտանիքում: Արամյան ծխական դպրոցում նախնական կրթությունն ստանալուց հետո Սարյանը ուսումը շարունակում է Թավրիզի թեմական դպրոցում` աշակերտելով հռչակավոր Հրաչյա Աճառյանին: 1920 թվականին ավարտելով դպրոցը, նա որոշ ժամանակ զբաղվում է մանկավարժական աշխատանքով: Երկու տարի անց իրականացնում է Սարյանի երազանքը. թողնում է խանական Պարսկաստանը և գալիս Հայաստան` իր իսկական հայրենիք: Գ . Սարյանը գրել է սկսել Պարսկաստանում եղած ժամանակ : Նրա պոեզիան նոր վերելք ապրեց հատկապես 30-ական թվականներին, երբ մի առանձին ուժով հնչեցին բանաստեղծի հայրենաշունչ ստեղծագործությունները: Սարյանի ստեղծագործական հաջողություններից է արդիականության կենսական հարցերին արձագանքելու նրա անուրանելի կարողություննները : Հայրենական մեծ պատերազմի տարիներին գրված պոեմներում, բալլադներում և բանաստեղծություններում Գ . Սարյանը ճշմարտացի գույներով ներկայացնում է սովետական մարդու անձնազոհությունը , հայրենասիրությունը , հերոսականությունը և հաղթանակի մեծ հավատը: Սարյանի ստեղծագործություններում ուշագրավ երևույթ են “ Դեպի կառափնարան ” և “ Սայաթ Նովա ” պոեմները , հայրենասիրական ու ժողովուրդների բարեկամության թեմաներով գրված մի շարք բանաստեղծություններ (“ Հոգնած նայում եմ ես ճամփաներին ”, “Սևանի ափին”, “ Գովք Երևանի”, “Խոսք ռուս ժողովրդին ”, “ՈՒկրաինային ” և այլն): Մեծ է Գեղամ Սարյանի վաստակը քնարական բանաստեղծության զարգացման գործում : Նրա քնարական ստեղծագործությունները աչքի են ընկնում կառուցվածքի ավարտվածությամբ , մտահաղացման խորությամբ ու հյուսվածքի պարզությամբ : Հիանալի ճանաչելով խանական Պարսկաստանի դաժան կյանքյ, Սարյանը գրեց արևելյան ստեղծագործություններ , որոնց մեջ ուշագրավ էր “Գյուլնարա ” պոեմը : Quote Link to comment Share on other sites More sharing options...
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.