Jump to content

Manukneri Ashxarhum


Ashot

Recommended Posts

ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ԱՇԽԱՐՀՈՒՄ

 

Ես մի մանուկ եմ դառնում` մանուկների աշխարհում,

Մարած կրակս է հեռանում մանուկների աշխարհում:

Ինչպես ծովում մարգարիտ` , անհայտ աստղեր` երկնքում,

Այնպես գանձեր կան թաքուն` մանուկների աշխարհում:

Ամպրոպ չկա, ամպ չկա, ձմեռ չկա, ձյուն չկա,

Միշտ գարուն է ու գարուն` մանուկների աշխարհում:

Միշտ ծիծաղ է, ցնծություն, միշտ շարժում է, խաղ ու վազք,

Եռանդը միշտ վարարուն` մանուկների աշխարհում:

Միշտ հանդես է, երգ ու պար, միշտ վճիտ է ու պածառ,

Լույսը երբեք չի մարում մանուկների աշխարհում:

Ծաղիկներ կան անթառամ, թռչուններ կան հազարան,

Արևը մայր չի մտնում մանուկների աշխարհում:

Հազար տարի էլ ապրես` չես հագենա, չես հոգնի,

Հոգիդ երբեք չի մթնում մանուկների աշխարհում:

Link to comment
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

Loading...
×
×
  • Create New...