Ashot Posted May 7, 2008 Report Share Posted May 7, 2008 ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ Սարմեն (1901 -1984) Բանաստեղծ Սարմենը (իսկական անունը` Արմենակ Սարգսյան է) ծնվել է 1901 թվականին, Արևմտյան Հայաստանի Ռշտունիք գավառի Պախվանց գյուղում: 1915 թ. Սարմենը զրկվում է ծնողներից, որոնք ազգային արհավիրքի` մեծ եղերնի զոհեր են դառնում: Պատանի Սարմենը պապի հետ մեծ դժվարություններով գաղթում է Անդրկովկաս, լինում է Գանձակի, Ծաղկաձորի, Լենինականի և Երևանի մանկատներում: 1924 թ. Սարմենն ավարտում է Լենինականի մանկավարժական տեխնիկումը և զբաղվում ուսուցչությամբ: 1926 թվականին ընդունվում է Երևնաի պետական համալսարանի պատմագրական ֆակուլտետը և այն ավարտում է 1932 թ.: Այնուհետև նա աշխատում է ՀՍՍՀ ժողկոմսովետին կից ռադիոկոմիտեում և այլուր: Սարմենը գրել սկսել է վաղ հասակից: 1925 թվականին Լենինականում լույս է տեսնում նրա առաջին գրքույկը` <<Դաշտերը ժպտում են>> , տասը տարի հետո` բանաստեղծությունների <<Սրտի ձայնով>>, <<Հատընտիր>>, <<Գագաթային կարոտը>>, <<Հայրենի տուն>>, <<Կարոտի կրակներ>>, <<Հայոց սիրտ>> Ժողովածուները: 1967 թ. <<Հայաստան>> հրատարակչությունը լույս ընծայեց Սարմենի ընտիր երկերի երկհատորյակը: Սարմենի տեքստերով գրված շատերին հայտնի երգերը հաճելիորեն հնչում են ռադիոբարձրախոսներից, հեռուստատեսությամբ, համերգային բեմահարթակներից: Նախկին Սովետական կառավարությունը բարձր գնահատելով Սարմենի ծառայությունները մեր գրականությանը, նրան պարգևել է <<Կարմիր աստղ>>, <<Պատվո նշան>> շքանշաններով: 1967 թվականին Հայաստանի գերագույն սովետը Սարմենին արժանացրեց ՀՍՍՀ կուլտուրայի վաստակավոր գործչի պատվավոր կոչման: Quote Link to comment Share on other sites More sharing options...
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.