Ashot Posted May 7, 2008 Report Share Posted May 7, 2008 Շնորհակալ եմ աշխարհից, երբ որ դու կաս աշխարհում, Թեկուզ ինձնից հավետ հեռու, հավետ անհաս աշխարհում: Անցնեմ միայն ձեր տան մոտով, տեսնեմ ստվերդ պատին, Թող իմ դիմաց միշտ փակ մնա ամեն դարպաս աշխարհում: Փողոց ելնեմ ու դու հեռվից հրդեհի պես երևաս, Հեռվից այրես ու անց կենաս, դառնաս երազ աշխարհում: Մի առավոտ միայն ժպտաս, ինչպես արևն ամպերից, Այնուհետև թող միշտ անձրև թափվի վրաս աշխարհում: Գնում եմ ես մերժված, տրտում: Մնաս բարյա՜վ ... բայց կրկին Շնորհակալ եմ աշխարհից, երբ որ դու կաս աշխարհում: Quote Link to comment Share on other sites More sharing options...
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.