Ashot Posted May 7, 2008 Report Share Posted May 7, 2008 ԱՐԶԱՔԱՆԴԻ ԽՆՁՈՐՆԵՐԸ Ռազմաճակատ, լսիր: Դյուցազուննե՜ր, Լսեք մի պահ դուք ձեր բանաստեղծին. Ես ձեզ համար երգում եմ այս գիշեր Արզաքանդի խնձորների մասին: Փռված է ջերմ կապույտ երկնքի տակ Խնձորենու լայնածավալ այգին: Վազում է ձորակով մի խենթ գետակ Որպես մանուկ անհոգ ու հրճվագին: Ծառերն այնտեղ տնքում են հաճույքից Պտուղը թևերով հազիվ գրկած, Կարծես շիկնած իրենց փարթամ բերքից՝ Ինչպես համեստ հարսները՝ նայելով ցած: Ամեն խնձոր ասես մի ձմերուկ, Որ հրաշքով է լոկ բուսել ծառին: Այդ չէր տեսել արևն անգամ ծերուկ Իր ճոխ արարչական ճանապարհին: Ծառերի տակ հարսներ ու աղջիկներ Խնձոր են հավաքում հատված-հատված, Ծեր այգեպանը կանաչին թիկնել՝ Նայում է աշխարհին իբրև աստված: Ստվերի տակ նստած տարեց մի կին Արտորալով* գործում է իր գուլպան: _Բարև, մայրիկ, հրաշք է ձեր այգին, Դուք խնձորներ ունեք անմահական: Այստեղ եղել եմ տարիներ առաջ, Այս ձորն ամուլ էր, կորդ էր, աննվաճ. Այս բուրավետ այգին ինչպե՞ս բուսավ: Պառավ կոլխոզուհին ժպտաց, ասավ. _Բարով եկար, որդի, հազա՜ր բարով, Միշտ անց կենաս դալար ճանապարհով, Քոնն է այգին, մտիր դու համարձակ, Թող Հիտլերին դիպչի հազար կայծակ: Թափում է նա հեղեղներով արյուն, Որ տիրանա մեր նորատունկ այգուն: Իմ զավակներն են քաջ՝ փորել այգին, Մեր առվակներն են պաղ՝ ջրել այգին, Մեր զով հովերն են օրորել այգին, Մեր արևից է կարմըրել այգին: Ես եմ այգին պահել ու փայփայել: Ասում են ինձ, արի, այգուցըդ ել: Ինչո՞ւ ելնեմ ես իմ տնկած այգուց. Հազար զավակ ունեմ, հազար առյուծ. Նրանք հեռվում կռվում են հուսավառ, Գուլպա եմ ես գործում նրանց համար: Աշուն է, ամպամած մի հորիզոն: Եղյամն է պարզ նստել խըրամատին: Շտապ հասավ նվիրաբեր ավտոն ՈՒ մարտիկներն արկղները արագ բացին: Մի արկղի մեջ գուլպա տասներկու զույգ, Ամեն մի զույգի հետ մի զույգ խնձոր, Ամեն խնձոր ասես մի ձմերուկ, Եվ գիրը կարդացին խորհրդավոր. "Ձեզ, իմ քաջեր, հեռու Հայաստանից, Արզաքանդում ապրող պառավ նանից: Ծաղկել է այս այգին այն աշխարհում, Որի համար թափում եք դուք արյուն: Առեք, այս խնձորներն, անուշ արեք, Ճուտեր եք արծըվի, արծիվ դառեք, Եվ միշտ հիշեք, ոնց որ սիրած անուն, Թե ինչ երկիր, ինչ հող եք պաշտպանում ": Quote Link to comment Share on other sites More sharing options...
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.