Ashot Posted May 7, 2008 Report Share Posted May 7, 2008 ՀԱՅԵՐԵՆ (մի հայուհու) Ինչո՞ւ չես խոսում հայերեն... Ես երգ եմ հյուսում քեզ համար. Հոնքերդ հպարտ ու կամար, Իջնում ես հայոց լեռներեն, -- Ինչո՞ւ չես խոսում հայերեն: Ես երգ եմ հյուսում քեզ համար. Դու չես հասկանում իմ լեզուն: Ես խորթ եմ, օտար քո հոգուն, Բայց քո տեսիլով խանդավառ, Ես երգ եմ հյուսում քեզ համար. Հոնքերդ հպարտ ու կամար Հանց վեհ տաճարները հայոց, Հայացքդ մաղում է ամառ: Հայկից են աչքերը քո բոց, Հոնքերդ հպարտ ու կամար: Իջնում ես հայոց լեռներեն, Ինչպես թեթևոտ մեր պախրան, Նազանքըդ այնպե՜ս նաիրյան, Հըմայքդ այնպ՜ս հայերեն՝ Իջնում ես հայոց լեռներեն, Ինչո՞ւ չես խոսում հայերեն: Նորքից ես թռել դու, իմ լո՛ր, Զանգուն է երգել քեզ օրոր, Մասիսն է հսկել վեհորեն, Ինչո՞ւ չես խոսում հայերեն: Quote Link to comment Share on other sites More sharing options...
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.