Ashot Posted April 28, 2008 Report Share Posted April 28, 2008 ԳԱՐՆԱՆ ԱՆՁՐԵՒ Դաշտերուն վրայ իր տրտմութեամբ յամառող Անձրեւը չէ՛ ասիկայ ։ Գարնան ջաղբն է ՝ որ ցանքերուն վրայ անհուն Լուսացընցուղ կը տեղայ ։ Աստղերն անյայտ , կարծես հալած արեւէն , Տեղատարափ կը թափին , Եւ կը լըւան իրենց լոյսին մէջ փաղփուն Անդաստաններն ու այգին ։ Կապոյտն յանկարծ կու լայ բուռըն ծիծաղէն , Եւ կը տեղայ ադամանդ . Կը լուսնան կոյր աղբերակներն ու կ'երգեն Իրենց ծընունդն արգաւանդ ։ Անհունն ի վար կը հեղեղուին շառաչով Մեծ կաթիլներ շափիւղայ , Լի արեւով , ցընծութիւնով , կապոյտով , Ծիծաղներով սատափեայ ։ Մարգերը թաց կ'արտաշընչեն զովութիւն… Կը լըւացուին գառնուկներ… Բո՜յրը հողին , հողին բո՜յրը , ծաւալուն , Կը լեցնէ գիւղն ու եթեր ։ Ու արտերո՜ւս , արտերո՜ւս մէջ քրտնաշատ Իմ ցորեաններս յամեցող Նոր ուժերով յորդահոսա՜ն կ'ընձիւղին Կայլակներու մէջ ի լող ։ Եւ մաքրըւած անտառին մէջ , այս պահուս , - Ըստ իմ գիւղիս հէքեաթին - Կը ծնի եղնիկը , գօտիին տակ ծիրանի , Եղնորթ մը ՝ նման լուսինին ։ Quote Link to comment Share on other sites More sharing options...
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.