Ashot Posted April 28, 2008 Report Share Posted April 28, 2008 Աղօրիք Է՜յ աղօրիք, դարձի՛ր, դարձի՛ր, Նստած կանանչ խորը ձորին. Աղաղակէ՛ երգըդ խորին Դէպի լուսնակն արծաթածիր։ Դուն դողդոջուն տընակ մըն ես Ալիւրոտած պատերով ՝ ուր Կարծես կու լան հիազարհուր, Ջըրանոյշներ հագած բեհեզ։ Միշտ կը հսկէ մէջըդ արթուն Աղօրեպանը ճեփճերմակ. Եւ ըստ պէտքի ՝ մեղմ կամ արագ, կը լարէ սի՛րտըդ բաբախուն։ Է՜յ աղօրիք, բանտուած մրրիկ Ծառերուն մէջ . աղա՛, աղա՛, Փըրփուր խըմէ՛ , ալիւր տեղա՛. Քարէ կուրծքէդ տեղա՛ բարիք։ Կեցո՛ւր գետակն ընթացքին մէջ Իր ծըփանուտ բաշէն բռնած։ Ջրվէժն ահեղ երգի փոխած Պոռթկայ վիհէն վար գահավէժ։ Սայլե՜ր, սայլե՜ր անծայրածիր Ջաղացքներուն ճերմակ ճամբէն Աղօնն իրենց քեզ կը բերեն… Է՜յ աղօրիք, դարձի՛ր, դարձի՛ր։ Ցորեններ թող ալիւր ըլլան Պորտին մէջ ժիր երկաններուն ՝ Որոնք բռնուած տենդով մ ՚անհուն Կը մըռըլտան ու հիռ կու գան։ Ցորեններ թող ըլլան փոշի Զիրար գրկող քարերուն տակ. Զիրար կրծող ժայռերուն տակ Ցորեններ թող ըլլան նաշիհ։ Մինչեւ լեցուին շարան շարան Պարկերն, ու վե՛ր կանգնին նորէն. Եւ սայլերն ալ ճռուողելէն Ոսկին թողած ՝ լոյսով դառնան։ Quote Link to comment Share on other sites More sharing options...
Louise Kiffer Posted May 1, 2012 Report Share Posted May 1, 2012 Do you have from Daniel Varoujan the poem : 1st May ? I have a French translation. Quote Link to comment Share on other sites More sharing options...
Arpa Posted May 1, 2012 Report Share Posted May 1, 2012 (edited) Today is May 1May Day! May Day! SOS!!! We will see what that means.Look here; http://hyeforum.com/index.php?showtopic=16274 Is this it?Sad to say that those clowns in Yerevan bastardized and desecrated the sacred memory/ORTHOgraphy of Varuzhan. See what "orho" means as in "orthodox/ուղղափառ".The title is Մայիս ՄԷԿnot ՄԵԿ ՄԷԿ means One,ՄԵԿ means to depart as in մեկնիլ/meknil.THOSE SSOs! HOW DARE THEY DESEDRATE and BASTRADIZE SAINT VARUZHANS SACRED ORTHOGRAPHIC MEMORY!!! ՄԱՅԻՍ ՄԵԿ Քընարս այսօր կըտըրտելով լարերն իր,Ձե՜զ կը կանչե Արևելքեն Արևմուտք,Ո՛վ դուքՀաց՛ի զոհեր, որ ունիք միշտ արևուՊասուք: Այս առավոտ` գըտա հասակըս թաղվածՀեղեղին մեջ շուրջըս ծաղկած վարդերուն.Եվ կանգուն`Խմեցի ավիշն հողին, երգերը բոլորԲույներուն: Ինծի՛ եկեք, ես կախարդն եմ Մայիսին.Ձեր քըրտինքն ես կընեմ գոհար ցողն անգինՎարդին.Կը հեղում ձեր ոսկորներուն մեջ ցամքած`Արփին: Ինծի՛ եկեք գործատունեն` ուր երկարՇաղվեցիք դուք մեր աշխարհին ցեցակերՆո՛ր հիմեր.Փուռեն` որ ձեր գըլխուն, սըրտին վրա` մոխիրԷ ցաներ: Ինծի՛ եկեք նավարանեն` ուր կռեցիքՆավեր, վաղվան ձեր դագաղները պողպատԵլե՛ք արդԱղիքներեն հողին, ճահճին արգանդեն,Դա՜շտն ու ա՜րտ: Ինծի՛, ինծի՛ եկեք այսօր բոլորնիդ.Սիրտս ա՜յնքան բոց ունի, հոգիս` ա՜յնքան լույս`Որ ձեր խյուսՑեխերեն իսկ կը շաղվեմ նո՛ր ՄարդկությունԵվ նո՛ր Հույս: Հերի՛ք հյուծաք նըկուղներուն մեջ խոնավ,Եվ ունեցաք միշտ կարոտ, նման խըլուրդի,Օդի,Եվ ժանգի պես երկաթներուն փարեցաք,Նոթի՜: Թող ձեր մուրճն ա՛լ չըկայծակե սալին վրա.Մըխված մընան թող ատամները սղոցին`Հեցին.Կոճղին խըրված` թող խեժերեն ժանգոտիԿացինն: Ի՛նչ փույթ թե որբ մընա շարժիչ մեքենան,Եվ գործատան մեջ ճիվաղներ սողան լուռ.Ի՛նչ փույթ ո՛ւրԴառնա ճախրակն, ու խորտակվին լույծ փոկերնԸնդհանուր: Դե՛հ քրտնաբույր ձեր շապիկներն հանեցեք.Թող ճենճոտած ձեր գըտակները նետվինՀնոցին.Գլուխնիդ այսօր պիտի սուզիմ արևունԲոցին: Ինծի՛ եկեք, եկեք ինծի՛, Եղբայրնե՛ր,Ձեր ամենուդ այսօր տոնն է Մայիսի,ՎասընզիՀողն ըստեղծիչ, ձեր ըստեղծիչ արյան լոկԿը խոսի: Զեփյուռն ահա՛, ո՛վ տառապյալ հոգիներ,Ձեր կուրծքերուն բացե՛ք վերքերն` իր անգինԽունկին.Աղբյուրն ահա՛, թո՛ղ գըլուխնիդ իր լույսինՀակին: Դեղձին ահա՛, ծաղիկներն իր կանձրևեՁեր կոշկոճված ձեռքերուն վրա արյունոտ.Եվ կարոտԿը զգա մայրին` որ գըրկեք զինք թևերով`Վիրոտ: Ահա Արև՜ն, Արև՜ն ահա. լոկ ձեզի`Այսօր կնայի. կը համբուրե միայն ձե՛րՃակատներ.Ան` բոլոր մյուս ճակատներուն վրա իշխողԷ թըքեր: Ձե՛րն են դաշտեր, ձե՛րն է Քաղաքն, որուն լուռՓողոցներեն պետք է անցնի լոկ այսօրՁե՛ր թափոր,Դրոշներ ծըփան, ծաղկին հույսեր, և գոռաՇեփոր: Հանգի՜ստ երգեն թող ձեր բոլոր արծիվներ.Հանգի՜ստ երգե քընարս, որուն, ձեզ համար,Իբրև լար,Ես արծիվի տըվի այսօր աղիքներ`Որ գոռար: Թող ձեր շեմերը ողողվին վարդերով:Երբ գա լուսինն ու իր բիբերը բոցեՀածե`Բալասանո՜վ թող այս գիշեր ձեր դուռներն Օծե… Edited May 1, 2012 by Arpa Quote Link to comment Share on other sites More sharing options...
Louise Kiffer Posted May 23, 2012 Report Share Posted May 23, 2012 the French translation of 1st of May has been written by Gerard Hekimian, it is in the book:"Poesie armenienne Anthologie" under the direction of Rouben Melik in 1973.If someone wants to read it I'll send it to him. Quote Link to comment Share on other sites More sharing options...
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.