Ashot Posted April 28, 2008 Report Share Posted April 28, 2008 ԱՐՑՈՒՆՔՆԵՐՍ Ա Եվ մաքրաթև երազիս հետ մինակ էի, հովիտներուն մեջ հայրենի, Քայլերս էին թէթև, ինչպես քայլերը խարտիշագեղ եղնիկին, Եվ զվարթությամբ կը վազեի, կապույտեն և օրերեն բոլորովին գինով, Աչքերս ոսկիով և հույսով` և աստվածներով լեցուն... Բ Եվ ահա բարեբեր Ամառն իր պտուղները զամբյուղ առ զամբյուղ, Մեր պարտեզին ծառերեն դեպի հողը և դեպի զիս կ'ընծայեր, Եվ ես լռությամբ` գեղուղեշ ուռիին ներդաշնակ հասակեն, Երգերս ստեղծելու համար խորհրդավոր սրինգիս ճյուղը կը կտրեի... Գ Կ'երգեի... Ադամանդյա առվակն և թռչուններն հայրենագեղ, Աստվածային աղբյուրներուն հստակահոս մեղեդիներն անդադրում, Եվ առավոտյան զեփյուռը, քրոջական գորովներու այնչափ նման, Այս բոլորն իմ երջանիկ երգերուս թոթովումին կը ձայնակցեին... Դ Այս գիշեր երազիս մեջ, ձեռքս առի զքեզ, ո՜վ քաղցրախոս Սրինգ, Շրթունքներս զքեզ ճանչցան` ինչպես համբույր մը հին օրերու, Բայց շունչս` հիշատակներու զարթնումեն, հանկարծորեն մեռավ, Եվ երգիս տեղ` շիթ առ շիթ , շիթ առ շիթ, արցունքներս էին, որ ինկան վար... Quote Link to comment Share on other sites More sharing options...
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.