Ashot Posted April 23, 2008 Report Share Posted April 23, 2008 * * * Կուզեի լինել գարնան արեգակ, Չքնաղ վարդերով կուրծքդ պճնեի, Անդորր սրտիդ մեջ վառեի կրակ, Մութ աչերիդ մեջ պայծառ շողայի: Կուզեի լինել երգող շատրվան Եվ երազներդ լուռ օրորեի , Կամ թե ` շողշողուն ոսկի ծիածան , Շուշան ճակատիդ պսակ հյուսեի: Կուզեի լինել ալիքը ծովի Եվ ոտներիդ տակ մեղմիկ հևայի, Կամ թե ` լեռների բուրմունքը հովի, Փարթամ մազերդ շոյելու գայի : Կուզեի լինել երկինք աստղավառ Քեզ, ինչպես երկրի շուրջը ,պատեի Հազար ու հազար աչքերով գոհար , Քեզ ` դյութված ,արբած հավերժ նայեի: 1899. Ալեքսանդրապոլ Quote Link to comment Share on other sites More sharing options...
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.